Սուրբ գրություններ
Ալմա 44


Գլուխ 44

Մորոնին հրամայում է Լամանացիներին խաղաղության ուխտ անել, այլապես կկործանվեն – Զերահեմնան մերժում է առաջարկը և ճակատամարտը վերսկսվում է – Մորոնիի զորքերը պարտության են մատնում Լամանացիներին: Մոտ 74–73թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ եղավ այնպես, որ նրանք կանգ առան և ետ քաշվեցին մի քայլ նրանցից: Եվ Մորոնին ասաց Զերահեմնային. Տե՛ս, Զերահեմնա, որ մենք աչենք փափագում լինել արյունահեղ մարդիկ: Դուք գիտեք, որ մեր ձեռքում եք, սակայն մենք չենք կամենում սպանել ձեզ:

2 Ահա, մենք դուրս չենք եկել՝ ճակատամարտելու ձեր դեմ, որպեսզի թափենք ձեր արյունն իշխանության համար. ոչ էլ մենք փափագում ենք բերել որևէ մեկին ճորտության լծի: Բայց դա հենց այն պատճառն է, որի համար դուք եկել եք մեր դեմ. այո, և դուք բարկացած եք մեզ վրա մեր կրոնի պատճառով:

3 Բայց այժմ դուք տեսնում եք, որ Տերը մեզ հետ է. և դուք տեսնում եք, որ նա մատնել է ձեզ մեր ձեռքը: Եվ այժմ ես կկամենայի, որ դուք հասկանայիք, որ այս արվում է մեզ համար՝ մեր կրոնի և Քրիստոսի հանդեպ մեր հավատքի պատճառով: Եվ այժմ, դուք տեսնում եք, որ դուք չեք կարող կործանել այս մեր հավատքը:

4 Արդ, դուք տեսնում եք, որ այս է ճշմարիտ հավատքն առ Աստված. այո, դուք տեսնում եք, որ Աստված կաջակցի և կպահի ու կպահպանի մեզ այնքան ժամանակ, քանի դեռ մենք հավատարիմ ենք նրան և մեր հավատքին և մեր կրոնին. և երբեք Տերը թույլ չի տա, որ մենք կործանվենք, եթե մենք չընկնենք օրինազանցության մեջ և չուրանանք մեր հավատքը:

5 Եվ այժմ, Զերահեմնա, ես հրամայում եմ քեզ, այն ամենազոր Աստծո անունով, որը զորացրել է մեր բազուկները, որ մենք ձեռք ենք բերել իշխանություն ձեզ վրա, մեր հավատքով, մեր կրոնով, և մեր պաշտամունքի ածեսերով, և մեր եկեղեցով, և սրբազան աջակցությամբ, որի համար մենք պարտական ենք մեր կանանց և մեր երեխաներին, այն բազատությամբ, որը կապում է մեզ մեր հողերին և մեր երկրին. այո, և նաև Աստծո սրբազան խոսքի պահպանումով, որին մենք պարտական ենք ողջ մեր երջանկության համար. և այն ամենով, ինչն ամենաթանկն է մեզ համար,

6 Այո, և այս բոլորը չէ. ես հրամայում եմ ձեզ, հանուն այն բոլոր իղձերի, որ դուք ունեք կյանքի համար, որպեսզի դուք մեզ հանձնեք ձեր պատերազմի զենքերը, և մենք չենք փնտրի ձեր արյունը, այլ կխնայենք ձեր կյանքը, եթե դուք գնաք ձեր ճանապարհով և նորից չգաք պատերազմելու մեր դեմ:

7 Եվ այժմ, եթե դուք չանեք այս, ահա, դուք մեր ձեռքում եք, և ես կհրամայեմ իմ մարդկանց, որ նրանք հարձակվեն ձեզ վրա, և մահացու վերքեր հասցնեն ձեր մարմիններին, որպեսզի դուք բնաջինջ դառնաք. և այն ժամանակ մենք կտեսնենք, թե ով կունենա իշխանություն այս ժողովրդի վրա. այո, մենք կտեսնենք, թե ով կբերվի ճորտության:

8 Եվ այժմ, եղավ այնպես, որ երբ Զերահեմնան լսեց այս ասածները, նա առաջ եկավ և հանձնեց իր սուրը և իր թուրը, և իր աղեղը՝ Մորոնիի ձեռքը, և ասաց նրան. Տես, ահա մեր պատերազմի զենքերը. մենք կհանձնենք դրանք քեզ, բայց մենք թույլ չենք տա մեզ՝ աերդում տալ քեզ, որը մենք գիտենք, որ պիտի դրժենք, և մեր զավակները նույնպես. բայց վերցրո՛ւ մեր պատերազմի զենքերը, և թո՛ւյլ տուր, որ մենք հեռանանք անապատ. հակառակ դեպքում մենք կպահենք մեր սրերը, և մենք կմեռնենք կամ կհաղթենք:

9 Ահա, մենք ձեր հավատքից չենք. մենք չենք հավատում, որ դա Աստված է, որ հանձնել է մեզ ձեր ձեռքը. այլ մենք հավատում ենք, որ դա ձեր խորամանկությունն է, որ պահպանել է ձեզ մեր սրերից: Ահա, դա ձեր ալանջապանակներն են և ձեր վահանները, որ պահպանեցին ձեզ:

10 Եվ այժմ, երբ Զերահեմնան վերջ դրեց այս խոսքերը խոսելուն, Մորոնին վերադարձրեց Զերահեմնային սուրը և պատերազմի զենքերը, որ նա ստացել էր՝ ասելով. Ահա, մենք կվերջացնենք պայքարը:

11 Այժմ, ես չեմ կարող ետ վերցնել խոսքերը, որոնք ես ասացի, հետևաբար, ինչպես կենդանի է Տերը, դուք չեք հեռանա, եթե դուք չհեռանաք երդումով, որ դուք չեք վերադառնա կրկին՝ մեր դեմ պատերազմելու: Այժմ, քանի որ դուք մեր ձեռքում եք, մենք կթափենք ձեր արյունը գետնին, կամ դուք պետք է ենթարկվեք այն պայմաններին, որոնք ես առաջարկեցի:

12 Եվ այժմ, երբ Մորոնին ասաց այս խոսքերը, Զերահեմնան պահեց իր սուրը, և նա զայրացած էր Մորոնիի վրա, և նա առաջ նետվեց, որ սպաներ Մորոնիին. բայց երբ նա բարձրացրեց իր սուրը, ահա, Մորոնիի զինվորներից մեկն ուղղակի գետնին զարկեց այն, և այն ջարդվեց բռնակից. և նա զարկեց նաև Զերահեմնային՝ այնպես, որ հանեց նրա գանգամաշկը, և այն ընկավ գետնին: Եվ Զերահեմնան ետ քաշվեց նրանց առջևից դեպի իր զինվորների մեջ:

13 Եվ եղավ այնպես, որ զինվորը, որը կանգնած էր մոտիկ, որը հանեց Զերահեմնայի գանգամաշկը, վերցրեց գանգամաշկը մազերից՝ գետնի վրայից, և դրեց այն իր սրի ծայրին, և մեկնեց այն առաջ դեպի նրանց՝ ասելով նրանց բարձր ձայնով.

14 Ճիշտ ինչպես այս գանգամաշկն ընկավ գետնին, որը ձեր առաջնորդի գանգամաշկն է, այնպես էլ դուք պիտի ընկնեք գետնին, եթե դուք չհանձնեք ձեր պատերազմի զենքերը և չհեռանաք խաղաղության մի ուխտով:

15 Արդ, կային շատերը, ովքեր ցնցվեցին վախից, երբ նրանք լսեցին այս խոսքերը և տեսան գանգամաշկը, որը սրի վրա էր. և շատերն առաջ եկան և վայր գցեցին իրենց պատերազմի զենքերը Մորոնիի ոտքերի մոտ, և մտան խաղաղության աուխտի մեջ: Եվ բոլոր նրանք, ովքեր մտան ուխտի մեջ, նրանց թույլ տրվեց հեռանալ անապատ:

16 Արդ, եղավ այնպես, որ Զերահեմնան խիստ զայրացավ, և նա իր զինվորներից մնացածին բարկության դրդեց՝ ավելի ուժգնորեն կռվելու Նեփիացիների դեմ:

17 Եվ այժմ, Մորոնին բարկացավ Լամանացիների կամակորության պատճառով. հետևաբար, նա հրամայեց իր մարդկանց, որ նրանք հարձակվեն նրանց վրա և սպանեն նրանց: Եվ եղավ այնպես, որ նրանք սկսեցին սպանել նրանց. այո, և Լամանացիները կռվում էին իրենց սրերով և իրենց զորությամբ:

18 Բայց ահա, նրանց մերկ մաշկը և նրանց լերկ գլուխները բաց էին Նեփիացիների սուր սրերի դեմ. այո, ահա, նրանք խոցվում էին ու զարկվում, այո, և ընկնում էին խիստ արագ Նեփիացիների սրերի առաջ. և նրանք սկսեցին վայր տապալվել, ճիշտ ինչպես Մորոնիի զինվորն էր մարգարեացել:

19 Արդ, Զերահեմնան, երբ տեսավ, որ իրենք բոլորը քիչ էր մնում կործանվեին, ուժգնորեն աղաղակեց Մորոնիին՝ խոստանալով, որ նա կուխտեր և նաև իր ժողովուրդը՝ իրենց հետ, եթե նրանք խնայեին մնացածի կյանքը, որ իրենք աերբեք չէին գա կրկին՝ պատերազմելու նրանց դեմ:

20 Եվ եղավ այնպես, որ Մորոնին կարգադրեց, որ մահվան գործը նորից դադարեր ժողովրդի մեջ: Եվ նա վերցրեց պատերազմի զենքերը Լամանացիներից. և հետո, երբ նրանք մտել էին խաղաղության աուխտի մեջ նրա հետ, նրանց թույլ տրվեց հեռանալ անապատ:

21 Արդ, հաշիվը, նրանց զոհվածների, չհաշվվեց, թվի մեծության պատճառով. այո, զոհվածների թիվը խիստ մեծ էր՝ թե՛ Նեփիացիներից, թե՛ Լամանացիներից:

22 Եվ եղավ այնպես, որ նրանք գցեցին իրենց մեռելներին Սիդոնի ջրերը, և դրանք հեռու գնացին և թաղված են ծովի խորքերում:

23 Եվ Նեփիացիների կամ Մորոնիի զորքերը վերադարձան և եկան իրենց տներն ու իրենց հողերը:

24 Եվ այսպես ավարտվեց Նեփիի ժողովրդի վրա դատավորների կառավարման տասնութերորդ տարին: Եվ այսպես ավարտվեց Ալմայի հիշատակարանը, որը գրված էր Նեփիի թիթեղների վրա: