Սուրբ գրություններ
Ալմա 21


Ահարոնի, և Մուղոքիի, և նրանց եղբայրների կողմից Լամանացիներին քարոզելու մի պատմություն:

Ընդգրկելով 21–26 գլուխները ներառյալ:

Գլուխ 21

Ահարոնը սովորեցնում է Ամաղեկացիներին Քրիստոսի և նրա քավության մասին – Ահարոնն ու նրա եղբայրները բանտարկվում են Միդդոնիում – Իրենց ազատվելուց հետո նրանք սովորեցնում են ժողովարաններում ու դարձի բերում շատերին – Լամոնին կրոնական ազատություն է շնորհում ժողովրդին Իսմայելի երկրում: Մոտ 90–77թթ. Ք.ծ.ա.:

1 Արդ, երբ Ամմոնն ու իր եղբայրներն աառանձնացան մեկմեկուց Լամանացիների երկրի սահմաններում, ահա, Ահարոնը ճանապարհ ընկավ դեպի երկիրը, որը կոչվում էր Լամանացիների կողմից Երուսաղեմ՝ կոչած լինելով այն իրենց հայրերի ծննդավայրի անունով. և դա հեռու էր՝ միանալով Մորմոնի սահմաններին:

2 Արդ, Լամանացիներն ու Ամաղեկացիները և աԱմուղոնի ժողովուրդը կառուցեցին մի մեծ քաղաք, որը կոչեցին Երուսաղեմ:

3 Արդ, Լամանացիներն ինքնըստինքյան բավականաչափ կարծրացած էին, բայց Ամաղեկացիներն ու Ամուղոնացիներն առավել կարծր էին. հետևաբար, նրանք ստիպեցին Լամանացիներին, որ նրանք կարծրացնեին իրենց սրտերը, որ նրանք խստանային ամբարշտության մեջ և իրենց պղծություններում:

4 Եվ եղավ այնպես, որ Ահարոնը եկավ Երուսաղեմ քաղաքը, և առաջինը սկսեց քարոզել Ամաղեկացիներին: Եվ նա սկսեց քարոզել նրանց իրենց ժողովարաններում, քանզի նրանք սարքել էին ժողովարաններ՝ ըստ Նեորյանների ակարգի. քանզի Ամաղեկացիներից ու Ամուղոնացիներից շատերն ըստ Նեորյանների կարգի էին:

5 Հետևաբար, երբ Ահարոնը մտավ նրանց ժողովարաններից մեկը քարոզելու ժողովրդին, և երբ նա խոսում էր նրանց հետ, ահա, բարձրացավ մի Ամաղեկացի ու սկսեց վիճել նրա հետ՝ ասելով. Ի՞նչ է դա, որ դու վկայեցիր: Դու տեսե՞լ ես ահրեշտակ: Ինչո՞ւ չեն հրեշտակները հայտնվում մեզ: Ահա, մի՞թե այս ժողովուրդն այնքան լավը չէ, ինչպես քո ժողովուրդը:

6 Դու նաև ասում ես, որ եթե չապաշխարենք, մենք կկորչենք: Որտեղի՞ց դու գիտես միտքն ու խորհուրդները մեր սրտերի: Որտեղի՞ց գիտես, որ մենք պատճառ ունենք ապաշխարելու: Որտեղի՞ց գիտես, որ մենք արդարակյաց մարդիկ չենք: Ահա, մենք սարքել ենք սրբարաններ, և մենք հավաքվում ենք միասին՝ երկրպագելու Աստծուն: Մենք հավատում ենք, որ Աստված կփրկի բոլոր մարդկանց:

7 Արդ, Ահարոնն ասաց նրան. Հավատո՞ւմ ես դու, որ Աստծո Որդին պիտի գա՝ փրկագնելու մարդկությանն իրենց մեղքերից:

8 Եվ մարդն ասաց նրան. Մենք չենք հավատում, որ դու գիտես որևէ այդպիսի բան: Մենք չենք հավատում այս հիմար ավանդություններին: Մենք չենք հավատում, որ դու գիտես գալիք աբաների մասին, ոչ էլ մենք հավատում ենք, որ քո հայրերը գիտեին, և նաև, որ մեր հայրերը գիտեին այն բաների վերաբերյալ, որ իրենք խոսել էին՝ այն բանի մասին, ինչ պիտի գա:

9 Արդ, Ահարոնը սկսեց բացել նրանց համար սուրբ գրքերը Քրիստոսի գալստի վերաբերյալ, և նաև մեռելների հարության վերաբերյալ, և որ աոչ մի փրկագնում չէր կարող լինել մարդկության համար, եթե դա չլիներ Քրիստոսի մահվան ու տառապանքների և նրա արյան բքավության միջոցով:

10 Եվ եղավ այնպես, երբ նա սկսեց մեկնաբանել այս բաները նրանց, նրանք բարկացան նրա վրա, և սկսեցին ծաղրել նրան. և նրանք չկամեցան լսել խոսքերը, որոնք նա խոսեց:

11 Հետևաբար, երբ նա տեսավ, որ նրանք չէին կամենում լսել իր խոսքերը, նա հեռացավ նրանց ժողովարանից ու եկավ մի գյուղ, որը կոչվում էր Անի-Անթի, և այնտեղ նա գտավ Մուղոքիին՝ խոսքը նրանց քարոզելիս. և նաև Ամմային ու իր եղբայրներին: Եվ նրանք վիճում էին շատերի հետ խոսքի մասին:

12 Եվ եղավ այնպես, որ նրանք տեսան, որ ժողովուրդը կկարծրացնեին իրենց սրտերը, հետևաբար նրանք հեռացան ու անցան Միդդոնիի երկիրը: Եվ նրանք քարոզեցին խոսքը շատերին, և քչերը հավատացին խոսքերին, որոնք նրանք սովորեցրին:

13 Այնուամենայնիվ, Ահարոնն ու նրա եղբայրներից մի քանիսը վերցվեցին ու բանտ գցվեցին, և նրանցից մնացածը փախան Միդդոնիի երկրից դեպի շրջակա շրջանները:

14 Եվ նրանք, ովքեր բանտ էին գցվել, ատարան շատ բաներ, և նրանք ազատվեցին Լամոնիի ու Ամմոնի ձեռքով, և նրանց կերակրեցին և հագցրեցին:

15 Եվ նրանք առաջ գնացին կրկին հայտարարելու խոսքը, և այսպես նրանք առաջին անգամ ազատվեցին բանտից. և այսպես էին նրանք տառապել:

16 Եվ նրանք առաջ գնացին, ուր որ առաջնորդվեցին Տիրոջ աՀոգու կողմից՝ քարոզելով Աստծո խոսքը Ամաղեկացիների ամեն մի ժողովարանում, կամ Լամանացիների ամեն մի ժողովում, որտեղ նրանց ներս կթողնեին:

17 Եվ եղավ այնպես, որ Տերը սկսեց օրհնել նրանց, այնպես որ նրանք բերեցին շատերին ճշմարտության իմացությանը. այո, նրանք շատերին ահամոզեցին իրենց մեղքերի և իրենց հայրերի ավանդությունների վերաբերյալ, որոնք ճիշտ չէին:

18 Եվ եղավ այնպես, որ Ամմոնն ու Լամոնին Միդդոնիի երկրից վերադարձան Իսմայելի երկիրը, որը նրանց ժառանգության հողն էր:

19 Եվ թագավոր Լամոնին չկամեցավ թույլ տալ, որ Ամմոնը ծառայի իրեն, կամ լինի իր ծառան:

20 Այլ նա կարգադրեց, որ ժողովարաններ կառուցվեն Իսմայելի երկրում. և նա կարգադրեց, որ իր ժողովուրդը, կամ այն ժողովուրդը, որն իր իշխանության տակ էր, հավաքվի միասին:

21 Եվ նա ուրախացավ նրանցով և շատ բաներ սովորեցրեց նրանց: Եվ նա նաև հայտարարեց նրանց, որ նրանք մի ժողովուրդ էին իր ներքո, և որ նրանք մի ազատ ժողովուրդ էին, որ նրանք ազատ էին թագավորի՝ իր հոր բռնություններից. քանի որ նրա հայրը շնորհ էր արել նրան, որ նա կարող էր թագավորել ժողովրդի վրա, ովքեր Իսմայելի երկրում էին և բոլոր շրջակա երկրում:

22 Եվ նա նաև հայտարարեց նրանց, որ նրանք կարող էին աազատություն ունենալ՝ պաշտելու Տիրոջը, իրենց Աստծուն, ըստ իրենց ցանկությունների, որտեղ էլ որ լինեին, եթե դա այն երկրում էր, որը թագավոր Լամոնիի իշխանության ներքո էր:

23 Եվ Ամմոնը քարոզում էր թագավոր Լամոնիի ժողովրդին, և եղավ այնպես, որ նա սովորեցրեց նրանց ամենը, ինչ վերաբերում է արդարությանը պատկանող բաներին: Եվ նա հորդորում էր նրանց ամեն օր, ողջ ջանասիրությամբ, և նրանք ուշք էին դնում նրա խոսքին, և նրանք փութաջան էին Աստծո պատվիրանները պահելիս: