Սուրբ գրություններ
Ալմա 58


Գլուխ 58

Հելամանը, Գեդը և Թեոմները մի հնարքով վերցնում են Մանթի քաղաքը – Լամանացիները նահանջում են – Ամմոնի ժողովրդի որդիները պահպանվում են, քանի որ նրանք հաստատուն են կանգնած՝ իրենց ազատության և հավատքի պաշտպանությունում: Մոտ 63–62թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ ահա, այժմ եղավ այնպես, որ մեր հաջորդ նպատակն էր ձեռք բերել Մանթիի քաղաքը. բայց ահա, չկար ոչ մի ձև, որ մենք կարողանայինք նրանց դուրս բերել քաղաքից՝ մեր փոքր ջոկատներով: Քանզի ահա, նրանք հիշում էին այն, ինչ մինչև այժմ մենք արել էինք. հետևաբար, մենք չէինք կարող ահրապուրել նրանց՝ իրենց բերդերից դուրս:

2 Եվ նրանք շատ ավելի մեծաթիվ էին, քան մեր բանակը, այնպես որ մենք չէինք համարձակվում առաջ գնալ և հարձակվել նրանց վրա՝ իրենց բերդերում:

3 Այո, և դարձավ անհրաժեշտ, որ մենք օգտագործենք մեր մարդկանց՝ պահպանելու երկրի այն մասերը, որոնք մենք մեր տիրապետությանն էինք վերադարձրել. հետևաբար, նպատակահարմար դարձավ, որ մենք սպասեինք, որպեսզի Զարահեմլայի երկրից ավելի շատ ուժ ստանայինք, և նաև պարենի նոր պաշար:

4 Եվ եղավ այնպես, որ ես, այսպիսով, մեր երկրի կառավարչի մոտ ուղարկեցի մի դեսպանություն՝ ծանոթացնելու նրան մեր ժողովրդի գործերի վերաբերյալ: Եվ եղավ այնպես, որ մենք սպասում էինք պարեն և ուժ ստանալ Զարահեմլայի երկրից:

5 Բայց ահա, այս օգուտ բերեց մեզ, բայց քիչ. քանզի Լամանացիները նույնպես օրեցօր մեծ ուժ էին ստանում, և նաև շատ պարեն. և այսպիսին էր մեր դրությունն այս ժամանակահատվածում:

6 Եվ Լամանացիներն արտագրոհի էին ելնում մեր դեմ ժամանակ առ ժամանակ՝ վճռելով մի հնարքով կործանել մեզ. սակայն մենք չէինք կարող գալ՝ ճակատամարտելու նրանց հետ, նրանց ապաստարանների և նրանց բերդերի պատճառով:

7 Եվ եղավ այնպես, որ մենք սպասում էինք այս դժվարին պայմաններում, շատ ամիսների ընթացքում, նույնիսկ մինչև մենք քիչ էր մնում մեռնեինք ուտելիքի պակասությունից:

8 Բայց եղավ այնպես, որ մենք ստացանք ուտելիք, որն ուղեկցվել էր մեզ մոտ երկու հազար հոգիանոց զորքի կողմից՝ ի օժանդակություն մեզ. և այս է բոլոր օգնությունը, որ մենք ստացանք՝ պաշտպանելու մեզ և մեր երկիրը, մեր թշնամիների ձեռքն ընկնելուց, այո, կռվելու համար մի թշնամու հետ, որն անհամար էր:

9 Եվ այժմ, մեր այս դժվարությունների պատճառը, կամ պատճառը, թե ինչու նրանք մեզ չէին ուղարկում ավելի մեծ ուժ, մենք չգիտենք. դրա համար մենք վշտացած էինք, և նաև լցված վախով, որ չլիներ թե որևէ ձևով Աստծո դատաստանները գային մեր երկրի վրա՝ ի խորտակումն և լիակատար կործանումն մեզ:

10 Հետևաբար, մենք դուրս թափեցինք մեր հոգիներն աղոթքով առ Աստված, որ նա ուժեղացներ մեզ և ազատեր մեզ մեր թշնամիների ձեռքից, այո, և նաև տար մեզ ուժ, որ մենք կարողանայինք պահպանել մեր քաղաքները և մեր հողերը և մեր ունեցվածքը մեր ժողովրդի ապրուստի համար:

11 Այո, և եղավ այնպես, որ Տերը՝ մեր Աստվածը, այցելեց մեզ հավաստիացումներով, որ նա կազատի մեզ. այո, այնպես որ նա խաղաղություն խոսեց մեր հոգիներին, և մեծ հավատք շնորհեց մեզ, և այնպես արեց, որ մենք հուսացինք մեր ազատմանը նրանով:

12 Եվ մենք արիացանք մեր փոքր ուժով, որը ստացել էինք, և վճռականությամբ լցվեցինք, որ կհաղթենք մեր թշնամիներին և ակպահպանենք մեր հողերն ու մեր ունեցվածքը, մեր կանանց, մեր երեխաներին և մեր բազատության գործը:

13 Եվ այսպես, մենք առաջ գնացինք ողջ մեր զորությամբ՝ Լամանացիների դեմ, որոնք Մանթիի քաղաքում էին. և մենք խփեցինք մեր վրաններն անապատի եզրի մոտ, որը մոտ էր քաղաքին:

14 Եվ եղավ այնպես, որ հաջորդ օրը, երբ Լամանացիները տեսան, որ մենք անապատին մոտիկ սահմաններում էինք, որը քաղաքին մոտ էր, նրանք դուրս ուղարկեցին իրենց լրտեսներին՝ մեր շրջակայքը, որպեսզի կարողանային պարզել մեր բանակի թիվն ու ուժը:

15 Եվ եղավ այնպես, որ երբ նրանք տեսան, որ մենք ուժեղ չէինք՝ ըստ մեր թվաքանակի, և վախենալով, որ մենք նրանց կկտրեինք իրենց օգնության միջոցներից, եթե իրենք դուրս չգային, ճակատամարտելու մեր դեմ, և չսպանեին մեզ, և նաև ենթադրելով, որ իրենք կկարողանային իրենց մեծաքանակ զորքերով հեշտորեն ոչնչացնել մեզ, հետևաբար, նրանք սկսեցին պատրաստություններ տեսնել՝ դուրս գալու մեր դեմ՝ ճակատամարտելու:

16 Եվ երբ մենք տեսանք, որ նրանք պատրաստություններ էին տեսնում՝ դուրս գալու մեր դեմ, ահա, ես կարգադրեցի, որ Գեդը, մարդկանց մի փոքր խմբով, քողարկվեր անապատում, և նաև, որ Թեոմները և մարդկանց մի փոքր խումբ ևս՝ քողարկվեին անապատում:

17 Արդ, Գեդը և իր մարդիկ աջ կողմում էին, իսկ մյուսները՝ ձախ կողմում. և երբ նրանք այսպես քողարկվեցին, ահա, ես մնացի իմ զորքի մնացածի հետ այն նույն տեղում, որտեղ մենք սկզբում խփել էինք մեր վրանները՝ պատրաստվելով այն ժամանակի համար, երբ Լամանացիները պիտի դուրս գային՝ ճակատամարտելու:

18 Եվ եղավ այնպես, որ Լամանացիները դուրս եկան մեր դեմ իրենց ստվար բանակով: Եվ երբ նրանք եկան ու քիչ էր մնում սրերով հարձակվեին մեզ վրա, ես կարգադրեցի, որ իմ մարդիկ, նրանք, ովքեր ինձ հետ էին, նահանջեն անապատի խորքը:

19 Եվ եղավ այնպես, որ Լամանացիները հետապնդեցին մեզ մեծ արագությամբ, քանզի նրանք սաստիկ փափագում էին հասնել մեզ, որպեսզի կարողանային սպանել մեզ. հետևաբար, նրանք մեզ հետապնդեցին մինչև անապատի խորքը. և մենք անցանք Գեդի և Թեոմների մեջտեղով, այնպես որ նրանք չհայտնաբերվեցին Լամանացիների կողմից:

20 Եվ եղավ այնպես, որ երբ Լամանացիներն անցել էին, կամ երբ բանակն անցել էր, Գեդը և Թեոմները բարձրացան իրենց գաղտնի տեղերից, և կասեցրեցին Լամանացիների լրտեսներին, որպեսզի նրանք չվերադառնային քաղաք:

21 Եվ եղավ այնպես, որ երբ նրանք կասեցրել էին նրանց, նրանք վազեցին դեպի քաղաք և հարձակվեցին պահակախմբի վրա, որոնց թողել էին՝ հսկելու քաղաքը, այնպես որ նրանք կոտորեցին նրանց, և վերցրեցին քաղաքի տիրապետությունը:

22 Արդ, այս արվեց, որովհետև Լամանացիները թույլ էին տվել իրենց ողջ բանակը, բացի միայն մի քանի պահակներից, առաջնորդվելու դեպի անապատի խորքը:

23 Եվ եղավ այնպես, որ Գեդը և Թեոմներն այս ձևով ձեռք բերեցին տիրապետությունը նրանց բերդերի: Եվ եղավ այնպես, որ մենք անապատում շատ ճամփորդելուց հետո վերցրեցինք մեր ուղղությունը դեպի Զարահեմլայի երկիրը:

24 Եվ երբ Լամանացիները տեսան, որ նրանք քայլում էին դեպի Զարահեմլայի երկիրը, նրանք սաստիկ վախեցան, չլիներ թե մի ծրագիր էր դրված՝ տանելու իրենց կործանման. հետևաբար, նրանք սկսեցին կրկին նահանջել դեպի անապատի խորքը, այո, ճիշտ նույն ուղով ետ, որով իրենք եկել էին:

25 Եվ ահա գիշեր էր և նրանք խփեցին իրենց վրանները, քանզի Լամանացիների գլխավոր զորապետերը ենթադրել էին, որ Նեփիացիները հոգնել էին իրենց արշավի պատճառով. և ենթադրելով, որ նրանք քշել էին իրենց ամբողջ բանակը, հետևաբար, նրանք միտք չարեցին Մանթիի քաղաքի մասին:

26 Արդ եղավ այնպես, որ երբ գիշեր էր, ես կարգադրեցի, որ իմ մարդիկ չքնեն, այլ որ նրանք արշավեն առաջ՝ մեկ այլ ճանապարհով, դեպի Մանթիի երկիրը:

27 Եվ գիշերով կատարած մեր այս արշավանքի պատճառով, ահա, հաջորդ օրը մենք Լամանացիներից անցել էինք, այնպես որ մենք տեղ հասանք Մանթիի քաղաքը՝ նրանցից առաջ:

28 Եվ այսպիսով եղավ այնպես, որ այս հնարքի միջոցով մենք վերցրեցինք Մանթի քաղաքի տիրապետությունը՝ առանց արյուն թափելու:

29 Եվ եղավ այնպես, որ երբ Լամանացիների զորքերը հասան քաղաքի մոտ, և տեսան, որ մենք նախապատրաստված էինք՝ հանդիպելու նրանց, նրանք սաստիկ ապշեցին և ցնցվեցին մեծ վախով, այնպես որ նրանք փախան անապատ:

30 Այո, և եղավ այնպես, որ Լամանացիների զորքերը դուրս փախան երկրի բոլոր մասերից: Բայց ահա, նրանք իրենց հետ շատ կանանց ու երեխաների են տարել երկրից դուրս:

31 Եվ աայն քաղաքները, որոնք վերցվել էին Լամանացիների կողմից, դրանցից բոլորն այս ժամանակահատվածում մեր տիրապետության տակ են. և մեր հայրերը և մեր կանայք և մեր զավակները վերադառնում են իրենց տները, բոլորը, բացի նրանցից, ովքեր գերի են վերցվել ու տարվել Լամանացիների կողմից:

32 Բայց ահա, մեր զորքերը փոքր են՝ պահպանելու համար այսքան մեծ թվով քաղաքներ և այսքան մեծ տիրույթներ:

33 Բայց ահա, մենք ապավինում ենք մեր Աստծուն, որը տվել է մեզ հաղթանակ՝ այդ հողերի վրա, այնպես որ մենք ձեռք ենք բերել այն քաղաքները և այն հողերը, որոնք մեր սեփականն էին:

34 Այժմ մենք չգիտենք պատճառը, որ կառավարությունը չի տալիս մեզ ավելի շատ ուժ. ոչ էլ այն մարդիկ գիտեն, ովքեր եկան մեզ մոտ, թե ինչու մենք չենք ստացել ավելի մեծ ուժ:

35 Ահա, մենք չգիտենք, բայց միգուցե դուք անհաջողության մեջ եք, և դուք տարել եք ուժերը՝ երկրի այդ մասը. եթե այդպես է, մենք չենք ուզում տրտնջալ:

36 Իսկ եթե դա այդպես չէ, ահա, մենք վախենում ենք, որ կառավարությունում ինչ-որ ատարաձայնություն կա, որ նրանք չեն ուղարկում ավելի շատ մարդիկ՝ մեզ օգնության. քանզի մենք գիտենք, որ նրանք ավելի մեծաքանակ են, քան այն, ինչ նրանք ուղարկել են:

37 Բայց ահա, դա նշանակություն չունի, մենք վստահ ենք՝ Աստված ակազատի մեզ, չնայած մեր զորքերի թուլությանը, այո, և կազատի մեզ՝ մեր թշնամիների ձեռքից:

38 Ահա, այս քսանևիններորդ տարին է՝ ուշ վերջը, և մենք տիրում ենք մեր հողերին. իսկ Լամանացիները փախել են դեպի Նեփիի երկիրը:

39 Եվ Ամմոնի ժողովրդի այն որդիները, որոնց մասին ես այնքան բարեհաճորեն խոսեցի, ինձ հետ են՝ Մանթիի քաղաքում. և Տերն օգնել է նրանց, այո, և պահել է նրանց՝ սրից ընկնելուց, այնպես որ նույնիսկ ամեկ հոգի չի սպանվել:

40 Բայց ահա, նրանք ստացել են շատ վերքեր. այնուամենայնիվ, նրանք կանգնած են հաստատուն այն աազատության մեջ, որով Աստված դարձրել է նրանց ազատ. և նրանք ճշգրիտ են Տիրոջը՝ իրենց Աստծուն օրեցօր հիշելիս. այո, նրանք շարունակ պահում-պահպանում են նրա կանոնները և նրա դատաստանները և նրա պատվիրանները, և նրանց հավատքը մարգարեությունների հանդեպ՝ նրա մասին, ինչ պիտի գա, ամուր է:

41 Եվ այժմ, իմ սիրելի՛ եղբայր Մորոնի, թող Տերը՝ մեր Աստվածը, որը փրկագնել է մեզ և դարձրել ազատ, պահի քեզ շարունակ իր ներկայության մեջ. այո, և թող հովանավորի այս ժողովրդին, այնքան, որ դուք ունենաք հաջողություն ձեռք բերելում տիրապետությունը՝ այն ամենի, որ Լամանացիները խլել են մեզանից, որը մեր ապրուստի համար էր: Եվ այժմ ահա, ես վերջացնում եմ իմ նամակը: Ես Հելամանն եմ՝ Ալմայի որդին: