Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 123


Բաժին 123

Սրբերի պարտականությունն իրենց հալածողների հանդեպ, ինչպես ներկայացվել է Ջոզեֆ Սմիթ Մարգարեի կողմից, մինչ նա բանտարկյալ էր Լիբերթիի բանտում, Միսսուրի, 1839թ. մարտին (History of the Church, 3.302–303):

1–6՝ Սրբերը պետք է ժողովեն և հրատարակեն իրենց տառապանքների ու հալածանքների պատմությունը. 7–10՝ Այն նույն ոգին, որը հաստատում է կեղծ համոզմունքները, առաջնորդում է նաև Սրբերի հալածանքը. 11–17՝ Եղած աղանդներից դեռ շատերը կընդունեն ճշմարտությունը:

1 Եվ դարձյալ, մենք կառաջարկեինք ձեզ խորհրդածել այն բանի պատշաճ լինելը, որ բոլոր սրբերը տեղեկություն հավաքեն բոլոր փաստերի վերաբերյալ և այս նահանգի մարդկանց կողմից նրանց պատճառած տառապանքների ու բռնությունների վերաբերյալ.

2 Եվ նաև ողջ ունեցվածքի և նրանց կրած վնասների չափի վերաբերյալ՝ թե՛ հեղինակության, թե՛ մարմնական վնասվածքների և թե՛ անշարժ գույքի առումով.

3 Եվ նաև բոլոր անձանց անունները, որոնք մասնակցություն են ունեցել իրենց ճնշելիս, որքան որ նրանք կարող են ձեռք բերել և գտնել դրանք:

4 Եվ միգուցե մի հանձնախումբ նշանակվի, որը կպարզի այս բաները և կընդունի հայտարարություններ ու գրավոր ցուցմունքներ. և նաև կհավաքի պտտվող զրպարտիչ հրատարակումները.

5 Եվ այն ամենը, ինչ ամսագրերում են և հանրագիտարաններում. և բոլոր զրպարտիչ պատմությունները, որոնք հրատարակվում և գրվում են, և թե ովքեր են հեղինակները. և կներկայացնի ողջ այդ դիվային խարդախության հավաքածուն և ստոր ու եղեռնական բռնությունները, որոնք գործադրվել են այս ժողովրդի հանդեպ,–

6 Որ մենք ոչ միայն հրատարակենք դրանք ամբողջ աշխարհի առաջ, այլ իրենց ողջ մութ և դժոխային երանգով ներկայացնենք կառավարության ղեկավարներին, որպես վերջին փորձ, որը պահանջել է մեր Երկնային Հայրը, նախքան մենք կարող ենք լիովին ու ամբողջությամբ պահանջել այն խոստումը, որը նրան դուրս կկանչի իր աթաքնված տեղից. և նաև, որպեսզի ողջ ազգը մնա առանց արդարացման, նախքան այն, որ նա կկարողանա առաջ ուղարկել իր հզոր բազկի զորությունը:

7 Դա մի հրամայական պարտականություն է, որ մենք պարտական ենք Աստծուն, հրեշտակներին, որոնց հետ մենք կբերվենք կանգնելու, և նաև ինքներս մեզ, մեր կանանց ու երեխաներին, որոնք ստիպված են եղել խոնարհվել կսկիծով, վշտով ու հոգսով, մարդասպանության, բռնակալության և ճնշման ամենանզովյալ ձեռքի տակ, աջակցված, դրդված և նեցուկ եղած այն ոգու ազդեցությամբ, որը կեղծիք ժառանգած հայրերի համոզմունքներն այդպես ամուր գամել է զավակների սրտերին և աշխարհը լցրել է խառնաշփոթությամբ, և ավելի ու ավելի է ամրանում, և այժմ իրական շարժիչն է ամեն ապականության, և ողջ աերկիրը հառաչում է նրա անօրինության ծանրությունից:

8 Դա երկաթե ալուծ է, դա ամուր կապանք է. դրանք հենց ձեռնակապանքներն ու շղթաները և կալանդներն ու ոտնակապանքներն են դժոխքի:

9 Հետևաբար, դա մի հրամայական պարտականություն է, որ մենք պարտական ենք ոչ միայն մեր սեփական կանանց ու երեխաներին, այլ նաև այրիներին ու հայրազուրկներին, որոնց ամուսիններն ու հայրերը ասպանվել են նրա երկաթե ձեռքի տակ.

10 Որոնք՝ այդ մութ և խավարեցնող գործերը, բավական են, որ դժոխքն ինքը սարսռի և զարհուրած ու գունատ կանգնի, և հենց դևի ձեռքերը դողդողան ու կաթվածահար լինեն:

11 Եվ նաև մի հրամայական պարտականություն է, որը մենք պարտական ենք աճող սերնդին և բոլոր սրտով մաքուրներին,–

12 Քանզի երկրի վրա դեռ շատերը կան, բոլոր աղանդների, խմբակցությունների և դավանանքների մեջ, որոնք ակույր են դարձվել, մոլորեցնելու համար դարան մտած մարդկանց ճարպիկ խաբեությամբ, և որոնք ճշմարտությունից հեռու են մնացել, միայն որովհետև բչգիտեն որտեղ գտնեն այն,–

13 Դրա համար է, որ մենք պետք է հալենք ու մաշենք մեր կյանքը, որ դեպի լույսը բերենք խավարի բոլոր ածածուկ բաները, որքան մենք գիտենք. և դրանք իսկապես հայտնի են դարձվել երկնքից,–

14 Ուստի, այս բաները պետք է արվեն ամենայն ջանասիրությամբ:

15 Թող ոչ ոք աննշան չհամարի դրանք. քանզի, սրբերին վերաբերող շատ բաներ կան, որ սպասվում են ապագայում, որոնք կախված են այդ բաներից:

16 Դուք գիտեք, եղբայրնե՛ր, որ մի շատ մեծ նավ փոթորիկի ժամանակ մեծապես աօգտվում է մի շատ փոքր ղեկից, անհրաժեշտ դիրքում պահվելով քամու և ալիքների դեմ:

17 Հետևաբար, շատ սիրելի՛ եղբայրներ, եկեք աուրախությամբ անենք ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է. և հետո, թող մենք կանգնենք հանգիստ, ամենայն համոզվածությամբ՝ տեսնելու Աստծո բփրկությունը և նրա բացահայտվող բազուկը: