Սուրբ գրություններ
Մոսիա 28


Գլուխ 28

Մոսիայի որդիները գնում են՝ քարոզելու Լամանացիներին – Օգտագործելով տեսանողի երկու քարերը՝ Մոսիան թարգմանում է Հարեդական թիթեղները: Մոտ 92թ. Ք.ծ.ա.:

1 Արդ եղավ այնպես, որ հետո, երբ Մոսիայի աորդիներն արեցին բոլոր այս բաները, նրանք իրենց հետ մի փոքր խումբ վերցրեցին և վերադարձան իրենց հոր՝ թագավորի մոտ ու խնդրեցին նրան, որ թույլ տար իրենց՝ գնալ նրանց հետ, ում ընտրել էին, դեպի բՆեփիի երկիրը, որ քարոզեին այն բաները, որոնք նրանք լսել էին, և որ նրանք կարողանային Աստծո խոսքը հաղորդել իրենց եղբայրներին՝ Լամանացիներին,

2 Որ միգուցե կարողանային նրանց բերել Տիրոջ՝ իրենց Աստծո իմացությանը, և ապացուցել նրանց իրենց հայրերի անօրինության մասին. և որ միգուցե կարողանային բուժել նրանց իրենց աատելությունից հանդեպ Նեփիացիները, որ նրանք նույնպես կարողանային բերվել՝ ուրախանալու Տիրոջով՝ իրենց Աստծով, որ նրանք կարողանային դառնալ բարյացակամ մեկը մյուսի հանդեպ, և որ այլևս չլինեին հակառակություններ ողջ երկրում, որը Տերը՝ իրենց Աստվածը, տվել էր իրենց:

3 Արդ, նրանք ուզում էին, որ փրկությունը հայտարարվեր ամեն մի արարածի, քանզի նրանք չէին կարող ատանել, որ որևէ մարդկային բհոգի պիտի կորչեր. այո, նույնիսկ սոսկ այն միտքը, որ որևէ հոգի պիտի տաներ գանվերջ տանջանք, ստիպում էր նրանց ցնցվել ու դողալ:

4 Եվ այսպես Տիրոջ Հոգին ներգործեց նրանց վրա, քանզի նրանք մեղսավորներից հենց աամենանողկալին էին: Եվ Տերը հարմար տեսավ իր անսահման բողորմությամբ խնայել նրանց. սակայն իրենց անօրինությունների պատճառով նրանք տարան հոգու մեծ տվայտանք՝ շատ տառապելով ու վախենալով, որ կվտարվեին հավիտյան:

5 Եվ եղավ այնպես, որ նրանք աղաչեցին իրենց հորը շատ օրեր, որ կարողանային գնալ վեր՝ դեպի Նեփիի երկիրը:

6 Եվ թագավոր Մոսիան գնաց ու հարցրեց Տիրոջը, թե նա արդյոք պե՞տք է թույլ տար իր որդիներին՝ գնալ Լամանացիների մեջ՝ քարոզելու խոսքը:

7 Եվ Տերն ասաց Մոսիային. Թո՛ւյլ տուր գնան, քանզի շատերը կհավատան նրանց խոսքերին, և նրանք հավերժական կյանք կունենան. և ես ակազատեմ քո որդիներին Լամանացիների ձեռքից:

8 Եվ եղավ այնպես, որ Մոսիան թույլ տվեց, որ նրանք գնան ու անեն ըստ իրենց խնդրանքի:

9 Եվ նրանք աձեռնարկեցին իրենց ճամփորդությունն անապատով՝ գնալու վեր, քարոզելու խոսքը Լամանացիների մեջ. և ես կտամ նրանց գործերի մասին մի բպատմություն հետագայում:

10 Արդ, թագավոր Մոսիան չուներ մեկը, որին շնորհեր թագավորությունը, քանզի չկար իր որդիներից որևէ մեկը, որ կամենար ընդունել թագավորությունը:

11 Հետևաբար, նա վերցրեց հիշատակարանները, որոնք փորագրված էին արույրե աթիթեղների վրա, և նաև Նեփիի թիթեղները, և բոլոր բաները, որոնք նա պահել ու պահպանել էր Աստծո պատվիրանների համաձայն, հետո, երբ թարգմանեց ու գրել տվեց այն հիշատակարանները, որ գտել էր Լիմքիի ժողովուրդը, որոնք ոսկե բթիթեղների վրա էին, որոնք նրան էին հանձնվել Լիմքիի ձեռքով.

12 Եվ այս նա արեց՝ իր ժողովրդի մեծ փափագի պատճառով. քանզի նրանք շատ էին փափագում իմանալ այն ժողովրդի մասին, որոնք կործանվել էին:

13 Եվ արդ, նա թարգմանեց դրանք այն երկու աքարերի միջոցով, որոնք ամրացված էին աղեղի երկու օղերին:

14 Արդ, այս բաները պատրաստված էին ի սկզբանե և սերնդե-սերունդ փոխանցվում էին՝ լեզուներ թարգմանելու նպատակով.

15 Եվ դրանք Տիրոջ ձեռքով պահված ու պահպանված են եղել, որպեսզի նա բացահայտեր ամեն մի արարածի, որը կտիրեր երկրին, իր ժողովրդի անօրինություններն ու պղծությունները.

16 Եվ ով որ ունի այս բաները, կոչվում է ատեսանող, ինչպես հին ժամանակներում:

17 Արդ հետո, երբ Մոսիան ավարտեց այս հիշատակարանները թարգմանելը, ահա, այն տալիս էր այն ժողովրդի պատմությունը, որը ակործանվել էր, նրանց կործանման ժամանակից ետ՝ դեպի բմեծ աշտարակի կառուցումը, այն ժամանակը, երբ Տերը գխառնեց ժողովրդի լեզուն, և նրանք ցրվեցին ամենուր՝ ողջ երկրի երեսով, այո՛, և նույնիսկ այդ ժամանակից ետ, մինչև Ադամի ստեղծումը:

18 Արդ, այս պատմությունն անչափ սգալու պատճառ դարձավ Մոսիայի ժողովրդի համար, այո, նրանք լցված էին վշտով. այնուամենայնիվ այն տվեց նրանց շատ գիտելիք, որով նրանք ուրախացան:

19 Եվ այս պատմությունը կգրվի հետագայում. քանզի ահա, անհրաժեշտ է, որ ողջ ժողովուրդն իմանա այն բաները, որոնք գրված են այս պատմության մեջ:

20 Եվ արդ, ինչպես ես ասացի ձեզ, թագավոր Մոսիան, այս բաներն անելուց հետո, վերցրեց աարույրե թիթեղները, և բոլոր բաները, որոնք պահել էր, և տվեց դրանք Ալմային, որն Ալմայի որդին էր. այո՛, բոլոր հիշատակարաններն ու նաև բմեկնիչները, և տվեց դրանք նրան ու հրամայեց նրան, որ նա պահի ու գպահպանի դրանք, և նաև պահի ժողովրդի մի հիշատակարան՝ փոխանցելով դրանք սերնդե-սերունդ, ճիշտ ինչպես դրանք փոխանցվել էին այն ժամանակից ի վեր, ինչ Լեքին թողել էր Երուսաղեմը: