Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 121
նախորդ հաջորդ

Բաժին 121

Աղոթք և մարգարեություններ՝ գրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի կողմից, մինչ նա բանտարկյալ էր Լիբերթիի բանտում, Միսսուրի, գրանցված 1839-ի մարտի 20-ի ամսաթվով (History of the Church, 3.289–300): Մարգարեն և մի քանի գործընկերներ ամիսներով բանտում էին գտնվում: Գործադիր պաշտոնյաներին և դատական մարմիններին ուղղված նրանց խնդրագրերն ու գանգատներն այլևս սփոփանք չէին բերում:

1–6՝ Մարգարեն աղաչում է Տիրոջը տառապող Սրբերի համար. 7–10՝ Տերը խաղաղություն է խոսում նրա հետ. 11–17՝ Անիծյալ են բոլոր նրանք, ովքեր կեղծ բացականչություններ են անում այն մասին, թե Տիրոջ ժողովուրդն օրինազանցել է. 18–25՝ Նրանք քահանայության իրավունք չեն ունենա և կնզովվեն. 26–32՝ Փառահեղ հայտնություններ են խոստացվում նրանց, ովքեր քաջաբար համբերում են. 33–40՝ Ինչո՞ւ են շատերը կանչված և քչերն ընտրված. 41–46՝ Քահանայությունը պետք է օգտագործվի միայն արդարությամբ:

1 Ո՜վ Աստված, ո՞րտեղ ես դու: Եվ ո՞րտեղ է տաղավարը, որ ծածկում է քո աթաքնված տեղը:

2 աՈրքա՞ն պիտի քո ձեռքը ետ պահվի, և քո աչքը, այո՛, քո մաքուր աչքը հավերժական երկինքներից նայի քո ժողովրդի և քո ծառաների հանդեպ անարդարություններին, և քո ականջը թափանցեն նրանց աղաղակները:

3 Այո, ո՜վ Տեր, աորքա՞ն պիտի նրանք կրեն այս անարդարություններն ու անօրինական ճնշումները, մինչև սիրտդ փափկի նրանց հանդեպ և աղիքներդ կարեկցանքից գալարվեն նրանց հանդեպ:

4 Ո՜վ աԱմենազոր Տեր Աստված, արարիչ երկնքի, երկրի և ծովերի, և բոլոր բաների, որ նրանցում են, և դո՛ւ, որ հսկում և հպատակեցնում ես դևին, և Շեոլի խավար ու մթագին տիրապետությունը,– պարզիր ձեռքդ. թող քո աչքը խոցի. թող քո տաղավարը վեր բարձրացվի. թող քո բթաքնված տեղն այլևս ծածկված չլինի. թող ականջդ հակվի. թող քո սիրտը փափկի և աղիքներդ կարեկցանքից գալարվեն մեր հանդեպ:

5 Թող քո բարկությունը բռնկվի մեր թշնամիների դեմ. և սրտիդ կատաղությամբ, քո սրով, ավրեժ առ մեր հանդեպ կատարված անարդարությունների համար:

6 Հիշիր քո տառապող սրբերին, ո՜վ մեր Աստված. և ծառաներդ հավիտյան կցնծան քո անունով:

7 Որդի՛ս, խաղաղություն քո հոգուն. քո աձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ.

8 Եվ հետո, եթե դու լավ ահամբերես, Աստված քեզ վեր կբարձրացնի. դու կհաղթես քո բոլոր թշնամիներին:

9 աԸնկերներդ կանգնած են կողքիդ, և նրանք կրկին կողջունեն քեզ ջերմ սրտերով ու բարյացակամ ձեռքերով:

10 Դու դեռևս աՀոբի պես չես. քո ընկերները չեն հակառակվել քեզ, ոչ էլ մեղադրում են քեզ օրինազանցության մեջ, ինչպես վարվեցին Հոբի հետ:

11 Իսկ նրանք, ովքեր մեղադրում են քեզ օրինազանցության մեջ, նրանց հույսը պիտի կորչի, և նրանց հեռանկարները պիտի հալվեն, ինչպես աեղյամն է հալվում ծագող արևի այրող ճառագայթներից.

12 Եվ նաև Աստված դրել է իր ձեռքը և կնիքը, որ փոխի աժամերն ու եղանակները և կուրացնի նրանց մտքերը, որպեսզի նրանք չկարողանան հասկանալ նրա զարմանալի գործերը. որպեսզի նրանց ևս փորձի և բռնի իրենց իսկ նենգության մեջ.

13 Եվ քանի որ նրանց սրտերն ապականված են, այն բաները, որոնք նրանք կամենում են բերել ուրիշների վրա և սիրում են ուրիշներին տառապանք պատճառել, որպեսզի գա աիրենց վրա մինչև վերջին աստիճանը.

14 Որպեսզի նրանք ևս հուսախաբվեն, և նրանց հույսը կտրվի.

15 Եվ ոչ շատ տարիներ անց, որպեսզի նրանք և նրանց ժառանգները սրբվեն երկնքի տակից, ասում է Աստված, որպեսզի նրանցից ոչ ոք չմնա պատի մոտ կանգնելու:

16 Անիծված են բոլոր նրանք, ովքեր կրունկ կբարձրացնեն իմ աօծյալների դեմ, ասում է Տերը, և կբացականչեն, թե նրանք բմեղանչել են, երբ նրանք չեն մեղանչել իմ առաջ, ասում է Տերը, այլ արել են այն, ինչը հաճելի էր իմ աչքին, և ինչը ես էի պատվիրել նրանց:

17 Բայց նրանք, ովքեր բացականչում են՝ օրինազանցությո՜ւն, անում են այդ, որովհետև մեղքի ծառաներն են, և ինքնին անհնազանդության ազավակներ են:

18 Եվ նրանք, ովքեր կեղծ երդում են տալիս իմ ծառաների դեմ, որպեսզի բերեն նրանց գերության և մահվան,–

19 Վա՛յ նրանց. որովհետև նրանք ավիրավորել են իմ փոքրերին, նրանք պիտի կտրվեն իմ տան բարարողություններից:

20 Նրանց ազամբյուղը չի լցվի, նրանց տներն ու ամբարները կկորչեն, և նրանք կարհամարհվեն նրանց կողմից, ովքեր քծնում էին իրենց:

21 Սերնդե-սերունդ, ո՛չ նրանք, ո՛չ էլ նրանցից հետո իրենց ժառանգները աքահանայության իրավունք չեն ունենա:

22 աԱվելի լավ կլիներ նրանց համար, որ մի ջաղացի քար կախվեր նրանց պարանոցից, և նրանք խեղդվեին ծովի անդունդում:

23 Վա՜յ բոլոր նրանց, ովքեր անհանգստացնում են իմ ժողովրդին, և քշում ու սպանում և վկայում են նրա դեմ, ասում է Զորաց Տերը. իժերի ասերունդը չի խուսափելու դժոխքի նզովքից:

24 Ահա, իմ աչքերը ատեսնում են և գիտեն բոլոր նրանց գործերը, և իր ժամանակին ես սրընթաց բդատաստան ունեմ պահած, նրանց բոլորի համար.

25 Քանզի նշանակված աժամանակ կա ամեն մարդու համար՝ ըստ կատարած բգործերի:

26 Աստված ձեզ ագիտելիք կտա իր բՍուրբ Հոգու միջոցով, այո, Սուրբ Հոգու անասելի գպարգևով, որը հայտնի չի դարձվել աշխարհի սկզբից մինչև հիմա.

27 Որին մեր նախահայրերը փափագող ակնկալիքով սպասել են, որ հայտնի դարձվի վերջին ժամանակներում, որին ուղղվել էին նրանց մտքերը, հրեշտակների միջոցով, որը պահվել էր նրանց փառքի լիության համար.

28 Դա կլինի մի ժամանակ, երբ աոչինչ ետ չի պահվի, լինի մեկ Աստված, թե շատ բաստվածներ, նրանք պիտի հայտնվեն:

29 Բոլոր գահերն ու տիրապետությունները, իշխանություններն ու զորությունները, պիտի ահայտնի դարձվեն և տրվեն բոլոր նրանց, ովքեր քաջաբար համբերել են հանուն Հիսուս Քրիստոսի ավետարանի:

30 Եվ նաև, եթե կան հաստատված ասահմաններ երկնքի կամ ծովերի կամ ցամաքի կամ արևի, լուսնի կամ աստղերի համար,–

31 Դրանց բոլոր պտույտների ժամանակները, բոլոր նշանակված օրերը, ամիսները և տարիները, և նրանց օրերի, ամիսների ու տարիների բոլոր օրերը, և նրանց բոլոր փառքերը, օրենքները և հաստատված ժամանակները, պիտի հայտնի դարձվեն ժամանակների լրության ատնտեսության օրերին,–

32 Համաձայն նրա, ինչը կարգվել էր բոլոր մյուս աստվածների Հավերժական աԱստծո բԽորհրդում, նախքան այս աշխարհի լինելը, որ պետք է պահպանվեր մինչև նրա ավարտն ու վերջը, երբ ամեն մարդ պիտի մտնի նրա հավերժական գներկայությունը և նրա անմահ դհանգիստը:

33 Որքա՞ն կարող են հոսող ջրերն անմաքուր մնալ: Ի՞նչ զորություն պիտի ետ պահի երկինքները: Ինչպես մարդը կարող է պարզել իր չնչին ձեռքը և կանգնեցնել Միսսուրի գետի որոշված ընթացքը կամ շրջել այն դեպի վեր, այնպես էլ կարող է խանգարել Ամենազորին՝ երկնքից Վերջին Օրերի Սրբերի գլխին ագիտելիք թափելիս:

34 Ահա, շատերն են ականչված, բայց քչերն են բընտրված: Իսկ ինչո՞ւ նրանք ընտրված չեն:

35 Որովհետև նրանց սրտերն այնքան շատ են դրված այս աաշխարհի բաների վրա և տենչում են մարդկանց բգովասանքները, որ նրանք չեն սովորում այս մեկ դասը,–

36 Որ քահանայության աիրավունքներն անբաժանորեն կապված են երկնքի բզորությունների հետ, և որ երկնքի զորությունները չեն կարող կառավարվել, ոչ էլ գործածվել, բացի միայն գարդարության սկզբունքների հիման վրա:

37 Որ դրանք կարող են շնորհվել մեզ, ճշմարիտ է. բայց երբ մենք ձգտում ենք աքողարկել մեր բմեղքերը կամ գոհացնել մեր գհպարտությունը, մեր ունայն փառասիրությունը կամ իշխանություն, տիրապետություն կամ էլ հարկադրանք ենք գործադրում մարդկանց զավակների հոգիների վրա, անիրավության որևէ աստիճանով, ահա, երկինքները դետ են քաշվում. Տիրոջ Հոգին տրտմում է. և երբ այն ետ է քաշվում, Ամե՛ն այդ մարդու քահանայությանը կամ իշխանությանը:

38 Ահա, մինչ նա կգիտակցի, նա թողնված է մենակ, որ աքացի տա խթանին, բհալածի սրբերին և կռվի Աստծո դեմ:

39 Մենք տխուր փորձառությամբ սովորել ենք, որ գրեթե բոլոր մարդկանց աբնությունն ու հակվածությունն է՝ հենց որ նրանք ստանում են մի փոքր լիազորություն, ինչպես իրենք ենթադրում են, նրանք անմիջապես սկսում են անիրավ իշխանություն գործադրել:

40 Ուստի շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված:

41 Ոչ մի զորություն կամ ազդեցություն չի կարող և չպետք է պահպանվի քահանայության շնորհիվ. միայն ահամոզումով, բերկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով.

42 Բարությամբ և մաքուր գիտելիքով, որոնք անչափ մեծացնում են հոգին՝ առանց ակեղծավորության ու առանց բնենգության,–

43 Ժամանակին խստությամբ ահանդիմանելով, երբ ներշնչվում ես Սուրբ Հոգով. և ապա, դրանից հետո, ավելի մեծ բսեր ցույց տալով նրա հանդեպ, ում հանդիմանել ես, չլինի թե նա քեզ իր թշնամին համարի.

44 Որպեսզի նա իմանա, որ քո հավատարմությունն ավելի ամուր է, քան մահվան կապանքները:

45 Նաև թող քո որովայնը գթությամբ լցված լինի բոլոր մարդկանց հանդեպ և հավատքի ընտանիքի հանդեպ, և թող աառաքինությունը զարդարի քո բմտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ. և քահանայության վարդապետությունը կիջնի քո հոգու վրա, ինչպես գցողը երկնքից:

46 աՍուրբ Հոգին կլինի քո մշտական ընկերը, և քո գավազանը կլինի արդարության ու ճշմարտության անփոփոխ գավազան. և քո բտիրապետությունը կլինի հավիտենական տիրապետություն և առանց հարկադրանքի կհոսի դեպի քեզ հավիտյանս հավիտենից: