Սուրբ գրություններ
Հակոբ 7


Գլուխ 7

Սերեմն ուրանում է Քրիստոսին, վիճում է Հակոբի հետ, նշան է պահանջում և զարկվում է Աստծուց – Բոլոր մարգարեները խոսել են Քրիստոսի և նրա քավության մասին – Նեփիացիներն իրենց օրերն անցկացրեցին, որպես թափառականներ՝ ծնված նեղության մեջ և ատված Լամանացիների կողմից: Մոտ 544–421թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ արդ եղավ այնպես, մի քանի տարի անցնելուց հետո, մի մարդ եկավ Նեփիի ժողովրդի մեջ, որի անունը Սերեմ էր:

2 Եվ եղավ այնպես, որ նա սկսեց քարոզել ժողովրդի մեջ և հայտարարել նրանց, որ չի լինելու ոչ մի Քրիստոս: Եվ նա քարոզում էր շատ բաներ, որոնք շողոքորթում էին ժողովրդին. և նա այդ անում էր, որպեսզի կարողանար տապալել Քրիստոսի վարդապետությունը:

3 Եվ նա գործում էր ջանասիրաբար, որ կարողանար մոլորեցնել մարդկանց սրտերը, այնպես որ նա մոլորեցրել էր շատերի սրտերը, և իմանալով, որ ես՝ Հակոբս, ունեի հավատք Քրիստոսում, որը պիտի գար, նա շատ էր հնարավորություն փնտրում, որ կարողանար գալ ինձ մոտ:

4 Եվ նա ուսյալ էր, այնպես, որ նա ուներ ժողովրդի լեզվի կատարյալ իմացություն. ուստի, կարողանում էր օգտագործել անչափ շողոքորթություն և խոսքի մեծ զորություն՝ ըստ դևի զորության:

5 Նա հույս ուներ՝ սասանել ինձ իմ հավատքից, չնայած բազմաթիվ ահայտնություններին և շատ բաներին, որոնք ես տեսել էի այս բաների վերաբերյալ. քանզի ես, իրոք, տեսել էի հրեշտակներ, և նրանք սպասավորել էին ինձ: Եվ նաև լսել էի Տիրոջ ձայնն ինձ հետ բառերով խոսելիս, ժամանակ առ ժամանակ. ուստի, ես չէի կարող սասանվել:

6 Եվ եղավ այնպես, որ նա եկավ ինձ մոտ, և այս կերպ խոսեց ինձ հետ՝ ասելով. Եղբա՛յր Հակոբ, ես շատ առիթներ եմ փնտրել, որ կարողանայի խոսել քեզ հետ. քանզի ես լսել եմ և նաև գիտեմ, որ դու շատ ես շրջում՝ քարոզելով այն, ինչը դուք կոչում եք ավետարան, կամ Քրիստոսի վարդապետություն:

7 Եվ դու այս ժողովրդից շատերին ես մոլորեցրել, այնպես որ նրանք խեղաթյուրում են Աստծո ճշմարիտ ճանապարհը և չեն ապահում Մովսեսի օրենքը, որը ճշմարիտ ուղին է. և փոխում են Մովսեսի օրենքը պաշտամունքով մի էակի, որը դու ասում ես պետք է գա շատ հարյուրավոր տարիներ հետո: Եվ այժմ, ահա, ես՝ Սերեմս, հայտարարում եմ քեզ, որ դա հայհոյանք է. քանզի ոչ մի մարդ չգիտի այսպիսի բաների մասին, քանզի նա բչի կարող ասել եկող բաների մասին: Եվ այս ձևով Սերեմը վիճեց ինձ հետ:

8 Բայց ահա, Տեր Աստված իմ հոգին լցրեց իր աՀոգով, այնպես որ ես կարկամեցրի նրան իր բոլոր խոսքերում:

9 Եվ ես ասացի նրան. Ուրանո՞ւմ ես Քրիստոսին, որը պիտի գա, և նա ասաց. Եթե լիներ ինչ-որ մի Քրիստոս, ես չէի ուրանա նրան, բայց ես գիտեմ, որ ոչ մի Քրիստոս չկա, ո՛չ եղել է, ո՛չ էլ երբևէ կլինի:

10 Եվ ես ասացի նրան. Հավատո՞ւմ ես դու սուրբ գրքերին, և նա ասաց՝ Այո՛:

11 Եվ ես ասացի նրան. Ուրեմն, դու չես հասկանում դրանք, քանզի դրանք, իրոք, վկայում են Քրիստոսի մասին: Ահա, ես ասում եմ քեզ, որ մարգարեներից ոչ մեկը չի գրել, ոչ էլ ամարգարեացել է՝ առանց այս Քրիստոսի մասին խոսելու:

12 Եվ սա բոլորը չէ. ինձ հայտնի է դարձվել, քանզի ես լսել եմ ու տեսել, և դա ինձ հայտնի է դարձվել նաև Սուրբ Հոգու ազորությամբ. ուստի, ես գիտեմ՝ եթե չարվի քավություն, ողջ մարդկությունը պիտի բկորչի:

13 Եվ եղավ այնպես, որ նա ասաց ինձ. Ցույց տուր ինձ մի անշան այդ Սուրբ Հոգու զորությամբ, որի միջոցով դու այդքան շատ գիտես:

14 Եվ ես ասացի նրան. Ի՞նչ եմ ես, որ փորձեմ Աստծուն, ցույց տալու քեզ մի նշան այն բանի վերաբերյալ, որը դու գիտես, որ աճշմարիտ է: Սակայն դու կուրանաս այն, որովհետև դու բդևից ես: Այնուամենայնիվ, իմ կամքը թող չկատարվի. բայց եթե Աստված զարկի քեզ, թող դա լինի մի նշան քեզ համար, որ նա ունի զորություն, և՛ երկնքում, և՛ երկրի վրա. և նաև, որ Քրիստոսը պետք է գա: Եվ քո կամքը կատարվի, ո՜վ Տեր, և ոչ թե իմը:

15 Եվ եղավ այնպես, որ երբ ես՝ Հակոբս, խոսեցի այս խոսքերը, Տիրոջ զորությունը եկավ նրա վրա, այնպես որ նա ընկավ գետնին: Եվ եղավ այնպես, որ նրան կերակրեցին շատ օրերի ընթացքում:

16 Եվ եղավ այնպես, որ նա ասաց ժողովրդին. Էգուց միասին հավաքվեք, քանի որ ես մեռնելու եմ. ուստի, ես ուզում եմ խոսել ժողովրդի հետ, մինչև իմ մեռնելը:

17 Եվ եղավ այնպես, որ հաջորդ օրը բազմությունը հավաքվեց միասին, և նա խոսեց հստակորեն նրանց հետ և ուրացավ այն բաները, որոնք նա սովորեցրել էր նրանց, և դավանեց Քրիստոսին, և Սուրբ Հոգու զորությանը և հրեշտակների սպասավորությանը:

18 Եվ նա հստակորեն խոսեց նրանց հետ, որ նա ախաբված էր եղել բդևի զորությամբ: Եվ նա խոսեց դժոխքի, և հավերժության, և հավերժական պատժի մասին:

19 Եվ նա ասաց. Ես վախենում եմ, որ միգուցե ես գործել եմ աաններելի մեղք, քանզի ես ստել եմ Աստծուն. քանզի ես ուրանում էի Քրիստոսին և ասում էի, որ հավատում էի սուրբ գրքերին. և դրանք իրոք վկայում են նրա մասին: Եվ քանի որ ես այսպես ստել եմ Աստծուն, ես մեծապես վախենում եմ, չլինի թե իմ դրությունը բսոսկալի լինի. բայց ես խոստովանում եմ Աստծուն:

20 Եվ եղավ այնպես, որ երբ նա ասաց այս խոսքերը, նա չկարողացավ ասել ավելին, և նա հոգին ատվեց:

21 Եվ երբ բազմությունը վկա եղավ, որ նա խոսեց այս բաները, երբ նա հոգին տալու վրա էր, նրանք անչափ ապշեցին. այնքան, որ Աստծո զորությունն իջավ նրանց վրա, և նրանք աուժասպառ եղան, այնպես որ ընկան գետնին:

22 Եվ այս բանը հաճելի էր ինձ՝ Հակոբիս համար, քանզի ես խնդրել էի դա իմ Հորից, որը երկնքում էր. քանզի նա լսել էր իմ աղաղակը և պատասխանել իմ աղոթքին:

23 Եվ եղավ այնպես, որ Աստծո խաղաղությունը և սերը վերականգնվեց կրկին ժողովրդի մեջ. և նրանք աքննում էին սուրբ գրքերը և այլևս չէին լսում այս ամբարիշտ մարդու խոսքերին:

24 Եվ եղավ այնպես, որ շատ միջոցներ հնարվեցին՝ Լամանացիներին աուղղելու և վերադարձնելու ճշմարտության իմացությանը, բայց այդ բոլորը բզուր էր, քանզի նրանք հրճվում էին գպատերազմներով և դարյունահեղությամբ, և նրանք հավերժական եատելություն ունեին մեր՝ իրենց եղբայրների հանդեպ: Եվ նրանք շարունակ ջանում էին կործանել մեզ իրենց բազկի ուժով:

25 Ուստի, Նեփիի ժողովուրդն ամրացնում էր իրեն, նրանց դեմ, զենքերով և ողջ զորությամբ՝ ապավինելով Աստծուն և իր փրկության ավեմին. ուստի, նրանք առ այժմ դառնում էին իրենց թշնամիներին հաղթողներ:

26 Եվ եղավ այնպես, որ ես՝ Հակոբս, սկսեցի ծերանալ. և այս ժողովրդի հիշատակարանը լինելով պահված Նեփիի ամյուս թիթեղների վրա, ուստի ես եզրափակում եմ այս հիշատակարանը՝ հայտարարելով, որ ես գրել եմ իմ իմացության գերագույնին համապատասխան՝ ասելով, որ ժամանակն անցավ մեզ հետ, և նաև մեր բկյանքն անցավ, կարծես երազ լիներ մեզ համար, մենք լինելով միայնակ և մռայլ մի ժողովուրդ՝ թափառականներ, դուրս գցված Երուսաղեմից, ծնված նեղությունների մեջ, անապատում, և ատված մեր եղբայրների կողմից, որոնք պատերազմներ և հակառակություններ էին առաջացնում. ուստի, մենք սգացինք մեր բոլոր օրերում:

27 Եվ ես՝ Հակոբս, տեսա, որ ես պետք է շուտով վար իջնեի իմ գերեզմանը. ուստի, ես ասացի իմ որդուն՝ աԵնովսին. Վերցրո՛ւ այս թիթեղները: Եվ ես ասացի նրան այն բաները, որոնք իմ եղբայր Նեփին բպատվիրել էր ինձ, և նա խոստացավ հնազանդություն հրամաններին: Եվ ես վերջ եմ դնում այս թիթեղների վրա իմ գրելուն, գրություն, որը փոքր եղավ. իսկ ընթերցողին ես հղում եմ մնաս բարով, հուսալով, որ իմ եղբայրներից շատերը կկարդան իմ խոսքերը: Եղբայրնե՛ր, մնաք բարով: