Սուրբ գրություններ
Հելաման 11


Գլուխ 11

Նեփին համոզում է Տիրոջը, որ պատերազմի փոխարեն սով լինի – Շատ մարդիկ ոչնչանում են – Նրանք ապաշխարում են, և Նեփին աղաչում է Տիրոջը՝ անձրևի համար – Նեփին ու Լեքին շատ հայտնություններ են ստանում – Գադիանթոնի ավազակներն ամրապնդվում են երկրում: Մոտ 20–6թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ եղավ այնպես, որ դատավորների կառավարման յոթանասունևերկուերորդ տարում հակառակություններն ընդլայնվեցին, այնպես որ պատերազմներ եղան ողջ երկրում՝ Նեփիի ամբողջ ժողովրդի մեջ:

2 Եվ այս ավազակների ագաղտնի հրոսակախումբն էր, որն առաջ էր տանում կործանման ու ամբարշտության այս գործը: Եվ այս պատերազմը տևեց այդ ամբողջ տարին. և այն նաև շարունակվեց յոթանասունևերեքերորդ տարում:

3 Եվ եղավ այնպես, որ այս տարում Նեփին աղաղակեց առ Տերը՝ ասելով.

4 Ո՜վ Տեր, թույլ մի տուր, որ այս ժողովուրդը կործանվի սրով. այլ, ո՜վ Տեր, ավելի լավ է թող ասով լինի երկրում՝ զարթնեցնելու նրանց հիշելու Տիրոջը՝ իրենց Աստծուն, և գուցե նրանք ապաշխարեն ու դառնան դեպի քեզ:

5 Եվ այդպես դա արվեց՝ համաձայն Նեփիի խոսքերի: Եվ մեծ սով եղավ երկրի վրա՝ ամբողջ Նեփիի ժողովրդի մեջ: Եվ այսպես, յոթանասունևչորսերորդ տարում սովը շարունակվեց, և սրով կործանման գործը դադարեց, բայց ծանր դարձավ՝ սովից:

6 Եվ կործանման այս գործը շարունակվեց նաև յոթանասունևհինգերորդ տարում: Քանզի հողը զարկվեց, այնպես որ չորացավ, և հատիկի ժամանակին հատիկ չէր տալիս. և ամբողջ հողը զարկվել էր, այսինքն՝ ինչպես Լամանացիների մեջ, այնպես էլ Նեփիացիների, հետևաբար, նրանք զարկվեցին այնպես, որ մեռնում էին հազարներով, երկրի առավել ամբարիշտ մասերում:

7 Եվ եղավ այնպես, որ մարդիկ տեսան, որ իրենք մոտ են սովից կոտորվելուն, և սկսեցին ահիշել Տիրոջը՝ իրենց Աստծուն. և նրանք սկսեցին հիշել Նեփիի խոսքերը:

8 Եվ մարդիկ սկսեցին աղաչել իրենց գլխավոր դատավորներին ու իրենց ղեկավարներին, որ նրանք ասեն Նեփիին. Ահա, մենք գիտենք, որ դու Աստծո մի մարդ ես, և հետևաբար, աղաղակիր առ Տերը՝ մեր Աստվածը, որ նա հեռացնի այս սովը մեզանից, որ չլինի թե բոլոր ախոսքերը, որոնք դու խոսել ես մեր կործանման վերաբերյալ, իրագործվեն:

9 Եվ եղավ այնպես, որ դատավորներն ասացին Նեփիին՝ համաձայն այն խոսքերի, որ կամեցել էին: Եվ եղավ այնպես, որ երբ Նեփին տեսավ, որ մարդիկ ապաշխարել էին ու իրենց խոնարհեցրել քրձով, նա կրկին աղաղակեց առ Տերը՝ ասելով.

10 Ո՜վ Տեր, ահա, այս ժողովուրդն ապաշխարում է. և նրանք հեռու են քշել Գադիանթոնի հրոսակախմբին իրենց միջից, այնպես որ նրանք բնաջինջ են եղել, և նրանք թաղել են իրենց գաղտնի ծրագրերը հողում:

11 Արդ, ո՜վ Տեր, նրանց այս խոնարհության համար դու մեկդի չէի՞ր դարձնի քո բարկությունը, և թող քո բարկությունը մեղմանա այն ամբարիշտ մարդկանց կործանմամբ, որոնց դու արդեն կործանել ես:

12 Ո՜վ Տեր, մեկդի չէի՞ր դարձնի քո բարկությունը, այո, քո կատաղի բարկությունը, և այնպես անեիր, որ այս սովը դադարեր այս երկրում:

13 Ո՜վ Տեր, ականջ չէի՞ր անի ինձ, և այնպես անեիր, որ կատարվի իմ խոսքերի համաձայն, և աանձրև ուղարկեիր հողի երեսին, որպեսզի այն առաջ բերեր իր պտուղը, և իր հատիկը՝ հատիկի ժամանակին:

14 Ո՜վ Տեր, դու ականջ արեցիր աիմ խոսքերին, երբ ես ասացի. Թող լինի սով, որպեսզի սրի համաճարակը դադարի. և ես գիտեմ, որ դու հենց այս պահին, ականջ կդնես իմ խոսքերին, քանզի դու ասացիր, որ. Եթե այս ժողովուրդն ապաշխարի, ես կխնայեմ նրանց:

15 Այո, ո՜վ Տեր, և դու տեսնում ես, որ նրանք ապաշխարել են սովի, և ժանտախտի, և կործանման պատճառով, որ նրանց վրա է եկել:

16 Եվ այժմ, ո՜վ Տեր, մեկդի չէի՞ր դարձնի քո բարկությունը, և փորձեիր կրկին, թե արդյոք նրանք կծառայեն քեզ: Եվ եթե այդպես լինի, ո՜վ Տեր, դու կարող ես օրհնել նրանց՝ համաձայն քո խոսքերի, որոնք դու ես ասել:

17 Եվ, եղավ այնպես, որ յոթանասունևվեցերորդ տարում Տերը մեկդի դարձրեց իր բարկությունը ժողովրդից, և այնպես արեց, որ աանձրև տեղաց երկրի երեսին, այնպես որ այն առաջ բերեց իր պտուղը՝ իր պտղի ժամանակին: Եվ եղավ այնպես, որ այն առաջ բերեց իր հատիկը՝ իր հատիկի ժամանակին:

18 Եվ ահա, ժողովուրդը հրճվեց ու փառաբանեց Աստծուն, և ողջ երկրի երեսը լի էր հրճվանքով. և նրանք այլևս չէին ջանում կործանել Նեփիին, այլ նրանք համարում էին նրան մի ամեծ մարգարե և Աստծո մի մարդ, որին մեծ զորություն ու իշխանություն էր տրվել Աստծուց:

19 Եվ ահա, Լեքին՝ նրա եղբայրը, աամենևին հետ չէր մնում նրանից, ինչ վերաբերում է արդարությանը պատկանող բաներին:

20 Եվ այսպես, եղավ այնպես, որ Նեփիի ժողովուրդը սկսեց կրկին բարգավաճել երկրում, և սկսեցին կառուցել իրենց ամայի վայրերը, և սկսեցին բազմանալ ու տարածվել, մինչև որ նրանք ծածկեցին ամբողջ երկրի երեսը՝ ինչպես հյուսիսային կողմում, այնպես էլ հարավային կողմում, արևմուտքի ծովից մինչև արևելքի ծովը:

21 Եվ եղավ այնպես, որ յոթանասունևվեցերորդ տարին ավարտվեց խաղաղությամբ: Եվ յոթանասունևյոթերորդ տարին սկսվեց խաղաղությամբ. և աեկեղեցին տարածվեց ողջ երկրի երեսով մեկ. և ժողովրդի մեծ մասը՝ և՛ Նեփիացիները, և՛ Լամանացիները պատկանում էին եկեղեցուն. և նրանք ունեցան չափազանց մեծ խաղաղություն երկրում. և այսպես ավարտվեց յոթանասունևյոթերորդ տարին:

22 Եվ նրանք խաղաղություն ունեցան յոթանասունևութերորդ տարում նույնպես, բացի մի քանի հակառակություններից՝ վարդապետության այն կետերի վերաբերյալ, որոնք հիմնադրվել էին մարգարեների կողմից:

23 Եվ յոթանասունևիններորդ տարում, մեծ վեճ սկսվեց: Բայց եղավ այնպես, որ Նեփին ու Լեքին, և նրանց եղբայրներից շատերը, ովքեր գիտեին վարդապետության ճշմարիտ կետերի վերաբերյալ՝ ամեն օր բազմաթիվ ահայտնություններ ունենալով, հետևաբար, նրանք քարոզում էին ժողովրդին, այնպես որ նրանք վերջ դրեցին իրենց վեճին այդ նույն տարում:

24 Եվ եղավ այնպես, որ Նեփիի ժողովրդի վրա դատավորների կառավարման ութսուներորդ տարում, Նեփիի ժողովրդից եղան մի որոշ թվով պառակտիչներ, որոնք մի քանի տարի առաջ անցել էին Լամանացիների կողմը, և վերցրել էին իրենց վրա Լամանացի անունը, և նաև, նրանց մի որոշակի թիվ, ովքեր, Լամանացիների իսկական հետնորդներ էին՝ դրդված լինելով բարկության, նրանց կողմից, կամ այն պառակտիչների կողմից, ուստի նրանք սկսեցին մի պատերազմ իրենց եղբայրների հետ:

25 Եվ նրանք գործում էին սպանություն ու թալան. և հետո, նահանջում էին ետ՝ դեպի լեռները և անապատը և գաղտնի տեղերը, թաքնվելով, որ իրենց չկարողանային հայտնաբերել, իրենց թվին օրեկան մի հավելում ստանալով, քանի որ կային պառակտիչներ, որոնք հեռանում էին նրանց մոտ:

26 Եվ այսպես, ժամանակի ընթացքում, այո, նույնիսկ ոչ շատ տարիների ընթացքում, նրանք դարձան ավազակների չափազանց մեծ մի հրոսակախումբ. և նրանք հայտնաբերեցին Գադիանթոնի բոլոր գաղտնի ծրագրերը. և այսպես նրանք դարձան Գադիանթոնի ավազակներ:

27 Արդ ահա, այս ավազակները մեծ վնաս էին հասցնում, այո, մինչև իսկ, մեծ կործանում՝ Նեփիի ժողովրդի մեջ, և նաև Լամանացիների մեջ:

28 Եվ եղավ այնպես, որ հարկ եղավ, որ կործանման այս գործին մի վերջ դրվեր. հետևաբար, նրանք ուժեղ տղամարդկանց մի զորք ուղարկեցին անապատ և լեռները՝ գտնելու ավազակների այս հրոսակախմբին և բնաջնջելու նրանց:

29 Բայց ահա, եղավ այնպես, որ այդ նույն տարում, նրանք ետ մղվեցին, նույնիսկ մինչև իրենց սեփական հողերը: Եվ այսպես, ավարտվեց Նեփիի ժողովրդի վրա դատավորների կառավարման ութսուներորդ տարին:

30 Եվ եղավ այնպես՝ ութսունևմեկերորդ տարվա սկզբին, նրանք կրկին առաջ գնացին, այս ավազակների հրոսակախմբի դեմ և կործանեցին շատերին. և իրենց նույնպես մեծ կործանում այցելեց:

31 Եվ նրանք կրկին հարկադրված էին վերադառնալ անապատից ու լեռներից դեպի իրենց սեփական հողերը, այդ ավազակների չափազանց մեծ թվի պատճառով, որոնք հեղեղել էին լեռներն ու անապատը:

32 Եվ եղավ այնպես, որ այսպես ավարտվեց այս տարին: Եվ ավազակները դեռևս ավելանում էին ու դառնում ուժեղ, այնպես որ նրանք ուշադրություն չէին դարձնում Նեփիացիների, և նաև Լամանացիների բոլոր զորքերին. և նրանց պատճառով մեծ սոսկում եկավ ժողովրդի վրա ամբողջ երկրի երեսին:

33 Այո, քանզի նրանք այցելեցին երկրի շատ վայրեր և մեծ ավերում պատճառեցին նրանց. այո, սպանեցին շատերին, իսկ մյուսներին գերի տարան հեռու՝ անապատի խորքը, այո, և ավելի շատ, հատկապես, նրանց կանանց ու նրանց երեխաներին:

34 Այժմ այս մեծ չարիքը, որը եկավ ժողովրդի վրա իրենց անօրինության պատճառով, զարթնեցրեց նրանց կրկին՝ հիշելու Տիրոջը, իրենց Աստծուն:

35 Եվ այսպես ավարտվեց դատավորների կառավարման ութսունևմեկերորդ տարին:

36 Եվ ութսունևերկուերորդ տարում, նրանք սկսեցին կրկին ամոռանալ Տիրոջը՝ իրենց Աստծուն: Եվ ութսունևերեքերորդ տարում նրանք սկսեցին խստանալ անօրինության մեջ: Եվ ութսունևչորսերորդ տարում նրանք չուղղեցին իրենց ճանապարհները:

37 Եվ եղավ այնպես ութսունևհինգերորդ տարում նրանք ավելի ու ավելի խստացան իրենց հպարտության մեջ և իրենց ամբարշտության մեջ. և այսպես նրանք հասունանում էին կրկին կործանման համար:

38 Եվ այսպես ավարտվեց ութսունևհինգերորդ տարին: