Սուրբ գրություններ
3 Նեփի 7


Գլուխ 7

Գլխավոր դատավորը սպանվում է, կառավարությունը կործանվում է, և ժողովուրդը բաժանվում է տոհմերի – Հակոբը՝ մի հակաքրիստոս, դառնում է թագավոր մի գաղտնի խմբակցության վրա – Նեփին քարոզում է ապաշխարություն և հավատք առ Քրիստոս – Հրեշտակներ են ծառայում նրան ամեն օր, և նա բարձրացնում է իր եղբորը մեռելներից – Շատերն ապաշխարում են և մկրտվում: Մոտ 30–33թթ. Ք.ծ.հ.:

1 Այժմ ահա, ես ցույց կտամ ձեզ, որ նրանք չհաստատեցին թագավոր երկրի վրա. այլ այս նույն տարում, այո, երեսուներորդ տարում, նրանք դատավորական աթոռի վրա կործանեցին, այո, սպանեցին երկրի գլխավոր դատավորին:

2 Եվ ժողովուրդը բաժանվեց մեկը մյուսի դեմ. և նրանք մեկը մյուսից բաժանվեցին տոհմերով, ամեն մարդ ըստ իր ընտանիքի և իր ցեղի և ընկերների. և այսպես նրանք տապալեցին երկրի կառավարությունը:

3 Եվ ամեն տոհմ նշանակեց մի ղեկավար կամ առաջնորդ իր վրա. և այսպես, նրանք դարձան տոհմեր և տոհմերի առաջնորդներ:

4 Արդ ահա, չկար ոչ մի մարդ նրանց մեջ, որ չունենար մեծ ընտանիք, և շատ ցեղակիցներ ու ընկերներ. հետևաբար, նրանց տոհմերը դարձան չափազանց մեծ:

5 Արդ, այս բոլորը կատարվեց, և նրանց մեջ դեռևս պատերազմներ չկային. և բոլոր այս անօրինությունը եկել էր ժողովրդի վրա, որովհետև նրանք աանձնատուր էին եղել Սատանայի իշխանությանը:

6 Եվ կառավարության կանոնակարգը կործանվեց, նրանց ընկերների ու ցեղակիցների ագաղտնի խմբակցության պատճառով, ովքեր սպանեցին մարգարեներին:

7 Եվ նրանք մեծ հակառակություն առաջացրեցին երկրում, այնպես որ ժողովրդի առավել արդարակյաց մասը՝ գրեթե բոլորը, դարձան ամբարիշտ. այո, նրանց մեջ կային արդար մարդիկ, բայց՝ քիչ:

8 Եվ այսպիսով վեց տարի չէր անցել, երբ ժողովրդի մեծ մասը շրջվեց իր արդարակեցությունից, ինչպես շունը դեպի իր ափսխածը, կամ ինչպես խոզը դեպի իր թավալվելը ցեխի մեջ:

9 Այժմ այդ գաղտնի խմբակցությունը, որը բերել էր այսպիսի մեծ անօրինություն ժողովրդի վրա, ի մի հավաքվեց, և իրենց գլխավոր դրեց մի մարդու, որին նրանք կոչում էին Հակոբ.

10 Եվ նրանք կոչեցին նրան իրենց թագավոր. ուստի նա դարձավ թագավոր այս ամբարիշտ ավազակախմբի վրա. և նա ամենագլխավորներից մեկն էր, որը տվել էր իր ձայնը մարգարեների դեմ, որոնք վկայեցին Հիսուսի մասին:

11 Եվ եղավ այնպես, որ նրանք այնքան մեծ չէին թվով, ինչպես տոհմերն այն մարդկանց, որոնք միավորված էին միմյանց հետ, թեև իրենց առաջնորդները հաստատել էին իրենց օրենքները՝ ամեն մեկը համաձայն իր տոհմի. այնուամենայնիվ, նրանք թշնամիներ էին. չնայած արդարակյաց ժողովուրդ չէին, սակայն նրանք ատելությամբ էին միավորված հանդեպ նրանց, ովքեր մտել էին ուխտի մեջ՝ կործանելու կառավարությունը:

12 Հետևաբար, Հակոբը տեսնելով, որ իրենց թշնամիներն ավելի մեծաթիվ էին, քան իրենք, նա լինելով ավազակախմբի թագավորը, ուստի հրամայեց իր մարդկանց, որ նրանք փախուստի դիմեն դեպի երկրի ամենահյուսիսային մասը, և այնտեղ իրենց համար աթագավորություն ստեղծեն, մինչև որ նրանց կմիանան պառակտիչները (քանզի նա հուսադրեց նրանց, որ լինելու էին շատ պառակտիչներ), և նրանք կդառնան բավականաչափ ուժեղ՝ կռվելու մարդկանց տոհմերի հետ. և նրանք արեցին այդպես:

13 Եվ այնքան սրընթաց էր նրանց արշավը, որ հնարավոր չեղավ խափանել այն, նախքան ժողովրդից նրանց խույս տալը: Եվ այսպես ավարտվեց երեսուներորդ տարին. և այսպիսին էր Նեփիի ժողովրդի վիճակը:

14 Եվ եղավ այնպես երեսունևմեկերորդ տարում, որ նրանք բաժանվեցին տոհմերի, ամեն մարդ ըստ իր ընտանիքի, ցեղի և ընկերների. այնուամենայնիվ, նրանք եկել էին մի համաձայնության, որ չէին գնա պատերազմելու մեկը մյուսի դեմ. բայց նրանք միավորված չէին իրենց օրենքներով և իրենց կառավարման ձևով, քանզի դրանք հաստատվել էին ըստ նրանց խելքի, ովքեր իրենց գլխավորներն ու իրենց առաջնորդներն էին: Սակայն նրանք հաստատել էին շատ խիստ օրենքներ, որ մի տոհմ չպիտի ոտնձգություն աներ մյուսի դեմ, այնպես որ ինչ-որ չափով նրանք խաղաղություն ունեցան երկրում. այնուամենայնիվ, նրանց սրտերը շրջվել էին Տիրոջից՝ իրենց Աստծուց, և նրանք քարկոծում էին մարգարեներին և դուրս էին գցում նրանց իրենց միջից:

15 Եվ եղավ այնպես, որ աՆեփին,– նրան այցելած լինելով հրեշտակներ և նաև Տիրոջ ձայնը, ուստի, տեսնելով հրեշտակներ և ականատես լինելով և իրեն տրված զորություն ունենալով, որ կարողանա իմանալ Քրիստոսի ծառայության մասին, և նաև ականատես լինելով նրանց արագ վերադարձին արդարակեցությունից դեպի ամբարշտություն ու պղծություններ.

16 Ուստի, վշտացած լինելով նրանց սրտերի կարծրությունից և նրանց մտքերի կուրությունից,– նա առաջ գնաց նրանց մեջ այդ նույն տարում, և սկսեց համարձակորեն վկայել ապաշխարություն և մեղքերի թողություն՝ առ Տեր Հիսուս Քրիստոսը հավատքի միջոցով:

17 Եվ նա շատ բաներ սովորեցրեց նրանց. և դրանցից բոլորը չեն կարող գրվել, և գրել դրանց մի մասը բավարար չէր լինի, ուստի դրանք չեն գրվել այս գրքում: Եվ Նեփին սովորեցնում էր ազորությամբ և մեծ իշխանությամբ:

18 Եվ եղավ այնպես, որ նրանք բարկացան նրա վրա, հատկապես այն պատճառով, որ նա ուներ ավելի մեծ զորություն, քան իրենք, քանզի աանհնարին էր, որ նրանք չհավատային նրա խոսքերին, քանզի այնքան մեծ էր նրա հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոսը, որ հրեշտակներ էին ծառայում նրան ամեն օր:

19 Եվ Հիսուսի անունով նա դուրս հանեց դևեր և ապիղծ ոգիներ. նույնիսկ իր եղբորը բարձրացրեց մեռելներից՝ մարդկանց կողմից նրա քարկոծվելուց և մահվան դատապարտվելուց հետո:

20 Եվ ժողովուրդը տեսավ դա, և վկան էր դրա, և բարկացավ նրա վրա՝ նրա զորության պատճառով. և Հիսուսի անունով նա արեց ժողովրդի աչքի առաջ ուրիշ աշատ հրաշքներ:

21 Եվ եղավ այնպես, որ երեսունևմեկերորդ տարին անցավ, և կային, բայց՝ քչերը, ովքեր դարձի եկան առ Տերը. բայց բոլոր նրանք, ովքեր դարձի եկան, իսկապես ցույց տվեցին ժողովրդին, որ իրենց այցելել էր Աստծո զորությունն ու Հոգին, որը Հիսուս Քրիստոսում էր, որին նրանք հավատում էին:

22 Եվ բոլոր նրանք, որոնցից դևեր դուրս հանվեցին, և որոնք բուժվեցին իրենց հիվանդություններից ու իրենց տկարություններից, իսկապես հայտնեցին ժողովրդին, որ նրանք ներգործվել էին Աստծո Հոգուց, և բուժվել էին. և նրանք ցույց տվեցին նշաններ նույնպես, և արեցին մի քանի հրաշքներ ժողովրդի մեջ:

23 Այսպես անցավ երեսունևերկուերորդ տարին ևս: Եվ Նեփին աղաղակում էր առ ժողովուրդը երեսունևերեքերորդ տարվա սկզբին. և նա քարոզում էր նրանց ապաշխարություն և մեղքերի թողություն:

24 Արդ, ես կկամենայի նաև հիշեցնել ձեզ, որ չկար մեկը, որ բերված լիներ ապաշխարության, որը աչմկրտվեր ջրով.

25 Հետևաբար, այս ծառայության համար կային Նեփիի կողմից կարգված տղամարդիկ, որպեսզի բոլոր նրանք ովքեր կգային նրանց մոտ, մկրտվեին ջրով, և դա՝ որպես մի ապացույց և մի վկայություն Աստծո առաջ և ժողովրդին, որ իրենք ապաշխարել էին և ստացել իրենց մեղքերին աթողություն:

26 Եվ եղան շատերն այս տարվա սկզբին, որ մկրտվեցին ապաշխարության համար. և այսպես անցավ տարվա մեծ մասը: