Սուրբ գրություններ
Մորմոն 9


Գլուխ 9

Մորոնին նրանց կոչ է անում ապաշխարել, ովքեր չեն հավատում Քրիստոսին – Նա հայտարարում է հրաշքների Աստծո մասին, որը տալիս է հայտնություններ և պարգևներ ու նշաններ է թափում հավատարիմների վրա – Հրաշքները դադարում են անհավատության պատճառով – Նշաններ են հետևում նրանց, ովքեր հավատում են – Մարդկանց հորդորվում է լինել իմաստուն և պահել պատվիրանները: Մոտ 401–421թթ. Ք.ծ.հ.:

1 Եվ այժմ, ես խոսում եմ նաև նրանց վերաբերյալ, ովքեր չեն հավատում Քրիստոսին:

2 Ահա, կհավատա՞ք դուք ձեր այցելության օրը, ահա, երբ Տերը գա, այո, նույնիսկ այն ամեծ օրը, երբ բերկիրը կգալարվի մագաղաթի պես, և տարրերը գկհալվեն այրող տաքությունից, այո, այն մեծ օրը, երբ դուք կբերվեք՝ կանգնելու Աստծո Գառի առաջ, այն ժամանակ մի՞թե դուք կասեք, որ Աստված չկա:

3 Այն ժամանակ մի՞թե դուք դեռ կուրանաք Քրիստոսին, կամ կարո՞ղ եք նայել Աստծո Գառին: Մի՞թե դուք կարծում եք, որ դուք պիտի բնակվեք նրա հետ ձեր հանցանքի գիտակցության ներքո: Մի՞թե դուք կարծում եք, որ դուք կկարողանաք երջանիկ լինել, բնակվելով այն սուրբ Էակի հետ, երբ ձեր հոգիները պրկված են հանցանքի գիտակցումից, որ դուք միշտ ոտնահարել եք նրա օրենքները:

4 Ահա, ես ասում եմ ձեզ, որ դուք կլինեք ավելի թշվառ՝ բնակվելով սուրբ և արդար Աստծո հետ, նրա առջև ձեր աղտոտվածության գիտակցության ներքո, քան դուք կլինեք՝ ապրելով անզովված հոգիների հետ բդժոխքում:

5 Քանզի ահա, երբ դուք կբերվեք՝ տեսնելու ձեր ամերկությունն Աստծո առջև, և նաև Աստծո փառքը, և Հիսուս Քրիստոսի սրբությունը, դա անմար կրակի մի բոց կվառի ձեր մեջ:

6 Օ՜հ, ուրեմն, աանհավատնե՛ր, բդարձեք դեպի Տերը, ուժգին աղաղակեք առ Հայրը՝ Հիսուսի անունով, որ, միգուցե, այն մեծ և վերջին օրը, դուք կարողանաք անբիծ, գմաքուր, անարատ և ճերմակ համարվել՝ մաքրված լինելով դԳառան արյան միջոցով:

7 Եվ դարձյալ, ես խոսում եմ ձեզ հետ, որ աուրանում եք Աստծո հայտնությունները, և ասում, թե դրանք վերացել են, որ չկան ոչ մի հայտնություններ, ոչ էլ մարգարեություններ, ոչ պարգևներ, ոչ բժշկություններ, ոչ լեզուներով խոսել, ոչ էլ լեզուներով բթարգմանել.

8 Ահա, ես ասում եմ ձեզ՝ նա, ով ուրանում է այս բաները, չգիտի Քրիստոսի աավետարանը. այո, նա չի կարդացել սուրբ գրքերը. եթե կարդացել է, նա չի բհասկանում դրանք:

9 Քանզի մի՞թե մենք չենք կարդում, որ Աստված անույնն է՝ երեկ, այսօր, և հավիտյան, և նրա մեջ փոփոխություն չկա, ոչ էլ փոխվելու շուք:

10 Եվ այժմ, եթե դուք երևակայել եք մի աստված, որը փոփոխվում է, և որի մեջ կա փոխվելու շուք, այդ դեպքում դուք երևակայել եք մի աստված, որը հրաշքների Աստված չէ:

11 Բայց ահա, ես ցույց կտամ ձեզ հրաշքների մի Աստված, այսինքն՝ Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը. և դա այն նույն աԱստվածն է, որը ստեղծեց երկինքները և երկիրը, և բոլոր բաները, որ դրանցում են:

12 Ահա, նա ստեղծեց Ադամին, և աԱդամի միջոցով եկավ մարդու բանկումը: Եվ մարդու անկման պատճառով եկավ Հիսուս Քրիստոսը, այսինքն՝ Հայրը և Որդին. և Հիսուս Քրիստոսի շնորհիվ եկավ մարդու գփրկագնումը:

13 Եվ մարդու փրկագնման շնորհիվ, որը Հիսուս Քրիստոսի միջոցով եկավ, նրանք ետ են բերվում Տիրոջ ներկայության մեջ. այո, այս ձևով են բոլոր մարդիկ փրկագնվում, որովհետև Քրիստոսի մահն իրականացնում է ահարությունը, որն իրականացնում է փրկագնում մի անվերջ բքնից, քուն, որից բոլոր մարդիկ պիտի արթնացվեն Աստծո զորությամբ, երբ փողը հնչի. և նրանք դուրս կգան՝ թե՛ փոքր, թե՛ մեծ, և բոլորը կկանգնեն նրա դատարանի առջև՝ փրկագնված և արձակված լինելով մահվան այս հավերժական գկապանքից, մահ, որը ժամանակավոր մահ է:

14 Եվ այնուհետև, նրանց վրա գալիս է Սուրբի ադատաստանը. և այնուհետև, գալիս է ժամանակը, որ նա, ով բկեղտոտ է, պիտի լինի տակավին կեղտոտ. և նա, ով արդար է, պիտի լինի տակավին արդար. նա, ով երջանիկ է, պիտի լինի տակավին երջանիկ. և նա, ով դժբախտ է, պիտի լինի տակավին դժբախտ:

15 Եվ այժմ, ո՛վ դուք, բոլո՛րդ, որ պատկերացրել եք ձեզ մի աստված, որը ահրաշքներ չի կարող անել, ես կկամենայի հարցնել ձեզ, արդյո՞ք այս բոլոր բաները տեղի են ունեցել, որոնց մասին ես խոսեցի: Վերջն արդեն եկե՞լ է: Ահա, ես ասում եմ ձեզ՝ Ո՛չ. և Աստված չի դադարել հրաշքների Աստված լինել:

16 Ահա, մի՞թե այն բաները, որ Աստված գործել է, զարմանալի չեն մեր աչքում: Այո, և ո՞վ կարող է ըմբռնել Աստծո զարմանալի ագործերը:

17 Ո՞վ կասի, թե հրաշք չէր, որ նրա ախոսքով երկինքը և երկիրը եղավ. և նրա խոսքի զորությամբ մարդը բստեղծվեց հողի գփոշուց. և նրա խոսքի զորությամբ հրաշքներ գործվեցին:

18 Եվ ո՞վ կասի, որ Հիսուս Քրիստոսը հզոր ահրաշքներ չգործեց: Եվ շատ զորավոր հրաշքներ եղան առաքյալների ձեռքով գործված:

19 Եվ եթե եղել են ահրաշքներ գործված այն ժամանակ, ինչո՞ւ է Աստված դադարել հրաշքների Աստված լինել, և այնուամենայնիվ, անփոխոխ Էակ է: Եվ ահա, ես ասում եմ ձեզ՝ նա չի փոխվում. եթե լիներ այդպես, նա կդադարեր Աստված լինել. իսկ նա չի դադարում Աստված լինել, և հրաշքների Աստված է:

20 Եվ պատճառը, թե ինչու է նա դադարում ահրաշքներ գործել մարդկանց զավակների մեջ, այն է, որ նրանք ընկնում են անհավատության մեջ, և հեռանում են ճիշտ ուղուց, և չեն ճանաչում Աստծուն, որին պետք է բապավինեն:

21 Ահա, ես ասում եմ ձեզ. Ով որ ոչ մի բանի չկասկածելով հավատում է Քրիստոսին, աինչ էլ նա խնդրի Հորը՝ Քրիստոսի անունով, կտրվի նրան. և այս խոստումը բոլորի համար է, նույնիսկ աշխարհի ծայրերի համար:

22 Քանզի ահա, այսպես ասաց Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, իր աշակերտներին, որոնք պետք է մնային, այո, և նաև բոլոր իր աշակերտներին, բազմության ներկայությամբ. աԳնացե՛ք աշխարհով մեկ, և քարոզեք ավետարանն ամեն արարածի.

23 Եվ նա, ով կհավատա և կմկրտվի, կփրկվի, բայց նա, որ չի հավատա, ակնզովվի.

24 Եվ այս անշանները կհետևեն նրանց, ովքեր կհավատան՝ իմ անունով նրանք բդևեր դուրս կգցեն. նրանք կխոսեն նոր լեզուներով. օձեր վեր կառնեն. և եթե նրանք որևէ մահացու բան խմեն, այն նրանց վնաս չի տա. նրանք կդնեն գձեռքերը հիվանդի վրա, և նրանք կառողջանան.

25 Եվ ով որ կհավատա իմ անունին՝ չկասկածելով ոչ մի բանի, նրան ես ակհաստատեմ բոլոր իմ խոսքերը, նույնիսկ մինչև աշխարհի ծայրերը:

26 Եվ այժմ ահա, ո՞վ կարող է կանգնել Տիրոջ գործերի դեմ: աՈ՞վ կարող է ուրանալ նրա ասածները: Ո՞վ կբարձրանա Տիրոջ ամենազոր ուժի դեմ: Ո՞վ կարհամարհի Տիրոջ գործերը: Ո՞վ կարհամարհի Քրիստոսի զավակներին: Ահա, դուք բոլորդ, ովքեր Տիրոջ գործերի բարհամարհողներ եք, քանզի դուք կզարմանաք և կկորչեք:

27 Օ՜հ, ուրեմն, մի արհամարհեք և մի զարմացեք, այլ ականջ արեք Տիրոջ խոսքերին, և խնդրեք Հորը, Հիսուսի անունով, ինչ բաների կարիք որ դուք կունենաք: Մի կասկածեք, այլ եղեք հավատացող, և սկսեք ինչպես հին ժամանակներում, և աեկեք Տիրոջ մոտ ձեր ամբողջ բսրտով, և գգործեք ձեր սեփական փրկությունը երկյուղով և դողալով նրա առաջ:

28 աԻմաստուն եղեք ձեր փորձության օրերին. հանեք ձեզանից ամեն անմաքրություն. մի խնդրեք, որ վատնեք ձեր բցանկությունների վրա, այլ խնդրեք անսասան հաստատունությամբ, որ դուք չենթարկվեք ոչ մի գայթակղության, այլ որ դուք ծառայեք ճշմարիտ և գկենդանի Աստծուն:

29 Տեսեք, որ դուք աանարժանորեն չմկրտվեք. տեսեք, որ բանարժանորեն չճաշակեք Քրիստոսի հաղորդությունից. այլ տեսեք, որ դուք անեք բոլոր բաներն գարժանիորեն, և արեք դրանք Հիսուս Քրիստոսի՝ կենդանի Աստծո Որդու անունով. և եթե դուք անեք այս, և համբերեք մինչև վերջ, դուք ոչ մի կերպ դուրս չեք գցվի:

30 Ահա, ես ախոսում եմ ձեզ հետ, կարծես թե խոսեի մեռած տեղից. քանզի ես գիտեմ, որ դուք կունենաք իմ խոսքերը:

31 Մի դատապարտեք ինձ իմ աթերությունների համար, ոչ էլ իմ հորը նրա թերությունների համար, ոչ էլ նրանց, ովքեր գրել են նրանից առաջ. այլ, ավելի շուտ, գոհություն հայտնեք Աստծուն, որ նա հայտնի է դարձրել ձեզ մեր թերությունները, որպեսզի դուք սովորեք լինել ավելի իմաստուն, քան մենք ենք եղել:

32 Եվ այժմ ահա, մենք գրել ենք այս հիշատակարանը՝ համաձայն մեր գիտելիքի, գրերով, որոնք մեր մեջ կոչվում են ափոխված եգիպտերեն՝ փոխանցված և վերափոխված լինելով մեր կողմից, ըստ մեր խոսելաձևի:

33 Եվ եթե մեր թիթեղները բավականաչափ մեծ լինեին, մենք կգրեինք եբրայերեն. բայց եբրայերենը նույնպես վերափոխվել է մեր կողմից. և եթե մենք կարողանայինք գրել եբրայերեն, ահա, դուք ոչ մի թերություն չէիք ունենա մեր հիշատակարաններում:

34 Բայց Տերը գիտի այն բաները, որ մենք գրել ենք, և նաև, որ ոչ մի այլ ժողովուրդ չգիտի մեր լեզուն. և քանի որ ոչ մի այլ ժողովուրդ չգիտի մեր լեզուն, հետևաբար, նա ամիջոց է պատրաստել դրանց թարգմանության համար:

35 Եվ այս բաները գրվել են, որպեսզի մենք կարողանանք մաքրել մեր հանդերձները մեր եղբայրների արյունից, որոնք ընկել են աանհավատության մեջ:

36 Եվ ահա, այս բաները, որոնք մենք ափափագել ենք մեր եղբայրների վերաբերյալ, այո, այսինքն՝ նրանց վերադարձնելը Քրիստոսի իմացությանը, բոլոր սրբերի աղոթքների համաձայն է, ովքեր բնակվել են երկրում:

37 Եվ թող Տեր Հիսուս Քրիստոսը շնորհի, որ նրանց աղոթքները կարողանան պատասխանվել՝ համաձայն իրենց հավատքի. և թող Հայր Աստվածը հիշի ուխտը, որը նա արել է Իսրայելի տան հետ. և թող նա օրհնի նրանց հավիտյան, առ Հիսուս Քրիստոսի անունը հավատքի միջոցով: Ամեն: