Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 11
նախորդ հաջորդ

Բաժին 11

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, իր եղբայր Հայրում Սմիթին, Հարմոնիում, Պենսիլվանիա, 1829թ. մայիսին (History of the Church, 1.39–46): Այս հայտնությունը ստացվել էր Ուրիմի ու Թումիմի միջոցով՝ ի պատասխան Ջոզեֆի աղաչանքին ու հարցմանը: «History of the Church»-ը ենթադրում է, որ այս հայտնությունը ստացվել է Ահարոնյան Քահանայության վերականգնումից հետո:

1–6՝ Այգում աշխատողները փրկություն կստանան. 7–14՝ Փնտրիր իմաստություն, աղաղակիր ապաշխարություն, վստահիր Հոգուն. 15–22՝ Պահիր պատվիրանները և ուսումնասիրիր Տիրոջ խոսքը. 23–27՝ Մի ուրացիր հայտնության և մարգարեության ոգին. 28–30՝ Նրանք, ովքեր ընդունում են Քրիստոսին, դառնում են Աստծո որդիներ:

1 Մեծ և ազարմանալի գործ է առաջ գալիս մարդկանց զավակների մեջ:

2 Ահա, ես Աստված եմ. աուշք դարձրեք իմ բխոսքին, որը կենդանի է և գզորավոր, երկսայր սրից դհատու՝ հոդերը և ծուծը բաժանող. ուստի, ուշք դարձրեք իմ խոսքին:

3 Ահա, արտը ասպիտակել է՝ արդեն հնձին հասել. ուստի, ով որ փափագում է հնձել, թող գցի իր մանգաղն իր զորությամբ ու հնձի, քանի դեռ օրը ցերեկ է, որ կարողանա իր հոգու համար բհավիտենական փրկություն գգանձել Աստծո արքայությունում:

4 Այո՛, ով որ գցի իր ամանգաղն ու հնձի, նա կանչված է Աստծուց:

5 Ուստի, եթե ախնդրեք ինձանից, դուք կստանաք. եթե թակեք, ձեզ կբացվի:

6 Արդ, որովհետև դուք հարցրեցիք, ահա, ասում եմ ձեզ. Պահեք իմ պատվիրանները և փնտրեք առաջ տանել և հաստատել աՍիոնի գործը:

7 Մի փնտրեք ահարստություն, այլ բիմաստություն. և ահա, Աստծո խորհուրդները կբացվեն ձեզ համար, և այն ժամանակ դուք կհարստանաք: Ահա, նա, ով ունի հավերժական կյանք, հարուստ է:

8 Ճշմարիտ, ճշմարիտ, ասում եմ քեզ, որ քեզ համար կկատարվի ճիշտ այնպես, ինչպես դու ցանկանում ես ինձանից. և եթե դու ցանկանաս, դու կլինես այն միջոցը, որով շատ բարիք կգործվի այս սերնդի մեջ:

9 Ոչինչ մի աասա այս սերնդին, բացի բապաշխարությունից: Պահիր իմ պատվիրանները և օգնիր առաջ տանել իմ գործը, իմ պատվիրանների գհամաձայն, և դու պիտի օրհնվես:

10 Ահա, դու ունես ապարգև, կամ դու կունենաս պարգև, եթե փափագես ինձանից՝ հավատքով, բազնիվ սրտով, հավատալով Հիսուս Քրիստոսի զորությանը, կամ իմ զորությանը, ով խոսում է քեզ հետ.

11 Քանզի, ահա, այդ ես եմ, որ խոսում եմ. ահա, ես ալույսն եմ, որը շողում է խավարում, և իմ բզորությամբ եմ ես այս խոսքերը տալիս քեզ:

12 Եվ արդ, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. աԱպավինիր այն բՀոգուն, որն առաջնորդում է բարիք գործել. այո՛, արդար գործել, գխոնարհ դքայլել, արդարությամբ եդատել. և դա է իմ Հոգին:

13 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. Ես քեզ բաժին պիտի հանեմ իմ Հոգուց, որը ակլուսավորի քո բմիտքը, որն գուրախությունով կլցնի քո հոգին.

14 Եվ այն ժամանակ դու կիմանաս, կամ դրանով դու կիմանաս բոլոր բաները, ինչ-որ կցանականաս ինձանից, որոնք վերաբերում են աարդարության բաներին, հավատքով հավատալով ինձ, որ դու պիտի ստանաս:

15 Ահա, ես պատվիրում եմ քեզ, որ դու կարիք չունես ենթադրելու, որ կանչված ես քարոզելու, մինչև դու աչկանչվես:

16 Մի քիչ էլ սպասիր, մինչև ունենաս իմ խոսքը, իմ ավեմը, իմ եկեղեցին և իմ ավետարանը, որ կարողանաս հաստատապես իմանալ իմ վարդապետությունը:

17 Եվ այն ժամանակ, ահա, քեզ համար կարվի քո ցանկությունների համաձայն, այո՛, ճիշտ քո հավատքի համաձայն:

18 Պահի՛ր իմ պատվիրանները. լուռ մնա. դիմիր իմ Հոգուն.

19 Այո՛, քո ողջ սրտով ահարիր ինձ, որ օգնես ի լույս բերել այն բաները, որոնց մասին խոսվել է,– այո՛, իմ աշխատության թարգմանությունը. համբերող եղիր, մինչև որ դուք ավարտեք այն:

20 Ահա, սա է քո աշխատանքը՝ ապահել իմ պատվիրանները, այո՛, քո ողջ զորությամբ, մտքով և ուժով:

21 Մի փնտրիր հայտարարել իմ խոսքը, այլ, նախ փնտրիր աձեռք բերել իմ խոսքը, և հետո քո լեզուն պիտի արձակվի. հետո, եթե կամենաս, դու կունենաս իմ Հոգին և իմ խոսքը, այո՛, Աստծո զորությունը՝ մարդկանց համոզելու համար:

22 Իսկ այժմ, լուռ մնա. ուսումնասիրիր աիմ խոսքը, որն առաջ է գնացել մարդկանց զավակների մեջ, և նաև բուսումնասիրիր գիմ խոսքը, որն առաջ պիտի գա մարդկանց զավակների մեջ, կամ այն, որն այժմ թարգմանվում է, այո՛, մինչև ձեռք չբերես այն ամենը, ինչ ես պիտի դշնորհեմ մարդկանց զավակների այս սերնդին, և ապա, բոլոր բաները պիտի ավելացվեն դրանց վրա:

23 Ահա, դու աՀայրումն ես, իմ որդին. բփնտրիր Աստծո արքայությունը, և բոլոր բաները պիտի ավելացվեն՝ համաձայն նրա, ինչն արդար է:

24 աԿառուցիր իմ վեմի վրա, որն իմ բավետարանն է.

25 Մի ուրացիր ահայտնության ոգին, ոչ էլ բմարգարեության ոգին, քանզի վա՛յ նրան, ով ուրանում է այս բաները.

26 Ուստի, ագանձիր քո սրտում, մինչև այն ժամանակը, որն իմ իմաստությամբ է, որ դու պիտի առաջ գնաս:

27 Ահա, ես ասում եմ բոլորին, ովքեր բարի ցանկություններ ունեն և ագցել են իրենց մանգաղը, որ հնձեն:

28 Ահա, ես աՀիսուս Քրիստոսն եմ՝ Աստծո Որդին: Ես կյանքն եմ ու բլույսն աշխարհի:

29 Ես նա եմ, որ եկա յուրայինների մեջ, և յուրայիններն ինձ չընդունեցին.

30 Բայց ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ, բոլոր նրանց, ովքեր ընդունում են ինձ, ես ազորություն կտամ՝ դառնալու Աստծո բորդիներ, այսինքն՝ նրանց, ովքեր հավատում են իմ անվանը: Ամեն: