Սուրբ գրություններ
Մոսիա 6


Գլուխ 6

Բենիամին թագավորն արձանագրում է մարդկանց անունները և նրանց ուսուցանելու համար նշանակում քահանաներ – Մոսիան թագավորում է՝ որպես արդար թագավոր: Մոտ 124–121թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ, Բենիամին թագավորը մտածեց, որ ժողովրդի հետ խոսելն ավարտելուց հետո անհրաժեշտ էր, որ նա ավերցներ բոլոր նրանց անունները, ովքեր ուխտի մեջ էին մտել Աստծո հետ՝ պահելու նրա պատվիրանները:

2 Եվ եղավ այնպես, որ չկար ոչ մի հոգի, բացի փոքր երեխաներից, որ չմտներ ուխտի մեջ և չվերցներ իր վրա Քրիստոսի անունը:

3 Եվ դարձյալ, եղավ այնպես, որ երբ Բենիամինը բոլոր այս բաներին վերջ էր դրել, և նվիրաբերել էր իր զավակ աՄոսիային՝ կառավարիչ և թագավոր լինելու իր ժողովրդի վրա, և նրան էր տվել թագավորության հետ կապված բոլոր պարտականությունները և նաև բնշանակել էր քահանաներ,– գսովորեցնելու ժողովրդին, որ այդպիսով նրանք կարողանային լսել և իմանալ Աստծո պատվիրանները,– և զարթնեցնելու նրանց, որ հիշեն իրենց տված դերդումը, նա արձակեց բազմությունը, և նրանք վերադարձան իրենց սեփական տները՝ ամեն ոք ըստ իր ընտանիքի:

4 Եվ աՄոսիան սկսեց թագավորել իր հոր փոխարեն: Եվ նա սկսեց թագավորել իր տարիքի երեսուներորդ տարում՝ բոլորելով ընդամենը մոտ չորս հարյուր և յոթանասունևվեց տարիներ այն բժամանակից, որ Լեքին թողել էր Երուսաղեմը:

5 Եվ Բենիամին թագավորն ապրեց երեք տարի ու մահացավ:

6 Եվ եղավ այնպես, որ թագավոր Մոսիան քայլում էր Տիրոջ ուղիներով և կատարում էր նրա դատաստաններն ու նրա կանոնները. և պահում էր նրա պատվիրանները՝ բոլոր բաներում, ինչ որ նա պատվիրել էր նրան:

7 Եվ թագավոր Մոսիան իր ժողովրդին մշակել էր տալիս հողը: Եվ ինքը նույնպես մշակում էր հողը, որ այսպիսով նա իր ժողովրդի համար բեռ աչդառնար, որ բոլոր բաներում նա կարողանար անել համաձայն նրա, ինչ նրա հայրն էր արել: Եվ երեք տարիների ընթացքում նրա ողջ ժողովրդի մեջ հակառակություն չկար: