Սուրբ գրություններ
Մոսիա 25


Գլուխ 25

Մուղեքի հետնորդները Զարահեմլայում դառնում են Նեփիացիներ – Նրանք իմանում են Ալմայի ու Զենիֆի մասին – Ալման մկրտում է Լիմքիին և ողջ նրա ժողովրդին – Մոսիան լիազորում է Ալմային՝ կազմակերպել Աստծո Եկեղեցին: Մոտ 120թ. Ք.ծ.ա.:

1 Եվ արդ, թագավոր Մոսիան կարգադրեց, որ ողջ ժողովուրդն ի մի հավաքվի:

2 Արդ, Նեփիի զավակներից այնքան շատ չկային, կամ այնքան շատ նրանցից, ովքեր Նեփիի հետնորդներ էին, որքան կային Զարահեմլայի աժողովրդից, որը բՄուղեքի մի հետնորդ էր, և նրանցից, ովքեր եկել էին նրա հետ անապատ:

3 Եվ չկային այնքան շատ Նեփիի ժողովրդից, և Զարահեմլայի ժողովրդից, որքան կային Լամանացիներից. այո՛, նրանք քանակով նրանց կեսն էլ չէին:

4 Եվ արդ, Նեփիի ողջ ժողովուրդն ի մի հավաքվեց, և նաև Զարահեմլայի ողջ ժողովուրդը, և նրանք ի մի հավաքվեցին երկու խմբերով:

5 Եվ եղավ այնպես, որ Մոսիան կարդաց և կարգադրեց, որ իր ժողովրդի համար կարդային Զենիֆի հիշատակարանները. այո՛, նա կարդաց Զենիֆի ժողովրդի հիշատակարաններն այն ժամանակից ի վեր, ինչ նրանք թողել էին Զարահեմլայի երկիրը, մինչև նրանց կրկին վերադառնալը:

6 Եվ նա նաև կարդաց Ալմայի ու նրա եղբայրների պատմությունը, և բոլոր նրանց չարչարանքներն՝ այն ժամանակից ի վեր, ինչ նրանք թողել էին Զարահեմլայի երկիրը, մինչև այն ժամանակը, երբ նրանք կրկին վերադարձան:

7 Եվ արդ, երբ Մոսիան վերջացրեց հիշատակարանների կարդալը, նրա ժողովուրդը, ովքեր մնացել էին երկրում, ցնցված էին զարմանքից ու ապշանքից:

8 Քանզի նրանք չգիտեին՝ ինչ մտածեն. քանի որ, երբ նրանք տեսան նրանց, որոնք ազատվել էին աճորտությունից, լցվեցին անչափ մեծ ուրախությամբ:

9 Եվ բացի այդ, երբ նրանք մտածում էին իրենց եղբայրների մասին, որոնք սպանվել էին Լամանացիների կողմից, նրանք լցվում էին տխրությամբ, և նույնիսկ տխրության շատ արցունքներ թափեցին:

10 Եվ բացի դրանից, երբ նրանք մտածում էին Աստծո անմիջական բարության և նրա զորության մասին՝ Ալմային ու նրա եղբայրներին Լամանացիների ձեռքից և ճորտությունից ազատելիս, նրանք բարձրացնում էին իրենց ձայնն ու գոհություն հայտնում Աստծուն:

11 Եվ բացի այդ, երբ նրանք մտածում էին Լամանացիների մասին, որոնք իրենց եղբայրներն էին, նրանց մեղավոր ու աղտոտված վիճակի մասին, լցվում էին ացավով ու տվայտանքով՝ նրանց բհոգիների բարօրության համար:

12 Եվ եղավ այնպես, որ նրանք, ովքեր Ամուղոնի ու նրա եղբայրների զավակներն էին, ովքեր կնության էին վերցրել Լամանացիների դուստրերին, դժգոհ էին իրենց հայրերի վարքից, և նրանք չկամեցան այլևս կոչվել իրենց հայրերի անուններով, ուստի նրանք իրենց վրա վերցրեցին Նեփիի անունը, որպեսզի նրանք կարողանային կոչվել Նեփիի զավակներ ու համարվել նրանց թվում, ովքեր կոչվում էին Նեփիացիներ:

13 Եվ արդ, Զարահեմլայի ողջ ժողովուրդը ահամարվում էր Նեփիացիների հետ, և դա՝ այն պատճառով, որ թագավորությունը չէր շնորհվել ոչ մեկին, բացի նրանցից, ովքեր Նեփիի հետնորդներ էին:

14 Եվ արդ, եղավ այնպես, որ երբ Մոսիան վերջ դրեց ժողովրդի համար խոսելն ու կարդալը, նա ցանկացավ, որ Ալման նույնպես խոսի ժողովրդի հետ:

15 Եվ Ալման խոսեց նրանց հետ, երբ նրանք ի մի էին հավաքվել մեծ խմբերով, և նա գնաց մի խմբից մյուսը, քարոզելով ժողովրդին ապաշխարություն և հավատք առ Տերը:

16 Եվ նա հորդորում էր Լիմքիի ժողովրդին ու իր եղբայրներին, բոլոր նրանց, ովքեր ազատվել էին ճորտությունից, որ նրանք հիշեն, որ դա Տերն էր, որ ազատել էր նրանց:

17 Եվ եղավ այնպես, որ հետո, երբ Ալման ժողովրդին շատ բաներ սովորեցրեց և նրանց հետ խոսելն ավարտեց, թագավոր Լիմքին ցանկացավ, որ ինքը մկրտվի. և ողջ նրա ժողովուրդը ցանկացավ, որ իրենք նույնպես մկրտվեն:

18 Հետևաբար, Ալման ջրի մեջ գնաց և ամկրտեց նրանց. այո, նա մկրտեց նրանց այն ձևով, ինչպես նա մկրտել էր իր եղբայրներին Մորմոնի բջրերում. այո՛, և բոլոր նրանք, ում նա մկրտեց, սկսեցին պատկանել Աստծո եկեղեցուն. և դա՝ Ալմայի խոսքերի հանդեպ նրանց հավատքի շնորհիվ:

19 Եվ եղավ այնպես, որ թագավոր Մոսիան թույլ տվեց Ալմային, որ նա Զարահեմլայի ամբողջ երկրով մեկ եկեղեցիներ հիմնադրի. և տվեց նրան աիշխանություն՝ կարգելու քահանաներ և ուսուցիչներ յուրաքանչյուր եկեղեցու վրա:

20 Արդ, այս արվեց, քանի որ այնքան շատ մարդիկ կային, որ բոլոր նրանք չէին կարող ղեկավարվել մեկ ուսուցչի կողմից. ոչ էլ կարող էին նրանք՝ բոլորը լսել Աստծո խոսքը մեկ հավաքում.

21 Հետևաբար, նրանք տարբեր խմբերով ի մի հավաքվեցին՝ կոչվելով եկեղեցիներ. յուրաքանչյուր եկեղեցի ունենալով իր քահանաներն ու իր ուսուցիչները, և ամեն մի քահանա քարոզելով խոսքն ըստ նրա, ինչպես այն հաղորդվում էր նրան Ալմայի բերանով:

22 Եվ այսպես, չնայած այնտեղ շատ եկեղեցիների առկայությանը, դրանք բոլորը մեկ աեկեղեցի էին, այո, այսինքն՝ Աստծո եկեղեցին. քանզի բոլոր եկեղեցիներում ոչինչ չէր քարոզվում, բացի դա լիներ ապաշխարություն և հավատք առ Աստված:

23 Եվ այժմ, Զարահեմլայի երկրում կային յոթ եկեղեցիներ: Եվ եղավ այնպես, որ ովքեր որ ցանկանում էին վերցնել իրենց վրա աանունը Քրիստոսի, կամ Աստծո, նրանք միանում էին Աստծո եկեղեցիներին.

24 Եվ նրանք կոչվեցին Աստծո աժողովուրդ: Եվ Տերը դուրս թափեց իր Հոգին նրանց վրա, և նրանք օրհնվեցին, և բարգավաճեցին երկրում: