Սուրբ գրություններ
Մոսիա 10


Գլուխ 10

Թագավոր Լամանը մահանում է – Նրա ժողովուրդը վայրի ու կատաղի է և հավատում է կեղծ ավանդությունների – Զենիֆը և նրա ժողովուրդը հաղթանակ են տանում նրանց դեմ: Մոտ 187–160թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ եղավ այնպես, որ մենք կրկին սկսեցինք թագավորությունը հաստատել, և մենք կրկին սկսեցինք խաղաղությամբ տիրել երկրին: Եվ ես կարգադրեցի, որ ամեն տեսակի պատերազմի զենքեր սարքվեին, որ այդպիսով ես կարողանայի իմ ժողովրդի համար զենքեր ունենալ՝ ընդդեմ այն ժամանակի, երբ Լամանացիները կգային կրկին՝ պատերազմելու իմ ժողովրդի դեմ:

2 Եվ ես երկրի շուրջբոլորը պահակախմբեր դրեցի, որ Լամանացիներն անսպասելիորեն կրկին չգային մեզ վրա և կործանեին մեզ. և այսպես, ես հսկում էի իմ ժողովրդին ու իմ հոտերը, և պաշտպանում նրանց՝ մեր թշնամիների ձեռքն ընկնելուց:

3 Եվ եղավ այնպես, որ մենք ժառանգեցինք մեր հայրերի երկիրը շատ տարիների ընթացքում, այո, քսան և երկու տարիների ընթացքում:

4 Եվ ես կարգադրեցի, որ տղամարդիկ մշակեին հողը և ամեն ձևի ահատիկ և ամեն ձևի, ամեն տեսակի միրգ աճեցնեին:

5 Եվ ես կարգադրեցի, որ կանայք մանեն, և տքնեն, և աշխատեն, և գործեն ամեն ձևի նուրբ աքաթան, այո, և ամեն տեսակի գործվածք, որ մենք կարողանայինք ծածկել մեր մերկությունը. և այսպիսով, մենք բարգավաճեցինք երկրում, այսպիսով մենք քսանևերկու տարիների ընթացքում երկրում անընդհատ խաղաղություն ունեցանք:

6 Եվ եղավ այնպես, որ թագավոր աԼամանը մահացավ, և նրա որդին սկսեց թագավորել նրա փոխարեն: Եվ նա սկսեց իր ժողովրդին ապստամբության դրդել իմ ժողովրդի դեմ. հետևաբար, նրանք սկսեցին պատերազմի պատրաստվել, և եկան՝ ճակատամարտելու իմ ժողովրդի դեմ:

7 Բայց ես դուրս էի ուղարկել իմ լրտեսներին աՍեմլոնի երկրի շուրջբոլորը, որ կարողանայի հայտնաբերել նրանց պատրաստությունները, որ կարողանայի պաշտպանվել նրանց դեմ, որ նրանք չկարողանային գալ իմ ժողովրդի վրա և կործանել նրանց:

8 Եվ եղավ այնպես, որ նրանք իրենց ստվար զորքերով մոտ եկան Սիլոմի երկրի հյուսիսին, տղամարդիկ ազինված բաղեղներով և նետերով, սրերով և թրերով, քարերով և պարսատիկներով. և նրանք ածիլել էին իրենց գլուխներն այնպես, որ դրանք լերկ էին. և նրանք՝ իրենց կոնքերի շուրջը, գոտևորված էին կաշվե մի գոտիով:

9 Եվ եղավ այնպես, որ ես կարգադրեցի, որ իմ ժողովրդի կանայք և երեխաները թաքցվեն անապատում. և նաև կարգադրեցի, որ բոլոր իմ ծերերը, որոնք կարող էին կրել զենքեր, և նաև բոլոր իմ երիտասարդները, որոնք ի վիճակի էին զենք կրել, ի մի հավաքվեն, որ գան՝ ճակատամարտելու Լամանացիների դեմ. և ես նրանց դասավորեցի ըստ իրենց դիրքերի՝ ամեն մարդ ըստ իր տարիքի:

10 Եվ եղավ այնպես, որ մենք գնացինք ճակատամարտելու Լամանացիների դեմ. և ես, նույնիսկ ես, իմ ծեր տարիքում, գնացի ճակատամարտելու Լամանացիների դեմ: Եվ եղավ այնպես, որ մենք Տիրոջ աուժով վեր ելանք՝ ճակատամարտելու:

11 Արդ, Լամանացիները ոչինչ չգիտեին Տիրոջ մասին, ոչ էլ Տիրոջ ուժի, հետևաբար, նրանք ապավինում էին իրենց սեփական ուժին: Այնուամենայնիվ, նրանք ուժեղ ժողովուրդ էին, ինչ վերաբերում է մարդկային ուժին:

12 Նրանք ավայրի և կատաղի և արյունռուշտ մի ժողովուրդ էին՝ հավատալով իրենց հայրերի բավանդություններին, որն այս է՝ հավատալով, որ նրանք դուրս էին քշվել Երուսաղեմի հողից իրենց հայրերի անօրինությունների պատճառով, և որ նրանց հանդեպ անապատում իրենց եղբայրներն անարդար էին վարվել, և նրանց հանդեպ անարդար էին վարվել նաև ծովն անցնելիս.

13 Եվ բացի դրանից, որ նրանց հանդեպ այն ժամանակ անարդար էին վարվել, իրենց աառաջին ժառանգության հողում, ծովն անցնելուց հետո. և այս ամենն այն պատճառով, որ Նեփին Տիրոջ պատվիրանները պահելիս ավելի հավատարիմ էր, հետևաբար, նա բհովանավորվում էր Տիրոջ կողմից, քանզի Տերը լսում էր նրա աղոթքներն ու պատասխանում դրանց, և անապատում ստանձնեց նրանց ճանապարհորդության ղեկավարությունը:

14 Եվ նրա եղբայրները զայրացած էին նրա վրա, քանի որ նրանք չէին ահասկանում Տիրոջ գործերը. նրանք նրա վրա բզայրացած էին նաև ջրերի վրա, քանի որ նրանք կարծրացրել էին իրենց սրտերը Տիրոջ դեմ:

15 Եվ բացի դրանից, նրանք զայրացած էին նրա վրա, երբ նրանք հասել էին խոստացված երկիրը, որովհետև ասացին, որ նա վերցրել էր ժողովրդի ակառավարումն իրենց ձեռքից. և նրանք ջանում էին սպանել նրան:

16 Եվ բացի դրանից, նրանք զայրացած էին նրա վրա, որովհետև նա հեռացավ անապատ, ինչպես Տերը ապատվիրել էր նրան, և վերցրեց հիշատակարանները, որոնք փորագրված էին արույրե թիթեղների վրա, ուստի նրանք ասում էին, որ նա բկողոպտել է իրենց:

17 Եվ այսպիսով, նրանք սովորեցրել էին իրենց երեխաներին, որ նրանք ատեն նրանց, և որ սպանեն նրանց, և որ կողոպտեն ու թալանեն նրանց, և անեն այն ամենը, ինչ կարող են՝ նրանց կործանելու համար. այդ պատճառով, նրանք Նեփիի զավակների հանդեպ մի հավերժական ատելություն ունեն:

18 Հենց այս պատճառով թագավոր Լամանն իր խորամանկությամբ ու կեղծ նենգությամբ, և իր գրավիչ խոստումներով խաբեց ինձ, այնպես որ ես բերել եմ իմ այս ժողովրդին այս երկիրը, որ նրանք կործանեին նրանց. այո, և մենք այսքան բազում տարիներ տառապել ենք այս երկրում:

19 Եվ այժմ, ես՝ Զենիֆս, Լամանացիների վերաբերյալ բոլոր այս բաներն իմ ժողովրդին ասելուց հետո, խրախուսեցի նրանց՝ գնալ ճակատամարտելու իրենց զորությամբ՝ դնելով իրենց վստահությունը Տիրոջ վրա. հետևաբար, մենք կռվեցինք նրանց հետ դեմ առ դեմ:

20 Եվ եղավ այնպես, որ մենք կրկին դուրս քշեցինք նրանց մեր երկրից. և մենք մի մեծ կոտորածով կոտորեցինք նրանց, նույնիսկ այնքան շատերի, որ մենք չհաշվեցինք նրանց:

21 Եվ եղավ այնպես, որ մենք կրկին վերադարձանք մեր սեփական երկիրը, և իմ ժողովուրդը նորից սկսեց խնամել իր հոտերը և մշակել իր հողը:

22 Եվ այժմ ես, լինելով ծեր, թագավորությունը շնորհեցի իմ որդիներից մեկին. հետևաբար, ես այլևս ասելիք չունեմ: Եվ թող Տերն օրհնի իմ ժողովրդին: Ամեն: