Սուրբ գրություններ
Մոսիա 22


Գլուխ 22

Ծրագրեր են կազմվում ժողովրդի համար՝ փախչելու Լամանական ճորտությունից – Լամանացիներին հարբեցնում են – Ժողովուրդը փախչում է, վերադառնում է Զարահեմլա և հպատակ դառնում թագավոր Մոսիային: Մոտ 121–120թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ, եղավ այնպես, որ Ամմոնը և թագավոր Լիմքին սկսեցին խորհրդակցել ժողովրդի հետ, ինչպես իրենք ազատվեն ճորտությունից. և նույնիսկ նրանք կարգադրեցին, որ ողջ ժողովուրդն ի մի հավաքվի, և այս նրանք արեցին, որ այդ հարցի առնչությամբ ունենան ժողովրդի ձայնը:

2 Եվ եղավ այնպես, որ նրանք չկարողացան ճորտությունից ազատվելու ելք գտնել, բացի դա լիներ՝ իրենց կանանց ու երեխաներին, և իրենց հոտերն ու իրենց նախիրները, և իրենց վրանները վերցնելը և հեռանալն անապատ. քանզի Լամանացիները, լինելով այդքան բազմաքանակ, անհնարին էր Լիմքիի ժողովրդի համար կռվել նրանց դեմ՝ մտածելով ճորտությունից ազատվել սրի միջոցով:

3 Արդ, եղավ այնպես, որ Գեդեոնն առաջ գնաց ու կանգնեց թագավորի առաջ, և ասաց նրան. Արդ, ո՜վ թագավոր, դու առ այժմ շատ անգամներ ականջ ես դրել իմ խոսքերին, երբ մենք կռվում էինք մեր եղբայրների՝ Լամանացիների հետ:

4 Եվ այժմ, ո՜վ թագավոր, եթե դու չես գտնում, որ ես մի անպիտան ծառա եմ, կամ եթե դու առ այժմ լսել ես իմ խոսքերը՝ ինչ-որ չափով, և դրանք եղել են ի օգուտ քեզ, նմանապես, ես ուզում եմ, որ դու լսեիր իմ խոսքերն այս անգամ էլ, և ես կլինեմ քո ծառան և այս ժողովրդին կազատեմ ճորտությունից:

5 Եվ թագավորը շնորհ արեց նրան, որ նա խոսի: Եվ Գեդեոնն ասաց նրան.

6 Տե՛ս, ետևի անցումը, ետևի պատի միջով՝ քաղաքի ետևի կողմում: Լամանացիները, կամ Լամանացիների պահակախումբը, գիշերը հարբած են. հետևաբար, եկեք մի հրովարտակ ուղարկենք ողջ այս ժողովրդի մեջ, որ նրանք ի մի հավաքեն իրենց հոտերն ու նախիրները, որպեսզի գիշերով քշեն դրանք անապատ:

7 Եվ ես համաձայն քո հրամանի կգնամ ու կվճարեմ Լամանացիներին գինու վերջին տուրքը, և նրանք խմած կլինեն. և երբ նրանք հարբած ու քնած կլինեն, մենք նրանց ճամբարի ձախ կողմով, կանցնենք գաղտնի անցուղու միջով:

8 Այսպես, մեր կանանց ու երեխաների, մեր հոտերի ու մեր նախիրների հետ մենք կհեռանանք անապատ. և մենք կշրջանցենք Սիլոմ երկիրը:

9 Եվ եղավ այնպես, որ թագավորն ականջ դրեց Գեդեոնի խոսքերին:

10 Եվ թագավոր Լիմքին կարգադրեց, որ իր ժողովուրդն ի մի հավաքի իրենց հոտերը. և նա Լամանացիներին ուղարկեց գինու տուրքը. և նա նաև ուղարկեց ավելի շատ գինի, որպես նրանց նվեր. և նրանք առատորեն խմեցին այն գինուց, որ թագավոր Լիմքին ուղարկել էր նրանց:

11 Եվ եղավ այնպես, որ թագավոր Լիմքիի ժողովուրդը՝ իրենց հոտերով, և իրենց նախիրներով, գիշերով հեռացավ անապատ, և նրանք շրջանցեցին Սիլոմ երկիրն անապատով և թեքեցին իրենց ուղղությունը դեպի Զարահեմլայի երկիրը՝ առաջնորդվելով Ամմոնի ու նրա եղբայրների կողմից:

12 Եվ նրանք վերցրել էին բոլոր իրենց ոսկին և արծաթը և իրենց արժեքավոր բաները, որոնք կարող էին տանել, և նաև իրենց պարենը, իրենց հետ՝ անապատ. և նրանք շարունակեցին իրենց ճամփորդությունը:

13 Եվ շատ օրեր անապատում լինելուց հետո, նրանք հասան Զարահեմլայի երկիրը, և միացան Մոսիայի ժողովրդին ու դարձան նրա հպատակները:

14 Եվ եղավ այնպես, որ Մոսիան նրանց ուրախությամբ ընդունեց. և նա ստացավ նաև նրանց ահիշատակարանները և նաև այն բհիշատակարանները, որոնք գտնվել էին Լիմքիի ժողովրդի կողմից:

15 Եվ արդ եղավ այնպես, երբ Լամանացիները հայտնաբերեցին, որ Լիմքիի ժողովուրդը հեռացել էր երկրից գիշերով, նրանք մի զորք ուղարկեցին անապատ՝ հետապնդելու նրանց.

16 Եվ նրանք, երկու օր նրանց հետապնդելուց հետո, չկարողացան այլևս հետևել նրանց հետքերին. հետևաբար, նրանք կորան անապատում: