Սուրբ գրություններ
Ալմա 42


Գլուխ 42

Մահկանացու վիճակը մի փորձնական ժամանակ է՝ հնարավորություն տալու մարդուն ապաշխարել և ծառայել Աստծուն – Անկումը ողջ մարդկության վրա բերեց մարմնական ու հոգևոր մահ – Փրկագնումը գալիս է ապաշխարության միջոցով – Աստված ինքն է քավում աշխարհի մեղքերի համար – Ողորմությունը նրանց համար է, ովքեր ապաշխարում են – Մնացած բոլորը ենթակա են Աստծո արդարադատությանը – Ողորմությունը գալիս է Քավության շնորհիվ – Միայն ճշմարիտ զղջացողներն են փրկվում: Մոտ 74թ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ, որդի՛ս, ես զգում եմ, որոշ բան էլ կա, որը հուզում է քո միտքը, որը դու չես կարողանում հասկանալ, որը վերաբերում է մեղսագործին պատժելիս Աստծո աարդարադատությանը. քանզի դու փորձում ես ենթադրել, որ դա անարդարություն է, որ մեղսագործը պիտի մատնվի թշվառության մի վիճակի:

2 Արդ, ահա, որդի՛ս, ես կբացատրեմ այս բանը քեզ: Քանզի ահա, հետո, երբ Տեր Աստված մեր առաջին ծնողներին աԵդեմի պարտեզից դուրս բհանեց՝ հողը մշակելու, որտեղից նրանք վերցված էին, այո, նա արտաքսեց մարդուն, և նա տեղադրեց Եդեմի պարտեզի արևելյան ծայրում գքերովբեներին, և մի բոցեղեն սուր, որը պտտվում էր ամեն կողմ՝ կենաց դծառը պահպանելու համար,

3 Արդ, մենք տեսնում ենք, որ մարդը դարձել էր Աստծո նման՝ տարբերելով բարին ու չարը. և որպեսզի չլիներ, թե նա առաջ մեկներ իր ձեռքը, և վերցներ նաև կենաց ծառից և ուտեր ու ապրեր հավիտյան, Տեր Աստված դրեց քերովբեներ և բոցեղեն սուր, որպեսզի նա չճաշակեր պտղից,

4 Եվ այսպիսով մենք տեսնում ենք, որ կար մի ժամանակահատված շնորհված մարդուն ապաշխարելու համար, այո, մի ափորձնական ժամանակ, մի ժամանակ՝ ապաշխարելու և ծառայելու Աստծուն:

5 Քանզի ահա, եթե Ադամն անմիջապես առաջ մեկներ իր ձեռքը, և ճաշակեր կենաց ծառից, նա կապրեր հավիտյան՝ համաձայն Աստծո խոսքի, չունենալով ժամանակահատված ապաշխարության համար. այո, և նաև Աստծո խոսքը զուր եղած կլիներ, և փրկության մեծ ծրագիրը՝ խափանված:

6 Բայց ահա, մարդու համար նշանակված էր ամեռնել, հետևաբար, ինչպես նրանք կտրված էին կենաց ծառից, նրանք կտրված պիտի լինեին երկրի երեսից, և մարդը դարձավ կորած հավիտյան, այո, նրանք դարձան բընկած մարդ:

7 Եվ այժմ, դու տեսնում ես սրանով, որ մեր առաջին ծնողները Տիրոջ ներկայությունից ակտրված էին՝ և՛ մարմնապես, և՛ հոգեպես. և մենք տեսնում ենք, նրանք դարձան ենթակա՝ հետևելու իրենց սեփական բկամքին:

8 Այժմ ահա, անհրաժեշտ չէր, որ մարդը ձերբազատվեր այս ժամանակավոր մահից, քանզի դա կկործաներ երջանկության մեծ ածրագիրը:

9 Հետևաբար, քանի որ հոգին չէր կարող երբեք մեռնել, և աանկումը բերել էր ողջ մարդկության վրա մի հոգևոր, ինչպես նաև, մի մարմնական մահ, այսինքն, նրանք կտրված էին Տիրոջ ներկայությունից, անհրաժեշտ էր, որ մարդկությունը ձերբազատվեր այս հոգևոր մահից:

10 Հետևաբար, քանի որ աէությամբ նրանք դարձել էին բմարմնական, զգայական և դիվային, այս գփորձնական վիճակը դարձավ նրանց համար՝ պատրաստվելու մի վիճակ. այն դարձավ մի նախապատրաստական վիճակ:

11 Եվ այժմ հիշիր, որդի՛ս, եթե չլիներ փրկագնման ծրագիրը, (դնելով այն մի կողմ) հենց որ նրանք մեռնեին, նրանց հոգիները կլինեին աթշվառ՝ կտրված լինելով Տիրոջ ներկայությունից:

12 Եվ այսպիսով, չկար ոչ մի միջոց մարդկանց ձերբազատելու այս ընկած վիճակից, որը մարդը բերել էր իր վրա՝ իր իսկ անհնազանդության պատճառով.

13 Հետևաբար, ըստ արդարադատության, փրկագնման ածրագիրն այս փորձնական վիճակում չէր կարող իրականացվել միայն մարդկանց բապաշխարության պայմանով, այո, այս նախապատրաստական վիճակում. եթե չլինեին այս պայմանները, ողորմությունը չէր կարող ուժի մեջ մտնել առանց արդարադատության գործը կործանելու: Այսպիսով, արդարադատության գործը չէր կարող կործանվել. եթե այդպես լիներ, Աստված գկդադարեր Աստված լինել:

14 Եվ այսպիսով, մենք տեսնում ենք, որ ողջ մարդկությունը աընկած էր, և նրանք բարդարադատության ճանկում էին. այո, Աստծո արդարադատության, որը մատնում էր նրանց հավիտյան՝ կտրված լինելու իր ներկայությունից:

15 Եվ այժմ, ողորմության ծրագիրը չէր կարող իրականցվել, մինչև մի քավություն չարվեր. հետևաբար, Աստված ինքն է աքավում աշխարհի մեղքերը՝ իրականացնելով բողորմության ծրագիրը, բավարարելով գարդարադատության պահանջները, որպեսզի Աստված լինի դկատարյալ, արդար Աստված և նաև ողորմած Աստված:

16 Արդ, ապաշխարությունը չէր կարող գալ մարդկանց, եթե չլիներ մի պատիժ, որը ահավերժական էր, ինչպես հոգու կյանքը պիտի լինի՝ սահմանված ի հակադրություն երջանկության ծրագրին, որը հավերժական էր, ինչպես հոգու կյանքը:

17 Արդ, ի՞նչպես կարող էր մարդ ապաշխարել, մինչև նա աչմեղանչեր: Ի՞նչպես կարող էր նա մեղանչել, եթե չլիներ բօրենք: Ի՞նչպես կարող էր լինել օրենք, եթե չլիներ պատիժ:

18 Արդ, կար մի պատիժ սահմանված, և մի արդար օրենք տրված, որը մարդկանց բերում էր ախղճի խայթ:

19 Այժմ, եթե տրված չլիներ օրենք՝ եթե մարդ ասպանում է, նա պետք է մեռնի, նա կվախենա՞ր, որ ինքը կմեռնի, եթե սպանի:

20 Եվ նաև, եթե մեղքի դեմ օրենք չլիներ տրված, մարդիկ չէին վախենա մեղանչելուց:

21 Եվ եթե օրենք տրված աչլիներ, երբ մարդիկ մեղանչեին, ի՞նչ կարող էր անել արդարադատությունը կամ թե ողորմությունը, քանզի նրանք պահանջ չէին ունենա արարածի վրա:

22 Բայց օրենքը տրված է, և պատիժը կցված, և աապաշխարությունը շնորհված. ապաշխարություն, որը ողորմություն է հայցում, այլապես, արդարադատությունը հայց է ներկայացնում արարածին և գործադրում օրենքը, և օրենքը՝ ենթարկում պատժի. եթե այդպես չլիներ, արդարադատության գործերը կկործանվեին և Աստված կդադարեր Աստված լինել:

23 Բայց Աստված չի դադարում Աստված լինել, և աողորմությունը հայց է ներկայացնում զղջացողի համար, և ողորմությունը գալիս է բքավության շնորհիվ. և քավությունն իրագործում է մեռելների գհարությունը. և մեռելների հարությունը մարդկանց դետ է բերում Աստծո ներկայությունը. և այսպիսով, նրանք վերականգվում են նրա ներկայության մեջ՝ եդատվելով համաձայն իրենց գործերի՝ ըստ օրենքի և արդարադատության:

24 Քանզի, ահա, արդարադատությունը ներկայացնում է իր բոլոր պահանջները, և նաև ողորմությունն է հայցում այն բոլորը, ինչն իր սեփականն է. և այսպես, բացի անկեղծորեն զղջացողից, ո՛չ մեկը չի փրկվում:

25 Դու ի՞նչ ես կարծում, ողորմությունը կարող է կողոպտե՞լ աարդարադատությանը: Ես ասում եմ քեզ՝ Ո՛չ. ամենևին: Եթե այդպես լիներ, Աստված կդադարեր Աստված լինել:

26 Եվ այսպես է Աստված իրականացնում իր մեծ ու հավերժական անպատակները, որոնք նախապատրաստված էին աշխարհի հիմնադրումից բի վեր: Եվ այսպես է տեղի ունենում փրկությունը և մարդկանց փրկագնումը, և նաև նրանց կործանումն ու թշվառությունը:

27 Հետևաբար, Օ՜, որդի՛ս, աով որ կամենում է գալ, կարող է գալ և ճաշակել կյանքի ջրերից ազատորեն. և ով որ չի կամենում գալ, նրան չի պարտադրվի գալ. բայց վերջին օրը դա պիտի բվերականգնվի նրան՝ համաձայն իր գարարքների:

28 Եթե նա փափագել է գործել աչարիք, և չի ապաշխարել իր օրերում, ահա, չարիք պիտի արվի նրա հանդեպ՝ համաձայն Աստծո վերականգման:

29 Եվ այժմ, որդի՛ս, ես փափագում եմ, որ դու այլևս չթողնես, որ այս բաները խռովեն քեզ, և թող միայն քո մեղքերը խռովեն քեզ այնպիսի մի խռովքով, որը կբերի քեզ վար՝ դեպի ապաշխարություն:

30 Օ՜, որդի՛ս, ես փափագում եմ, որ դու այլևս չժխտես Աստծո արդարադատությունը: Մի՛ ձգտիր արդարացնել ինքդ քեզ՝ նվազագույն իսկ չափով, քո մեղքերի համար, ժխտելով Աստծո արդարադատությունը. այլ թույլ տուր Աստծո արդարադատությունը, և նրա ողորմությունը, և նրա երկայնամտությունը լիակատար ազդեցություն ունենա քո սրտում, և թող դա քեզ վար բերի մինչև փոշին ախոնարհության մեջ:

31 Եվ այժմ, Օ՜, որդիս, դու կանչված ես Աստծուց՝ քարոզելու խոսքն այս ժողովրդին: Եվ այժմ, որդի՛ս, գնա՛ քո ճանապարհով, հայտարարիր խոսքը ճշմարտությամբ և լրջմտությամբ, որպեսզի դու կարողանաս հոգիներ բերել ապաշխարության, որպեսզի ողորմածության մեծ ծրագիրը կարողանա հայց ներկայացնել նրանց վրա: Եվ թո՛ղ Աստված շնորհի քեզ՝ ճիշտ իմ խոսքերի համաձայն: Ամեն: