Սուրբ գրություններ
Մորմոն 8


Գլուխ 8

Լամանացիները հետապնդում են և կործանում Նեփիացիներին – Մորմոնի Գիրքն առաջ կգա Աստծո զորությամբ – Վայեր են ասվում նրանց վրա, ովքեր ցասում և պայքար են շնչում Տիրոջ գործի դեմ – Նեփիական հիշատակարաններն ի հայտ կգան ամբարշտության, այլասերվածության և ուրացության օրը: Մոտ 400–421թթ. Ք.ծ.հ.:

1 Ահա ես՝ աՄորոնիս, ավարտում եմ իմ հոր՝ Մորմոնի բհիշատակարանը: Ահա, ես որոշ բաներ էլ ունեմ գրելու, բաներ, որոնք ինձ պատվիրվել են իմ հոր կողմից:

2 Եվ այժմ եղավ այնպես, որ Կումորայի ամեծ և սոսկալի ճակատամարտից հետո, ահա, Նեփիացիները, որոնք փախել էին հարավային կողմի երկիրը, հետապնդվեցին բԼամանացիների կողմից, մինչև որ նրանք բոլորը կործանվեցին:

3 Եվ իմ հայրը նույնպես սպանվեց նրանց կողմից, և ես հիրավի մնացել եմ ամենակ՝ գրելու իմ ժողովրդի կործանման տխուր պատմությունը: Բայց ահա, նրանք հեռացել են, և ես կատարում եմ իմ հոր պատվիրանը: Եվ արդյոք նրանք կսպանեն ինձ, ես չգիտեմ:

4 Հետևաբար, ես կգրեմ և կթաքցնեմ հիշատակարանները հողում. և թե ուր կգնամ ես՝ դա կարևոր չէ:

5 Ահա, իմ հայրը կազմել է աայս հիշատակարանը, և նա գրել է դրանց նպատակը: Եվ ահա ես կգրեի դա նույնպես, եթե ես տեղ ունենայի բթիթեղների վրա, բայց ես չունեմ. և ոչ էլ հանքանյութ ունեմ, քանզի ես մենակ եմ: Իմ հայրը և բոլոր իմ ազգականները սպանվել են ճակատամարտում, և ես չունեմ ո՛չ ընկերներ, ո՛չ էլ որևէ տեղ գնալու. և որքան ժամանակ Տերը թույլ կտա, որ ես ապրեմ, ես չգիտեմ:

6 Ահա, չորս ահարյուր տարիներ են անցել մեր Տիրոջ և Փրկչի գալստից ի վեր:

7 Եվ ահա, Լամանացիները հետապնդել են իմ ժողովրդին՝ Նեփիացիներին, քաղաքից քաղաք և տեղից տեղ, նույնիսկ մինչև որ նրանք այլևս չկան. և մեծ եղավ նրանց աանկումը. այո, մեծ և զարմանալի է իմ ժողովրդի՝ Նեփիացիների կործանումը:

8 Եվ ահա, այդ Տիրոջ ձեռքն է, որ արեց սա: Եվ նաև ահա Լամանացիները մեկը մյուսի հետ ապատերազմի մեջ են. և այս երկրի ամբողջ երեսը սպանության ու արյունահեղության մի անընդմեջ շրջան է. և ոչ ոք չգիտի պատերազմի վերջը:

9 Եվ այժմ ահա, ես այլևս չեմ խոսում նրանց մասին, քանզի, բացի Լամանացիներից և աավազակներից, ոչ մեկը գոյություն չունի այս երկրի երեսին:

10 Եվ չկա ոչ մեկը, որ իմանա ճշմարիտ Աստծուն, բացի Հիսուսի աաշակերտներից, ովքեր մնացել էին երկրում, մինչև որ ժողովրդի ամբարշտությունն այնքան մեծ եղավ, որ Տերը թույլ չտվեց նրանց բմնալ ժողովրդի հետ. և արդյոք նրանք երկրի երեսին են, թե ոչ, ոչ մի մարդ չգիտի:

11 Բայց ահա, իմ ահայրը և ես տեսել ենք նրանց, և նրանք ծառայել են մեզ:

12 Եվ ովքեր, որ ընդունեն այս հիշատակարանը, և չդատապարտեն այն, թերությունների պատճառով, որոնք կան դրա մեջ, այդպիսիք կիմանան աավելի մեծ բաներ, քան սրանք: Ահա, ես Մորոնին եմ. և լիներ դա հնարավոր, ես բոլոր բաները հայտնի կդարձնեի ձեզ:

13 Ահա, ես ավարտում եմ այս ժողովրդի մասին խոսելը: Ես Մորմոնի որդին եմ, և իմ հայրը Նեփիի մի ահետնորդ էր:

14 Եվ ես նա եմ, ով ապահ է տալիս այս հիշատակարանը Տիրոջ համար. դրա թիթեղները ոչ մի արժեք չունեն, Տիրոջ պատվիրանի պատճառով: Քանզի նա ճշմարիտ է ասում, որ ոչ մեկը չպիտի դրանք ունենա՝ բշահ ստանալու համար. բայց դրանց հիշատակարանը մեծ արժեքի է. և ով որ ի լույս բերի այն, նրան Տերը կօրհնի:

15 Քանզի ոչ ոք զորություն չի ունենա ի լույս բերելու այն, մինչև դա տրված չլինի Աստծո կողմից. քանզի Աստված կամենում է, որ դա արվի միմիայն իր փառքին ուղղված աաչքով, կամ ի բարօրություն հին և վաղուց սփռված Տիրոջ ուխտյալ ժողովրդի:

16 Եվ օրհնված լինի անա, որ ի լույս կբերի այս բանը. քանզի այն դուրս բկբերվի խավարից ի լույս, համաձայն Աստծո խոսքի. այո, այն դուրս կբերվի հողից, և այն դուրս կշողա խավարից, և կհասնի մարդկանց իմացությանը. և դա կարվի Աստծո զորությամբ:

17 Եվ եթե լինեն ասխալներ, դրանք մարդկանց սխալներն են: Բայց ահա, մենք չգիտենք ոչ մի սխալ. այնուամենայնիվ, Աստված գիտի բոլոր բաները. հետևաբար, նա, ով բդատապարտում է, թող զգոն լինի, որ չլինի թե նա դժոխքի կրակի վտանգի տակ լինի:

18 Եվ նա, որ ասում է. Ցույց տուր ինձ, թե չէ կզարկվես, թող նա զգուշանա, որ չլինի թե նա հրամայի այն, ինչ արգելված է Տիրոջ կողմից:

19 Քանզի ահա, նա, որ ադատում է հապճեպորեն, ինքը էլ կդատվի հապճեպորեն. քանզի համաձայն իր գործերի պիտի լինի իր վարձքը. հետևաբար, նա, որ զարկում է, ինքն էլ կզարկվի՝ Տիրոջ կողմից:

20 Տեսեք, թե ինչ է ասում սուրբ գիրքը՝ մարդ չպիտի զարկի, ոչ էլ պիտի դատի. քանզի դատաստանն իմն է, ասում է Տերը, և վրեժխնդրությունը նույնպես իմն է, և ես կհատուցեմ:

21 Եվ ով որ ցասում և պայքար կշնչի Տիրոջ գործի դեմ և Տիրոջ ուխտյալ ժողովրդի դեմ, որոնք Իսրայելի տնից են, և կասի. Մենք կկործանենք Տիրոջ գործը, և Տերը չի հիշի իր ուխտը, որն արել է Իսրայելի տան հետ, նա կտրվելու և կրակի մեջ գցվելու վտանգի տակ կլինի.

22 Քանզի Տիրոջ հավերժական անպատակները պիտի շարունակվեն, մինչև որ բոլոր նրա խոստումները կատարվեն:

23 Քննեք աԵսայիայի մարգարեությունները: Ահա, ես չեմ կարող գրել դրանք: Այո, ահա ես ասում եմ ձեզ, որ այն սրբերը, ովքեր գնացել են ինձանից առաջ, ովքեր տիրել են այս երկրին, պիտի բաղաղակեն, այո, նույնիսկ փոշուց կաղաղակեն նրանք առ Տերը. և ինչպես կենդանի է Տերը, նա կհիշի ուխտը, որն արել է նրանց հետ:

24 Եվ նա գիտի նրանց աաղոթքները, որ դրանք ի սեր իրենց եղբայրների էին: Եվ նա գիտի նրանց հավատքը, քանզի իր անունով նրանք կարողանում էին բսարեր տեղափոխել. և իր անունով նրանք կարողանում էին ստիպել գետնին ցնցվել. և իր խոսքի զորությամբ նրանք գետնին տապալեցին գբանտերը. այո, նույնիսկ բոցավառ հնոցը չկարողացավ վնասել նրանց, ոչ էլ վայրի գազանները, ոչ էլ թունավոր օձերը, իր խոսքի զորության շնորհիվ:

25 Եվ ահա, նրանց աաղոթքները նույնպես ի սեր նրա էին, ում Տերը թույլ կտար ի հայտ բերելու այս բաները:

26 Եվ ոչ մեկը պետք չէ, որ ասի՝ դրանք չեն գալու, քանզի դրանք անկասկած պիտի գան, քանզի Տերն է խոսել դա. քանզի, հողից դրանք դուրս ակգան, Տիրոջ ձեռքով, և ոչ ոք չի կարող խանգարել. և դա կգա մի այնպիսի օր, երբ կասվի, որ բհրաշքները վերացել են. և այն կգա, ճիշտ կարծես մեկը կխոսի մեռած գտեղից:

27 Եվ դա կգա այն օրը, երբ սրբերի աարյունը կաղաղակի առ Տերը, բգաղտնի խմբակցությունների ու խավարի գործերի պատճառով:

28 Այո, դա կգա այն օրը, երբ Աստծո զորությունը կուրանան և աեկեղեցիները կդառնան պղծված և բարձրամտացած իրենց սրտերի հպարտությունից. այո, նույնիսկ այն օրը, երբ եկեղեցիների առաջնորդներն ու ուսուցիչները կբարձրանան իրենց սրտերի հպարտությունից, մինչև իսկ նախանձելով նրանց, ովքեր պատկանում են իրենց եկեղեցիներին:

29 Այո, դա կգա այն օրը, երբ ակլսվեն հրդեհների և փոթորիկների և ծխի բմեգերի մասին օտար երկրներում.

30 Եվ կլսվեն նաև ապատերազմների, պատերազմների համբավների և զանազան տեղերում երկրաշարժերի մասին:

31 Այո, դա կգա այն օրը, երբ մեծ աղտոտվածություն կլինի երկրի երեսին. կլինեն մարդասպանություններ և ավազակություն, ստախոսություն և խաբեություններ, պոռնկություններ և ամեն ձևի պղծություններ. երբ կլինեն շատերը, ովքեր կասեն. Արա այս, կամ արա այն, և անշանակություն չունի, քանզի վերջին օրը Տերը բկաջակցի այդպես անողներին: Բայց վա՜յ այդպիսիներին, քանզի նրանք դառը գմաղձի և անօրինության կապանքների մեջ են:

32 Այո, դա կգա այն օրը, երբ եկեղեցիներ կլինեն հիմնված, որոնք կասեն. Եկեք ինձ մոտ, և ձեր փողի համար ձեզ կներվեն ձեր մեղքերը:

33 Ո՜վ դուք, ամբարիշտ և խոտորյալ և խստապարանոց ժողովուրդ, ինչո՞ւ եք դուք ձեզ համար եկեղեցիներ հիմնել, մի՞թե աշահ ստանալու համար: Ինչո՞ւ եք դուք բձևափոխել Աստծո սուրբ խոսքը, որպեսզի գնզո՞վք բերեք ձեր հոգիներին: Ահա, նայեք Աստծո հայտնություններին. քանզի ահա, գալիս է ժամանակը՝ այն օրը, երբ բոլոր այս բաները պիտի կատարվեն:

34 Ահա, Տերն ինձ ցույց է տվել մեծ և զարմանալի բաներ նրա վերաբերյալ, ինչ պետք է շուտով գա, այն օրը, երբ այս բաներն առաջ կգան ձեր մեջ:

35 Ահա, ես խոսում եմ ձեզ հետ, կարծես դուք ներկա լինեք, և սակայն դուք ներկա չեք: Բայց ահա, Հիսուս Քրիստոսը ձեզ ցույց է տվել ինձ, և ես գիտեմ ձեր արարքները:

36 Եվ ես գիտեմ, որ դուք աքայլում եք ձեր սրտերի հպարտությամբ. և չկա ոչ մեկը, բացի միայն մի քանիսից, որոնք իրենց չեն բբարձրացնում իրենց սրտերի հպարտությունից, մինչև իսկ գշատ ընտիր հանդերձներ կրելը, մինչև նախանձ և պայքար և ոխ, հալածանքներ և ամեն ձևի անօրինություններ. և ձեր եկեղեցիները, այո, նույնիսկ յուրաքանչյուրը դարձել է աղտոտված, ձեր սրտերի հպարտության պատճառով:

37 Քանզի ահա, դուք ավելի շատ սիրում եք ափողը և ձեր ստացվածքը, ձեր ընտիր հանդերձները և ձեր եկեղեցիները զարդարելը, քան սիրում եք աղքատին ու կարիքավորին, հիվանդին ու չարչարվածին:

38 Ո՜վ դուք, աղտոտվածներ, դո՛ւք կեղծավորներ, դո՛ւք ուսուցիչներ, ովքեր ծախում եք ձեզ նրա համար, ինչը քայքայվելու է, ինչո՞ւ եք դուք աղտոտել Աստծո սուրբ եկեղեցին: Ինչո՞ւ եք դուք աամաչում վերցնել ձեզ վրա Քրիստոսի անունը: Ինչո՞ւ դուք չեք մտածում, որ անվերջ երջանկության արժեքն ավելի մեծ է, քան այն բթշվառությանը, որը երբեք չի մեռնում, մի՞թե աշխարհի գգովասանքի համար:

39 Ինչո՞ւ եք դուք զարդարում ձեզ նրանով, ինչը կյանք չունի, և սակայն թույլ տալիս, որ սովածը և կարիքավորը և մերկը և հիվանդը և չարչարվածն անցնի ձեր կողքով, և ուշք չեք դարձնում նրանց:

40 Այո, ինչո՞ւ եք դուք շահ ստանալու համար ագաղտնի պղծություններ հիմնում և ստիպում, որ այրիները սգան Տիրոջ առջև, և նաև որբերը սգան Տիրոջ առջև, և նաև նրանց հայրերի ու նրանց ամուսինների արյունը գետնից աղաղակի առ Տերը վրեժխնդրության համար, ձեր գլխին:

41 Ահա, վրեժխնդրության սուրը կախված է ձեզ վրա. և ժամանակը շուտով գալիս է, որ նա սրբերի արյան համար ավրեժ կլուծի ձեզանից, քանզի նա այլևս չի տանի նրանց աղաղակները: