Սուրբ գրություններ
Մոսիա 8


Գլուխ 8

Ամմոնն ուսուցանում է Լիմքիի ժողովրդին – Նա իմանում է քսանչորս Հարեդական թիթեղների մասին – Հնադարյան հիշատակարանները կարող են թարգմանվել տեսանողների կողմից – Ոչ մի պարգև ավելի մեծ չէ, քան տեսանող լինելը: Մոտ 121թ. Ք.ծ.ա.:

1 Եվ եղավ այնպես, որ թագավոր Լիմքին իր ժողովրդի հետ խոսելն ավարտելուց հետո, քանզի նա շատ բաներ խոսեց նրանց հետ և միայն մի քանիսն եմ դրանցից ես գրել այս գրքում, ասաց իր ժողովրդին բոլոր բաները՝ իրենց եղբայրների վերաբերյալ, որոնք Զարահեմլայի երկրում էին:

2 Եվ նա ստիպեց Ամմոնին, որ նա կանգնի բազմության առջև և պատմի նրանց բոլորը, ինչ պատահել էր իրենց եղբայրներին, այն ժամանակից ի վեր, ինչ Զենիֆը դուրս էր եկել երկրից, նույնիսկ մինչև այն ժամանակը, երբ նա ինքը դուրս եկավ երկրից:

3 Եվ նա նաև վերապատմեց նրանց վերջին խոսքերը, որոնք Բենիամին թագավորը սովորեցրել էր, և բացատրեց դրանք թագավոր Լիմքիի ժողովրդին, այնպես որ նրանք կարողանային հասկանալ բոլոր խոսքերը, որ նա խոսեց:

4 Եվ եղավ այնպես, որ այս բոլորն անելուց հետո, թագավոր Լիմքին արձակեց բազմությունը և կարգադրեց, որ նրանք վերադառնան ամեն ոք իր սեփական տունը:

5 Եվ եղավ այնպես, որ նա կարգադրեց, որ թիթեղները, որոնք պարունակում էին իր ժողովրդի ահիշատակարանն այն ժամանակից, որ նրանք թողել էին Զարահեմլայի երկիրը, բերվեին Ամմոնի առաջ, որ նա կարողանար կարդալ դրանք:

6 Արդ, երբ որ Ամմոնը կարդաց հիշատակարանը, թագավորը տեղեկացավ նրանից՝ իմանալու արդյոք նա կարող էր թարգմանել լեզուներ, և Ամմոնն ասաց նրան, որ նա չէր կարող:

7 Եվ թագավորն ասաց նրան. Վշտացած լինելով իմ ժողովրդի չարչարանքների համար, ես կարգադրեցի, որ քառասունևերեքն իմ ժողովրդից ձեռնարկեին մի ճամփորդություն դեպի անապատ, որ այդպիսով նրանք կարողանային գտնել Զարահեմլայի երկիրը, որպեսզի դիմեինք մեր եղբայրներին ազատելու մեզ մեր ճորտությունից:

8 Եվ նրանք շատ օրերի ընթացքում կորել էին անապատում, չնայած նրանք ջանասեր էին և չգտան Զարահեմլայի երկիրը, բայց վերադարձան այս երկիրը, ճամփորդելով մի երկրում, շատ ջրերի միջև, հայտնաբերելով մի երկիր, որը պատված էր մարդկանց և գազանների ոսկորներով, և նաև պատված էր ամեն տեսակի շինությունների ավերակներով, հայտնաբերելով մի երկիր, որը բնակեցված էր եղել մի ժողովրդով, որոնք այնքան մեծաթիվ էին եղել, որքան Իսրայելի բազմությունները:

9 Եվ որպես ապացույց, որ բաները, որ նրանք ասել էին՝ ճիշտ են, նրանք բերել են աքսանչորս թիթեղներ, որոնք լցված են փորագրություններով, և դրանք մաքուր ոսկուց են:

10 Եվ ահա, նրանք բերել են նաև ալանջապանակներ, որոնք մեծ են, և դրանք բարույրից ու պղնձից են, և կատարելապես անխաթար:

11 Եվ բացի դրանից, նրանք բերել են սրեր՝ դրանց բռնակները ոչնչացել էին, իսկ դրանց շեղբերը ժանգից քայքայված էին. և չկա ոչ մեկը երկրում, որ ի վիճակի լինի թարգմանել թիթեղների վրայի փորագրությունները: Այդ պատճառով ես ասացի քեզ. Դու կարողանո՞ւմ ես թարգմանել:

12 Եվ ես կրկին ասում եմ քեզ. Գիտե՞ս դու որևէ մեկին, որ կարող է թարգմանել: Քանզի ես ցանկանում եմ, որ այս հիշատակարանները թարգմանվեն մեր լեզվով. քանզի միգուցե, դրանք մեզ մի տեղեկություն կտան ժողովրդի մի մնացորդի մասին, որը կործանվել է, որտեղից այս հիշատակարանները եկել են. կամ միգուցե դրանք մեզ մի տեղեկություն կտան հենց այս ժողովրդի մասին, որը կործանվել է. և ես փափագում եմ իմանալ նրանց կործանման պատճառը:

13 Եվ Ամմոնն ասաց նրան. Ես կարող եմ վստահորեն ասել քեզ, ո՛վ թագավոր, մի մարդու մասին, որ կարող է աթարգմանել հիշատակարանները. քանզի նա ունի այն, ինչով որ նա կարող է նայել և թարգմանել բոլոր հիշատակարանները, որ հին թվով են. և դա պարգև է Աստծուց: Եվ այդ բաները կոչվում են բմեկնիչներ, և ոչ մի մարդ չի կարող նայել դրանց մեջ, մինչև որ պատվիրված չլինի, որ չլինի թե նա նայի, ինչը նա չպետք է նայի, և մեռնի: Եվ ում որ պատվիրվում է նայել դրանց մեջ, նա կոչվում է գտեսանող:

14 Եվ ահա, թագավորն այն ժողովրդի, որը Զարահեմլայի երկրում է, այն մարդն է, որին պատվիրված է անել այս բաները, և որն ունի Աստծուց այս բարձր պարգևը:

15 Եվ թագավորն ասաց, որ տեսանողն ավելի մեծ է, քան մարգարեն:

16 Եվ Ամմոնն ասաց, որ տեսանողը հայտնող է և մարգարե նույնպես. և մի պարգև, որից ավելի մեծ չի կարող ոչ մի մարդ ունենալ, մինչև նա չունենա Աստծո զորությունը, որը ոչ մի մարդ չի կարող. այնուամենայնիվ, մարդ կարող է Աստծո կողմից իրեն տրված մեծ զորություն ունենալ:

17 Բայց տեսանողը կարող է իմանալ բաների մասին, որոնք անցյալ են և նաև բաների մասին, որոնք պետք է գան, և նրանց միջոցով բոլոր բաները պետք է բացահայտվեն, կամ, ավելի շուտ, գաղտնի բաներ պիտի հայտնի դարձվեն, և թաքնված բաներ պետք է ի լույս գան, և բաներ, որոնք չեն իմացվել, պիտի իմացվեն նրանց միջոցով, և նաև նրանց միջոցով պիտի իմացվեն բաներ, որոնք այլ կերպ չէին կարող իմացվել:

18 Այսպես, Աստված ապահովել է մի միջոց, որ մարդ հավատքի միջոցով կարողանա հզոր հրաշքներ գործել. հետևաբար, նա իր մերձավորների համար դառնում է մեծ բարիք:

19 Եվ այսպես, երբ Ամմոնն այս խոսքերը խոսելուն վերջ դրեց, թագավորն անչափ ուրախացավ և գոհություն հայտնեց Աստծուն՝ ասելով. Անկասկած, մի ամեծ խորհուրդ է պարունակվում այս թիթեղների մեջ, և այս մեկնիչները, անկասկած, պատրաստված էին՝ այսպիսի բոլոր խորհուրդները մարդկանց զավակներին բացահայտելու նպատակով:

20 Օ՜, որքա՜ն զարմանալի են Տիրոջ գործերը, և որքա՜ն երկար է նա համբերում իր ժողովրդի հետ. այո, և որքա՜ն կույր և անընկալունակ է մարդկանց զավակների հասկացողությունը. քանզի նրանք չեն կամենում իմաստություն փնտրել, ոչ էլ ցանկանում են, որ նա կառավարի իրենց:

21 Այո, նրանք նման են մի վայրի հոտի, որը փախչում է իր հովվից, և ցրվում և քշվում և հոշոտվում է անտառի գազանների կողմից: