Սուրբ գրություններ
Եթեր 1


Եթերի գիրքը

Հարեդացիների հիշատակարանը, վերցված քսանչորս թիթեղներից, գտնված Լիմքիի ժողովրդի կողմից՝ թագավոր Մոսիայի օրոք:

Գլուխ 1

Մորոնին կրճատում է Եթերի գրածները – Ներկայացվում է Եթերի տոհմաբանությունը – Հարեդացիների լեզուն չի խառնվում Բաբելոնի աշտարակի մոտ – Տերը խոստանում է առաջնորդել նրանց դեպի մի ընտիր երկիր և դարձնել նրանց մեծ ազգ:

1 Եվ այժմ ես՝ աՄորոնիս, սկսում եմ տալ պատմությունն այն հնադարյան բնակիչների, ովքեր կործանվել էին Տիրոջ բձեռքով այս հյուսիսային երկրի երեսին:

2 Եվ ես վերցնում եմ իմ պատմությունը աքսանևչորս թիթեղներից, որոնք գտնվել էին Լիմքիի ժողովրդի կողմից, որը կոչվում է Եթերի Գիրք:

3 Եվ քանի որ ես ենթադրում եմ, որ այս հիշատակարանի առաջին մասը, որը խոսում է աշխարհի ստեղծման մասին, և նաև Ադամի, և մի պատմություն այդ ժամանակից սկսած, նույնիսկ մինչև մեծ աաշտարակը, և ինչ բաներ որ տեղի էին ունեցել մարդկանց զավակների մեջ, մինչև այդ ժամանակը, որ պահված էին հրեաների մոտ,

4 Հետևաբար, ես չեմ գրում այն բաները, որոնք տեղի էին ունեցել աԱդամի օրերից ի վեր մինչև այդ ժամանակը. բայց դրանք կան թիթեղների վրա. և ով որ գտնի դրանք, նույնը կունենա զորություն, որ ստանա լրիվ պատմությունը:

5 Բայց ահա, ես չեմ տալիս լրիվ պատմությունը, այլ տալիս եմ պատմության մի մասը՝ աշտարակից սկսած, ընդհուպ մինչև նրանց կործանվելը:

6 Եվ այս ձևով եմ ես տալիս պատմությունը: Նա, ով գրեց այս հիշատակարանը, աԵթերն էր, և նա Կորիանթորի մի հետնորդ էր:

7 Կորիանթորը Մորոնի որդին էր:

8 Եվ Մորոնը Եթեմի որդին էր:

9 Եվ Եթեմը Աքայի որդին էր:

10 Եվ Աքայը Սեթի որդին էր:

11 Եվ Սեթը Սիբլոնի որդին էր:

12 Եվ Սիբլոնը Կոմի որդին էր:

13 Եվ Կոմը Կորիանթումի որդին էր:

14 Եվ Կորիանթումը Ամնիգադայի որդին էր:

15 Եվ Ամնիգադան Ահարոնի որդին էր:

16 Եվ Ահարոնը Քետի հետնորդ էր, որը Հեարթոմի որդին էր:

17 Եվ Հեարթոմը Լիբի որդին էր:

18 Եվ Լիբը Կիսի որդին էր:

19 Եվ Կիսը Քորոմի որդին էր:

20 Եվ Քորոմը Ղևիի որդին էր:

21 Եվ Ղևին Կիմի որդին էր:

22 Եվ Կիմը Մորիանթոնի որդին էր:

23 Եվ Մորիանթոնը Ռիփլակիսի մի հետնորդ էր:

24 Եվ Ռիփլակիսը Սեզի որդին էր:

25 Եվ Սեզը Քետի որդին էր:

26 Եվ Քետը Կոմի որդին էր:

27 Եվ Կոմը Կորիանթումի որդին էր:

28 Եվ Կորիանթումը Եմերի որդին էր:

29 Եվ Եմերը Օմերի որդին էր:

30 Եվ Օմերը Սուլեի որդին էր:

31 Եվ Սուլեն Կիբի որդին էր:

32 Եվ Կիբը Օրիայի որդին էր, որը Հարեդի որդին էր.

33 Այն աՀարեդի, որը եկավ մեծ աշտարակից իր եղբոր և նրանց ընտանիքների հետ, մի քանի ուրիշների և նրանց ընտանիքների հետ, այն ժամանակ, երբ Տերը բխառնեց ժողովրդի լեզուն, և երդվեց իր ցասման մեջ, որ նրանք պետք է ցրվեն ողջ երկրի գերեսին. և Տիրոջ խոսքի համաձայն, ժողովուրդը ցրվեց:

34 Եվ Հարեդի աեղբայրը, լինելով հաղթանդամ ու հզոր մի մարդ, և Տիրոջից մեծապես հովանավորված մարդ, Հարեդը՝ նրա եղբայրը, ասաց նրան. Աղաղակիր առ Տերը, որ նա չխառնի մեզ այնպես, որ մենք չհասկանանք մեր խոսքերը:

35 Եվ եղավ այնպես, որ Հարեդի եղբայրն աղաղակեց առ Տերը, և Տերը գութ ունեցավ Հարեդի վրա. հետևաբար, նա չխառնեց Հարեդի լեզուն. և Հարեդն ու իր եղբայրը չխառնվեցին:

36 Այնուհետև Հարեդն ասաց իր եղբորը. Աղաղակիր կրկին առ Տերը, և միգուցե նա մեկդի դարձնի իր բարկությունը նրանցից, ովքեր մեր ընկերներն են, որ նա չխառնի նրանց լեզուն:

37 Եվ եղավ այնպես, որ Հարեդի եղբայրն աղաղակեց առ Տերը, և Տերը գութ ունեցավ նրանց ընկերների և նրանց ընտանիքների վրա նույնպես, այնպես որ նրանք չխառնվեցին:

38 Եվ եղավ այնպես, որ Հարեդը կրկին խոսեց իր եղբոր հետ՝ ասելով. Գնա և տեղեկացիր Տիրոջից, թե արդյոք նա քշելո՞ւ է մեզ երկրից, և եթե նա քշելու է մեզ երկրից, աղաղակիր առ նա, թե ուր մենք պիտի գնանք: Եվ ով գիտի, գուցե Տերը տանի մեզ մի երկիր, որն աամենաընտիրն է աշխարհում: Եվ եթե լինի այդպես, եկեք հավատարիմ լինենք Տիրոջը, որ կարողանանք ստանալ այն մեր ժառանգության համար:

39 Եվ եղավ այնպես, որ Հարեդի եղբայրն աղաղակեց առ Տերը՝ համաձայն նրա, ինչ խոսվել էր Հարեդի բերանով:

40 Եվ եղավ այնպես, որ Տերը լսեց Հարեդի եղբորը, և գութ ունեցավ նրա վրա, և ասաց նրան.

41 Գնա և ի մի հավաքիր քո հոտերը՝ թե՛ արու, թե՛ էգ, ամեն տեսակից. և նաև ամեն տեսակի երկրի սերմից. և քո աընտանիքները. և նաև Հարեդի՝ քո եղբոր և նրա ընտանիքը. և նաև քո բընկերներին ու նրանց ընտանիքները, և Հարեդի ընկերներին ու նրանց ընտանիքները:

42 Եվ երբ դու անես այս, դու նրանց գլուխն անցած պիտի ագնաս ներքև՝ դեպի հովիտը, որը հյուսիսային կողմում է: Եվ այնտեղ ես կհանդիպեմ քեզ, և ես կգնամ քո բառջևից դեպի մի երկիր, որն գամենաընտիրն է աշխարհի բոլոր երկրներից:

43 Եվ այնտեղ ես կօրհնեմ քեզ և քո սերնդին, և ինձ համար քո սերնդից, և քո եղբոր սերնդից, և նրանց, ովքեր կգնան քեզ հետ, մի մեծ ազգ կհարուցեմ: Եվ ողջ երկրի երեսին չի լինի ավելի մեծ, քան այն ազգը, որին ես կհարուցեմ ինձ համար քո սերնդից: Եվ այսպես, ես կանեմ քեզ համար, որովհետև այս երկար ժամանակաընթացքում դու աղաղակել ես առ ինձ: