Սուրբ գրություններ
Մոսիա 7


Գլուխ 7

Ամմոնը գտնում է Լեքի-Նեփիի երկիրը, որտեղ Լիմքին է թագավոր – Լիմքիի ժողովուրդը ճորտության մեջ է Լամանացիներից – Լիմքին շարադրում է իրենց պատմությունը – Մի մարգարե (Աբինադին) վկայել էր, որ Քրիստոսն Աստվածն է և Հայրը բոլոր բաների – Նրանք, ովքեր ցանում են կեղտոտություն, հնձում են մրրիկ, և նրանք, ովքեր իրենց վստահությունը դնում են Տիրոջ վրա, կազատվեն: Մոտ 121թ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ եղավ այնպես, որ թագավոր Մոսիան, երեք տարիների ընթացքում անընդհատ խաղաղություն ունենալուց հետո, ցանկանում էր իմանալ այն ժողովրդի մասին, որը ագնաց՝ ապրելու Լեքի-Նեփիի երկրում, կամ Լեքի-Նեփիի քաղաքում. քանզի նրա ժողովուրդը ոչինչ չէր լսել նրանց մասին այն ժամանակից ի վեր, որ նրանք թողել էին բԶարահեմլայի երկիրը. հետևաբար, նրանք հոգնեցնում էին նրան՝ իրենց հարցումներով:

2 Եվ եղավ այնպես, որ թագավոր Մոսիան թույլ տվեց, որ նրանց ուժեղ տղամարդկանցից տասնվեցը գնան մինչև Լեքի-Նեփիի երկիրը՝ տեղեկանալու իրենց եղբայրների մասին:

3 Եվ եղավ այնպես, որ հաջորդ օրը նրանք ճանապարհ ընկան՝ իրենց հետ ունենալով մի ինչ-որ Ամմոնի, նա լինելով մի ուժեղ և զորեղ մարդ, և Զարահեմլայի հետնորդ. և նա նաև նրանց առաջնորդն էր:

4 Եվ այժմ նրանք չգիտեին ուղղությունը, որով իրենք պիտի ճամփորդեին անապատում՝ հասնելու Լեքի-Նեփիի երկիրը. հետևաբար, նրանք շատ օրեր թափառեցին անապատում, մինչև իսկ քառասուն օր նրանք թափառեցին:

5 Եվ քառասուն օր թափառելուց հետո, նրանք հասան մի բլրի, որը աՍիլոմ երկրից հյուսիս է, և այնտեղ նրանք խփեցին իրենց վրանները:

6 Եվ Ամմոնը վերցրեց իր եղբայրներից երեքին, և նրանց անուններն էին՝ Ամաղեկի, Հելեմ և Հեմ, և նրանք իջան ներքև՝ դեպի աՆեփիի երկիրը:

7 Եվ ահա նրանք հանդիպեցին այն ժողովրդի թագավորին, որը Նեփիի երկրում էր և Սիլոմի երկրում. և նրանք շրջապատվեցին թագավորի պահակախմբի կողմից և վերցվեցին, և կապվեցին, և բանտ գցվեցին:

8 Եվ եղավ այնպես, երբ երկու օր նրանք բանտում էին, նրանք նորից բերվեցին թագավորի առաջ, և նրանց կապերն արձակվեցին. և նրանք կանգնեցին թագավորի առաջ և թույլ տրվեց, կամ ավելի շուտ հրամայվեց, որ պատասխանեն հարցերին, որոնք նա պետք է տար նրանց:

9 Եվ նա ասաց նրանց. Ահա, ես աԼիմքին եմ՝ Նոյի որդին, որը Զենիֆի որդին էր, որը եկել էր Զարահեմլայի երկրից ժառանգելու այս երկիրը, որն իրենց հայրերի երկիրն էր, որը ժողովրդի ձայնով թագավոր կարգվեց:

10 Եվ այժմ, ես ցանկանում եմ իմանալ պատճառը, թե ինչո՞ւ էիք դուք այնքան հանդուգն, որ եկաք քաղաքի պատերին մոտիկ, երբ ես ինքս իմ պահակախմբի հետ դարպասից դուրս էի:

11 Եվ այժմ այս պատճառով եմ ես հանդուրժել, որ դուք պահպանվեիք, որ ես կարողանայի տեղեկություն իմանալ ձեզանից, այլապես ես հրամայած կլինեի, որ իմ պահակախումբը մահվան դատապարտեր ձեզ: Ձեզ թույլատրվում է խոսել:

12 Եվ այժմ, երբ Ամմոնը տեսավ, որ իրեն թույլատրված էր խոսել, նա առաջ գնաց և խոնարհվեց թագավորի առաջ. և կրկին բարձրանալով, նա ասաց. Ո՛վ թագավոր, ես շատ շնորհակալ եմ Աստծո առաջ՝ այս օրը, որ ես դեռ կենդանի եմ, ինձ թույլ է տրվել խոսել. և ես կջանամ համարձակորեն խոսել.

13 Քանզի ես հավատացած եմ, որ եթե դու ճանաչեիր ինձ, չէիր հանդուրժի, որ ես այս կապանքներով կապվեի: Քանզի ես Ամմոնն եմ, և ես աԶարահեմլայի մի հետնորդ եմ, և դուրս եմ եկել Զարահեմլայի երկրից՝ տեղեկանալու մեր եղբայրների մասին, որոնց Զենիֆը դուրս հանեց այդ երկրից:

14 Եվ այժմ եղավ այնպես, որ Լիմքին, Ամմոնի խոսքերը լսելուց հետո, անչափ ուրախացավ և ասաց. Հիմա ես գիտեմ անկասկած, որ իմ եղբայրները, որոնք Զարահեմլայի երկրում էին, դեռ կենդանի են: Եվ այժմ ես հրճվում եմ. և էգուց ես այնպես կանեմ, որ իմ ժողովուրդը նույնպես հրճվի:

15 Քանզի ահա, մենք ճորտության մեջ ենք Լամանացիներից, և ահարկվում ենք մի հարկով, որին դիմանալը ծանր է: Եվ այժմ, ահա, մեր եղբայրները մեզ կազատեն մեր ճորտությունից, կամ Լամանացիների ձեռքից, և մենք կլինենք նրանց ստրուկները. քանզի ավելի լավ է, որ մենք Նեփիացիների ստրուկները լինենք, քան տուրք վճարենք Լամանացիների թագավորին:

16 Եվ այսպիսով, թագավոր Լիմքին հրամայեց իր պահակախմբին, որ նրանք այլևս չկապեն Ամմոնին, ոչ էլ նրա եղբայրներին, այլ կարգադրեց, որ նրանք գնան բլուրը, որը Սիլոմի հյուսիսում էր և բերեն իրենց եղբայրներին քաղաք, որ այդպիսով նրանք կարողանան ուտել, և խմել, և իրենց հանգիստ տալ իրենց ճամփորդության լարվածությունից. քանզի նրանք տարել էին շատ բաներ. նրանք տարել էին քաղց, ծարավ և հոգնածություն:

17 Եվ այժմ եղավ այնպես, որ հաջորդ օրը թագավոր Լիմքին իր ողջ ժողովրդի մեջ ուղարկեց մի հրովարտակ, որ այդպիսով նրանք կարողանային ի մի հավաքվել ատաճարում՝ լսելու խոսքերը, որոնք նա խոսելու էր նրանց համար:

18 Եվ եղավ այնպես, որ երբ նրանք ի մի էին հավաքվել, նա խոսեց նրանց հետ այս կերպ՝ ասելով. Ո՜վ դուք, իմ ժողովո՛ւրդ, բարձրացրեք ձեր գլուխները և մխիթարվեք. քանզի ահա ժամանակը մոտ է, կամ հեռու հեռվում չէ, երբ մենք այլևս մեր թշնամիների հպատակության տակ չենք լինի, չնայած մեր բազմաթիվ կռիվներին, որոնք զուր էին. այնուամենայնիվ, ես վստահ եմ, մնում է մի արգասավոր կռիվ անել:

19 Հետևաբար, բարձրացրե՛ք ձեր գլուխները և ուրախացե՛ք, և ապավինեք աԱստծուն, այն Աստծուն, որն Աստվածն էր Աբրահամի և Իսահակի և Հակոբի. և նաև, այն Աստծուն, որը Եգիպտոսի երկրից դուրս բբերեց Իսրայելի զավակներին և այնպես արեց, որ նրանք քայլեցին Կարմիր ծովի միջով, չոր գետնի վրայով, և կերակրեց նրանց գմանանայով, որպեսզի նրանք չմեռնեին անապատում. և շատ ավելին նա արեց նրանց համար:

20 Եվ բացի դրանից, այդ նույն Աստվածն է մեր հայրերին ադուրս բերել Երուսաղեմի հողից և պահել ու պահպանել իր ժողովրդին, նույնիսկ մինչև հիմա. և ահա դա մեր անօրինությունների ու պղծությունների պատճառով է, որ նա բերել է մեզ ճորտության:

21 Եվ դուք բոլորդ վկաներ եք այս օրը, որ Զենիֆը, որը թագավոր էր դարձվել ժողովրդի վրա, նա լինելով չափից ավելի ագերեռանդ՝ ժառանգելու իր հայրերի երկիրը, հետևաբար, խաբված լինելով թագավոր Լամանի խորամանկությամբ և նենգությամբ, որը պայմանագրի մեջ մտած լինելով թագավոր Զենիֆի հետ, և հանձնած լինելով նրա ձեռքը երկրի մի մասի տիրակալությունը, կամ, նույնիսկ Լեքի-Նեփիի քաղաքը և Սիլոմ քաղաքը. և շրջակա հողը,–

22 Եվ այս բոլորը նա արեց՝ այս ժողովրդին հպատակության կամ ճորտության աբերելու միակ նպատակով: Եվ ահա մենք այս պահին Լամանացիների թագավորին տուրք ենք վճարում մեր եգիպտացորենի կեսի չափով, և մեր գարու, և նույնիսկ ամեն տեսակի ողջ մեր հատիկի և մեր հոտերի և մեր նախիրների աճի կեսը. և Լամանացիների թագավորը բռնագանձում է մեզանից նույնիսկ այն ամենի կեսը, ինչ ունենք, կամ տեր ենք, կամ պահանջում է մեր կյանքը:

23 Եվ արդ, մի՞թե սրան դիմանալը ծանր չէ: Եվ մի՞թե այս մեր չարչարանքը մեծ չէ: Արդ, ահա թե մենք ինչպիսի մեծ պատճառ ունենք ողբալու:

24 Այո, ես ասում եմ ձեզ, մեծ են պատճառները, որոնք մենք ունենք սգալու համար. քանզի ահա մեր եղբայրներից որքան շատերը սպանվեցին, և նրանց արյունն իզուր թափվեց, և այս բոլորը՝ անօրինության պատճառով:

25 Քանզի, եթե այս ժողովուրդն ընկած չլիներ օրինազանցության մեջ, Տերը չէր հանդուրժի, որ այս մեծ չարիքը գար նրանց վրա: Բայց ահա նրանք ականջ չէին դնում նրա խոսքերին, այլ նրանց մեջ հակառակություններ էին բարձրանում. նույնիսկ այնքան շատ, որ նրանք իրենց մեջ արյուն էին թափում:

26 Եվ Տիրոջ մի ամարգարեի են նրանք սպանել. այո, Աստծո մի ընտրյալ մարդու, որն ասաց իրենց ամբարշտության և պղծությունների մասին, և մարգարեացավ շատ բաների մասին, որոնք պետք է գան, այո, նույնիսկ Քրիստոսի գալստի մասին:

27 Եվ քանի որ նա ասաց նրանց, որ Քրիստոսն աԱստված է՝ Հայրը բոլոր բաների, և ասաց, որ նա պետք է վերցնի իր վրա մարդու բպատկերը, և դա պետք է լինի պատկերը, ըստ որի մարդը ստեղծվել է ի սկզբանե, կամ, այլ խոսքով, նա ասաց, որ մարդը ստեղծվել է գԱստծո պատկերով, և որ Աստված պետք է վայր իջնի մարդկանց զավակների մեջ և վերցնի իր վրա միս ու արյուն, և առաջ գնա երկրի երեսի վրայով,–

28 Եվ արդ, քանի որ նա ասաց այս, նրանք մահվան դատապարտեցին նրան. և շատ ավելի շատ բաներ նրանք արեցին, ինչը վայր բերեց Աստծո ցասումը նրանց վրա: Հետևաբար, ո՞վ է զարմանում, որ նրանք ճորտության մեջ են, և որ նրանք զարկվում են դառը չարչարանքներով:

29 Քանզի, ահա Տերն ասել է. Ես չեմ ասատարի իմ ժողովրդին իրենց օրինազանցության օրվա մեջ. այլ ես կխոչընդոտեմ նրանց ճանապարհները, որ նրանք չբարգավաճեն. և նրանց արարքները գայթակղության քար կլինեն իրենց առաջ:

30 Եվ բացի այդ նա ասում է. Եթե իմ ժողովուրդը ցանի ակեղտոտություն, նա բկհնձի դրա մղեղը մրրիկում. և դրա արդյունքը մահաթույն է:

31 Եվ բացի այդ նա ասում է. Եթե իմ ժողովուրդը ցանի կեղտոտություն, նա կհնձի ախորշակ, որն անհապաղ կործանում է բերում:

32 Եվ այժմ ահա, Տիրոջ խոստումը կատարվել է, և դուք զարկված եք ու չարչարված:

33 Բայց, եթե դուք սրտի ողջ նվիրվածությամբ ադառնաք դեպի Տերը և ապավինեք նրան ու մտքի ողջ ջանասիրությամբ ծառայեք նրան,– եթե դուք անեք այդ, նա կազատի ձեզ ճորտությունից՝ իր իսկ կամքի և հաճության համաձայն: