Սուրբ գրություններ
Ալմա 17


Պատմություն Մոսիայի որդիների մասին, ովքեր հրաժարվեցին թագավորության իրենց իրավունքներից՝ Աստծո խոսքի համար, և գնացին Նեփիի երկիրը՝ քարոզելու Լամանացիներին. նրանց տառապանքներն ու ազատվելը,– ըստ Ալմայի հիշատակարանի:

Ընդգրկելով 17–27 գլուխները ներառյալ:

Գլուխ 17

Մոսիայի որդիներն ունեն մարգարեության ու հայտնության ոգին – Նրանք գնում են իրենց առանձին ճանապարհներով՝ հայտարարելու խոսքը Լամանացիներին – Ամմոնը գնում է Իսմայելի երկիրը և դառնում թագավոր Լամոնիի ծառան – Ամմոնը փրկում է թագավորի հոտերն ու սպանում նրա թշնամիներին Սեբուսի ջրերի մոտ: Հատվածներ 1–3՝ մոտ 77թ. Ք.ծ.ա., հատված 4՝ մոտ 91–77թթ. Ք.ծ.ա., հատվածներ 5–39՝ մոտ 91թ. Ք.ծ.ա.:

1 Եվ եղավ այնպես, որ երբ Ալման ճամփորդում էր Գեդեոնի երկրից հարավ, հեռու՝ դեպի Մանթիի երկիրը, ահա, ի զարմանս իրեն, նա ահանդիպեց Մոսիայի բորդիներին՝ դեպի Զարահեմլայի երկիրը ճամփորդելիս:

2 Արդ, Մոսիայի այս որդիները, Ալմայի հետ էին այն ժամանակ, երբ հրեշտակն աառաջին անգամ հայտնվեց նրան. հետևաբար, Ալման չափազանց ուրախացավ՝ տեսնելով իր եղբայրներին. և ինչը նրա ուրախությունն էլ ավելի ավելացրեց՝ նրանք դեռ իր եղբայրներն էին Տերում. այո, և նրանք դարձել էին ուժեղ ճշմարտության իմացության մեջ. քանզի նրանք առողջ դատողությամբ մարդիկ էին, և նրանք ջանասիրաբար բքննել էին սուրբ գրքերը, որ կարողանային իմանալ Աստծո խոսքը:

3 Բայց դա բոլորը չէ. նրանք նվիրվել էին շատ աղոթքի ու ածոմի. այդ պատճառով նրանք ունեին մարգարեության ոգին ու հայտնության ոգին, և երբ նրանք բուսուցանում էին, նրանք ուսուցանում էին Աստծո զորությամբ ու իշխանությամբ:

4 Եվ նրանք սովորեցրել էին Աստծո խոսքը Լամանացիների մեջ տասնևչորս տարիների ընթացքում, ունենալով մեծ ահաջողություն, բբերելով շատերին ճշմարտության իմացությանը. այո, նրանց խոսքերի զորությամբ շատերը բերվեցին Աստծո զոհասեղանի առջև, կանչելու նրա անունը. և գխոստովանելու իրենց մեղքերը նրա առջև:

5 Արդ, սրանք էին հանգամանքները, որոնք ուղեկցում էին նրանց իրենց ճամփորդություններում, քանզի նրանք շատ չարչարանքներ էին ունեցել. նրանք շատ էին տառապել և՛ մարմնով, և՛ մտքով, ինչպես օրինակ՝ քաղց, ծարավ և հոգնածություն, և նաև շատ հոգեկան աապրումներ:

6 Այսպիսով, սրանք էին նրանց ճամփորդությունները. աՀրաժեշտ տալով իրենց հայր Մոսիային, դատավորների առաջին տարում. բհրաժարվելով թագավորությունից, որը նրանց հայրը փափագում էր շնորհել նրանց, և այս նաև ժողովրդի մտադրությունն էր.

7 Այնուամենայնիվ, նրանք հեռացան Զարահեմլայի երկրից, և վերցրեցին իրենց սրերը և իրենց նիզակները, իրենց աղեղները և իրենց նետերը և իրենց պարսատիկները. և դա նրանք արեցին, որպեսզի իրենց համար ուտելիք ապահովեին մինչ անապատում էին:

8 Եվ այսպես, նրանք հեռացան անապատի խորքն իրենց խմբի հետ, որոնց իրենք էին ընտրել, գնալու վեր՝ դեպի Նեփիի երկիրը, Լամանացիներին քարոզելու Աստծո խոսքը:

9 Եվ եղավ այնպես, որ նրանք ճամփորդեցին շատ օրեր անապատում, և նրանք շատ աաղոթեցին, և շատ ծոմ պահեցին, որպեսզի Տերը շնորհեր նրանց իր Հոգուց մի մաս՝ գնալու իրենց հետ ու մնալու իրենց հետ, որպեսզի նրանք կարողանային լինել մի բգործիք Աստծո ձեռքում՝ բերելու, եթե դա հնարավոր էր, իրենց եղբայրներին՝ Լամանացիներին, ճշմարտության իմացությանը, իրենց հայրերի գավանդությունների բարոյազրկության իմացությանը, որոնք ճիշտ չէին:

10 Եվ եղավ այնպես, որ Տերն աայցելեց նրանց իր բՀոգով և ասաց նրանց. գՀանգի՛ստ եղեք: Եվ նրանք հանգստացան:

11 Եվ նաև Տերն ասաց նրանց. Առաջ գնացեք Լամանացիների՝ ձեր եղբայրների մեջ, և հաստատեք իմ խոսքը. սակայն դուք պիտի լինեք ահամբերատար երկայնամտության ու չարչարանքների մեջ, որպեսզի նրանց համար դուք կարողանաք ցույց տալ լավ օրինակ ինձանում, և ես կդարձնեմ ձեզ մի գործիք իմ ձեռքում՝ ի փրկություն շատ հոգիների:

12 Եվ եղավ այնպես, որ Մոսիայի որդիների սրտերը, և նաև նրանց, ովքեր նրանց հետ էին, քաջությամբ լցվեցին՝ գնալու առաջ Լամանացիների մոտ, հայտարարելու նրանց Աստծո խոսքը:

13 Եվ եղավ այնպես, երբ նրանք հասան Լամանացիների երկրի սահմաններին, նրանք աառանձնացան իրարից ու հեռացան մեկը մյուսից՝ վստահելով Տիրոջը, որ նրանք կրկին պիտի հանդիպեին իրենց բհունձքի վերջում. քանզի նրանք ենթադրում էին, որ հսկայական էր գործը, որը նրանք հանձն էին առել:

14 Եվ անշուշտ այն հսկայական էր, քանզի նրանք հանձն էին առել Աստծո խոսքը քարոզել ավայրի և կարծրացած ու կատաղի մի ժողովրդի. ժողովուրդ, որը հրճվում էր Նեփիացիներին սպանելով, և նրանց կողոպտելով ու թալանելով. և նրանց սրտերը դրված էին հարստությունների վրա, կամ ոսկու ու արծաթի վրա, և թանկարժեք քարերի. սակայն նրանք ջանում էին ձեռք բերել այս բաները՝ սպանելով ու թալանելով, որպեսզի նրանք չտքնեին դրանց համար իրենց սեփական ձեռքերով:

15 Այսպիսով, նրանք շատ ծույլ ժողովուրդ էին, որոնցից շատերը երկրպագում էին կուռքերի, և Աստծո աանեծքն ընկել էր նրանց վրա իրենց հայրերի բավանդությունների պատճառով. բայց և այնպես Տիրոջ խոստումները տարածվում էին նրանց վրա ապաշխարության պայմանով:

16 Հետևաբար, այս էր ապատճառը, որի համար Մոսիայի որդիները հանձն էին առել այդ աշխատանքը, որ գուցե նրանք կարողանային բերել նրանց ապաշխարության. որ, գուցե նրանք կարողանային բերել նրանց՝ իմանալու փրկագնման ծրագրի մասին:

17 Այդ պատճառով նրանք առանձնացան մեկը մյուսից, և առաջ գնացին նրանց մեջ, յուրաքանչյուր մարդ մենակ, համաձայն Աստծո խոսքի ու զորության, որը տրված էր նրան:

18 Արդ, Ամմոնը, լինելով նրանց մեջ ղեկավարը, կամ, ավելի շուտ, նա ծառայում էր նրանց, և նա հեռացավ նրանցից՝ համաձայն իրենց տարբեր կոչումների նրանց աօրհնելուց հետո, նրանց հաղորդած լինելով Աստծո խոսքը, կամ ծառայած լինելով նրանց իր մեկնումից առաջ. և այսպես, նրանք բռնեցին իրենց տարբեր ճանապարհները ողջ երկրով:

19 Եվ Ամմոնը գնաց դեպի Իսմայելի երկիրը, երկիրը կոչված լինելով աԻսմայելի որդիների անունով, ովքեր նույնպես դարձել էին Լամանացիներ:

20 Եվ երբ Ամմոնը մտավ Իսմայելի երկիրը, Լամանացիները բռնեցին ու կապկպեցին նրան, ինչպես նրանց սովորույթն էր՝ կապել բոլոր Նեփիացիներին, ովքեր ընկնում էին իրենց ձեռքը, և տանել նրանց թագավորի առաջ. և այսպես, թողնվում էր թագավորի քմահաճույքին սպանել նրանց, կամ պահել գերության մեջ, կամ գցել նրանց բանտ, կամ դուրս գցել իր երկրից՝ ըստ իր կամքի ու քմահաճույքի:

21 Եվ այսպես, Ամմոնը տարվեց թագավորի առջև, որը Իսմայելի երկրի վրա էր. և նրա անունը Լամոնի էր. և նա Իսմայելի մի հետնորդ էր:

22 Եվ թագավորը տեղեկացավ Ամմոնից, թե արդյոք նա ցանկանում էր բնակվել երկրում՝ Լամանացիների մեջ, թե՝ իր ժողովրդի մեջ:

23 Եվ Ամմոնն ասաց նրան. Այո, ես ցանկանում եմ բնակվել այս ժողովրդի մեջ մի որոշ ժամանակ. այո, և գուցե մինչև մեռնելուս օրը:

24 Եվ եղավ այնպես, որ թագավոր Լամոնին շատ գոհ մնաց Ամմոնից, և կարգադրեց, որ նրա կապանքներն արձակվեին. և նա կամեցավ, որ Ամմոնն իր դուստրերից մեկին վերցներ կնության:

25 Բայց Ամմոնն ասաց նրան. Ո՛չ, բայց ես կլինեմ քո ծառան: Հետևաբար, Ամմոնը դարձավ թագավոր Լամոնիի ծառան: Եվ եղավ այնպես, որ նա դրվեց մյուս ծառաների հետ, հսկելու Լամոնիի հոտերը, ըստ Լամանացիների սովորույթի:

26 Եվ նա երեք օր թագավորի ծառայության մեջ լինելուց հետո, երբ նա Լամանացի ծառաների հետ առաջ էր գնում իրենց հոտերով՝ դեպի ջրի տեղը, որը կոչվում էր Սեբուսի ջուր, և բոլոր Լամանացիները քշում էին իրենց հոտերն այստեղ, որպեսզի կարողանային ջուր ունենալ,

27 Հետևաբար, երբ Ամմոնը և թագավորի ծառաները քշում էին իրենց հոտերն այս ջրի վայրը, ահա, որոշ թվով Լամանացիներ, ովքեր իրենց հոտերի հետ էին ջրի մոտ, կանգնեցին ու ցրեցին Ամմոնի և թագավորի ծառաների հոտերը, և նրանք ցրեցին դրանց այնպես, որ նրանք փախան զանազան ուղղություններով:

28 Արդ, թագավորի ծառաները սկսեցին տրտնջալ՝ ասելով. Հիմա թագավորը կսպանի մեզ, ինչպես նա արեց մեր եղբայրներին, որովհետև նրանց հոտերը ցրիվ էին եկել այս մարդկանց ամբարշտության պատճառով: Եվ նրանք սկսեցին աղեկտուր լաց լինել՝ ասելով. Ահա, մեր հոտերն արդեն ցրված են:

29 Արդ, նրանք լալիս էին սպանվելու վախի պատճառով: Արդ, երբ Ամմոնը տեսավ այս, նրա սիրտն ուրախությունից ուռչեց իր ներսում. քանզի ասաց նա. Ես ի ցույց կդնեմ իմ զորությունն այս իմ ընկեր ծառաներին, կամ զորությունը, որն իմ մեջ է՝ վերադարձնելով այս հոտերը թագավորին, որպեսզի ես կարողանամ նվաճել իմ այս ընկեր ծառաների սրտերը, որպեսզի ես կարողանամ առաջնորդել նրանց՝ հավատալու իմ խոսքերին:

30 Եվ արդ, սրանք էին Ամմոնի մտքերը, երբ նա տեսավ չարչարանքները նրանց, ում իր եղբայրներն էր անվանում:

31 Եվ եղավ այնպես, որ նա քաջալերեց նրանց իր խոսքերով՝ ասելով. Իմ եղբայրնե՛ր, քաջ եղեք, և եկեք գնանք փնտրելու հոտերը, և մենք կհավաքենք դրանց և ետ կբերենք ջրի վայրը. և այսպես մենք կպահպանենք հոտերը թագավորի համար, և նա չի սպանի մեզ:

32 Եվ եղավ այնպես, որ նրանք գնացին՝ փնտրելու հոտերը, և նրանք հետևեցին Ամմոնին, և նրանք առաջ նետվեցին մեծ արագությամբ, և թագավորի հոտերի գլուխն անցան, և կրկին ի մի հավաքեցին դրանց դեպի ջրի տեղը:

33 Եվ այն մարդիկ նորից կանգնեցին՝ ցրելու նրանց հոտերը, բայց Ամմոնն ասաց իր եղբայրներին. Օղակե՛ք հոտերի շուրջ բոլորը, որ դրանք չփախչեն. և ես գնում եմ ու կռվեմ այդ մարդկանց հետ, ովքեր ցրում են մեր հոտերը:

34 Հետևաբար, նրանք արեցին, ինչպես Ամմոնը հրամայեց նրանց, և նա առաջ գնաց և կանգնեց կռվելու նրանց հետ, ովքեր կանգնած էին Սեբուսի ջրերի մոտ. և նրանք թվով քիչ չէին:

35 Հետևաբար, նրանք չվախեցան Ամմոնից, քանզի նրանք ենթադրեցին, որ իրենց մարդկանցից մեկը կարող էր սպանել նրան, ըստ իրենց քմահաճույքի, քանզի նրանք չգիտեին, որ Տերը խոստացել էր Մոսիային, որ նա ակազատեր իր որդիներին նրանց ձեռքից. ոչ էլ նրանք որևէ բան գիտեին Տիրոջ մասին. հետևաբար, նրանք հրճվում էին իրենց եղբայրների կործանմամբ. և այդ պատճառով նրանք կանգնեցին՝ ցրելու թագավորի հոտերը:

36 Բայց աԱմմոնն առաջ կանգնեց ու սկսեց քարեր նետել նրանց վրա իր պարսատիկով. այո, զորեղ ուժով էր նա քարեր նետում նրանց մեջ. և այսպես նա սպանեց նրանցից մի բքանիսին, այնպես, որ նրանք սկսեցին ապշած մնալ նրա ուժի վրա. սակայն նրանք բարկացած էին իրենց եղբայրների սպանության պատճառով, և նրանք վճռել էին, որ նա պետք է ընկներ. հետևաբար, տեսնելով, որ նրանք չէին գկարողանում խփել նրան իրենց քարերով, նրանք առաջ եկան՝ մահակներով սպանելու նրան:

37 Բայց, ահա ամեն մարդուն, որ բարձրացնում էր իր մահակը զարկելու Ամմոնին, նա հատում էր նրանց բազուկներն իր սրով, քանզի նա ետ էր մղում նրանց հարվածները՝ զարկելով նրանց բազուկներին իր սրի սայրով, այնպես որ նրանք սկսեցին ապշած մնալ, և սկսեցին փախչել նրա առաջից. այո, և նրանք թվով քիչ չէին. և նա ստիպեց նրանց փախչել իր բազկի ուժով:

38 Արդ, նրանցից վեցն ընկել էին պարսատիկից, բայց իր սրով նա ոչ մեկին չէր սպանել, բացի նրանց ղեկավարից. և նա հատել էր այնքան նրանց բազուկներից, որքան բարձրացվել էին նրա դեմ, և դրանք քիչ չէին:

39 Եվ երբ նա քշեց նրանց հեռու, նա վերադարձավ, և նրանք ջուր տվեցին իրենց հոտերին ու վերադարձրին նրանց դեպի թագավորի արոտավայրը, և ապա գնացին ներս թագավորի մոտ՝ տանելով բազուկները, որոնք հատվել էին Ամմոնի սրով նրանցից, ովքեր ջանում էին սպանել նրան. և դրանք տարան ներս՝ թագավորի մոտ, որպես մի վկայություն այն բաների, որ նրանք արել էին: