Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 132


Բաժին 132

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Նավուում, Իլինոյս, գրանցված 1843թ. հուլիսի 12-ին, նոր և հավիտենական ուխտի վերաբերյալ, ներառյալ ամուսնության ուխտի հավերժությունը և նաև բազմակնությունը (History of the Church, 5.501–507): Չնայած հայտնությունը գրանցվել է 1843-ին, պատմական գրանցումներից ակնհայտ է, որ այս հայտնության մեջ ընգրկված վարդապետություններն ու սկզբունքները Մարգարեին հայտնի էին դեռևս 1831 թվականից:

1–6՝ Վեհացումը ձեռք է բերվում նոր և հավիտենական ուխտի միջոցով. 7–14՝ Ներկայացվում են այդ ուխտի ժամկետներն ու պայմանները. 15–20՝ Սելեստիալ ամուսնությունը և ընտանեկան միավորի շարունակությունը մարդկանց հնարավորություն են ընձեռում դառնալ աստվածներ. 21–25՝ Նեղ և անձուկ ճանապարհը տանում է դեպի հավերժական կյանքեր. 26–27՝ Տրվում է օրենք Սուրբ Հոգու դեմ հայհոյանքի վերաբերյալ. 28–39՝ Հավերժական աճի և վեհացման խոստումներ են տրվում բոլոր սերունդների մարգարեներին ու Սրբերին. 40–47՝ Ջոզեֆ Սմիթին տրված է երկրի վրա ու երկնքում կապելու և կնքելու զորությունը. 48–50՝ Տերը նրա վեհացումը կնքում է նրա վրա. 51–57՝ Էմմա Սմիթին խորհուրդ է տրվում հավատարիմ և ճշմարիտ լինել. 58–66՝ Ներկայացվում են բազմակնությունը կառավարող օրենքները:

1 Ճշմարիտ, այսպես է ասում Տերը քեզ, իմ ծառա՛ Ջոզեֆ. Քանի որ դու իմ ձեռքից հարցրել ես, որպեսզի իմանաս և հասկանաս, թե ինչպես եմ ես՝ Տերս, արդարացրել իմ ծառաներ Աբրահամին, Իսահակին և Հակոբին, և նաև Մովսեսին, Դավթին և Սողոմոնին, իմ ծառաներին, ինչ վերաբերում է շատ ականայք ու հարճեր ունենալու սկզբունքին ու վարդապետությանը,–

2 Ահա, տե՛ս, ես եմ Տերը՝ քո Աստվածը, և ես կպատասխանեմ քեզ այս հարցի վերաբերյալ:

3 Հետևաբար, ապատրաստիր քո սիրտը, որ ընդունես և հնազանդվես այն հրահանգներին, որոնք ես պատրաստվում եմ տալ քեզ. քանզի բոլոր նրանք, ում հայտնվում է այս օրենքը, պետք է հնազանդվեն դրան:

4 Քանզի ահա, ես հայտնում եմ քեզ նոր և հավիտենական աուխտը. և եթե դու չմնաս այդ ուխտի մեջ, ապա դու բնզովված ես. քանզի ոչ ոք չի կարող գմերժել այս ուխտը և թույլատրվի մտնել իմ փառքը:

5 Քանզի բոլոր նրանք, ովքեր կամենում են աօրհնություն ստանալ իմ ձեռքից, պիտի մնան բօրենքի մեջ, որը նշանակվել է այդ օրհնության համար, և նրա պայմանների մեջ, ինչպես որ հաստատվել է աշխարհի հիմնադրումից առաջ:

6 Եվ ինչ վերաբերում է նոր և ահավիտենական ուխտին, այն հաստատվել է իմ բփառքի լիության համար. և ով ստանում է նրա լիությունից, պարտավոր է և պետք է մնա օրենքի մեջ, այլապես նա պիտի նզովվի, ասում է Տեր Աստվածը:

7 Եվ ճշմարիտ ասում եմ ձեզ, որ այդ օրենքի ապայմանները սրանք են. Բոլոր բուխտերը, պայմանագրերը, մուրհակները, պարտավորությունները, երդումները, խոստումները, կատարումները, կապերը, ընկերակցությունները կամ ակնկալիքները, որոնք չեն կապվել և հաստատվել ու գկնքվել խոստումի դՍուրբ Հոգով, նրա կողմից, ում ես օծել եմ և՛ ժամանակի, և՛ ողջ հավերժության համար, և՛ այն նաև շատ սուրբ է, եհայտնությամբ ու պատվիրանով, իմ օծյալի միջնորդությամբ, որին ես նշանակել եմ՝ կրելու այս զորությունը երկրի վրա (և ես նշանակել եմ իմ ծառա Ջոզեֆին՝ կրելու այս զորությունը վերջին օրերին, և միշտ երկրի վրա տվյալ պահին կա միայն մեկը, որին շնորհված է այս զորությունը և այս քահանայության զբանալիները), չունեն ազդեցություն, զորություն կամ ուժ մեռելների հարության ժամանակ և հետո. քանզի բոլոր պայմանագրերը, որոնք չեն կնքվել այդ վախճանի համար, վերջանում են մարդկանց մահվան հետ:

8 Ահա, իմ տունը կարգ ու կանոնի տուն է, ասում է Տեր Աստվածը, ոչ թե խառնաշփոթության տուն:

9 Կընդունե՞մ ես ամատուցումը, ասում է Տերը, որը չի կատարվել իմ անունով:

10 Կամ կընդունե՞մ ես ձեր ձեռքից այն, ինչը ես չեմ անշանակել:

11 Եվ կնշանակե՞մ ես ձեզ, ասում է Տերը, եթե դա չլինի օրենքով, ճիշտ ինչպես ես և Հայրս ենք ակարգել ձեզ համար, նախքան աշխարհի լինելը:

12 Ես եմ Տերը՝ քո Աստվածը. Եվ ես տալիս եմ ձեզ այս պատվիրանը,– որ ոչ ոք չի ագա Հոր մոտ, եթե ոչ ինձանով կամ իմ խոսքով, որն իմ օրենքն է, ասում է Տերը:

13 Եվ ամեն բան, ինչ աշխարհում է, եթե կարգված է մարդկանց կողմից՝ գահերով, իշխանություններով, զորություններով կամ անվանի բաներով, ինչ էլ որ դրանք լինեն, որոնք ինձանով չեն կամ իմ խոսքով, ասում է Տերը, պիտի տապալվեն և աչպիտի մնան մարդկանց մահից հետո՝ ո՛չ հարության ժամանակ, ո՛չ էլ դրանից հետո, ասում է Տերը՝ ձեր Աստվածը:

14 Քանզի ինչ բաներ որ մնան, ինձանով են. և ինչ բաներ որ ինձանով չեն, պիտի սասանվեն ու կործանվեն:

15 Հետևաբար, եթե մի տղամարդ աամուսնանում է մի կնոջ հետ այս աշխարհում, և նա չի ամուսնանում ինձանով, ոչ էլ իմ խոսքով, և ուխտ է հաստատում նրա հետ, այնքան ժամանակով, որքան նա այս աշխարհում է նրա հետ, նրանց ուխտը և ամուսնությունն ուժ չունեն, երբ նրանք մահանում են, և երբ նրանք աշխարհից դուրս են. հետևաբար, նրանք կապված չեն որևէ օրենքով, երբ որ աշխարհից դուրս են:

16 Հետևաբար, երբ նրանք այս աշխարհից դուրս են, նրանք ոչ կին են առնում, ոչ էլ ամարդի են գնում. այլ նշանակված բհրեշտակներ են երկնքում, հրեշտակներ, որոնք սպասավոր ծառաներ են, որ սպասավորեն նրանց, ովքեր արժանի են ավելի արտակարգ և գերազանց և հավերժական փառքի մեծության:

17 Քանզի այդ հրեշտակները չեն մնացել իմ օրենքում. հետևաբար, նրանք չեն կարող շատանալ, այլ մնում են առանձին և միայնակ, առանց վեհացման, իրենց փրկված վիճակում, մինչև ողջ հավերժություն. և այնուհետև աստվածներ չեն, այլ Աստծո հրեշտակներ են հավիտյանս հավիտենից:

18 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Եթե մի տղամարդ ամուսնանում է մի կնոջ հետ, և ուխտ է կապում նրա հետ ժամանակի և ողջ հավերժության համար, եթե այդ ուխտն ինձանով չէ կամ իմ խոսքով, որն իմ օրենքն է, և չի կնքվում խոստումի Սուրբ Հոգով, նրա միջոցով, ում ես օծել եմ և նշանակել եմ այդ զորությանը, ապա այն վավերական չէ, ոչ էլ ուժ ունի, երբ նրանք աշխարհից դուրս են, որովհետև նրանք չեն միացել ինձանով, ասում է Տերը, ոչ էլ իմ խոսքով. երբ նրանք աշխարհից դուրս են, այն չի կարող ընդունվել այնտեղ, որովհետև հրեշտակներ և աստվածներ կան այնտեղ նշանակված, որոնց մոտով նրանք չեն կարող անցնել. հետևաբար, նրանք չեն կարող ժառանգել իմ փառքը. քանզի իմ տունը կարգ ու կանոնի տուն է, ասում է Տեր Աստվածը:

19 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Եթե մի տղամարդ ամուսնանա մի կնոջ հետ, իմ խոսքով, որն իմ օրենքն է, և անոր և հավիտենական ուխտով, և այն նրանց համար բկնքվի գխոստումի Սուրբ Հոգով, նրա կողմից, ում ես օծել եմ, ում ես նշանակել եմ այս զորությունը և այս քահանայության դբանալիները. և նրան կասվի,– Դուք առաջ կգաք առաջին հարության մեջ. և եթե դա լինի առաջին հարությունից հետո, ապա հաջորդ հարության մեջ. և կժառանգեք եգահեր, թագավորություններ, իշխանություններ, և զորություններ, տիրապետություններ, բոլոր բարձրությունները և խորությունները,– այն ժամանակ Գառի Կյանքի զԳրքում կգրվի, որ նա չպետք է որևէ սպանություն գործի, որով թափած լինի անմեղ արյուն, և եթե դուք մնաք իմ ուխտի մեջ, և որևէ սպանություն չգործեք, որով թափած լինեք անմեղ արյուն, բոլոր բաներում նրանց հետ պիտի կատարվի այն, ինչ իմ ծառան դրել է նրանց վրա՝ ժամանակի մեջ և ողջ հավերժության ընթացքում. և ամբողջությամբ ուժի մեջ կլինի, երբ նրանք աշխարհից դուրս են. և նրանք կանցնեն հրեշտակների և աստվածների մոտով, որոնք նշանակված են այնտեղ, դեպի իրենց էվեհացումը և փառքը բոլոր բաներում, ինչպես որ կնքվել է նրանց գլխին, փառք, որը կլինի սերունդների լիությունը և շարունակությունը հավիտյանս հավիտենից:

20 Այն ժամանակ նրանք կլինեն աստվածներ, որովհետև նրանք վերջ չունեն. հետևաբար նրանք կլինեն հավիտենականությունից հավիտենականություն, որովհետև նրանք հարատևում են. այն ժամանակ նրանք կլինեն բոլորից վեր, որովհետև բոլոր բաները ենթակա են նրանց: Այն ժամանակ նրանք կլինեն աաստվածներ, որովհետև նրանք ունեն բողջ զորությունը, և հրեշտակները ենթակա են նրանց:

21 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Եթե դուք չմնաք իմ աօրենքում, դուք չեք կարող հասնել այդ փառքին:

22 Քանզի անեղ է դուռը և անձուկ է բճանապարհը, որը տանում է դեպի վեհացում և գկյանքերի շարունակություն, և քչերը կլինեն, որ կգտնեն այն, որովհետև դուք ինձ չեք ընդունում աշխարհում, ոչ էլ դուք ճանաչում եք ինձ:

23 Բայց եթե դուք ընդունեք ինձ աշխարհում, ապա կճանաչեք ինձ և կստանաք ձեր վեհացումը. որպեսզի աուր ես եմ, դուք էլ լինեք:

24 Սա է ահավերժական կյանքերը,– ճանաչել միակ իմաստուն և ճշմարիտ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին, որին նա բուղարկել է: Ես նա եմ: Հետևաբար, ընդունեք իմ օրենքը:

25 աԼայն է դուռը և ընդարձակ է դեպի բմահեր տանող ճանապարհը. և շատերը կան, որ գնում են դրանով, որովհետև չեն գընդունում ինձ, ոչ էլ մնում են իմ օրենքում:

26 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Եթե մի տղամարդ ամուսնանում է մի կնոջ հետ, իմ խոսքի համաձայն, և նրանք կնքվում են խոստումի աՍուրբ Հոգով, իմ նշանակման համաձայն, և ամուսինը կամ կինն ինչ-որ ձևի մեղք կամ օրինազանցություն է գործում նոր և հավիտենական ուխտի դեմ, և ամեն տեսակի հայհոյանք, բայց որևէ սպանություն չեն բգործում, որով թափած լինեն անմեղ արյուն, ապա նրանք առաջ կգան առաջին հարության մեջ և իրենց վեհացումը կմտնեն. սակայն մարմնի մեջ նրանք կկործանվեն և գկհանձնվեն դՍատանայի հարվածներին, մինչև փրկագնման օրը, ասում է Տեր Աստվածը:

27 Սուրբ Հոգու դեմ ահայհոյանքը, որը բչի ներվի ո՛չ աշխարհում, ո՛չ էլ աշխարհից դուրս, այն է, որ դուք սպանություն եք գործում, որով անմեղ արյուն եք թափում և հավանություն եք տալիս իմ մահվանը, նրանից հետո, երբ դուք ընդունել եք իմ նոր և հավիտենական ուխտը, ասում է Տեր Աստվածը. և նա, ով չի մնում այս օրենքում, ոչ մի դեպքում չի կարող մտնել իմ փառքը, այլ պիտի գնզովվի, ասում է Տերը:

28 Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, և ես կտամ ձեզ իմ Սուրբ Քահանայության օրենքը, ինչպես որ կարգված է եղել իմ և իմ Հոր կողմից, նախքան աշխարհի լինելը:

29 Բոլոր բաները, որոնք աԱբրահամը ստացել էր, նա ստացել էր հայտնությամբ ու պատվիրանով, իմ խոսքով, ասում է Տերը, և մտել է իր վեհացումն ու նստած է իր գահին:

30 Աբրահամը ախոստումներ ստացավ իր սերնդի վերաբերյալ և իր երանքի պտղի համար,– դու, այսինքն՝ իմ ծառա՛ Ջոզեֆ, այդ բերանքից ես,– որը պիտի շարունակվեր այնքան ժամանակ, որքան որ նրանք աշխարհում էին. և ինչ վերաբերում է Աբրահամին ու նրա սերնդին, նրանք պիտի շարունակվեն աշխարհից դուրս. և՛ աշխարհում, և՛ աշխարհից դուրս նրանք պիտի շարունակվեն անհամար թվով, ինչպես գաստղերը. կամ, եթե դուք հաշվելու լինեիք ծովափի ավազի հատիկները, դուք չէիք կարող համրել դրանք:

31 Այդ խոստումը նաև ձերն է, որովհետև դուք աԱբրահամից եք և խոստումը տրվել էր Աբրահամին. և այս օրենքով է իմ Հոր գործերի շարունակությունը, որով նա փառավորում է իրեն:

32 Գնացեք, հետևաբար, և կատարեք Աբրահամի ագործերը. ընդունեք իմ օրենքը և դուք կփրկվեք:

33 Բայց եթե դուք չընդունեք իմ օրենքը, դուք չեք կարող ստանալ իմ Հոր խոստումը, որը նա տվել է Աբրահամին:

34 Աստված ապատվիրեց Աբրահամին, և բՍարրան գՀագարին կնության տվեց Աբրահամին: Եվ ինչո՞ւ Սարրան արեց դա: Որովհետև դա էր օրենքը. և Հագարից շատ մարդիկ դուրս եկան: Հետևաբար, մյուս բաների հետ մեկտեղ, դա կատարումն էր խոստումների:

35 Արդյո՞ք Աբրահամն այդ պատճառով դատապարտության տակ էր: Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ ո՛չ. քանզի ես՝ Տերս էի ապատվիրել դա:

36 Աբրահամին ապատվիրվեց զոհ մատուցել իր որդի բԻսահակին. չնայած գրված էր. Մի՛ գսպանիր: Ինչևէ, Աբրահամը չմերժեց և դա դարդարություն համարվեց նրան:

37 Աբրահամը ահարճեր ստացավ, և նրանք երեխաներ բերեցին նրա համար. և դա արդարություն համարվեց նրան, որովհետև նրանք տրված էին նրան, և նա մնաց իմ օրենքում. ինչպես որ Իսահակը և բՀակոբը չարեցին ոչինչ, բացի այն, ինչ նրանց պատվիրվել էր. և որովհետև նրանք չարեցին ոչինչ, բացի այն, ինչ նրանց պատվիրվել էր, նրանք իրենց գվեհացումը մտան, խոստումների համաձայն, և նստած են գահերին, և հրեշտակներ չեն, այլ աստվածներ:

38 աԴավիթը նույնպես ստացավ բշատ կանայք ու հարճեր, և նաև Սողոմոնը և Մովսեսը՝ իմ ծառաները, ինչպես և իմ ծառաներից շատ ուրիշները, ստեղծման սկզբից մինչև այս ժամանակը. և ոչնչում նրանք չմեղանչեցին, բացի այն բաներից, որոնք նրանք չստացան ինձանից:

39 Դավթի կանայք ու հարճերն իմ կողմից էին ատրվել նրան, Նաթանի՝ իմ ծառայի ձեռքով, և այլ մարգարեների, որոնք ունեին այդ զորության բբանալիները. և այս բաներից ոչնչում նա չմեղանչեց իմ դեմ, բացի գՈւրիայի և նրա կնոջ դեպքից. և, հետևաբար, նա զրկվեց իր վեհացումից և ստացավ իր բաժինը. և նա չի ժառանգի նրանց աշխարհից դուրս, քանզի ես նրանց դտվել եմ մեկ ուրիշի, ասում է Տերը:

40 Ես եմ Տերը՝ քո Աստվածը, և քե՛զ, իմ ծառա՛ Ջոզեֆ, ես նշանակում եմ տվել. ավերականգնի՛ր բոլոր բաները: Խնդրիր ինչ կամենում ես և քեզ կտրվի՝ համաձայն իմ խոսքի:

41 Եվ քանի որ դու հարցրեցիր շնության վերաբերյալ, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. Եթե մի տղամարդ կին է ընդունում նոր և հավիտենական ուխտով, և եթե նա լինի մեկ ուրիշ տղամարդու հետ, և ես նրան չեմ նշանակել, սուրբ օծմամբ, նա շնություն է արել և պիտի կործանվի:

42 Եթե նա չլինի նոր և հավիտենական ուխտի մեջ և լինի մեկ ուրիշ տղամարդու հետ, նա աշնություն է արել:

43 Եվ եթե նրա ամուսինը լինի մեկ ուրիշ կնոջ հետ, և ախոստման մեջ լինի, նա դրժել է իր խոստումը և շնություն է արել:

44 Եվ եթե կինը շնություն չի արել, այլ անմեղ է և չի դրժել իր խոստումն ու գիտի դա, և ես հայտնում եմ քեզ, իմ ծառա Ջոզեֆ, այն ժամանակ դու զորություն կունենաս, իմ Սուրբ Քահանայության զորությամբ, վերցնել այդ կնոջը և տալ մեկ ուրիշի, որը շնություն չի արել, այլ եղել է ահավատարիմ. քանզի նա կառավարիչ կդրվի շատերի վրա:

45 Քանզի ես քեզ եմ շնորհել քահանայության աբանալիները և զորությունը, որով բվերականգնել եմ բոլոր բաները, և բոլոր բաները քեզ հայտնի եմ դարձնում իր ժամանակին:

46 Եվ ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ ինչ որ դու ակնքես երկրի վրա, կնքված կլինի երկնքում. և ինչ-որ դու կապես երկրի վրա, իմ անունով և իմ խոսքով, ասում է Տերը, այն հավերժ կապված կլինի երկինքներում. և ում մեղքերը որ բթողնեք, երկրի վրա, հավերժ թողնված կլինի երկինքներում. և ում մեղքերը որ պահեք, երկրի վրա, պահված կլինի երկնքում:

47 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ, ում որ դու օրհնես, ես կօրհնեմ, և ում որ դու անիծես, ես ականիծեմ, ասում է Տերը. քանզի ես՝ Տերս եմ քո Աստվածը:

48 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ քեզ, իմ ծառա՛ Ջոզեֆ, որ ինչ էլ որ դու տաս երկրի վրա, և ում էլ որ դու տաս ինչ-որ մեկին երկրի վրա, իմ խոսքով և իմ օրենքի համաձայն, կուղեկցվի օրհնություններով և իմ զորությամբ, և ոչ թե անեծքով, ասում է Տերը, և պիտի լինի առանց դատապարտության՝ երկրի վրա և երկնքում:

49 Քանզի ես եմ Տերը՝ քո Աստվածը, և կլինեմ քեզ հետ նույնիսկ մինչև երկրի ավերջը, և ողջ հավերժության մեջ. քանզի, ճշմարիտ, ես բկնքում եմ քեզ վրա քո գվեհացումը, և գահ եմ պատրաստում քեզ համար իմ Հոր արքայության մեջ, Աբրահամի՝ քո դհոր հետ:

50 Ահա, ես տեսել եմ քո ազոհաբերությունները, և կներեմ քո բոլոր մեղքերը. ես տեսել եմ քո զոհաբերությունները՝ ի հնազանդություն այն բանի, ինչը ես ասել եմ քեզ: Ուրեմն գնա, և ես ճանապարհ եմ պատրաստում քո ազատման համար, ինչպես որ ես բընդունեցի Աբրահամի կողմից իր որդուն՝ Իսահակին մատուցելը:

51 Ճշմարիտ ասում եմ քեզ. Ես պատվիրան եմ տալիս իմ աղախին Էմմա Սմիթին՝ քո կնոջը, որին ես տվել եմ քեզ, որ նա ետ պահի իրեն և չճաշակի այն բանից, ինչը ես պատվիրեցի քեզ մատուցել նրան. քանզի ես դա արեցի, ասում է Տերը, ձեզ երկուսիդ փորձելու համար, ինչպես փորձեցի Աբրահամին, և որ ես կարողանայի մատուցում պահանջել ձեր ձեռքից՝ ուխտով և զոհաբերությամբ:

52 Եվ թող իմ աղախին աԷմմա Սմիթն ընդունի նրանց բոլորին, որոնք տրվել են իմ ծառա Ջոզեֆին, և որոնք առաքինի և մաքուր են իմ առաջ. իսկ նրանք, ովքեր մաքուր չեն, բայց ասել են, որ իրենք մաքուր էին, պիտի կործանվեն, ասում է Տեր Աստվածը:

53 Քանզի ես եմ Տերը՝ քո Աստվածը, և դուք պետք է հնազանդվեք իմ ձայնին. և ես տալիս եմ իմ ծառա Ջոզեֆին, որ նա կառավարիչ դրվի շատ բաների վրա. քանզի, քիչ բաների վրա նա ահավատարիմ է եղել, և այսուհետև, ես կզորացնեմ նրան:

54 Եվ ես պատվիրում եմ իմ աղախին Էմմա Սմիթին՝ մնալ և հարել իմ ծառա Ջոզեֆին և ուրիշ ոչ մեկի: Բայց եթե նա չհնազանդվի այս պատվիրանին, նա պիտի կործանվի, ասում է Տերը. քանզի ես եմ Տերը՝ քո Աստվածը, և ես կկործանեմ նրան, եթե նա չմնա իմ օրենքում:

55 Իսկ եթե նա չհնազանդվի այս պատվիրանին, ապա իմ ծառա Ջոզեֆը պետք է ամեն ինչ անի նրա համար, ճիշտ ինչպես ասել է. և ես կօրհնեմ նրան և կբազմացնեմ նրան և ահարյուրապատիկ կտամ նրան այս աշխարհում՝ հայրեր և մայրեր, եղբայրներ և քույրեր, տներ և հողեր, կանայք և երեխաներ, և բհավերժական կյանքերի պսակներ հավերժական աշխարհներում:

56 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ. Թող իմ աղախինը աների իմ ծառա Ջոզեֆին նրա զանցանքները. և այն ժամանակ, նրան կներվեն իր զանցանքները, որով նա օրինազանցել է իմ դեմ. և ես՝ Տերս, քո Աստվածը, կօրհնեմ նրան, և կբազմացնեմ նրան, և կուրախացնեմ նրա սիրտը:

57 Եվ բացի այդ, ես ասում եմ. Թող իմ ծառա Ջոզեֆը բաց չթողնի իր ունեցվածքն իր ձեռքից, չլինի թե թշնամին գա և կործանի իրեն. քանզի Սատանան ափնտրում է, որ կործանի. քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, և նա իմ ծառան է. և ահա, տե՛ս, ես նրա հետ եմ, ինչպես որ ձեր հոր՝ Աբրահամի հետ էի, նույնիսկ մինչև նրա բվեհացումն ու փառքը:

58 Արդ, ինչ վերաբերում է աքահանայության օրենքին, շատ բաներ կան, որոնք վերաբերում են դրան:

59 Ճշմարիտ, եթե մի մարդ կանչված լինի իմ Հոր կողմից, ինչպես աԱհարոնը, իմ ձայնով և նրա ձայնով, ով ուղարկեց ինձ, և ես նրան օժտած լինեմ այս քահանայության զորության բբանալիներով, եթե նա որևէ բան անի իմ անունով և համաձայն իմ օրենքի ու իմ խոսքի, նա մեղք գործած չի լինի, և ես կարդարացնեմ նրան:

60 Հետևաբար, թող ոչ ոք չքննադատի իմ ծառա Ջոզեֆին. քանզի ես արդարացնելու եմ նրան. քանզի նա կանի այն զոհաբերությունը, որը ես պահանջում եմ նրա ձեռքից՝ իր օրինազանցությունների համար, ասում է Տերը՝ ձեր Աստվածը:

61 Եվ բացի այդ, ինչ վերաբերում է քահանայության օրենքին,– եթե որևէ տղամարդ կնության է վերցնում մի ակույսի և ցանկանում է կնության վերցնել մեկ բուրիշի, և առաջինը տալիս է իր համաձայնությունը, և եթե նա կնության է վերցնում երկրորդին, և նրանք կույսեր են, և ուրիշ ոչ մի տղամարդու խոսք չեն տվել, ապա նա արդարացված է. նա չի կարող շնություն անել, քանզի նրանք տրված են իրեն. քանզի նա չի կարող շնություն անել նրա հետ, ով պատկանում է իրեն և ուրիշ ոչ ոքի:

62 Եվ եթե նա տասը կույս ունի իրեն տրված այս օրենքով, նա չի կարող շնություն անել, քանզի նրանք պատկանում են իրեն, և տրված են իրեն. դրա համար նա արդարացված է:

63 Բայց եթե կույսերից մեկը կամ մյուսը, կնության վերցվելուց հետո, լինի մեկ ուրիշ տղամարդու հետ, ապա շնություն է արել և պիտի կործանվի. քանզի նրանք տրվում են նրան՝ աբազմանալու և երկիրը լցնելու համար, իմ պատվիրանի համաձայն, և խոստումն իրականացնելու համար, որը տրվել էր իմ Հոր կողմից աշխարհի հիմնադրումից առաջ, և հավերժական աշխարհներում նրանց վեհացման համար, որ նրանք կարողանան մարդկանց հոգիներ բերել. քանզի դրանով է իմ Հոր բգործը շարունակվում, որպեսզի նա փառավորվի:

64 Եվ բացի այդ, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Եթե մի տղամարդ, որն ունի այս քահանայության բանալիները, ունի մի կին և ուսուցանում է նրան իմ քահանայության օրենքը, ինչ վերաբերում է այս բաներին, ապա նա պետք է հավատա և սատարի նրան, թե չէ պիտի կործանվի, ասում է Տերը՝ ձեր Աստվածը. քանզի ես կկործանեմ նրան. քանզի ես կփառավորեմ իմ անունը, նրանց բոլորի վրա, ովքեր ընդունում են և մնում իմ օրենքում:

65 Հետևաբար, օրինավոր կլինի ինձ համար, եթե նա չի ընդունում այս օրենքը, որ ամուսինը ստանա բոլոր բաները, ինչ որ ես՝ Տերս՝ նրա Աստվածը, կտամ նրան, որովհետև նա չհավատաց և չսատարեց նրան՝ ըստ իմ խոսքի. և այն ժամանակ, նա դառնում է օրինազանց. իսկ ամուսինն ազատվում է Սարրայի օրենքից, որը սատարեց Աբրահամին՝ համաձայն օրենքի, երբ ես պատվիրեցի Աբրահամին՝ կնության վերցնել Հագարին:

66 Եվ արդ, ինչ վերաբերում է այս օրենքին, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, հետագայում ես ավելի շատ կհայտնեմ ձեզ. հետևաբար, թող ներկայումս սա բավարարի ձեզ: Ահա, ես եմ Ալֆան և Օմեգան: Ամեն: