Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 136


Բաժին 136

Տիրոջ խոսքը և կամքը, տրված Նախագահ Բրիգամ Յանգի միջոցով Վինթեր Քուորթերսի Իսրայելի ճամբարում, Օմահա ազգի տարածքում, Միսսուրի գետի արևմտյան ափին, Քաունսիլ Բլաֆսի մոտ, Այովա [Journal History of the Church («Եկեղեցու պատմության հուշամատյան»), 1847թ. հունվարի 14]:

1–16՝ Բացատրվում է, թե ինչպես պետք է կազմակերպվի Իսրայելի ճամբարը դեպի արևմուտք ճամփորդելու համար. 17–27՝ Սրբերին պատվիրվում է ապրել ըստ ավետարանական բազում չափանիշների. 28–33՝ Սրբերը պետք է երգեն, պարեն, աղոթեն և իմաստություն սովորեն. 34–42՝ Մարգարեները սպանվում են, որպեսզի փառավորվեն և ամբարիշտները դատապարտվեն:

1 Տիրոջ Խոսքը և Կամքն Իսրայելի ճամբարի վերաբերյալ՝ դեպի արևմուտք նրանց ճամփորդելու մասին.

2 Թող Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի աԵկեղեցու ողջ ժողովուրդը, և նրանք, ովքեր ճամփորդում են նրանց հետ, կազմավորեն խմբեր, Տիրոջ՝ մեր Աստծո բոլոր պատվիրաններն ու կանոնները պահելու ուխտով և խոստումով:

3 Թող խմբերը կազմավորվեն ահարյուրապետներով, հիսնապետներով և տասնապետներով, նախագահի և երկու խորհրդականների գլխավորությամբ, Տասներկու բԱռաքյալների ղեկավարության ներքո:

4 Եվ սա պետք է լինի մեր աուխտը,– որ մենք բկքայլենք Տիրոջ բոլոր գկանոններով:

5 Թող յուրաքանչյուր խումբ իրեն ապահովի բոլոր լծվածքներով, ծածկասայլերով, պարենով, հագուստով և ճամփորդության համար անհրաժեշտ այն ամենով, ինչ կարող է:

6 Երբ խմբերը կազմավորված լինեն, թող նրանք սկսեն իրենց զորությամբ նախապատրաստել նրանց համար, ովքեր մնալու են:

7 Յուրաքանչյուր խումբ, իր խմբապետներով ու նախագահներով թող որոշի, թե քանիսը կարող են գնալ հաջորդ գարնանը. ապա ընտրի բավականաչափ ամրակազմ և գիտակ մարդիկ, որպեսզի վերցնեն լծվածքներ, սերմեր և հողագործության գործիքներ և գնան՝ որպես ռահվիրաներ, նախապատրաստվելու գարնանացանին:

8 Թող յուրաքանչյուր խումբ հավասարապես, իր ունեցվածքի բաժնեմասի համեմատ, իր հետ վերցնի աաղքատների, բայրիների, գհայրազուրկների և նրանց ընտանիքներին, ովքեր գնացել են բանակ, որպեսզի այրիների և հայրազուրկների աղաղակը, այս ժողովրդի դեմ, չհասնի Տիրոջ ականջին:

9 Թող յուրաքանչյուր խումբ պատրաստի տներ և դաշտեր, որ հատիկ աճեցնի նրանց համար, ովքեր ետ կմնան տարվա այս եղանակին. և սա է Տիրոջ կամքն իր ժողովրդի վերաբերյալ:

10 Թող ամեն մարդ օգտագործի իր ողջ ազդեցությունն ու ունեցվածքը, որպեսզի այս ժողովրդին տեղափոխի այն վայրը, որտեղ Տերը պիտի տեղակայի Սիոնի ացիցը:

11 Եվ եթե դուք անեք դա մաքուր սրտով, ողջ հավատարմությամբ, դուք պիտի աօրհնվեք. դուք պիտի օրհնվեք ձեր հոտերով և ձեր նախիրներով և ձեր դաշտերով և ձեր տներով և ձեր ընտանիքներով:

12 Թող իմ ծառաներ Էզրա Տ. Բենսոնը և Էրաստոս Սնոուն խումբ կազմավորեն:

13 Եվ թող իմ ծառաներ Օրսոն Պրատը և Վիլֆորդ Վուդրուֆը խումբ կազմավորեն:

14 Նաև, թող իմ ծառաներ Ամասա Լայմանը և Ջորջ Ա. Սմիթը խումբ կազմավորեն:

15 Եվ նշանակեն նախագահներ և հարյուրապետներ և հիսնապետներ և տասնապետներ:

16 Եվ թող իմ ծառաները, որոնք նշանակվել են, գնան և ուսուցանեն այս իմ կամքը սրբերին, որպեսզի նրանք պատրաստ լինեն՝ գնալու խաղաղության երկիր:

17 Գնացեք ձեր ճանապարհով և արեք ինչպես ասել եմ ձեզ, և մի վախեցեք ձեր թշնամիներից. քանզի նրանք զորություն չեն ունենա կանգնեցնելու իմ գործը:

18 Սիոնը պիտի ափրկագնվի ինձ հարմար ժամանակ:

19 Եվ եթե մարդ փնտրի ինքն իրեն կառուցել, չփնտրելով իմ ախորհուրդը, նա զորություն չի ունենա և նրա անմտությունը կբացահայտվի:

20 Փնտրե՛ք. և ակատարեք միմյանց տված ձեր բոլոր խոստումները. և մի բցանկացեք այն, ինչը պատկանում է ձեր եղբորը:

21 Ձեզ հեռու ապահեք Տիրոջ անունը զուր օգտագործելու չարիքից, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, այսինքն՝ ձեր հայրերի բԱստվածը, Աբրահամի և Իսահակի և Հակոբի Աստվածը:

22 աԵս նա եմ, ով Իսրայելի ժողովրդին դուրս բերեց Եգիպտոսի հողից. և իմ ձեռքը պարզած է վերջին օրերին, իմ ժողովրդին՝ Իսրայելին բփրկելու համար:

23 Դադարեք ահակառակվել մեկմեկու. դադարեք բչարախոսել մեկդ մյուսի մասին:

24 Վերջ տվեք ահարբեցողությանը. և թող ձեր խոսքերը լինեն միմյանց բշենացնելու միտումով:

25 Եթե պարտք ես վերցնում քո մերձավորից, պետք է վերադարձնես այն, ինչ ավերցրել ես. իսկ եթե չես կարողանում ետ վճարել, ապա գնա անմիջապես և ասա մերձավորիդ, չլինի թե նա դատապարտի քեզ:

26 Եթե գտնես մի բան, որը ակորցրել է քո մերձավորը, պետք է ջանասիրաբար փնտրես, մինչև որ այն կրկին վերադարձնես նրան:

27 աՋանասեր եղիր քո ունեցածը պահպանելիս, որպեսզի իմաստուն բտնտես լինես. քանզի դա Տիրոջ՝ քո Աստծո ձրի պարգևն է, և դու նրա տնտեսն ես:

28 Եթե ուրախ ես, գովք ասա Տիրոջը՝ աերգելով, երաժշտությամբ, պարելով և գովքի ու բգոհաբանության գաղոթքով:

29 Եթե ատխուր ես, աղաչանքով կանչիր առ Տերը՝ քո Աստվածը, որպեսզի հոգիդ բուրախանա:

30 Մի վախեցիր քո թշնամիներից, քանզի նրանք իմ ձեռքում են, և ես նրանց հետ կվարվեմ, ինչպես կկամենամ:

31 Իմ ժողովուրդը պիտի ափորձվի բոլոր բաներում, որ կարողանա պատրաստվել այն բփառքն ընդունելուն, որը ես ունեմ նրանց համար, այսինքն՝ Սիոնի փառքը. իսկ նա, ով չի դիմանում գխրատին, արժանի չէ իմ արքայությանը:

32 Թող նա, ով բանիմաց չէ, աիմաստություն սովորի, իրեն բխոնարհեցնելով և կանչելով առ Տերը՝ իր Աստվածը, որպեսզի նրա աչքերը բացվեն, որ նա կարողանա տեսնել, և նրա ականջները բացվեն, որ նա կարողանա լսել.

33 Քանզի իմ աՀոգին աշխարհ է ուղարկվել, որ լուսավորի խոնարհներին ու ապաշխարողներին և դատապարտի անաստվածներին:

34 Ձեր եղբայրները, այսինքն՝ ժողովուրդը, որը ձեզ դուրս է աքշել, մերժել են ձեզ և ձեր վկայությունը.

35 Եվ հիմա գալիս է նրանց դժբախտության օրը, այսինքն՝ վշտի օրերը, ինչպես երկունքի մեջ գտնվող մի կնոջ. և նրանց վիշտը մեծ կլինի, եթե նրանք արագ չապաշխարեն, այո, շատ արագ:

36 Քանզի նրանք սպանեցին մարգարեներին, և նրանց, ովքեր ուղարկվել էին իրենց մոտ. և նրանք անմեղ արյուն են թափել, որը գետնից աղաղակում է նրանց դեմ:

37 Ուստի, մի զարմացեք այս բաների վրա, քանզի դուք ամաքուր չեք. դուք դեռևս չեք կարող դիմանալ իմ փառքին. բայց դուք կտեսնեք այն, եթե հավատարիմ լինեք իմ բոլոր խոսքերը պահելիս, որոնք ես բտվել եմ ձեզ Ադամի օրերից մինչև Աբրահամը, Աբրահամից մինչև Մովսեսը, Մովսեսից մինչև Հիսուսը և նրա առաքյալները, և Հիսուսից ու նրա առաքյալներից մինչև Ջոզեֆ Սմիթը, որին ես կանչեցի, իմ գհրեշտակների՝ իմ սպասավոր ծառաների միջոցով, և իմ իսկ ձայնով երկնքից՝ իմ գործն առաջ բերելու համար.

38 Որի հիմքը նա դրեց, և հավատարիմ էր. և ես վերցրեցի նրան ինձ մոտ:

39 Շատերին զարմացրեց նրա մահը. բայց անհրաժեշտ էր, որ նա ակնքեր իր բվկայությունն իր գարյամբ, որպեսզի նա փառավորվի, իսկ ամբարիշտները դատապարտվեն:

40 Ես ձեզ չե՞մ ազատել ձեր աթշնամիներից, բայց այնպես, որ վկայություն եմ թողել իմ անվան մասին:

41 Արդ, ուրեմն, ականջ դիր, ով իմ աեկեղեցո՛ւ ժողովուրդ. և դո՛ւք, երեցնե՛ր, լսեք միասին. դուք ստացել եք իմ բթագավորությունը:

42 Ջանասեր եղեք իմ բոլոր պատվիրանները պահելիս, չլինի թե դատաստաններ գան ձեր վրա, և ձեր հավատքը պակասի, և ձեր թշնամիները հաղթեն ձեզ: Այսպիսով, ներկայումս այսքանը: Ամեն և Ամեն: