Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 115


Բաժին 115

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Ֆար Վեստում, Միսսուրի, 1838թ. ապրիլի 26-ին, որը հայտնի դարձրեց Աստծո կամքն այդ վայրի կառուցման և Տիրոջ տան վերաբերյալ (History of the Church, 3.23–25): Այս հայտնությունն ուղղված է Եկեղեցու նախագահող պաշտոնյաներին:

1–4՝ Տերն իր եկեղեցին անվանում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի. 5–6՝ Սիոնը և նրա ցցերը պաշտպանության վայր և ապաստան են Սրբերի համար. 7–16՝ Սրբերին պատվիրվում է Տիրոջ տուն կառուցել Ֆար Վեստում. 17–19՝ Ջոզեֆ Սմիթը կրում է Աստծո արքայության բանալիները երկրի վրա:

1 Ճշմարիտ, այսպես է Տերն ասում ձեզ՝ իմ ծառա աՋոզեֆ Սմիթ կրտսերին և նաև իմ ծառա բՍիդնի Ռիգդոնին և նաև իմ ծառա գՀայրում Սմիթին, և քո խորհրդականներին, որոնք նշանակված են և պիտի նշանակվեն ապագայում.

2 Եվ նաև ձեզ՝ իմ ծառա աԷդվարդ Պատրիջին և նրա խորհրդականներին.

3 Եվ նաև իմ հավատարիմ ծառաներին, որոնք Սիոնի իմ եկեղեցու բարձրագույն խորհրդից են, քանզի այդպես պետք է այն կոչվի, և նաև Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի իմ Եկեղեցու ողջ աշխարհով ամենուրեք ցրված բոլոր երեցներին ու ժողովրդին.

4 Քանզի այսպես պիտի կոչվի իմ աեկեղեցին վերջին օրերին, այսինքն՝ բՀիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի:

5 Ճշմարիտ ասում եմ ձեզ բոլորիդ. աՎեր կացեք և շողացեք, որպեսզի ձեր լույսը բչափանիշ լինի բոլոր ազգերի համար.

6 Եվ որպեսզի միասին ահավաքվելը՝ բՍիոնի հողի վրա և նրա գցցերում, պաշտպանություն և դապաստան լինի փոթորկից ու ցասումից, երբ այն անխառն եկթափվի ողջ երկրի վրա:

7 Թող Ֆար Վեստ քաղաքը սուրբ և նվիրաբերված հող լինի ինձ համար. և այն պիտի կոչվի ամենայն սուրբ, քանզի հողը, որի վրա դու կանգնած ես, ասուրբ է:

8 Հետևաբար, ես պատվիրում եմ ձեզ մի տուն ակառուցել ինձ համար, իմ սրբերի միասին հավաքվելու համար, որ նրանք կարողանան ինձ բերկրպագել:

9 Եվ թող այդ աշխատանքի սկիզբը և հիմնադրումը և նախապատրաստական աշխատանքը սկսվի այս գալիք ամռանը.

10 Եվ թող սկիզբը դրվի հաջորդ հուլիսի չորրորդ օրը. և այդ ժամանակից սկսած թող իմ ժողովուրդը ջանասիրաբար աշխատի, որպեսզի տուն կառուցի իմ անվան համար.

11 Եվ այս օրից ամեկ տարի անց թող նրանք վերսկսեն իմ բտան հիմքը դնելը:

12 Այդպիսով, թող նրանք այդ ժամանակից սկսած ջանասիրաբար աշխատեն, մինչև նրա ավարտը, նրա անկյունաքարից մինչև գագաթը, մինչև որ ոչինչ չի մնա, որ ավարտված չլինի:

13 Ճշմարիտ ասում եմ ձեզ. Թող ոչ իմ ծառա Ջոզեֆը, ոչ իմ ծառա Սիդնին, ոչ էլ իմ ծառա Հայրումը, այլևս պարտքի տակ չընկնեն՝ իմ անվան համար տուն կառուցելու պատճառով.

14 Այլ թող իմ անվան համար տունը կառուցվի այն աօրինակով, որը ես ցույց կտամ նրանց:

15 Եվ եթե իմ ժողովուրդը չկառուցի այն օրինակով, որը ես ցույց կտամ իրենց նախագահությանը, ես այն չեմ ընդունի նրանց ձեռքից:

16 Բայց եթե իմ ժողովուրդը կառուցի այն՝ համաձայն այն օրինակի, որը ես ցույց կտամ իրենց նախագահությանը, այսինքն՝ իմ ծառա Ջոզեֆ Սմիթին և նրա խորհրդականներին, այնժամ ես կընդունեմ այն իմ ժողովրդի ձեռքից:

17 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Իմ կամքով է, որ Ֆար Վեստ քաղաքն արագ կառուցվի իմ սրբերի հավաքվելով.

18 Եվ նաև, որ ացցերի համար այլ վայրեր նշանակվեն մերձակա շրջաններում, ինչպես որ դրանք ժամանակ առ ժամանակ հայտնի կդարձվեն իմ ծառա Ջոզեֆին:

19 Քանզի ահա, ես կլինեմ նրա հետ, և ես կսրբագործեմ նրան՝ ժողովրդի առաջ. քանզի ես նրան եմ տվել այս արքայության և ծառայության աբանալիները: Ճիշտ այդպես: Ամեն: