Սուրբ գրություններ
Եթեր 13


Գլուխ 13

Եթերը խոսում է Նոր Երուսաղեմի մասին, որը Հովսեփի սերնդի կողմից կառուցվելու է Ամերիկայում – Նա մարգարեանում է, դուրս է գցվում, գրում է Հարեդական պատմությունը և կանխագուշակում Հարեդացիների կործանումը – Պատերազմը մոլեգնում է ողջ երկրով մեկ:

1 Եվ այժմ ես՝ Մորոնիս, սկսում եմ վերջացնել իմ հիշատակարանն այն ժողովրդի կործանման վերաբերյալ, որի մասին ես գրում եմ:

2 Քանզի ահա, նրանք մերժեցին Եթերի բոլոր խոսքերը. քանի որ նա ճշմարտացիորեն ասաց նրանց բոլոր բաների մասին, մարդու սկզբից ի վեր. և որ հետո, երբ ջրերը ետ աքաշվեցին այս երկրի երեսից, այն դարձավ ընտիր երկիր՝ բոլոր մնացած երկրներից առավել, Տիրոջ մի ընտրյալ երկիր. ուստի, Տերը կամենում է, որ բոլոր մարդիկ, ովքեր բնակվում են դրա երեսին, բծառայեն իրեն.

3 Եվ, որ այն աՆոր Երուսաղեմի տեղն է, որը պիտի բվար գա երկնքից, և Տիրոջ սուրբ սրբարանը:

4 Ահա, Եթերը տեսավ Քրիստոսի օրերը, և նա խոսեց մի աՆոր Երուսաղեմի մասին այս երկրի վրա:

5 Եվ նա խոսեց նաև Իսրայելի տան վերաբերյալ, և աԵրուսաղեմի, որտեղից բԼեքին պիտի գար, որ հետո, երբ այն կործանվեր, այն պիտի կրկին կառուցվեր, մի գսուրբ քաղաք՝ Տիրոջ համար. ուստի, այն չէր կարող լինել մի նոր Երուսաղեմ, քանի որ դա եղել էր հին ժամանակ. բայց այն պիտի կրկին կառուցվի և դառնա Տիրոջ մի սուրբ քաղաք. և այն պիտի կառուցվի Իսրայելի տան համար,

6 Եվ որ այս հողի վրա մի աՆոր Երուսաղեմ պիտի կառուցվի, բՀովսեփի սերնդի մնացորդի համար, բաներ, որոնց համար եղել է գօրինակ:

7 Քանզի, ինչպես Հովսեփն իր հորը բերեց ներքև՝ աԵգիպտոսի երկիրը, և այսպես, նա մահացավ այնտեղ. հետևաբար, Տերը Երուսաղեմի հողից դուրս բերեց Հովսեփի սերնդի մի մնացորդի, որպեսզի ինքը ողորմած լինի Հովսեփի սերնդի հանդեպ, որպեսզի նրանք բչկորչեն, ճիշտ ինչպես նա ողորմած եղավ Հովսեփի հոր հանդեպ, որ նա չկորչի:

8 Ուստի, Հովսեփի տան մնացորդը կհաստատվի այս աերկրի վրա. և այն կլինի նրանց ժառանգության հողը. և նրանք, հին Երուսաղեմի նման, Տիրոջ համար մի սուրբ քաղաք կկառուցեն. և նրանք այլևս բչեն ձուլվի, մինչև որ վերջը գա, երբ երկիրն անցնի:

9 Եվ կլինի մի անոր երկինք և մի նոր երկիր. և նրանք նման կլինեն հնին, բացառությամբ, որ հինն անցած կլինի, և բոլոր բաները դարձած կլինեն նոր:

10 Եվ հետո կգա Նոր Երուսաղեմը. և օրհնված են նրանք, ովքեր կբնակվեն այնտեղ, քանզի այդ նրանք են, որոնց հանդերձները աճերմակ են Գառի արյան միջոցով. և այդ նրանք են, ովքեր համարվում են Հովսեփի սերնդի թվում, ովքեր Իսրայելի տնից էին:

11 Եվ հետո կգա նաև հին Երուսաղեմը. և դրա բնակիչները, օրհնված են նրանք, քանզի նրանք մաքրվել են Գառի արյունով. և այդ նրանք են, ովքեր ցրվել էին ու ահավաքվել աշխարհի չորս կողմերից և բհյուսիսի երկրներից, և մասնակիցներն են ուխտի կատարման, որն Աստված արեց իրենց հոր՝ գԱբրահամի հետ:

12 Եվ երբ այս բաները գան, կիրականանա սուրբ գիրքը, որն ասում է՝ կլինեն այնպիսիք, որ աառաջինն էին, ովքեր կդառնան վերջինը. և կլինեն այնպիսիք, որ վերջինն էին, ովքեր կդառնան առաջինը:

13 Եվ ես պատրաստվում էի գրել ավելին, բայց ինձ արգելվեց. բայց մեծ և հրաշալի էին Եթերի մարգարեությունները. բայց և այնպես, նրան ոչինչ համարեցին և դուրս գցեցին. և ցերեկը նա թաքնվում էր ժայռի խոռոչում, իսկ գիշերը, նա գնում էր դուրս՝ տեսնելու այն բաները, որոնք պիտի գային ժողովրդի վրա:

14 Եվ մինչ նա բնակվում էր ժայռի խոռոչում, նա գիշերով գրեց իր հիշատակարանի մնացածը՝ տեսնելով ավերածությունները, որոնք գալիս էին ժողովրդի վրա:

15 Եվ եղավ այնպես, որ այն նույն տարում, երբ նա դուրս էր գցվել ժողովրդի միջից, մի մեծ պատերազմ սկսվեց ժողովրդի մեջ, քանզի կային շատերը, ովքեր բարձրացան, ովքեր զորավոր մարդիկ էին, և ջանացին կործանել Կորիանթումրին իրենց ամբարշտության գաղտնի ծրագրերով, որոնց մասին խոսվել է:

16 Եվ այժմ Կորիանթումրը՝ ինքը ուսումնասիրած լինելով պատերազմի ողջ արվեստը և աշխարհի ողջ խորամանկությունը, ուստի նա ճակատամարտ տվեց նրանց, ովքեր ջանում էին կործանել իրեն:

17 Բայց նա չապաշխարեց, ոչ էլ նրա գեղեցիկ որդիներն ու դուստրերը. ոչ էլ Կոհորի գեղեցիկ որդիներն ու դուստրերը. ոչ էլ Կորիհորի գեղեցիկ որդիներն ու դուստրերը. և, ի վերջո, չկար ոչ մեկը գեղեցիկ որդիներից ու դուստրերից ողջ երկրի երեսին, որ ապաշխարեր իր մեղքերից:

18 Ուստի, եղավ այնպես, որ առաջին տարում, երբ Եթերը բնակվում էր ժայռի խոռոչում, եղան շատ մարդիկ, ովքեր սպանվեցին այն ագաղտնի խմբակցությունների սրով, որոնք կռվում էին Կորիանթումրի դեմ, որ կարողանային ձեռք բերել թագավորությունը:

19 Եվ եղավ այնպես, որ Կորիանթումրի որդիները շատ մարտնչեցին և շատ արյուն թափեցին:

20 Եվ երկրորդ տարում Տիրոջ խոսքը եկավ Եթերին, որ նա պիտի գնա և մարգարեանա աԿորիանթումրին, որ եթե նա ապաշխարի, և ողջ նրա գերդաստանը, Տերը կտա նրան իր թագավորությունը և կխնայի ժողովրդին,

21 Հակառակ դեպքում նրանք կկործանվեն, և նրա ողջ գերդաստանը, բացի իրենից: Եվ նա միայն պիտի ապրի՝ տեսնելու իրականացումն այն մարգարեությունների, որոնք խոսվել էին՝ այդ երկիրը որպես ժառանգություն ամեկ ուրիշ ժողովրդի ստանալու վերաբերյալ. և Կորիանթումրը պիտի թաղվեր նրանց կողմից. և ամեն հոգի պիտի կործանվեր, բացի բԿորիանթումրից:

22 Եվ եղավ այնպես, որ Կորիանթումրը չապաշխարեց, ոչ էլ իր գերդաստանը, ոչ էլ ժողովուրդը. և պատերազմները չդադարեցին. և նրանք ջանում էին սպանել Եթերին, բայց նա փախավ նրանց առաջից և նորից թաքնվեց ժայռի խոռոչում:

23 Եվ եղավ այնպես, որ Սարեդը բարձրացավ, և նա նույնպես ճակատամարտ տվեց Կորիանթումրին. և նա ջարդեց նրան, այնպես որ երրորդ տարում, նա գերության բերեց նրան:

24 Եվ չորրորդ տարում, Կորիանթումրի որդիները ջարդեցին Սարեդին և կրկին նվաճեցին թագավորությունն իրենց հոր համար:

25 Արդ, մի պատերազմ սկսվեց ողջ երկրի երեսին, ամեն մարդ իր ավազակախմբով՝ կռվելով նրա համար, ինչ ինքը փափագում էր:

26 Եվ կային ավազակներ, և ի վերջո, ամեն ձևի ամբարշտություն, երկրի ողջ երեսին:

27 Եվ եղավ այնպես, որ Կորիանթումրը խիստ բարկացած էր Սարեդի վրա, և նա գնաց նրա դեմ՝ մարտնչելու իր զորքերով. և նրանք հանդիպեցին մեծ բարկությամբ, և նրանք հանդիպեցին Գաղգաղա հովտում. և ճակատամարտը սաստիկ ծանրացավ:

28 Եվ եղավ այնպես, որ Սարեդը կռվեց նրա դեմ երեք օրվա ընթացքում: Եվ եղավ այնպես, որ Կորիանթումրը ջարդեց նրան և հետապնդեց նրան, մինչև նա հասավ Հեսլոնի տափաստանները:

29 Եվ եղավ այնպես, որ Սարեդը կրկին ճակատամարտ տվեց նրան տափաստաններում. և ահա, նա ջարդեց Կորիանթումրին, և նրան կրկին ետ քշեց դեպի Գաղգաղայի հովիտը:

30 Եվ Կորիանթումրը կրկին ճակատամարտ տվեց Սարեդին Գաղգաղայի հովտում, որում նա ջարդեց Սարեդին և սպանեց նրան:

31 Եվ Սարեդն ազդրից վիրավորեց Կորիանթումրին, այնպես որ նա չգնաց կրկին ճակատամարտելու՝ երկու տարիների ընթացքում, ժամանակ, որի ընթացքում բոլոր մարդիկ երկրի երեսին արյուն էին հեղում, և չկար մեկը, որ զսպեր նրանց: