3 Նեփի 26
նախորդ հաջորդ

Գլուխ 26

Հիսուսը մեկնաբանում է բոլոր բաները՝ սկզբից մինչև վերջ – Մանուկներն ու երեխաներն արտաբերում են զարմանալի բաներ, որոնք չեն կարող գրվել – Քրիստոսի Եկեղեցում՝ նրանք ունեն բոլոր բաներն ընդհանուր իրենց մեջ: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

1 Եվ այժմ եղավ այնպես, որ երբ Հիսուսն ասաց այս բաները, նա մեկնաբանեց դրանք բազմությանը. և նա մեկնաբանեց նրանց բոլոր բաները՝ թե՛ մեծ և թե՛ փոքր:

2 Եվ նա ասաց. աԱյս սուրբ գրությունները, որ դուք չունեիք, Հայրը պատվիրեց, որ ես տամ ձեզ. քանզի դա նրա իմաստությամբ է, որպեսզի դրանք տրվեն ապագա սերունդներին:

3 Եվ նա մեկնաբանեց բոլոր բաները, նույնիսկ սկսած սկզբից, մինչև այն ժամանակը, երբ նա պիտի գա իր ափառքով. այո, նույնիսկ բոլոր բաները, որոնք պիտի գան երկրի երեսին, և մինչև իսկ բտարրերը պիտի հալվեն կիզող կրակով, և երկիրը պիտի գգալարվի մագաղաթի պես, և երկինքներն ու երկիրը պիտի անց կենան.

4 Եվ նույնիսկ մինչև այն ամեծ և վերջին օրը, երբ բոլոր ժողովուրդները, և բոլոր ցեղերը, և բոլոր ազգերն ու լեզուները պիտի բկանգնեն Աստծո առաջ՝ դատվելու ըստ իրենց գործերի, լինեն դրանք բարի, թե լինեն դրանք չար,

5 Եթե դրանք լինեն բարի՝ դեպի ահարությունը հավիտենական կյանքի. և եթե դրանք լինեն չար՝ դեպի հարությունը նզովքի. լինելով զուգահեռ, մեկը՝ մի կողմից, իսկ մյուսը՝ մյուս կողմից, համաձայն այն ողորմության և բարդարադատության և սրբության, որը Քրիստոսում է, որը կար գնախքան աշխարհը եղավ:

6 Եվ այժմ չի կարող գրվել այս գրքում նույնիսկ մեկ ահարյուրերորդ մասն այն բաների, որոնք Հիսուսն իրոք սովորեցրեց ժողովրդին.

7 Բայց ահա Նեփիի աթիթեղները մեծ մասամբ պարունակում են այն բաները, որոնք նա սովորեցրեց ժողովրդին:

8 Եվ ես գրում եմ այս բաները, որոնք փոքրագույն մասն են այն բաների, որոնք նա սովորեցրեց ժողովրդին. և ես գրել եմ դրանք այն նպատակով, որ դրանք ահեթանոսներից կրկին բերվեն այս ժողովրդին, համաձայն այն խոսքերի, որոնք ասաց Հիսուսը:

9 Եվ երբ նրանք ստացած կլինեն սա, որն անհրաժեշտ է, որ նրանք ունենան, առաջինը՝ փորձելու նրանց հավատքը, և եթե դա լինի այնպես, որ նրանք հավատան այս բաներին, այն ժամանակ աավելի մեծ բաներ հայտնի կդարձվեն նրանց:

10 Եվ եթե լինի այնպես, որ նրանք չհավատան այս բաներին, այն ժամանակ ավելի մեծ բաները ետ ակպահվեն նրանցից՝ ի դատապարտումն իրենց:

11 Ահա, ես պատրաստվում էի գրել դրանք բոլորը, ինչ փորագրված էր Նեփիի թիթեղների վրա, բայց Տերն արգելեց դա՝ ասելով. Ես ակփորձեմ իմ ժողովրդի հավատքը:

12 Հետևաբար, ես՝ Մորմոնս, գրում եմ այն բաները, որոնք պատվիրվել է ինձ Տիրոջ կողմից: Եվ այժմ ես՝ Մորմոնս, ավարտում եմ խոսքս, և սկսում եմ գրել այն բաները, որոնք պատվիրվել են ինձ:

13 Հետևաբար, ես կկամենայի, որ դուք հասկանաք, որ Տերը, իրոք, երեք օրերի ընթացքում սովորեցրեց ժողովրդին. և դրանից հետո, նա իրեն հաճախ ացույց տվեց նրանց, և հաճախ կտրեց բհացը, և օրհնեց այն, և տվեց այն նրանց:

14 Եվ եղավ այնպես, որ նա սովորեցրեց և ծառայեց այն բազմության աերեխաներին, որոնց մասին խոսվել է, և նա բարձակեց նրանց լեզուները, և նրանք ասացին իրենց հայրերին մեծ ու զարմանալի բաներ, նույնիսկ ավելի մեծ, քան նա բացահայտել էր ժողովրդին. և նա արձակեց նրանց լեզուները, այնպես որ նրանք կարողացան խոսել:

15 Եվ եղավ այնպես, որ նրա երկինք համբարձվելուց հետո, երբ նա իրեն ցույց էր տվել նրանց երկրորդ անգամ, և գնացել Հոր մոտ, հետո, երբ աբժշկել էր բոլոր նրանց հիվանդներին, և նրանց կաղերին, և բացել էր նրանց կույրերի աչքերը, և բացել խուլերի ականջները, և իրոք, արել էր ամեն ձևի բժշկություններ նրանց մեջ, և մեռելներից բարձրացրել մի մարդու, և նրանց ցույց տվել իր զորությունը, և համբարձվել Հոր մոտ,

16 Ահա, եղավ այնպես, հաջորդ օրը, որ բազմությունն ի մի հավաքվեց, և նրանք թե՛ տեսան, թե՛ լսեցին այդ երեխաներին. այո՛, նույնիսկ ամանկիկները բացեցին իրենց բերաններն ու արտաբերեցին զարմանալի բաներ. և այն բաները, որոնք նրանք արտաբերեցին, արգելվեցին, որ ոչ մի մարդ դրանք չպետք է գրեր:

17 Եվ եղավ այնպես, որ աաշակերտները, ում Հիսուսն ընտրել էր, սկսեցին այդ ժամանակից ի վեր բմկրտել և սովորեցնել բոլոր նրանց, ովքեր եկան նրանց մոտ. և բոլոր նրանք, ովքեր մկրտվեցին Հիսուսի անունով, լցվեցին Սուրբ Հոգով:

18 Եվ նրանցից շատերը տեսան ու լսեցին անասելի բաներ, որոնք օրինական աչէ, որ գրվեն:

19 Եվ նրանք սովորեցնում էին և ծառայում մեկը մյուսին. և նրանց մեջ աբոլոր բաներն բընդհանուր էին՝ ամեն մարդ արդար վարվելով մեկը մյուսի հետ:

20 Եվ եղավ այնպես, որ նրանք անում էին բոլոր բաները, ճիշտ ինչպես Հիսուսն էր պատվիրել նրանց:

21 Եվ նրանք, ովքեր մկրտվեցին Հիսուսի անունով, կոչվեցին Քրիստոսի աեկեղեցի: