Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 28


Բաժին 28

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Օլիվեր Քաուդերիին, Ֆայեթում, Նյու Յորք, 1830թ. սեպտեմբերին (History of the Church, 1.109–111): Եկեղեցու մի անդամ՝ Հայրամ Փեյջը, ինչ-որ քար ուներ և հայտարարում էր, որ դրա օգնությամբ հայտնություններ է ստանում՝ Սիոնի կառուցման և Եկեղեցու կարգի վերաբերյալ: Մի քանի անդամներ այդ պնդումներով խաբվել էին, և նույնիսկ Օլիվեր Քաուդերին, սխալվելով, ընկել էր դրա ազդեցության տակ: Նշանակված մի համաժողովից անմիջապես առաջ, Մարգարեն լրջորեն հարցրեց Տիրոջը, այդ նյութի վերաբերյալ, և հետևեց այս հայտնությունը:

1–7՝ Ջոզեֆ Սմիթը կրում է խորհուրդների բանալիները, և միայն նա է հայտնություններ ստանում Եկեղեցու համար. 8–10՝ Օլիվեր Քաուդերին պետք է քարոզի Լամանացիներին. 11–16՝ Սատանան խաբել է Հայրամ Փեյջին և տվել նրան կեղծ հայտնություններ:

1 Ահա, ես ասում եմ քեզ, աՕլիվե՛ր, որ քեզ տրված կլինի այն, որ եկեղեցին կլսի քեզ, բոլոր այն բաներում, ինչ դու բկուսուցանես նրանց գՄխիթարիչի միջոցով՝ այն հայտնությունների ու պատվիրանների վերաբերյալ, որոնք տվել եմ ես:

2 Սակայն, ահա, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ այս եկեղեցում աոչ ոք չի նշանակվի՝ ստանալու պատվիրաններ ու հայտնություններ, բացի իմ ծառա բՋոզեֆ Սմիթ կրտսերից, քանզի նա ստանում է դրանք, ճիշտ ինչպես Մովսեսը:

3 Եվ դու պետք է հնազանդ լինես այն բաներին, որոնք ես կտամ նրան, ճիշտ ինչպես աԱհարոնը, և հավատարմորեն հայտարարես այդ պատվիրաններն ու հայտնությունները եկեղեցուն, զորությամբ և բիշխանությամբ:

4 Եվ եթե դու, ինչ-որ ժամանակ կամ բոլոր ժամանակներում, Մխիթարիչի կողմից պատվիրանի ձևով առաջնորդվում ես ախոսել կամ ուսուցանել, եկեղեցու համար, դու կարող ես դա անել:

5 Սակայն դու չպետք է գրես պատվիրանով, այլ իմաստությամբ.

6 Եվ դու չպետք է հրամայես նրան, ով քո գլխին է և եկեղեցու գլխին.

7 Քանզի ես նրան եմ տվել աբանալիները բխորհուրդների և հայտնությունների, որոնք կնքված են, մինչև որ նրանց համար մեկ ուրիշին նշանակեմ նրա տեղը:

8 Եվ արդ, ահա, ես ասում եմ քեզ, որ դու պետք է գնաս աԼամանացիների մոտ և քարոզես նրանց իմ բավետարանը. և որքանով որ նրանք ընդունեն քո ուսմունքները, դու պետք է այնպես անես, որ իմ եկեղեցին նրանց մեջ հաստատվի. և դու կունենաս հայտնություններ, սակայն մի գրիր դրանք պատվիրանի ձևով:

9 Եվ արդ, ահա, ես ասում եմ քեզ, որ դա հայտնված չէ, և ոչ մի մարդ չգիտի, թե որտեղ պիտի կառուցվի աՍիոն բքաղաքը, բայց ապագայում դա կտրվի: Ահա, ես ասում եմ քեզ, որ այն կլինի Լամանացիների սահմաններին հարակից:

10 Դու չպիտի թողնես այս վայրը, մինչև համաժողովի ավարտը. և իմ ծառա Ջոզեֆը պիտի նշանակվի՝ նախագահելու համաժողովի վրա, վերջինիս ձայնով, և այն, ինչ նա ասում է քեզ, դու պիտի ասես:

11 Եվ բացի այդ, դու պետք է վերցնես քո եղբորը, Հայրամ Փեյջին, միայն քո և իր ամիջև, և ասես նրան, որ այն բաները, որոնք նա գրել է այդ քարից, ինձանից չեն, և որ բՍատանան գխաբում է նրան.

12 Քանզի, ահա, այդ բաները նշանակված չեն նրան, ոչ էլ որևէ մեկին այս եկեղեցում որևէ բան կնշանակվի՝ եկեղեցու ուխտերին հակառակ:

13 Քանզի բոլոր բաները եկեղեցում պետք է կատարվեն կարգով, աընդհանուր համաձայնությամբ՝ հավատքի աղոթքով:

14 Եվ դու պետք է օգնես կարգավորել բոլոր այս բաները՝ եկեղեցու ուխտերի համաձայն, մինչև որ կսկսես քո ճամփորդությունը Լամանացիների մեջ:

15 Եվ քեզ ատրված կլինի ինչ անել՝ այն ժամանակից սկսած, երբ դու կգնաս, մինչև այն ժամանակը, երբ դու կվերադառնաս:

16 Եվ դու պետք է բացես քո բերանը բոլոր ժամանակներում՝ հայտարարելով իմ ավետարանը ցնծության հնչումով: Ամեն: