Սուրբ գրություններ
Ալմա 36


Ալմայի պատվիրաններն իր որդի Հելամանին:

Ընդգրկելով 36 և 37 գլուխները:

Գլուխ 36

Ալման վկայում է Հելամանին հրեշտակ տեսնելուց հետո իր դարձի մասին – Նա տարել էր անիծված հոգու ցավերը, նա կանչել էր Հիսուսի անունը, և հետո ծնվել Աստծուց – Քաղցր ուրախությունը լցրել էր նրա հոգին – Նա տեսել էր հրեշտակների բազմություններ՝ Աստծուն գովաբանելիս – Բազմաթիվ նորադարձներ ճաշակել են ու տեսել, ինչպես նա է ճաշակել ու տեսել: Մոտ 74թ. Ք.ծ.ա.:

1 աՈրդի՛ս, ականջ դիր իմ խոսքերին. քանզի ես երդվում եմ քեզ, որ որքան որ դու կպահես Աստծո պատվիրանները, դու կբարգավաճես երկրում:

2 Ես կկամենայի, որ դու անեիր, ինչպես ես եմ արել՝ հիշելով մեր հայրերի գերությունը. քանզի նրանք աճորտության մեջ էին, և ոչ ոք չէր կարող ազատել նրանց, բացի դա լիներ Աբրահամի բԱստվածը և Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, և նա իսկապես ազատեց նրանց իրենց չարչարանքներից:

3 Եվ այժմ, ո՛վ իմ որդի Հելաման, ահա, դու քո երիտասարդությունում ես և հետևաբար, ես աղաչում եմ քեզ, որ դու լսես իմ խոսքերը և սովորես ինձանից. քանզի ես իսկապես գիտեմ, որ ովքեր որ դնեն իրենց վստահությունն Աստծո վրա, պիտի սատարվեն իրենց ափորձանքների, և իրենց տագնապների, և իրենց չարչարանքների մեջ, և պիտի բբարձրացվեն վերջին օրը:

4 Եվ ես չէի ուզենա, որ դու կարծես, որ ես ինքնուրույն ագիտեմ, գիտեմ ոչ թե մահկանացուով, այլ հոգևորով, ոչ թե բմարմնական մտքով, այլ Աստծով:

5 Արդ, ահա, ես ասում եմ ձեզ, եթե ես աչծնվեի Աստծուց, ես իմացած բչէի լինի այս բաները. բայց Աստված, սուրբ հրեշտակի բերանով, հայտնի դարձրեց ինձ այս բաները՝ ո՛չ իմ գարժանիության պատճառով.

6 Քանզի ես շրջում էի Մոսիայի որդիների հետ՝ ջանալով ակործանել Աստծո եկեղեցին. բայց ահա, Աստված ուղարկեց իր սուրբ հրեշտակին՝ կասեցնելու մեզ այդ ճանապարհին:

7 Եվ ահա, նա խոսեց մեզ հետ, կարծես որոտի ձայնով, և ողջ հողը ացնցվեց մեր ոտքերի տակ. և մենք բոլորս ընկանք գետնին, քանզի Տիրոջ բերկյուղը պատել էր մեզ:

8 Բայց ահա, ձայնն ասաց ինձ՝ Բարձրացի՛ր: Եվ ես բարձրացա ու կանգնեցի, և տեսա հրեշտակին:

9 Եվ նա ասաց ինձ. Եթե դու կամենում ես ինքդ կործանվել, այլևս մի ջանա կործանել Աստծո եկեղեցին:

10 Եվ եղավ այնպես, որ ես ընկա գետնին. և աերեք օրվա և երեք գիշերվա ընթացքում ես չկարողացա բանալ իմ բերանը, ոչ էլ շարժել իմ մարմինը:

11 Եվ հրեշտակն ավելի շատ բաներ խոսեց ինձ հետ, որոնք լսվեցին իմ եղբայրների կողմից, բայց ես չլսեցի դրանք. քանզի երբ ես լսեցի խոսքերը. Եթե դու կամենում ես ինքդ կործանվել, այլևս մի ջանա կործանել Աստծո եկեղեցին, ես ցնցվեցի այնպիսի մեծ վախով ու զարմանքով, որ չլինի թե ես կործանվեի, որ ես ընկա գետնին և այլևս չլսեցի:

12 Բայց ես պրկված էի ահավերժական տանջանքից, քանզի իմ հոգին ծայրաստիճան տակնուվրա էր եղել և պրկվել բոլոր իմ մեղքերից:

13 Այո, ես հիշեցի բոլոր իմ մեղքերը և անօրինությունները, որոնց համար ես ատանջվում էի դժոխքի ցավերով. այո, ես տեսա, որ ես ապստամբել էի Աստծո դեմ, և որ ես չէի պահել նրա սուրբ պատվիրանները:

14 Այո, և ես սպանել էի նրա զավակներից շատերին, կամ, ավելի շուտ, տարել էի նրանց դեպի կործանում. այո, և ի վերջո, այնքան մեծ էին իմ անօրինությունները, որ միայն Աստծո ներկայության մեջ գալու միտքը պրկում էր իմ հոգին՝ աննկարագրելի սոսկումով:

15 Ա՜խ, մտածում էի ես, երանի՜ թե ես ակարողանայի արտաքսվել ու բնաջինջ լինել թե՛ հոգով, թե՛ մարմնով, որ չբերվեի՝ կանգնելու իմ Աստծո ներկայության մեջ՝ դատվելու ըստ իմ բգործերի:

16 Եվ արդ, երեք օրվա և երեք գիշերվա ընթացքում պրկված էի ես, նույնիսկ ցավերով աանիծված հոգու:

17 Եվ եղավ այնպես, որ երբ ես այսպես պրկված էի տանջանքից, մինչ ես ատակնուվրա էի եղած իմ բազում մեղքերի հիշողությունից, ահա, ես հիշեցի նաև լսած լինելս՝ իմ հոր մարգարեանալը ժողովրդին, մի Հիսուս Քրիստոսի, մի Աստծո Որդու գալստյան վերաբերյալ՝ քավելու համար աշխարհի մեղքերը:

18 Արդ, երբ դատողությունս որսաց այս միտքը, ես գոչեցի իմ սրտում. Ո՜վ Հիսուս, դո՛ւ, Աստծո՛ Որդի, ողորմություն ունեցիր իմ հանդեպ, որ դառը մաղձի ամեջ եմ, և օղակված եմ մահվան հավիտենական բշղթաներով:

19 Եվ արդ, ահա, երբ ես մտածեցի այս, ես այլևս չկարողացա հիշել իմ ցավերը. այո, ես այլևս ատակնուվրա չէի լինում իմ մեղքերի հիշողությունից:

20 Եվ, Օ՜հ, ինչպիսի աուրախություն, և ինչ սքանչելի լույս ես տեսա. այո, իմ հոգին լցվեց ուրախությամբ՝ նույնքան սաստիկ, ինչպիսին իմ ցավն էր:

21 Այո, ես ասում եմ քեզ, որդի՛ս, որ չէր կարող լինել ոչինչ, այնպես ուժգին և այնպես անողոք, ինչպես իմ ցավերն էին: Այո, և դարձյալ ես ասում եմ քեզ, որդի՛ս, որ մյուս կողմից, չէր կարող լինել ոչինչ այնպես ուժգին և քաղցր, ինչպիսին իմ ուրախությունն էր:

22 Այո, ինձ թվաց՝ ես տեսա, ճիշտ ինչպես մեր հայր աԼեքին էր տեսել, Աստծուն՝ նստած իր գահի վրա, շրջապատված հրեշտակների անթիվ բազմություններով, զբաղված՝ իրենց Աստծուն գովերգելով և փառաբանելով. այո, և իմ հոգին տենչում էր լինել այնտեղ:

23 Բայց, ահա, իմ ձեռքն ու ոտքը կրկին վերստացան իրենց աուժը, և ես կանգնեցի ոտքի և հայտնեցի ժողովրդին, որ ես բծնվել էի Աստծուց:

24 Այո, և այդ ժամանակից ի վեր՝ մինչև այժմ, ես տքնել եմ առանց դադարելու, որ ես կարողանամ ապաշխարության բերել հոգիներ. որ ես կարողանամ բերել նրանց՝ աճաշակելու այն սաստիկ ուրախությունից, որից ես ճաշակեցի. որ նրանք նույնպես կարողանան ծնվել Աստծուց և բլցվել Սուրբ Հոգով:

25 Այո, և այժմ, ահա, Օ՜, որդի՛ս, Տերը տալիս է ինձ անչափ մեծ ուրախություն՝ իմ աշխատանքի պտղի մեջ.

26 Քանզի, ախոսքի շնորհիվ, որ նա հաղորդել էր ինձ, ահա, շատերն են ծնվել Աստծուց և ճաշակել, ինչպես ես եմ ճաշակել, և տեսել՝ դեմ հանդիման, ինչպես ես եմ տեսել. հետևաբար, նրանք գիտեն այս բաների մասին, որոնց վերաբերյալ ես խոսեցի, քանի որ ես իրոք գիտեմ. և գիտելիքը, որը ես ունեմ, Աստծուց է:

27 Եվ ես սատարվել եմ ամեն տեսակի փորձանքների և տագնապների ներքո, այո, և ամեն ձևի չարչարանքների մեջ. այո, Աստված ազատել է ինձ բանտից և կապանքներից, և մահից. այո, և ես դնում եմ իմ վստահությունը նրա վրա, և նա դեռ ակազատի ինձ:

28 Եվ ես գիտեմ, որ նա ակբարձրացնի ինձ վերջին օրը՝ ապրելու իր հետ, բփառքի մեջ. այո, և ես կգովաբանեմ նրան հավիտյան, քանզի նա դուրս գբերեց մեր հայրերին Եգիպտոսից, և նա կուլ տվեց դԵգիպտացիներին Կարմիր ծովում. և նա առաջնորդեց նրանց իր զորությամբ՝ դեպի խոստացված երկիրը. այո, և նա, ժամանակ առ ժամանակ, ազատեց նրանց ճորտությունից և գերությունից:

29 Այո, և նա նաև դուրս բերեց մեր հայրերին Երուսաղեմի հողից. և նա նաև իր հավիտենական զորությամբ, ժամանակ առ ժամանակ, ազատեց նրանց աճորտությունից և գերությունից, մինչև իսկ ընդհուպ այս ներկա օրը. և ես միշտ պահել եմ հիշողությանս մեջ նրանց գերությունը. այո, և դուք նույնպես պարտավոր եք պահել հիշողության մեջ նրանց գերությունը, ինչպես ես եմ արել:

30 Բայց ահա, որդի՛ս, սա բոլորը չէ. քանզի դուք պարտավոր եք իմանալ, ինչպես ես գիտեմ, որ աորքան որ դուք կպահեք Աստծո պատվիրանները, դուք կբարգավաճեք երկրում. և դուք պարտավոր եք նաև իմանալ, որ որքան որ դուք չեք պահի Աստծո պատվիրանները, դուք կտրված կլինեք նրա ներկայությունից: Արդ, սա նրա խոսքի համաձայն է: