Սուրբ գրություններ
Ալմա 43


Գլուխ 43

Ալման ու նրա որդիները քարոզում են խոսքը – Զորամացիներն ու մյուս Նեփիացի պառակտվածները դառնում են Լամանացիներ – Լամանացիները գալիս են Նեփիացիների դեմ՝ պատերազմով – Մորոնին զինում է Նեփիացիներին պաշտպանական զենքերով – Տերը հայտնում է Ալմային Լամանացիների ռազմավարությունը – Նեփիացիները պաշտպանում են իրենց տները, ազատությունը, ընտանիքները և կրոնը – Մորոնիի և Լեքիի զորքերը շրջապատում են Լամանացիներին: Մոտ 74թ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ եղավ այնպես, որ Ալմայի որդիներն առաջ գնացին ժողովրդի մեջ՝ հայտարարելու խոսքը նրանց: Եվ Ալման՝ ինքը, նույնպես, չկարողացավ հանգիստ առնել, և նա նույնպես առաջ գնաց:

2 Այժմ մենք այլևս չենք խոսի նրանց քարոզելու վերաբերյալ, բացի այն, որ նրանք քարոզեցին խոսքն ու ճշմարտությունը՝ համաձայն մարգարեության և հայտնության ոգու. և նրանք քարոզեցին ըստ Աստծո ասուրբ կարգի, որով նրանք կանչված էին:

3 Եվ այժմ, ես վերադառնում եմ պատերազմների մասին մի պատմության՝ Նեփիացիների ու Լամանացիների միջև, դատավորների կառավարման տասնութերորդ տարում:

4 Քանզի ահա, եղավ այնպես, որ աԶորամացիները դարձան Լամանացիներ. հետևաբար, տասներորդ տարվա սկզբում, Նեփիացի ժողովուրդը տեսավ, որ Լամանացիները գալիս էին իրենց վրա. ուստի, նրանք պատրաստություններ տեսան պատերազմի համար. այո՛, նրանք ի մի հավաքեցին իրենց զորքերը Երսոնի երկրում:

5 Եվ եղավ այնպես, որ Լամանացիները եկան իրենց հազարներով. և նրանք եկան Անթիոնումի երկիրը, որը Զորամացիների երկիրն է. և մի մարդ, Զերահեմնա անունով, նրանց ղեկավարն էր:

6 Եվ այժմ, քանի որ Ամաղեկացիները էությամբ ավելի ամբարիշտ և արյունարբու էին, քան իրենք՝ Լամանացիները, հետևաբար Զերահեմնան նշանակեց գլխավոր զորապետեր Լամանացիների վրա, և նրանք բոլորը Ամաղեկացիներ ու Զորամացիներ էին:

7 Արդ, այս նա արեց, որ կարողանար պահպանել նրանց ատելությունը դեպի Նեփիացիները, որպեսզի նա կարողանար նրանց բերել հպատակության՝ իրագործելու իր ծրագրերը:

8 Քանզի ահա, նրա ծրագրերն էին՝ Լամանացիներին բարկության դրդել ընդդեմ Նեփիացիների. այս նա արեց, որպեսզի կարողանար զավթել մեծ իշխանություն նրանց վրա, և նաև որպեսզի կարողանար հասնել իշխանության Նեփիացիների վրա՝ նրանց ճորտության բերելու միջոցով:

9 Եվ արդ, Նեփիացիների ծրագիրն էր՝ պաշտպանել իրենց հողերը և իրենց տները, իրենց ականանց և իրենց երեխաներին, որպեսզի նրանք կարողանային պահպանել նրանց իրենց թշնամիների ձեռքից. և նաև, որ նրանք կարողանային պահպանել իրենց իրավունքներն ու արտոնությունները, այո, և նաև իրենց բազատությունը, որպեսզի նրանք կարողանային երկրպագել Աստծուն՝ ըստ իրենց ցանկության:

10 Քանզի նրանք գիտեին, որ եթե իրենք ընկնեին Լամանացիների ձեռքը, որ ով որ աերկրպագեր Աստծուն՝ բհոգով և ճշմարտությամբ, ճշմարիտ և կենդանի Աստծուն, Լամանացիները կկործանեին:

11 Այո, և նրանք գիտեին նաև Լամանացիների ծայրահեղ ատելությունը հանդեպ իրենց աեղբայրները, որն Անթի-Նեփի-Լեքիի ժողովուրդն էր, ովքեր կոչվում էին Ամմոնի ժողովուրդ, և նրանք չէին կամենում զենք վերցնել, այո՛, նրանք մտել էին ուխտի մեջ, և նրանք չէին կամենում դրժել այն, հետևաբար, եթե նրանք ընկնեին Լամանացիների ձեռքը, նրանք կկործանվեին:

12 Եվ Նեփիացիները չէին կամենում թույլ տալ, որ նրանք կործանվեին. ուստի, նրանք տվեցին նրանց հողեր՝ իրենց ժառանգության համար:

13 Եվ Ամմոնի ժողովուրդը տվեց Նեփիացիներին իրենց ստացվածքից մի մեծ բաժին՝ պահելու իրենց զորքերին. և այսպես, Նեփիացիները, միայնակ, հարկադրված էին դեմ կանգնել Լամանացիներին, որոնք մի խառնուրդ էին Լամանի ու Լեմուելի, և Իսմայելի որդիների, և բոլոր նրանց, ովքեր պառակտվել էին Նեփիացիներից, ովքեր Ամաղեկացիներ ու Զորամացիներ էին, և Նոյի քահանաների ահետնորդներ:

14 Արդ, այդ հետնորդներն այնքան մեծաթիվ էին, գրեթե, որքան Նեփիացիներն էին. և այսպես Նեփիացիները ստիպված էին կռվել իրենց եղբայրների հետ՝ ընդհուպ մինչև արյունահեղություն:

15 Եվ եղավ այնպես, քանի որ Լամանացիների զորքերը հավաքվել էին ի մի Անթիոնումի երկրում, ահա, Նեփիացիների զորքերը պատրաստ էին հանդիպելու նրանց Երսոնի երկրում:

16 Արդ, Նեփիացիների առաջնորդը, կամ այն մարդը, որը նշանակվել էր՝ լինելու գլխավոր զորապետ Նեփիացիների վրա, այժմ այդ գլխավոր զորապետն էր վերցնում Նեփիացիների բոլոր զորքերի հրամանատարությունը, և նրա անունը Մորոնի էր.

17 Եվ Մորոնին վերցրեց ողջ հրամանատարությունը, և ղեկավարությունն իրենց պատերազմների: Եվ նա ընդամենը քսանևհինգ տարեկան էր, երբ նա գլխավոր զորապետ նշանակվեց Նեփիացիների զորքերի վրա:

18 Եվ եղավ այնպես, որ նա հանդիպեց Լամանացիներին Երսոնի սահմաններում, և նրա մարդիկ զինված էին սրերով, և թրերով, և պատերազմի բոլոր ձևի զենքերով:

19 Եվ երբ Լամանացիների զորքերը տեսան, որ Նեփիի ժողովուրդը, կամ, որ Մորոնին պատրաստել էր իր ժողովրդին լանջապանակներով և բազպաններով, այո՛, և նաև իրենց գլուխները պաշտպանելու վահաններով, և նաև նրանք հագել էին հաստ հագուստներ,–

20 Արդ, Զերահեմնայի զորքը պատրաստված չէր որևէ այսպիսի բանով. նրանք ունեին միայն իրենց սրերն ու իրենց թրերը, իրենց աղեղներն ու իրենց նետերը, իրենց քարերն ու իրենց պարսատիկները. և նրանք ամերկ էին, բացի մի մորթուց, որը գոտևորում էր նրանց կոնքերի շուրջը. այո, բոլորը մերկ էին, բացի Զորամացիներից և Ամաղեկացիներից.

21 Բայց նրանք զինված չէին լանջապանակներով, ոչ էլ վահաններով,– հետևաբար, նրանք չափազանց վախեցան Նեփիացիների զորքերից, նրանց սպառազինության պատճառով, չնայած նրանց թիվը շատ ավելի մեծ էր, քան Նեփիացիներինը:

22 Ահա, այժմ եղավ այնպես, որ նրանք չհամարձակվեցին գալ Նեփիացիների դեմ Երսոնի սահմաններում. ուստի, նրանք հեռացան Անթիոնումի երկրից դեպի անապատ, և ճանապարհ ընկան՝ շրջանցում կատարելով անապատում, հեռու՝ Սիդոն գետի ակունքով, որպեսզի նրանք կարողանային գալ Մանթիի երկիրը և վերցնել երկրի տիրապետությունը. քանզի նրանք չէին կարծում, որ Մորոնիի զորքերը կիմանային, թե ուր էին իրենք գնացել:

23 Բայց եղավ այնպես, հենց որ նրանք հեռացան անապատ, Մորոնին լրտեսներ ուղարկեց անապատ՝ հետևելու նրանց բանակին. և Մորոնին ևս իմանալով Ալմայի մարգարեությունների մասին, ուղարկեց որոշ մարդկանց նրա մոտ, փափագելով նրանից, որ նա տեղեկանար Տիրոջից, թե աուր պիտի գնային Նեփիացիների զորքերը՝ Լամանացիներից պաշտպանվելու համար:

24 Եվ եղավ այնպես, որ Տիրոջ խոսքը եկավ Ալմային, և Ալման հաղորդեց Մորոնիի սուրհանդակներին, որ Լամանացիների զորքերն ընթանում էին՝ շրջանցում կատարելով անապատում, որպեսզի նրանք կարողանային անցնել Մանթիի երկիրը, որպեսզի կարողանային սկսել մի հարձակում՝ ժողովրդի առավել թույլ մասի վրա: Եվ այդ սուրհանդակները գնացին և հանձնեցին լուրը Մորոնիին:

25 Արդ Մորոնին, թողնելով իր զորքի մի մասը Երսոնի երկրում, որպեսզի չլիներ թե ինչ-որ ձևով Լամանացիների մի մասը գար այդ երկիրը և տիրապետության տակ վերցներ քաղաքը, վերցրեց մնացած մասն իր զորքերի և արշավեց անցավ Մանթիի երկիրը:

26 Եվ նա կարգադրեց, որ այդ մասի ողջ ժողովուրդն ի մի հավաքվեր՝ ճակատամարտելու Լամանացիների դեմ, ապաշտպանելու իրենց հողերը և իրենց երկիրը, իրենց իրավունքները և իրենց ազատությունը. հետևաբար, նրանք նախապատրաստված էին Լամանացիների գալու ժամանակի դեմ:

27 Եվ եղավ այնպես, որ Մորոնին կարգադրեց, որ իր զորքը թաքնվեր հովտում, որը Սիդոն գետի ափին մոտ էր, որը Սիդոն գետից դեպի արևմուտք էր՝ անապատում:

28 Եվ Մորոնին դրեց լրտեսներ շուրջբոլորը, որ ինքը կարողանար իմանալ, թե երբ էր Լամանացիների բանակը գալու:

29 Եվ արդ, քանի որ Մորոնին գիտեր Լամանացիների մտադրությունը, որ նրանց մտադրությունն էր՝ կործանել իրենց եղբայրներին կամ հպատակեցնել նրանց և բերել նրանց ճորտության, որ նրանք կարողանային հիմնադրել մի թագավորություն, իրենց համար, բոլոր երկրով մեկ.

30 Եվ նա՝ իմանալով նաև, որ Նեփիացիների միակ ցանկությունն իրենց հողերի, և իրենց աազատության և իրենց եկեղեցու պահպանումն էր, ուստի նա մտածեց՝ դա մեղք չէր, որ նա պաշտպաներ իրենց՝ մի հնարքով. ուստի, նա պարզեց իր լրտեսների միջոցով, թե որ ուղղությամբ պիտի շարժվեին Լամանացիները:

31 Հետևաբար, նա բաժանեց իր զորքը և բերեց մի մասը դեպի հովիտը, և քողարկեց նրանց Ռիփլա բլրի արևելյան կողմում և հարավային կողմում.

32 Իսկ մնացածին նա քողարկեց արևմտյան հովտում՝ Սիդոն գետի արևմտյան կողմում, և այսպես ներքև՝ մինչև Մանթիի երկրի սահմանները:

33 Եվ այսպես տեղադրած լինելով իր զորքն ըստ իր ցանկության, նա պատրաստ էր հանդիպելու նրանց:

34 Եվ եղավ այնպես, որ Լամանացիները մոտեցան բլրի հյուսիսային կողմից, որտեղ քողարկված էր Մորոնիի զորքի մի մասը:

35 Եվ երբ Լամանացիներն անցան Ռիփլա բլուրը, և մտան հովիտը, և սկսեցին անցնել Սիդոն գետը, զորքը, որը քողարկված էր բլրի հարավային կողմում, որն առաջնորդվում էր մի մարդու կողմից, որի անունը աԼեքի էր, և նա տարավ իր զորքն առաջ ու շրջապատեց Լամանացիներին նրանց թիկունքից՝ արևելյան կողմում:

36 Եվ եղավ այնպես, որ Լամանացիները, երբ տեսան Նեփիացիներին իրենց վրա գալիս իրենց թիկունքից, շրջվեցին ետ և սկսեցին կռվել Լեքիի զորքի հետ:

37 Եվ մահվան գործը սկսվեց երկու կողմից, բայց այն առավել սոսկալի էր Լամանացիների կողմում, քանզի նրանց ամերկությունն անպաշտպան էր Նեփիացիների ծանր հարվածների դեմ՝ նրանց սրերով և նրանց թրերով, որոնք բերում էին մահ գրեթե ամեն մի հարվածից:

38 Մինչդեռ, մյուս կողմից, լինում էր, ժամանակ առ ժամանակ, մի մարդ էր ընկնում Նեփիացիների միջից, նրանց սրերից, և արյան կորստից, իրենք՝ պաշտպանված լինելով մարմնի առավել կարևոր մասերից, կամ ավելի շուտ, մարմնի առավել կարևոր մասերը պաշտպանած լինելով Լամանացիների հարվածներից, իրենց ալանջապանակներով, և իրենց բազպաններով, և իրենց սաղավարտներով. և այսպես, Նեփիացիները շարունակում էին մահվան գործը Լամանացիների մեջ:

39 Եվ եղավ այնպես, որ Լամանացիները վախեցան, իրենց մեջ այդ մեծ կոտորածի պատճառով, նույնիսկ այնքան, որ սկսեցին փախչել դեպի Սիդոն գետը:

40 Եվ նրանք հետապնդվում էին Լեքիի և նրա մարդկանց կողմից. և նրանք քշվեցին Լեքիի կողմից դեպի Սիդոնի ջրերը, և նրանք անցան Սիդոնի ջրերը: Եվ Լեքին պահեց իր զորքերը Սիդոն գետի ափին, որ նրանք չանցնեին:

41 Եվ եղավ այնպես, որ Մորոնին և նրա զորքը դիմավորեցին Լամանացիներին՝ հովտում, Սիդոն գետի մյուս ափին, և թափվեցին նրանց վրա ու սկսեցին սպանել նրանց:

42 Եվ Լամանացիները փախան նորից նրանց առաջից դեպի Մանթիի երկիրը. և նրանց կրկին դիմավորեցին Մորոնիի զորքերը:

43 Արդ, այս իրավիճակում Լամանացիները կռվեցին արտակարգ. այո, երբեք Լամանացիները հայտնի չէին եղել այդպիսի արտասովոր մեծ ուժով և քաջությամբ կռվող, ո՛չ, ոչ նույնիսկ ի սկզբանե:

44 Եվ նրանք ոգեշնչված էին աԶորամացիների ու Ամաղեկացիների կողմից, ովքեր նրանց գլխավոր զորապետերն ու ղեկավարներն էին, և Զերահեմնայի կողմից, որը նրանց գլխավոր զորապետն էր, կամ նրանց գլխավոր ղեկավարն ու հրամանատարը. այո, նրանք կռվում էին վիշապների պես, և Նեփիացիներից շատերը սպանվեցին նրանց ձեռքով, այո, քանզի նրանք ջարդում էին նրանց սաղավարտներից շատերը երկու մասի, և նրանք խոցում էին նրանց լանջապանակներից շատերը, և նրանք կտրում էին նրանցից շատերի բազուկները. և այսպես, Լամանացիները ջախջախում էին իրենց կատաղի բարկության մեջ:

45 Այնուամենայնիվ, Նեփիացիները ոգեշնչված էին ավելի արդար դրդապատճառից, քանզի նրանք չէին ակռվում միապետության, ոչ էլ իշխանության համար, այլ նրանք կռվում էին իրենց տների և իրենց բազատության, իրենց կանանց և իրենց երեխաների և իրենց ամեն ինչի համար, այո, իրենց պաշտամունքի ծեսերի և իրենց եկեղեցու համար:

46 Եվ նրանք անում էին այն, ինչը զգում էին իրենց ապարտքն էր, որը նրանք պարտական էին իրենց Աստծուն. քանզի Տերն ասել էր նրանց, և նաև իրենց հայրերին, որ. բՆկատի ունենալով, որ դուք մեղավոր չեք գառաջին վիրավորանքի համար, ոչ էլ երկրորդ, դուք չպետք է թույլ տաք ձեզ սպանվել ձեր թշնամիների ձեռքով:

47 Եվ բացի այդ, Տերն ասել է, որ. Դուք պետք է ապաշտպանեք ձեր ընտանիքներն ընդհուպ մինչև արյունահեղություն: Հետևաբար, այս պատճառով էին Նեփիացիները կռվում Լամանացիների հետ՝ պաշտպանելու իրենց, և իրենց ընտանիքները և իրենց հողերը, իրենց երկիրը, և իրենց իրավունքները, և իրենց կրոնը:

48 Եվ եղավ այնպես, որ երբ Մորոնիի մարդիկ տեսան Լամանացիների կատաղությունը և զայրույթը, նրանք քիչ էր մնում ընկրկեին և փախչեին նրանցից: Եվ Մորոնին, կռահելով նրանց մտադրությունը, առաջ ուղարկեց և ոգեշնչեց նրանց սրտերն այս մտքերով, այո, իրենց հողերի, իրենց անկախության, այո, ճորտությունից իրենց ազատվելու մտքերով:

49 Եվ եղավ այնպես, որ նրանք շրջվեցին Լամանացիների վրա, և նրանք միաձայն աաղաղակեցին առ Տերը՝ իրենց Աստված, իրենց անկախության և ճորտությունից իրենց ազատության համար:

50 Եվ նրանք սկսեցին կանգնել Լամանացիների դեմ զորությամբ. և այդ նույն ժամին, որ նրանք աղաղակեցին առ Տերը՝ իրենց ազատության համար, Լամանացիները սկսեցին փախչել նրանց առջևից. և նրանք փախան մինչև Սիդոնի ջրերը:

51 Արդ, Լամանացիներն ավելի մեծաթիվ էին, այո, ավելի քան Նեփիացիների թվի կրկնապատիկը. այնուամենայնիվ, նրանք քշվեցին այնքան, որ ի մի հավաքվեցին մի խմբով, Սիդոն գետի մոտ՝ հովտում:

52 Հետևաբար, Մորոնիի զորքերն օղակեցին նրանց շուրջանակի, այո, այսինքն՝ գետի երկու կողմերից, քանզի, ահա, արևելյան կողմում Լեքիի մարդիկ էին:

53 Ուստի, երբ Զերահեմնան տեսավ Լեքիի մարդկանց Սիդոն գետի արևելյան կողմում, իսկ Մորոնիի զորքերը Սիդոն գետի արևմտյան կողմում, որ իրենք օղակված էին շուրջանակի Նեփիացիների կողմից, նրանք ցնցվեցին սարսափից:

54 Արդ, Մորոնին, երբ տեսավ նրանց սարսափը, հրամայեց իր մարդկանց, որ նրանք դադարեն թափել նրանց արյունը: