3 Նեփի 18
նախորդ հաջորդ

Գլուխ 18

Հիսուսը Նեփիացիների մեջ հաստատում է հաղորդությունը – Նրանց պատվիրվում է միշտ աղոթել նրա անունով – Նրանք, ովքեր ուտում են նրա մարմինը և խմում են նրա արյունը անարժանորեն, նզովվում են – Աշակերտներին տրվում է զորություն՝ շնորհելու Սուրբ Հոգին: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

1 Եվ եղավ այնպես, որ Հիսուսը պատվիրեց իր աշակերտներին, որ նրանք մի քիչ ահաց ու գինի բերեն իր համար:

2 Եվ մինչ նրանք գնացել էին հացի և գինու ետևից, նա պատվիրեց բազմությանը, որ նրանք նստեն գետնին:

3 Եվ երբ աշակերտները եկան ահացի և գինու հետ, նա վերցրեց հացից, և կտրեց ու օրհնեց այն. և նա տվեց աշակերտներին ու պատվիրեց, որ նրանք ուտեն:

4 Եվ երբ նրանք կերան և հագեցան, նա պատվիրեց, որ նրանք տան բազմությանը:

5 Եվ երբ բազմությունը կերավ և հագեցավ, նա ասաց աշակերտներին. Ահա, մեկը կարգված պիտի լինի ձեր մեջ, և ես կտամ նրան իշխանություն, որ նա ակտրի հացն ու օրհնի այն, և տա այն իմ եկեղեցու ժողովրդին՝ բոլոր նրանց, ովքեր կհավատան և կմկրտվեն իմ անունով:

6 Եվ դուք միշտ պիտի հետևեք, որ անեք դա, ճիշտ ինչպես ես արեցի, ճիշտ ինչպես ես կտրեցի հացը և օրհնեցի այն, և տվեցի ձեզ:

7 Եվ այս պիտի դուք անեք՝ ի ահիշատակ իմ մարմնի, որը ես ցույց եմ տվել ձեզ: Եվ դա կլինի մի վկայություն Հորը, որ դուք միշտ հիշում եք ինձ: Եվ եթե դուք միշտ հիշեք ինձ, դուք իմ Հոգին կունենաք ձեզ հետ:

8 Եվ եղավ այնպես, որ երբ նա ասաց այս խոսքերը, նա պատվիրեց իր աշակերտներին, որ նրանք վերցնեն բաժակի գինուց և խմեն այն, և որ նրանք տան նաև բազմությանը, որ նրանք էլ խմեն այն:

9 Եվ եղավ այնպես, որ նրանք արեցին այդպես, և խմեցին այն ու հագեցան. և նրանք տվեցին բազմությանը, և նրանք խմեցին, և նրանք հագեցան:

10 Եվ երբ աշակերտներն արեցին այս, Հիսուսն ասաց նրանց. Օրհնվա՛ծ եք դուք, այս բանի համար, որ դուք արեցիք, քանզի այս է իմ պատվիրանների կատարումը, և այս վկայում է Հորը, որ դուք հոժար եք անել այն, ինչ ես պատվիրել եմ ձեզ:

11 Եվ այս պիտի դուք միշտ անեք նրանց համար, ովքեր ապաշխարում և մկրտվում են իմ անունով. և դուք պիտի դա անեք ի հիշատակ իմ արյան, որը ես հեղել եմ ձեզ համար, որ դուք կարողանաք վկայել Հորը, որ դուք միշտ հիշում եք ինձ: Եվ եթե դուք միշտ հիշում եք ինձ, դուք իմ Հոգին կունենաք ձեզ հետ:

12 Եվ ես տալիս եմ ձեզ մի պատվիրան, որ դուք պիտի անեք այս բաները: Եվ եթե դուք միշտ անեք այս բաները, օրհնվա՛ծ եք դուք, քանզի դուք կառուցված եք իմ ավեմի վրա:

13 Բայց ովքեր, որ ձեր մեջ անեն ավելի կամ պակաս, քան այս, կառուցված չեն իմ վեմի վրա, այլ կառուցված են ավազե հիմքի վրա. և երբ անձրևը տեղա, և ջրհեղեղները գան, և քամիները փչեն և զարկեն նրանց, նրանք ակընկնեն, և դժոխքի բդռները բաց են՝ պատրաստ ընդունելու նրանց:

14 Ուստի, օրհնված եք դուք, եթե դուք պահեք իմ պատվիրանները, որոնք Հայրը պատվիրել է ինձ, որ ես տամ ձեզ:

15 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ դուք պետք է արթուն լինեք և միշտ աաղոթեք, որ չլինի թե գայթակղվեք դևի կողմից ու գերության տարվեք նրա կողմից:

16 Եվ ինչպես ես աղոթեցի ձեր մեջ, ճիշտ նույնպես դուք պետք է աղոթեք իմ եկեղեցում՝ իմ ժողովրդի մեջ, ովքեր ապաշխարում և մկրտվում են իմ անունով: Ահա, ե՛ս եմ ալույսը. ես բօրինակ եմ ծառայում ձեզ համար:

17 Եվ եղավ այնպես, որ երբ Հիսուսն ասաց այս խոսքերն իր աշակերտներին, նա կրկին շրջվեց դեպի բազմությունը և ասաց նրանց.

18 Ահա, ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք պետք է արթուն կենաք և միշտ աղոթեք, որ չլինի թե մտնեք գայթակղության մեջ. քանզի աՍատանան փափագում է տիրել ձեզ, որ կարողանա ցորենի պես մաղել ձեզ:

19 Ուստի դուք պետք է միշտ աղոթեք Հորը՝ իմ անունով.

20 Եվ աինչ որ դուք խնդրեք Հորը, իմ անունով, ինչ որ ճիշտ է, հավատալով, որ դուք կստանաք, ահա այն կտրվի ձեզ:

21 աԱղոթեք Հորը ձեր ընտանիքներում, միշտ իմ անունով, որպեսզի ձեր կանայք և ձեր զավակները կարողանան օրհնվել:

22 Եվ ահա, դուք պիտի հաճախ հավաքվեք միասին. և չպիտի որևէ մարդու արգելեք ձեզ մոտ գալ, երբ միասին հավաքվեք, այլ թույլ տվեք նրանց, որ նրանք կարողանան գալ ձեզ մոտ, և մի արգելեք նրանց.

23 Բայց դուք պիտի աաղոթեք նրանց համար, և չպիտի դուրս գցեք նրանց. և եթե այնպես լինի, որ նրանք հաճախ ձեզ մոտ գան, դուք պետք է աղոթեք նրանց համար Հորը՝ իմ անունով:

24 Ուստի, բարձր պահեք ձեր ալույսը, որպեսզի այն լույս տա աշխարհին: Ահա, ե՛ս եմ բլույսը, որը դուք պետք է բարձր պահեք, ա՛յն, ինչ դուք տեսաք ինձ անելիս: Ահա, դուք տեսաք, որ ես աղոթեցի Հորը, և դուք բոլորդ ականատես եղաք:

25 Եվ դուք տեսնում եք, որ ես պատվիրեցի, որ աձեզանից ոչ ոք հեռու չգնա, այլ ավելի ճիշտ պատվիրեցի, որ դուք գաք ինձ մոտ, որպեսզի կարողանաք բշոշափել և տեսնել. ճիշտ նույնպես դուք պիտի անեք աշխարհին. և ով որ խախտում է այս պատվիրանը, թույլ է տալիս իրեն գայթակղության տարվելու:

26 Եվ այժմ եղավ այնպես, որ երբ Հիսուսն ասաց այս խոսքերը, նա կրկին ուղղեց իր աչքերն աշակերտների վրա, որոնց նա ընտրել էր, և ասաց նրանց.

27 Ահա, ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ես տալիս եմ ձեզ ևս մեկ պատվիրան, և այնուհետև ես պետք է գնամ իմ աՀոր մոտ, որպեսզի ես կարողանամ կատարել բմյուս պատվիրանները, որոնք նա տվել է ինձ:

28 Եվ այժմ ահա, այս է պատվիրանը, որը ես տալիս եմ ձեզ, որ դուք չպետք է թույլ տաք որևէ մեկին գիտակցաբար աանարժանորեն բճաշակել իմ մարմնից ու արյունից, երբ դուք սպասավորեք այն.

29 Քանզի ով որ ուտում և խմում է իմ մարմինն ու աարյունն բանարժանորեն, ուտում և խմում է նզովք իր հոգուն. ուստի, եթե դուք գիտեք, որ որևէ մարդ անարժան է՝ ուտելու և խմելու իմ մարմնից ու արյունից, դուք պետք է արգելեք նրան:

30 Այնուամենայնիվ, դուք չպետք է դուրս ագցեք նրան ձեր միջից, այլ դուք պետք է ծառայեք նրան, և պետք է աղոթեք նրա համար Հորը՝ իմ անունով. և եթե լինի այնպես, որ նա ապաշխարի ու մկրտվի իմ անունով, այդ դեպքում դուք պիտի ընդունեք նրան, և սպասավորեք նրան իմ մարմնից ու արյունից:

31 Բայց եթե նա չի ապաշխարում, նա չպետք է համարվի իմ ժողովրդի թվում, որ նա չկարողանա կործանել իմ ժողովրդին, քանզի ահա ես գիտեմ աիմ ոչխարներին, և նրանք համրված են:

32 Այնուամենայնիվ, դուք չպետք է դուրս գցեք նրան ձեր ժողովարաններից, կամ ձեր պաշտամունքի վայրերից, քանզի այդպիսիներին դուք պետք է շարունակեք ծառայել. քանզի դուք չգիտեք, միգուցե նրանք վերադառնան ու ապաշխարեն, և գան ինձ մոտ սրտի ողջ նվիրվածությամբ, և ես ակբժշկեմ նրանց. և դուք կլինեք նրանց փրկության բերելու միջոցը:

33 Հետևաբար, պահեք այս խոսքերը, որոնք ես պատվիրել եմ ձեզ, որպեսզի դուք չգաք ադատապարտության տակ. քանզի վա՜յ նրան, ում Հայրը դատապարտում է:

34 Եվ ես տալիս եմ ձեզ այս պատվիրանները վիճաբանությունների պատճառով, որոնք եղել են ձեր մեջ: Եվ օրհնված եք դուք, եթե դուք ավիճաբանություններ չունեք ձեր մեջ:

35 Եվ այժմ ես գնում եմ Հոր մոտ, որովհետև անհրաժեշտ է, որ ես գնամ Հոր մոտ՝ ահանուն ձեզ:

36 Եվ եղավ այնպես, որ երբ Հիսուսն ավարտեց այս խոսքերը, նա իր աձեռքով դիպավ բաշակերտներին, որոնց ընտրել էր, մեկ առ մեկ, նույնիսկ մինչև դիպավ նրանց բոլորին, և նա խոսում էր նրանց հետ, երբ դիպչում էր նրանց:

37 Եվ բազմությունը չլսեց խոսքերը, որոնք նա խոսեց, ուստի նա չվկայեց. բայց աշակերտները վկայեցին, որ նա տվեց իրենց ազորություն՝ շնորհելու բՍուրբ Հոգին: Եվ ես ցույց կտամ ձեզ հետագայում, որ այս վկայությունը ճշմարիտ է:

38 Եվ եղավ այնպես, որ երբ Հիսուսը դիպավ նրանց բոլորին, մի աամպ եկավ և ստվերեց բազմությանը, այնպես որ նրանք չկարողացան տեսնել Հիսուսին:

39 Եվ մինչ նրանք ստվերված էին, նա հեռացավ նրանցից և համբարձվեց երկինք: Եվ աշակերտները տեսան ու վկայեցին, որ նա կրկին համբարձվեց երկինք: