Սուրբ գրություններ
Հակոբ 4


Գլուխ 4

Բոլոր մարգարեները պաշտում էին Հորը՝ Քրիստոսի անունով – Աբրահամի կողմից Իսահակի մատուցումը՝ նմանությունն էր Աստծո ու նրա Միածնի – Մարդիկ պետք է հաշտեցնեն իրենց Աստծո հետ՝ Քավության միջոցով – Հրեաները կմերժեն հիմնաքարը: Մոտ 544–421թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ ահա եղավ այնպես, որ ես՝ Հակոբս, շատ ծառայած լինելով իմ ժողովրդին՝ խոսքով (և ես չեմ կարող գրել, բացի իմ մի քանի խոսքերից, թիթեղների վրա մեր խոսքերը փորագրելու դժվարության պատճառով), և մենք գիտենք, որ այն բաները, որոնք մենք գրում ենք թիթեղների վրա, պիտի մնան.

2 Բայց ինչ բաներ էլ որ մենք գրենք որևէ բանի վրա, բացի թիթեղներից, պիտի ոչնչանան ու անհետանան. բայց մենք կարող ենք գրել մի քանի խոսքեր թիթեղների վրա, որոնք կտան մեր զավակներին, և նաև մեր սիրելի եղբայրներին գիտելիքի մի փոքր աստիճան մեր մասին, կամ իրենց հայրերի մասին,

3 Եվ այս բանում մենք, իսկապես, հրճվում ենք, և մենք տքնում ենք ջանասիրաբար, փորագրելով այս խոսքերը թիթեղների վրա, հուսալով, որ մեր սիրելի եղբայրները և մեր զավակները կստանան դրանք երախտապարտ սրտով, և կկարդան դրանք, որ կարողանան իմանալ իրենց առաջին ծնողների մասին ուրախությամբ, և ոչ թե տխրությամբ, կամ էլ արհամարհանքով:

4 Քանզի, այս միտումով ենք մենք գրել այս բաները, որպեսզի նրանք կարողանան իմանալ, որ մենք ագիտեինք Քրիստոսի մասին, և մենք ունեինք նրա փառքի մի հույս՝ նրա գալստից շատ հարյուրավոր տարիներ առաջ. և ոչ միայն մենք ինքներս ունեինք նրա փառքի մի հույս, այլ նաև բոլոր սուրբ բմարգարեները, որոնք մեզանից առաջ էին:

5 Ահա, նրանք հավատում էին Քրիստոսին և աերկրպագում էին Հորը՝ նրա անունով, և մենք նույնպես երկրպագում ենք Հորը՝ նրա անունով: Եվ այս նպատակով ենք մենք պահում Մովսեսի բօրենքը, որն գուղղում է մեր հոգիները դեպի նա. և այս պատճառով դա արդարություն է համարվում մեզ համար, ճիշտ այնպես, ինչպես համարվեց Աբրահամին՝ անապատում, Աստծո հրամաններին հնազանդ լինելու համար, իր որդի Իսահակին մատուցում անելիս, որը նմանությունն է Աստծո և նրա դՄիածին Որդու:

6 Ուստի, մենք ուսումնասիրում ենք մարգարեներին, և մենք ունենք շատ հայտնություններ և ամարգարեության ոգի. և ունենալով բոլոր այս բվկայությունները՝ մենք ձեռք ենք բերում հույս, և մեր հավատքը դառնում է անսասան, այնքան, որ մենք, իրոք, կարող ենք գհրամայել Հիսուսի դանունով և անգամ ծառերը հնազանդվում են մեզ, թե՛ լեռները, թե՛ ծովի ալիքները:

7 Այնուամենայնիվ, Տեր Աստված մեզ ցույց է տալիս մեր աթուլությունը, որ մենք կարողանանք իմանալ, որ նրա շնորհով և մարդկանց զավակների հանդեպ նրա մեծ բարեհաճություններով է, որ մենք զորություն ունենք անելու այս բաները:

8 Ահա, մեծ և զարմանալի են Տիրոջ գործերը: Որքա՜ն աանքննելի են նրա բխորհուրդների խորքերը. և անհնարին է, որ մարդ իմանա նրա բոլոր ուղիները: Եվ ոչ մի մարդ գչգիտի նրա դուղիների մասին, մինչև այն հայտնի չդարձվի նրան. ուստի, եղբայրնե՛ր, մի՛ արհամարհեք Աստծո հայտնությունները:

9 Քանզի ահա, նրա խոսքի ազորությամբ բմարդը եկավ երկրի երեսի վրա, երկիր, որն արարվել էր նրա խոսքի զորությամբ: Ուստի, եթե Աստված ի զորու եղավ խոսել և աշխարհը եղավ, և խոսել, և մարդը ստեղծվեց, Օ՜հ, ուրեմն ինչո՞ւ ի զորու չէ հրամայելու գերկրագնդին, կամ իր ձեռքերի ստեղծագործությանը երկրի երեսի վրա, ըստ իր կամքի և հաճության:

10 Ուստի, եղբայրներ, մի՛ փնտրեք ախորհուրդ տալ Տիրոջը, այլ խորհուրդ վերցնել նրա ձեռքից: Քանզի, ահա, դուք ինքներդ գիտեք, որ նա խրատում է բիմաստությամբ, և արդարությամբ, և մեծ ողորմածությամբ իր բոլոր գործերի վրա:

11 Ուստի, սիրելի՛ եղբայրներ, հաշտվեք նրա հետ, նրա աՄիածին Որդու՝ Քրիստոսի բքավությամբ, և դուք կարող եք ձեռք բերել գհարություն, համաձայն հարության զորության, որը Քրիստոսի մեջ է, և ներկայացեք որպես Քրիստոսի դառաջնապտուղներ Աստծո համար, ունենալով հավատք, և փառքի բարի հույս ձեռք բերած նրանում, նախքան նա իրեն հայտնի կդարձնի մարմնում:

12 Եվ այժմ, սիրելինե՛ր, մի զարմացեք, որ ես ասում եմ ձեզ այս բաները. քանզի ինչո՞ւ աչխոսել Քրիստոսի քավության մասին, և չհասնել նրա մասին կատարյալ գիտության, ինչպես նաև չհասնել գիտությանը՝ հարության և գալիք աշխարհի:

13 Ահա, իմ եղբայրնե՛ր, նա ով մարգարեանում է, թող մարգարեանա մարդկանց հասկացողության համար. քանզի աՀոգին խոսում է ճշմարտությունը և չի ստում: Ուստի, այն խոսում է բաների մասին, ինչպես դրանք իրականում բկան, բաների մասին, ինչպես դրանք իրականում լինելու են. ուստի, այս բաները մեզ հայտնի են դարձվում գհստակորեն՝ մեր հոգիների փրկության համար: Բայց, ահա, մենք այս բաների միակ վկաները չենք. քանզի Աստված դրանք խոսել էր նաև մարգարեների հետ հնում:

14 Բայց ահա, հրեաները մի ախստապարանոց ժողովուրդ էին. և նրանք բարհամարհեցին պարզության խոսքերը, և սպանեցին մարգարեներին, և փնտրեցին բաներ, որոնք չէին կարող հասկանալ: Ուստի, նրանց գկուրության պատճառով, կուրություն, որը եկել էր նշանակետից այն կողմ նայելուց, նրանք պիտի անպայման ընկնեին. քանզի Աստված վերցրել է նրանցից իր պարզությունը և հանձնել նրանց շատ բաներ, որոնք նրանք չեն դկարող հասկանալ, քանի որ նրանք ցանկանում էին դա: Եվ քանի որ նրանք ցանկանում էին այդ, Աստված արեց այնպես, որ նրանք կարողանան սայթաքել:

15 Եվ այժմ, ես՝ Հակոբս, շարունակում եմ Հոգուց առաջնորդվել՝ մարգարեանալու. քանզի ես կանխազգում եմ Հոգու ներգործումներով, որն իմ մեջ է, որ հրեաների ասայթաքելու պատճառով, նրանք բկմերժեն գքարը, որի վրա նրանք կկարողանային կառուցել և ունենալ ապահով հիմք:

16 Բայց ահա, ըստ սուրբ գրքերի, այս աքարը կդառնա այն մեծ և վերջին և միակ հաստատուն բհիմքը, որի վրա հրեաները կարող են կառուցել:

17 Եվ այժմ, իմ սիրելինե՛ր, հնարավո՞ր է արդյոք, որ սրանք հաստատուն հիմքը մերժելուց հետո, աերբևէ կարողանան կառուցել դրա վրա, որպեսզի այն կարողանա դառնալ նրանց անկյունի գլուխը:

18 Ահա, իմ սիրելի՛ եղբայրներ, ես հայտնի կդարձնեմ այս խորհուրդը ձեզ. եթե ես ինչ-որ ձևով չսասանվեմ իմ կայունությունից Հոգու մեջ և չսայթաքեմ, ձեզ համար իմ չափից ավելի անհանգստության պատճառով: