Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 101


Բաժին 101

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին, Կիրթլենդում, Օհայո, 1833թ. դեկտեմբերի 16-ին (History of the Church, 1.458–464): Այդ ժամանակ Միսսուրիում հավաքված Սրբերը տառապում էին ծանր հալածանքից: Ամբոխները նրանց դուրս էին հանել Ջեկսոն գավառի իրենց տներից, և Սրբերից ոմանք փորձել էին հաստատվել Վան Բուրեն գավառում, սակայն հալածանքը հետևում էր նրանց: Սրբերի մեծ մասն այդ ժամանակ գտնվում էր Միսսուրիի Քլեյ գավառում: Մահվան շատ սպառնալիքներ կային Եկեղեցու անհատ անդամների հանդեպ: Մարդիկ զրկվել էին տան կահույքից, հագուստից, ընտանի անասուններից և այլ անձնական ունեցվածքից. և նրանց դաշտերի բերքի մեծ մասը ոչնչացվել էր:

1–8՝ Սրբերը խրատվում և չարչարվում են իրենց օրինազանցությունների պատճառով. 9–15՝ Տիրոջ զայրույթը կթափվի ազգերի վրա, բայց իր ժողովուրդը պիտի հավաքվի և մխիթարվի. 16–21՝ Սիոնն ու նրա ցցերը պիտի հաստատվեն. 22–31՝ Բնորոշվում է կյանքի բնույթը Հազարամյակի ժամանակ. 32–42՝ Այն ժամանակ Սրբերը պիտի օրհնվեն ու վարձատրվեն. 43–62՝ Ազնվականի և ձիթենիների առակը խորհրդանշում է Սիոնի փորձություններն ու վերջնական փրկագնումը. 63–75՝ Սրբերը պետք է շարունակեն հավաքվել. 76–80՝ Տերն է հաստատել Միացյալ Նահանգների Սահմանադրությունը. 81–101՝ Սրբերը պետք է իրենց կրած վնասների դիմաց փոխհատուցում խնդրեն՝ կնոջ և անիրավ դատավորի առակի համաձայն:

1 Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ ձեր եղբայրների վերաբերյալ, որոնք չարչարվել են, ահալածվել և բդուրս են գցվել իրենց ժառանգության հողից,–

2 Ես՝ Տերս, հանդուրժել եմ, որ աչարչարանքները, որոնցով նրանք չարչարվել են, նրանց վրա գան իրենց բօրինազանցությունների հետևանքով.

3 Այնուամենայնիվ, ես նրանց աիմը կդարձնեմ, և նրանք իմ սեփականությունը կլինեն այն օրը, երբ ես կգամ հավաքելու իմ գոհարները:

4 Հետևաբար, նրանք պետք է անպայման ախրատվեն ու փորձվեն, ճիշտ ինչպես բԱբրահամը, որին պատվիրվեց զոհաբերել իր միակ որդուն:

5 Քանզի բոլոր նրանք, ովքեր չեն կամենում խրատին համբերել, այլ աուրանում են ինձ, չեն կարող բսրբագործվել:

6 Ահա, ես ասում եմ ձեզ, որ նրանց մեջ կային գժտություններ, և ահակառակություններ, և բնախանձություն, և վիճաբանություններ, և գհեշտասեր ու ընչաքաղց ցանկություններ. հետևաբար, այս բաներով նրանք ապականեցին իրենց ժառանգությունները:

7 Նրանք հապաղում էին ալսել իրենց Տեր Աստծո ձայնը. հետևաբար, Տերը՝ իրենց Աստվածը, հապաղում է լսել նրանց աղոթքները, որ պատասխանի նրանց իրենց նեղության օրը:

8 Իրենց խաղաղության օրը նրանք թեթևամտորեն վերաբերվեցին իմ խորհրդին. սակայն, իրենց անեղության օրը նրանք կարիքից բխարխափում են՝ փնտրելով ինձ:

9 Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ չնայած նրանց մեղքերին, որովայնս լի է ակարեկցանքով նրանց հանդեպ: Ես լիովին դուրս չեմ բգցի նրանց. և գցասման օրը ես ողորմություն կհիշեմ:

10 Ես երդվել եմ, և հրամանագիրն առաջ է գնացել նախկին պատվիրանով, որը տվել եմ ձեզ, որ ես թույլ պիտի տամ՝ իմ զայրույթի ասուրն ընկնի իմ ժողովրդի համար. և ճիշտ ինչպես ես ասացի, այդպես կլինի:

11 Իմ զայրույթը շուտով դուրս պիտի թափվի առանց չափի, բոլոր ազգերի վրա. և դա ես կանեմ, երբ որ նրանց անօրինությունների բաժակը ալցվի:

12 Եվ այդ օրը բոլորը, ովքեր կգտնվեն ադիտարանի վրա, կամ, այլ խոսքով, ողջ իմ Իսրայելը, պիտի փրկվեն:

13 Եվ նրանք, ովքեր ցրվել էին, պիտի ահավաքվեն:

14 Եվ բոլոր նրանք, ովքեր ասգացել են, պիտի մխիթարվեն:

15 Եվ բոլոր նրանք, ովքեր տվել են իրենց ակյանքը՝ իմ անվան համար, պիտի պսակվեն:

16 Հետևաբար, թող ձեր սրտերը մխիթարվեն Սիոնի վերաբերյալ. քանզի ամեն մարմին իմ աձեռքում է. հանգիստ եղեք և բիմացեք, որ ես եմ Աստված:

17 աՍիոնը չի շարժվի իր տեղից, չնայած որ նրա զավակները ցրվել են:

18 Նրանք, ովքեր մնում են, և մաքուր են սրտով, պիտի վերադառնան և հասնեն իրենց աժառանգություններին, նրանք և նրանց զավակները, հավիտենական ուրախության բերգերով՝ գկառուցելու Սիոնի ամայի վայրերը,–

19 Եվ այս բոլորը՝ որպեսզի մարգարեների մարգարեությունները կատարվեն:

20 Եվ, ահա, չկա որևէ այլ նշանակված ավայր, բացի նրանից, որը նշանակել եմ ես. ոչ էլ պիտի նշանակվի որևէ այլ վայր, բացի նրանից, որը ես նշանակել եմ իմ սրբերի հավաքման գործի համար,–

21 Մինչև որ կգա օրը, երբ այլևս տեղ չի լինի նրանց համար. և այն ժամանակ, ես ուրիշ վայրեր ունեմ, որոնք ես կնշանակեմ նրանց համար, և դրանք պիտի կոչվեն ացցեր՝ Սիոնի ծածքի և ամրության համար:

22 Ահա, իմ կամքն է, որ բոլոր նրանք, ովքեր կանչում են իմ անունը և երկրպագում են ինձ, համաձայն իմ հավիտենական ավետարանի, պետք է միասին ահավաքվեն և բկանգնեն սուրբ տեղերում.

23 Եվ պատրաստվեն հայտնությանը, որը պիտի գա, երբ իմ խորանում, իմ տաճարը ծածկող ավարագույրը, որը թաքցնում է երկիրը, կվերցվի, և ամեն մարմին միասին բկտեսնի ինձ:

24 Եվ ամեն աապականելի բան, թե՛ մարդիկ, թե՛ դաշտի գազանները, թե՛ երկնքի թռչունները, թե՛ ծովի ձկները, որ բնակվում են ողջ երկրի երեսին, պիտի բայրվեն.

25 Եվ նաև տարրերը պիտի ահալվեն այրող տաքությունից. և բոլոր բաները պիտի դառնան բնոր, որպեսզի իմ գիտելիքն ու գփառքը բնակվի ողջ երկրի վրա:

26 Եվ այդ օրը մարդու աթշնամանքը, և գազանների թշնամանքը, այո՛, ամեն մարմնի թշնամանք բկվերանա իմ երեսի առաջից:

27 Եվ այդ օրը, այն, ինչ մարդ խնդրի, կտրվի նրան:

28 Եվ այդ օրը, աՍատանան զորություն չի ունենա գայթակղելու մարդուն:

29 Եվ չի լինի ավիշտ, որովհետև չի լինի մահ:

30 Այդ օրը, ամանուկը չի մահանա, մինչ չծերանա. և նրա կյանքը կլինի, ինչպես ծառի տարիքը.

31 Իսկ երբ նա մահանա, նա չի ննջի, այսինքն՝ հողում, այլ ակվերափոխվի մի ակնթարթում, և բկհափշտակվի, և նրա հանգիստը կլինի փառահեղ:

32 Այո, ճշմարիտ ասում եմ քեզ, որ այն աօրը, երբ Տերը գա, նա բհայտնի կդարձնի բոլոր բաները,–

33 Բաներ, որոնք անցած են, և աթաքնված բաներ, որոնք ոչ մի մարդ չի իմացել, երկրի բաները, որոնցով այն արարվել էր, և նրա նպատակն ու վախճանը,–

34 Բաներ՝ շատ թանկարժեք, բաներ, որոնք վերևում են, և բաներ, որոնք ներքևում են, բաներ, որ երկրի մեջ են, և երկրի վրա, և երկնքում:

35 Եվ բոլոր նրանք, ովքեր ահալածվում են իմ անվան համար, և հավատքով համբերում են, չնայած նրանք կանչված են վայր դնելու իրենց կյանքը բհանուն ինձ, այնուամենայնիվ, նրանք ճաշակելու են այդ ողջ փառքից:

36 Ուստի, մի վախեցեք, անգամ ամահից. քանզի այս աշխարհում ձեր ուրախությունը լիակատար չէ, բայց ինձանով ձեր բուրախությունը լիակատար է:

37 Հետևաբար, մի մտահոգվեք մարմնի համար, ոչ էլ մարմնի կյանքի համար. այլ մտահոգվեք ահոգու համար, և հոգու կյանքի համար:

38 Եվ միշտ ափնտրեք Տիրոջ երեսը, որ կարողանաք բհամբերությամբ տիրել ձեր հոգիներին, և դուք կունենաք հավերժական կյանք:

39 Երբ մարդիկ կանչվում են իմ ահավիտենական ավետարանով, և ուխտ են անում հավիտենական ուխտով, նրանք համարվում են երկրի բաղը և մարդկանց համը.

40 Նրանք կանչվում են՝ լինելու մարդկանց համը. հետևաբար, եթե երկրի աղը կորցնի իր համը, ահա, այն այլևս ոչնչի պետք չէ, բացի դուրս գցվելուց և մարդկանց ոտքերի տակ կոխկրտվելուց:

41 Ահա, այստեղ է իմաստությունը Սիոնի զավակների վերաբերյալ, նույնիսկ շատերի, բայց ոչ բոլորի. նրանք օրինազանցել են, հետևաբար, պետք է անպայման ախրատվեն,–

42 Նա, ով աբարձրացնում է իրեն, պիտի խոնարհեցվի, և նա, ով բխոնարհեցնում է իրեն, պիտի բարձրացվի:

43 Եվ արդ, ես ցույց կտամ ձեզ մի առակ, որ դուք կարողանաք իմանալ իմ կամքը Սիոնի փրկագնման վերաբերյալ:

44 Մի աազնվական շատ ընտիր մի հողակտոր ուներ. և նա իր ծառաներին ասաց. Գնացեք իմ բայգին, այսինքն՝ շատ ընտիր այն հողակտորը, և տնկեք տասներկու ձիթենի.

45 Եվ ապահապաններ նշանակեք դրանց շուրջը, և մի աշտարակ կառուցեք, որպեսզի մեկը պահապան լինի աշտարակի վրա, կարողանա հսկել շրջակա տարածքը, որպեսզի երբ թշնամին գա, որ փչացնի և իրեն վերցնի իմ այգու պտուղը, իմ ձիթենիները չկոտրվեն:

46 Արդ, ազնվականի ծառաները գնացին և արեցին, ինչպես նրանց պատվիրել էր իրենց տերը և տնկեցին ձիթենիները և դրա շուրջը ցանկապատ կառուցեցին և պահապան նշանակեցին և սկսեցին աշտարակ կառուցել.

47 Եվ մինչ նրանք դնում էին դրա հիմքը, նրանք սկսեցին իրար մեջ խոսել. Իսկ ինչի՞ համար է ուզում իմ տերն այս աշտարակը:

48 Եվ երկար ժամանակ իրար մեջ խորհուրդ արեցին՝ ասելով. Ինչի՞ համար է ուզում իմ տերն այս աշտարակը, տեսնելով հանդերձ, որ խաղաղ ժամանակներ են:

49 Ավելի լավ չէ՞ր այս դրամը տրվեր վաշխառուներին: Քանզի այդ բաների կարիքը չկա:

50 Եվ մինչ նրանք մեկը մյուսի հետ տարաձայնության մեջ էին, նրանք շատ ծուլացան և ականջ չդրեցին իրենց տիրոջ պատվիրաններին:

51 Եվ թշնամին եկավ գիշերով, և կոտրեց ացանկապատը. և ազնվականի ծառաներն արթնացան և վախեցան ու փախան. և թշնամին կործանեց նրանց աշխատանքը և կոտրեց ձիթենիները:

52 Արդ, ահա, ազնվականը՝ այգու տերը, կանչեց իր ծառաներին, և նրանց ասաց. Ինչո՞ւ: Ի՞նչն է այս մեծ չարագործության պատճառը:

53 Արդյոք չպե՞տք է դուք անեիք, ինչպես ես պատվիրել էի ձեզ, և,– այգին տնկելուց, և դրա շուրջը ցանկապատ կառուցելուց, և դրա շուրջը պահապաններ նշանակելուց հետո,– նաև աշտարակ կառուցեիք, և պահապան դնեիք աշտարակի վրա, և հսկեիք իմ այգին ու քնով չանցնեիք, որ չլիներ թե թշնամին գար ձեր վրա:

54 Եվ ահա, աշտարակի վրայի պահապանը կտեսներ թշնամուն, մինչ նա հեռվում էր. և այն ժամանակ դուք կպատրաստվեիք և թույլ չէիք տա, որ թշնամին ցանկապատը կոտրեր և կփրկեիք իմ այգին կործանիչի ձեռքից:

55 Եվ այգու տերն իր ծառաներից մեկին ասաց. Գնա և հավաքիր իմ մնացած ծառաներին, և վերցրու իմ տան աողջ ամրությունը, որոնք են իմ զինվորները՝ իմ երիտասարդ տղամարդիկ, և նաև իմ ծառաների միջից նրանք, որ միջին տարիքի են, որոնք իմ տան ամրությունն են, բացի միայն նրանցից, որոնց ես նշանակել եմ, որ մնան.

56 Եվ անմիջապես գնա իմ այգու հողը, և փրկագնիր իմ այգին. քանզի այն իմն է. ես այն գնել եմ փողով:

57 Հետևաբար, անհապաղ հասիր իմ հողը. քանդիր իմ թշնամիների պարիսպները. տապալիր նրանց աշտարակը և ցրիր նրանց պահապաններին:

58 Եվ որքան որ նրանք ի մի հավաքվեն ձեր դեմ, իմ ավրեժն առ իմ թշնամիներից, որ շուտով ես կարողանամ գալ իմ տան մնացածով և տիրել հողին:

59 Եվ ծառան ասաց իր տիրոջը. Ե՞րբ պիտի այս բաները լինեն:

60 Եվ նա ասաց իր ծառային. Երբ որ ես կամենամ. անմիջապես գնա և կատարիր բոլոր բաները, որոնք պատվիրեցի քեզ.

61 Եվ սա պիտի լինի իմ կնիքն ու օրհնությունը քո վրա,– հավատարիմ և աիմաստուն տնտես՝ իմ տան մեջ, բկառավարիչ՝ իմ թագավորությունում:

62 Եվ նրա ծառան անմիջապես գնաց և արեց բոլոր բաները, ինչ որ իր տերը պատվիրել էր իրեն. և աշատ օրեր անց բոլոր բաները կատարվեցին:

63 Բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, ես ցույց կտամ ձեզ իմ իմաստությունը բոլոր եկեղեցիների վերաբերյալ, որքան որ նրանք կամենում են ուղեկցվել իրենց փրկության համար ճիշտ և պատշաճ ձևով,–

64 Որ իմ սրբերի հավաքվելու գործը շարունակվի, որպեսզի ես կարողանամ հաստատել նրանց իմ անվան համար ասուրբ վայրերում. քանզի բհնձի ժամանակը եկել է, և իմ խոսքն անպայման պիտի գկատարվի:

65 Ուստի, ես պետք է հավաքեմ իմ ժողովրդին՝ ցորենի և աորոմների առակի համաձայն, որպեսզի ցորենը պահվի շտեմարաններում, որ հավերժական կյանք ունենա և պսակվի բսելեստիալ փառքով, երբ ես կգամ իմ Հոր արքայության մեջ՝ հատուցելու ամեն մարդու իր գործի համեմատ.

66 Մինչդեռ որոմները պիտի կապվեն խրձերով, և նրանց կապերն ամրացվեն, որպեսզի նրանք աայրվեն անմար կրակով:

67 Ուստի, ես պատվիրան եմ տալիս բոլոր եկեղեցիներին, որ նրանք պետք է հավաքվեն այն վայրերում, որ ես նշանակել եմ:

68 Այնուամենայնիվ, ինչպես ես ասացի նախորդ պատվիրանում, թող ձեր ահավաքվելը չլինի հապճեպ, ոչ էլ փախուստով. այլ թող բոլոր բաները նախապես պատրաստ լինեն:

69 Եվ որպեսզի բոլոր բաները նախապես պատրաստ լինեն, հետևեք պատվիրանին, որը ես տվեցի այս բաների վերաբերյալ,–

70 Որն ասում, կամ սովորեցնում է՝ փողով ագնել բոլոր հողերը, որոնք հնարավոր է գնել փողով, այն հողի մերձակա տարածքում, որը ես նշանակել եմ լինելու Սիոնի հող՝ իմ սրբերի հավաքումը սկսելու համար.

71 Բոլոր հողերը, որոնք հնարավոր է գնել Ջեկսոն գավառում և նրա հարակից գավառներում, իսկ մնացածը թողեք իմ ձեռքում:

72 Արդ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Թող բոլոր եկեղեցիները մեկտեղ հավաքեն իրենց դրամը. թող այս բաներն արվեն իրենց ժամանակին, բայց ոչ ահապճեպ. և հետևեք, որ բոլոր բաները պատրաստ ունենաք ձեր առաջ:

73 Եվ թող նշանակվեն պատվարժան մարդիկ, այսինքն՝ իմաստուն մարդիկ, և ուղարկեք նրանց գնելու այդ հողերը:

74 Եվ արևելյան շրջանների եկեղեցիները, երբ որ նրանք ամրապնդվեն, եթե նրանք կկամենան ականջ դնել այս խորհրդին, նրանք կարող են հողեր գնել և հավաքվել այնտեղ. և այս ձևով նրանք կարող են հաստատել Սիոնը:

75 Նույնիսկ հիմա արդեն բավականաչափ կուտակված է, այո, այսինքն՝ առատություն, Սիոնը փրկագնելու և նրա ամայի վայրերը հաստատելու համար, այլևս չտապալվելու, եթե իմ անվամբ կոչվող եկեղեցիները ակամենան ականջ դնել իմ ձայնին:

76 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ. Նրանք, ովքեր ցրվել են իրենց թշնամիների կողմից, իմ կամքով է, որ նրանք շարունակեն վնասների դիմաց փոխհատուցում և փրկագնում խնդրել նրանց ձեռքով, ովքեր կառավարիչներ ու իշխանավորներ են դրված ձեր վրա,–

77 Ժողովրդի օրենքների ու ասահմանադրության համաձայն, որոնք ես թույլ եմ տվել, որ հաստատվեն, և որոնք պետք է պահպանվեն՝ ամեն մարմնի բիրավունքների ու պաշպանության համար՝ համաձայն արդար և սուրբ սկզբունքների.

78 Որ ամեն մարդ կարողանա գործել վարդապետությամբ և սկզբունքով, ինչ վերաբերում է ապագային, համաձայն աբարոյական կամքի ազատության, որը տվել եմ նրան, որպեսզի բդատաստանի օրն ամեն մարդ գպատասխան տա իր իսկ մեղքերի համար:

79 Հետևաբար, արդարացի չէ, որ մի մարդ մեկ ուրիշի գերության տակ լինի:

80 Եվ այդ նպատակով եմ ես հաստատել այս երկրի աՍահմանադրությունը, իմաստուն մարդկանց ձեռքով, որոնց ես բարձրացրել եմ հենց այդ նպատակի համար, և արյուն բթափելով փրկագնել եմ երկիրը:

81 Արդ, ինչի՞ կնմանեցնեմ Սիոնի զավակներին: Ես նրանց պիտի նմանեցնեմ կնոջ և անիրավ դատավորի աառակին, քանզի մարդիկ պետք է միշտ բաղոթեն ու չնվաղեն, որն ասում է,–

82 Մի քաղաքում մի դատավոր կար, որն Աստծուց չէր վախենում, ոչ էլ մարդկանց էր հաշվի առնում:

83 Եվ այդ քաղաքում մի այրի կար, և նա գալիս էր նրա մոտ՝ ասելով. Վրեժս առ իմ հակառակորդից:

84 Եվ նա որոշ ժամանակ չէր ցանկանում, սակայն ի վերջո ինքն իրեն ասաց. Թեև Աստծուց չեմ վախենում, ոչ էլ մարդկանց եմ հաշվի առնում, բայց, քանի որ այս այրին անհանգստացնում է ինձ, ես նրա վրեժը կառնեմ, որ անվերջ մոտս գալով չհոգնեցնի ինձ:

85 Այդպես կնմանեցնեմ Սիոնի զավակներին:

86 Թող նրանք խնդրեն՝ դատավորի ոտքերն ընկնելով.

87 Իսկ եթե նա ականջ չդնի նրանց, թող նրանք խնդրեն՝ նահանգապետի ոտքերն ընկնելով.

88 Իսկ եթե նահանգապետն ականջ չդնի նրանց, թող նրանք խնդրեն՝ նախագահի ոտքերն ընկնելով.

89 Իսկ եթե նախագահն ականջ չդնի նրանց, ապա Տերը վեր կկենա և առաջ կգա իր աթաքնված տեղից և իր կատաղի զայրույթով կչարչարի այդ ազգին.

90 Եվ իր այրող դժգոհությամբ ու իր կատաղի բարկությամբ, իր ժամանակին, կկտրի այն ամբարիշտ, անհավատարիմ և անարդար ատնտեսներին և նրանց բաժին կնշանակի կեղծավորների ու բանհավատների հետ.

91 Այսինքն՝ դրսի խավարում, որտեղ ալաց ու կոծ է և ատամների կրճտոց:

92 Աղոթե՛ք հետևաբար, որ նրանց ականջները բացվեն ձեր աղաղակների համար, որ ես կարողանամ աողորմած լինել նրանց հանդեպ, որպեսզի այս բաները չգան նրանց վրա:

93 Այն, ինչ ձեզ ասացի, պետք է անպայման լինի, որպեսզի բոլոր մարդիկ առանց աարդարացման մնան.

94 Որ իմաստուն մարդիկ և կառավարիչները կարողանան լսել և իմանալ այն, ինչ նրանք երբեք չեն ագիտակցել.

95 Որպեսզի ես կարողանամ սկսել իրագործել իմ գործը՝ իմ ատարօրինակ գործը, և կատարեմ իմ պաշտոնը, իմ տարօրինակ պաշտոնը, որպեսզի մարդիկ կարողանան արդարին ամբարիշտից բտարբերել, ասում է ձեր Աստվածը:

96 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ, որ իմ պատվիրանին ու կամքին հակառակ է այն, որ իմ ծառա Սիդնի Գիլբերտն իմ թշնամիների ձեռքը վաճառի իմ աշտեմարանը, որը ես նշանակել եմ իմ ժողովրդի համար:

97 Մի թողեք, որ այն, ինչը ես նշանակել եմ, պղծվի իմ թշնամիների կողմից, նրանց թույլտվությամբ, ովքեր իրենց ակոչում են իմ անունով.

98 Քանզի դա շատ դառը և ցավագին մեղք է իմ դեմ և իմ ժողովրդի դեմ, այն բաների հետևանքով, որոնք ես հրամանագրել եմ, և որոնք շուտով պիտի պատահեն ազգերի հետ:

99 Ուստի, դա իմ կամքն է, որ իմ ժողովուրդը պահանջի, և հայց ներկայացնի այն բանի համար, որը ես նշանակել եմ նրանց համար, թեև նրանց թույլ չեն տա բնակվել այնտեղ:

100 Այնուամենայնիվ, ես չեմ ասում, որ նրանք չեն բնակվի այնտեղ. քանզի որքան որ նրանք իմ արքայությանը վայել պտուղներ և գործեր առաջ բերեն, նրանք կբնակվեն այնտեղ:

101 Նրանք պիտի կառուցեն, և մեկ ուրիշը չպիտի աժառանգի այն. նրանք պիտի այգիներ տնկեն, և պիտի ուտեն դրա պտուղը: Ճիշտ այդպես: Ամեն: