Սուրբ գրություններ
Ալմա 19


Գլուխ 19

Լամոնին ստանում է հավիտենական կյանքի լույսը և տեսնում է Քավչին – Նրա գերդաստանը մտքի հափշտակության մեջ է ընկնում և շատերը տեսնում են հրեշտակներ – Ամմոնը պահպանվում է հրաշքով – Նա մկրտում է շատերին և նրանց մեջ եկեղեցի հիմնում: Մոտ 90թ. Ք.ծ.ա.:

1 Եվ եղավ այնպես, որ երկու օր և երկու գիշեր հետո նրանք քիչ էր մնում վերցնեին նրա մարմինը և դնեին գերեզմանի մեջ, որը նրանք սարքել էին իրենց մեռելներին թաղելու նպատակով:

2 Արդ, թագուհին լսած լինելով Ամմոնի համբավի մասին, հետևաբար նա ուղարկեց և ցանկացավ, որ նա գար իր մոտ:

3 Եվ եղավ այնպես, որ Ամմոնն արեց, ինչպես իրեն հրամայված էր, և գնաց ներս՝ թագուհու մոտ, և ցանկացավ իմանալ, թե նա ինչ էր կամենում, որ ինքն աներ:

4 Եվ նա ասաց նրան. Իմ ամուսնու ծառաները հայտնի են դարձրել ինձ, որ դու Սուրբ Աստծո ամարգարե ես, և որ դու ունես զորություն անելու շատ զորավոր գործեր նրա անունով.

5 Հետևաբար, եթե դա այդպես է, ես կկամենայի, որ դու ներս գնայիր ու տեսնեիր իմ ամուսնուն, քանզի նա պառկած է իր մահճակալին երկու օրվա և երկու գիշերվա ընթացքում. և ոմանք ասում են, որ նա մեռած չէ, բայց մյուսներն ասում են, որ նա մեռած է, և որ նրանից գարշահոտություն է գալիս, և որ նա պետք է դրվի գերեզմանի մեջ. բայց ինչ վերաբերում է ինձ, ըստ ինձ նրանից գարշահոտություն չի գալիս:

6 Արդ, սա այն էր, ինչ Ամմոնը ցանկանում էր, քանզի նա գիտեր, որ թագավոր Լամոնին Աստծո զորության ներքո էր. նա գիտեր, որ անհավատության խավար ավարագույրը հեռացվում էր նրա մտքից, և բլույսը, որը լուսավորում էր նրա միտքը, որն Աստծո փառքի լույսն էր, որը նրա բարության սքանչելի լույսն էր, այո, այդ լույսը նրա հոգուն այնպիսի ուրախություն էր ներշնչել, որ ցրել էր խավարի ամպը, և որ հավիտենական կյանքի լույսն էր վառվել նրա հոգում, այո, նա գիտեր, որ այն հաղթել էր նրա բնական կառուցվածքը, և նա տարված էր Աստծով,

7 Հետևաբար, ինչ որ թագուհին ցանկացավ նրանից, նրա միակ ցանկությունն էր: Այդ պատճառով նա ներս գնաց տեսնելու թագավորին, համաձայն նրա, ինչպես թագուհին էր ցանկացել նրանից. և նա տեսավ թագավորին, և նա գիտեր, որ նա մեռած չէր:

8 Եվ նա ասաց թագուհուն. Նա մեռած չէ, այլ քնած է Աստծով, և էգուց նա պիտի նորից վեր կենա. հետևաբար, մի՛ թաղեք նրան:

9 Եվ Ամմոնն ասաց նրան. Հավատո՞ւմ ես դու սրան: Եվ նա ասաց նրան. Ես չեմ ունեցել ոչ մի վկայություն, բացի քո խոսքից, և մեր ծառաների խոսքից. այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ դա պիտի լինի համաձայն նրա, ինչպես դու ասացիր:

10 Եվ Ամմոնն ասաց նրան. Օրհնվա՛ծ ես դու, քո արտասովոր հավատքի պատճառով. ես ասում եմ քեզ, կի՛ն, այսպիսի մեծ ահավատք չի եղել Նեփիացիների ողջ ժողովրդի մեջ:

11 Եվ եղավ այնպես, որ նա հսկեց իր ամուսնու մահճակալի մոտ, այդ ժամանակից ի վեր, նույնիսկ մինչև հաջող օրվա այն պահը, որը Ամմոնը նշանակել էր, որ նա պետք է վեր կենար:

12 Եվ եղավ այնպես, որ նա վեր կացավ, համաձայն Ամմոնի խոսքերի. և երբ նա վեր կացավ, նա առաջ մեկնեց իր ձեռքը դեպի կինը և ասաց. Օրհնված լինի Աստծո անունը, և օրհնվա՛ծ ես դու:

13 Քանզի այնպես հաստատ, ինչպես դու ես ապրում, ահա, ես տեսա իմ Քավչին. և նա առաջ պիտի գա, և ածնվի մի բկնոջից, և նա պիտի փրկագնի բոլոր մարդկությանը, ովքեր կհավատան նրա անունին: Այժմ, երբ նա ասաց այս խոսքերը, նրա սիրտը լցվել էր իր ներսում, և նա կրկին ընկավ ուրախությունից. և թագուհին նույնպես վայր ընկավ՝ Հոգուց հաղթված:

14 Արդ, Ամմոնը, տեսնելով, որ Տիրոջ Հոգին դուրս է թափվում ըստ իր աաղոթքների, Լամանացիների՝ իր եղբայրների վրա, ովքեր այնքան շատ սգի պատճառ էին եղել Նեփիացիների մեջ կամ Աստծո բոլոր ժողովրդի մեջ՝ իրենց անօրինությունների ու իրենց բավանդությունների պատճառով, նա ծնկի իջավ և սկսեց դուրս թափել իր հոգին, աղոթելով և գոհություն հայտնելով Աստծուն այն բանի համար, ինչ նա արել էր իր եղբայրների հետ. և նա նույնպես ընկավ գուրախությունից. և այսպես նրանք բոլորը՝ երեքով, դընկել էին գետնին:

15 Այժմ, երբ թագավորի ծառաները տեսան, որ նրանք ընկել էին, նրանք նույնպես սկսեցին աղաղակել առ Աստված, քանզի Տիրոջ վախը եկել էր նրանց վրա նույնպես, քանզի այդ անրանք էին, որ կանգնել էին թագավորի առաջ և վկայել էին նրան Ամմոնի մեծ զորության մասին:

16 Եվ եղավ այնպես, որ նրանք իրենց զորությամբ կանչեցին առ Տիրոջ անունը, մինչև որ նրանք բոլորն ընկան գետնին, բացի մի Լամանացի կնոջից, որի անունը Աբիս էր, նա դարձի եկած լինելով առ Տերը, արդեն շատ տարիներ՝ իր հոր մի նշանավոր տեսիլքի պատճառով,–

17 Այսպիսով, դարձի եկած լինելով առ Տերը, և երբեք դա հայտնի դարձրած չլինելով, հետևաբար, երբ նա տեսավ, որ բոլոր Լամոնիի ծառաներն ընկել էին գետնին, և նաև իր տիրուհուն՝ թագուհուն, և թագավորին և Ամմոնին պառկած՝ գետնի վրա փռված, նա գիտեր, որ դա Աստծո զորությունն էր. և ենթադրելով, որ այս առիթը, ժողովրդին հայտնի դարձնելու միջոցով, ինչ պատահել էր նրանց հետ, որ տեսնելով այս տեսարանը, դա ակստիպեր նրանց հավատալ Աստծո զորությանը, ուստի նա առաջ վազեց տնից տուն՝ հայտնի դարձնելով դա ժողովրդին:

18 Եվ նրանք սկսեցին ի մի հավաքվել թագավորի տան մոտ: Եվ այնտեղ մի բազմություն եկավ, և ի զարմանս իրենց, նրանք տեսան թագավորին և թագուհուն, և նրանց ծառաներին՝ փռված գետնի վրա, և նրանք բոլորը պառկած էին այնտեղ, կարծես թե մեռած լինեին. և նրանք նաև տեսան Ամմոնին, և ահա, նա մի Նեփիացի էր:

19 Եվ արդ, ժողովուրդը սկսեց տրտնջալ իրենց մեջ. ոմանք ասելով, որ դա մեծ չարիք էր, որ եկել էր նրանց վրա, կամ թագավորի և իր տան վրա, որովհետև նա հանդուրժել էր, որ Նեփիացին ամնար երկրում:

20 Բայց մյուսները սաստեցին նրանց՝ ասելով. Թագավորը բերել է այս չարիքն իր տան վրա, որովհետև նա սպանեց իր ծառաներին, որոնք թույլ էին տվել իրենց հոտերը ցրվել Սեբուսի աջրերի մոտ:

21 Եվ նրանք էլ սաստվեցին այն մարդկանց կողմից, որոնք կանգնել էին Սեբուսի ջրերի մոտ և ացրել էին հոտերը, որոնք պատկանում էին թագավորին, քանզի նրանք բարկացած էին Ամմոնի վրա, Սեբուսի ջրերի մոտ իրենց եղբայրներից այն թվի պատճառով, որ նա սպանել էր, մինչ պաշտպանում էր թագավորի հոտերը:

22 Արդ նրանցից մեկը, որի եղբայրը ասպանվել էր Ամմոնի սրից, անչափ բարկացած լինելով Ամմոնի վրա, քաշեց իր սուրը և առաջ գնաց, որ վար իջեցնի Ամմոնի վրա՝ սպանելու նրան. և երբ նա բարձրացրեց սուրը, որ զարկի նրան, ահա, նա ընկավ մեռած:

23 Արդ մենք տեսնում ենք, որ Ամմոնին հնարավոր չէր սպանել, քանզի աՏերն ասել էր Մոսիային՝ նրա հորը. Ես կխնայեմ նրան, և դա կլինի համաձայն քո հավատքի,– հետևաբար, Մոսիան նրան բվստահել էր Տիրոջը:

24 Եվ եղավ այնպես, որ երբ բազմությունը տեսավ, որ մարդը, որը բարձրացրեց սուրը՝ սպանելու Ամմոնին, ընկել էր մեռած, նրանց բոլորի վրա վախ իջավ, և նրանք չհամարձակվեցին առաջ մեկնել իրենց ձեռքը՝ դիպչելու նրան կամ որևէ մեկին, որն ընկել էր. և նրանք նորից սկսեցին զարմանալ իրենց մեջ, թե ինչը կարող էր լինել այս մեծ զորության պատճառը, կամ ինչ կարող էր նշանակել բոլոր այս բաները:

25 Եվ եղավ այնպես, որ նրանց մեջ կային շատերը, ովքեր ասացին, որ Ամմոնը աՄեծ Հոգին է, և մյուսներն ասացին՝ նա ուղարկված է Մեծ Հոգու կողմից.

26 Բայց մյուսները սաստեցին սրանց բոլորին՝ ասելով, որ նա մի հրեշ է, որն ուղարկվել է Նեփիացիների կողմից՝ տանջելու իրենց:

27 Եվ կային ոմանք, ովքեր ասացին, որ Ամմոնն ուղարկված է Մեծ Հոգու կողմից՝ իրենց չարչարելու, իրենց անօրինությունների պատճառով. և որ դա Մեծ Հոգին է, որ միշտ հոգ է տանում Նեփիացիներին, որը միշտ ազատում էր նրանց իրենց ձեռքից. և նրանք ասացին, որ դա այդ Մեծ Հոգին է, որ կործանել է իրենց եղբայրներից՝ Լամանացիներից այնքան շատերին:

28 Եվ այսպես վեճը նրանց մեջ սկսեց սաստիկ սրվել: Եվ մինչ նրանք այսպես վիճում էին, ակին ծառան, որը պատճառն էր եղել բազմության ի մի հավաքվելու, եկավ, ու երբ նա տեսավ վեճը, որը բազմության մեջ էր, նա անչափ վշտացավ, մինչև իսկ արտասվեց:

29 Եվ եղավ այնպես, որ նա գնաց ու բռնեց թագուհու ձեռքը, որպեսզի գուցե կարողանար բարձրացնել նրան գետնից. և հենց որ նա դիպավ նրա ձեռքին, նա բարձրացավ ու կանգնեց ոտքի և բարձր ձայնով աղաղակեց՝ ասելով. Ով օրհնյա՜լ Հիսուս, որ ինձ փրկել ես ասարսափելի դժոխքից: Ով օրհնյա՜լ Աստված, բողորմություն ունեցիր այս ժողովրդի վրա:

30 Եվ երբ նա ասաց այս, նա խփեց ձեռքերը՝ լցված լինելով ուրախությամբ, և ասելով շատ խոսքեր, որոնք չէին հասկացվում. և երբ նա արեց այս, նա բռնեց թագավոր Լամոնիի ձեռքը, և ահա, նա բարձրացավ ու կանգնեց ոտքի:

31 Եվ նա, անմիջապես տեսնելով վեճն իր ժողովրդի մեջ, առաջ գնաց ու սկսեց սաստել նրանց, և սովորեցնել նրանց այն ախոսքերը, որոնք նա լսել էր Ամմոնի բերանից. և բոլոր նրանք, ովքեր լսեցին նրա խոսքերը, հավատացին և դարձի եկան առ Տերը:

32 Բայց կային նրանց մեջ շատերը, ովքեր չկամեցան լսել նրա խոսքերը. հետևաբար, նրանք գնացին իրենց ճանապարհով:

33 Եվ եղավ այնպես, որ երբ Ամմոնը բարձրացավ, նա նույնպես սպասավորեց նրանց, և նմանապես վարվեցին Լամոնիի բոլոր ծառաները. և նրանք բոլորը հայտարարեցին ժողովրդին ճիշտ նույն բանը, որ նրանց սրտերը ափոխվել էին. որ նրանք այլևս բչարիք անելու ցանկություն չունեին:

34 Եվ, ահա շատերը հայտարարեցին ժողովրդին, որ նրանք տեսել էին ահրեշտակներ ու զրուցել նրանց հետ. և այսպես նրանք պատմեցին նրանց Աստծո բաներն ու նրա արդարության մասին:

35 Եվ եղավ այնպես, որ կային շատերը, որ հավատացին նրանց խոսքերին. և բոլոր նրանք, ովքեր հավատացին, ամկրտվեցին. և նրանք դարձան արդարակյաց ժողովուրդ, և նրանք իրենց մեջ եկեղեցի հիմնեցին:

36 Եվ այսպե՛ս Տիրոջ գործը սկսվեց Լամանացիների մեջ. այսպե՛ս Տերը սկսեց դուրս թափել իր Հոգին նրանց վրա. և մենք տեսնում ենք, որ նրա բազուկը մեկնված է դեպի աբոլոր մարդիկ, ովքեր կապաշխարեն ու կհավատան նրա անունին: