Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 108


Բաժին 108

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1835թ. դեկտեմբերի 26-ին (History of the Church, 2.345): Այս բաժինը ստացվել էր Լայման Շերմանի խնդրանքով, որը մինչ այդ կարգվել էր քահանայապետ և յոթանասունական, և որը եկել էր Մարգարեի մոտ, իր պարտականությունը հայտնի դարձնելու հայտնության խնդրանքով:

1–3՝ Լայման Շերմանը ներվում է իր մեղքերի համար. 4–5՝ Նա կլինի Եկեղեցու առաջնորդ երեցների թվում. 6–8՝ Նա կանչվում է քարոզելու ավետարանը և զորացնելու իր եղբայրներին:

1 Ճշմարիտ, այսպես է ասում Տերը քեզ, իմ ծառա՛ Լայման. Քո մեղքերը ներված են քեզ, որովհետև դու հնազանդվել ես իմ ձայնին, այս առավոտ այստեղ գալով, որ խորհուրդ ստանաս նրանից, ում ես նշանակել եմ:

2 Հետևաբար, թող հոգիդ ահանգիստ լինի քո հոգևոր վիճակի վերաբերյալ, և այլևս չդիմադրի իմ ձայնին:

3 Եվ վեր կաց և այսուհետև ավելի ուշադիր եղիր քո խոստումները պահելիս, որոնք դու արել ես և անում ես, և դու պիտի օրհնվես անչափ մեծ օրհնություններով:

4 Համբերությամբ սպասիր, մինչև որ իմ ծառաների մի ահանդիսավոր ժողով կանչվի, այն ժամանակ դու կհիշվես իմ առաջին երեցների հետ և, կարգվելով, իրավունք կստանաս մնացած իմ երեցների հետ, որոնց ես ընտրել եմ:

5 Ահա, սա Հոր ախոստումն է քեզ, եթե դու հավատարիմ շարունակես:

6 Եվ այդ օրը քեզ համար կկատարվի այն, որ դու իրավունք կունենաս աքարոզելու իմ ավետարանը, ուր էլ որ ես կուղարկեմ քեզ, այսուհետև, այդ ժամանակից:

7 Հետևաբար, ազորացրու եղբայրներիդ քո բոլոր հաղորդակցություններով, քո բոլոր աղոթքներով, քո բոլոր հորդորներով և քո բոլոր գործերով:

8 Եվ ահա, տե՛ս, ես քեզ հետ եմ, որ օրհնեմ քեզ և աազատեմ քեզ հավիտյան: Ամեն: