3 Նեփի 17
նախորդ հաջորդ

Գլուխ 17

Հիսուսը պատվիրում է ժողովրդին խորհել իր խոսքերի մասին և աղոթել՝ հասկանալու համար – Նա բժշկում է նրանց հիվանդներին – Նա աղոթում է ժողովրդի համար՝ գործածելով մի լեզու, որը չի կարող գրվել – Հրեշտակներ են սպասավորում և կրակն օղակում է նրանց փոքրիկներին: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

1 Ահա, արդ եղավ այնպես, որ երբ Հիսուսը խոսեց այս խոսքերը, նա կրկին նայեց շուրջբոլորը՝ բազմության վրա, և նա ասաց նրանց. Ահա, իմ աժամանակը մոտ է:

2 Ես զգում եմ, որ դուք թույլ եք, որ դուք չեք կարող ահասկանալ իմ բոլոր խոսքերը, որոնք ինձ պատվիրվել է Հորից՝ խոսել ձեզ համար այս պահին:

3 Ուստի, գնացեք ձեր տները, և ախորհեք այն բաների վրա, որոնք ես ասացի, և հարցրեք Հորը՝ իմ անունով, որպեսզի դուք կարողանաք հասկանալ, և բպատրաստել ձեր մտքերը գէգուցվա համար, և ես գալու եմ ձեզ մոտ կրկին:

4 Սակայն այժմ ես ագնում եմ Հոր մոտ, և նաև, որ բցույց տամ ինձ Իսրայելի գկորած ցեղերին, քանզի նրանք կորած չեն Հոր համար, քանզի նա գիտի, թե ուր է ինքը տարել նրանց:

5 Եվ եղավ այնպես, որ երբ Հիսուսն այսպես խոսեց, նա կրկին աչք ածեց շուրջբոլորը՝ բազմության վրա, և տեսավ՝ նրանք արտասվում էին, և նայում էին նրա վրա սևեռուն, կարծես կամենում էին խնդրել նրան՝ մի քիչ էլ մնալ իրենց հետ:

6 Եվ նա ասաց նրանց. Ահա, իմ սիրտը լցված է ակարեկցանքով հանդեպ ձեզ:

7 Ունե՞ք ձեր մեջ այնպիսիք, որ հիվանդ են: Բերե՛ք նրանց այստեղ: Ունե՞ք դուք կաղեր, կամ կույրեր, կամ խեղվածներ, կամ հաշմանդամներ, կամ բորոտներ, կամ որ չորացած են, կամ, որ խուլ են, կամ, որ չարչարված են ինչ-որ ձևով: Բերե՛ք նրանց այստեղ, և ես կբժշկեմ նրանց, քանզի ես կարեկցանք ունեմ ձեզ վրա. իմ սիրտը լցված է ողորմությամբ:

8 Քանզի ես զգում եմ, որ դուք փափագում եք, որ ես ցույց տամ ձեզ, թե ինչ եմ արել ձեր եղբայրների համար Երուսաղեմում, քանզի ես տեսնում եմ, որ ձեր ահավատքը բբավարար է, որ ես բժշկեմ ձեզ:

9 Եվ եղավ այնպես, որ երբ նա այսպես խոսեց, ողջ բազմությունը, միախմբված գնաց առաջ՝ իրենց հիվանդներով և իրենց չարչարվածներով, իրենց կաղերով և իրենց կույրերով և իրենց խուլերով, և բոլոր նրանց հետ, որոնք չարչարված էին ինչ-որ ձևով. և նա աբժշկեց նրանցից ամեն մեկին, երբ նրանք առաջ բերվեցին՝ նրա մոտ:

10 Եվ նրանք բոլորը՝ և՛ նրանք, ովքեր բժշկվել էին, և՛ նրանք, ովքեր առողջ էին, վար խոնարհվեցին նրա ոտքերի մոտ և երկրպագեցին նրան. և բոլոր նրանք, ովքեր կարողացան գալ, քանզի բազմությունը ահամբուրում էր նրա ոտքերը, այնպես որ նրանք լվացին նրա ոտքերն իրենց արցունքներով:

11 Եվ եղավ այնպես, որ նա պատվիրեց, որ իրենց ափոքր երեխաներին բերեն:

12 Այսպիսով նրանք բերեցին իրենց փոքր երեխաներին և դրեցին նրանց ներքև՝ գետնի վրա, նրա շուրջը, և Հիսուսը կանգնեց մեջտեղում. և բազմությունը ճանապարհ տվեց, մինչև նրանք բոլորը բերվեցին նրա մոտ:

13 Եվ եղավ այնպես, որ երբ նրանք բոլորը բերվեցին, և Հիսուսը կանգնած էր մեջտեղում, նա պատվիրեց բազմությանը, որ նրանք ածնկի իջնեն գետնի վրա:

14 Եվ եղավ այնպես, որ երբ նրանք ծնկի իջան գետնի վրա, Հիսուսն իր ներսում խռովվեց և ասաց. Հա՜յր, ես աանհանգստացած եմ Իսրայելի տան ժողովրդի ամբարշտության պատճառով:

15 Եվ երբ նա ասաց այս խոսքերը, նա ինքը ևս ծնկի իջավ գետնի վրա. և ահա նա աղոթեց Հորը, և այն բաները, որ նա աղոթեց, չեն կարող գրվել, և բազմությունը, որը լսեց նրան, վկայություն բերեց:

16 Եվ այս ձևով են նրանք վկայում. աԱչքը երբևէ չի տեսել, ոչ էլ ականջը լսել, նախկինում, այնպիսի մեծ և սքանչելի բաներ, ինչպիսիք մենք տեսանք ու լսեցինք Հիսուսին Հոր հետ խոսելիս.

17 Եվ ոչ մի ալեզու չի կարող խոսել, ոչ էլ կարող է գրվել որևէ մարդու կողմից, ոչ էլ կարող է մարդկանց սրտերը երևակայել այնպիսի մեծ և սքանչելի բաներ, ինչպիսիք մենք թե՛ տեսանք, թե՛ լսեցինք Հիսուսին խոսելիս. և ոչ մեկը չի կարող երևակայել այն ուրախությունը, որը լցրեց մեր հոգիներն այն պահին, երբ մենք լսում էինք նրան՝ մեզ համար Հորն աղոթելիս:

18 Եվ եղավ այնպես, որ երբ Հիսուսը վերջ դրեց Հորն աղոթելուն, նա վեր կացավ. սակայն այնքան մեծ էր բազմության ացնծությունը, որ նրանք ուժասպառ էին եղել:

19 Եվ եղավ այնպես, որ Հիսուսը խոսեց նրանց հետ և խնդրեց նրանց վեր կենալ:

20 Եվ նրանք վեր կացան գետնից, և նա ասաց նրանց. Օրհնվա՛ծ եք դուք ձեր հավատքի համար: Եվ այժմ, ահա, իմ ցնծությունը լիակատար է:

21 Եվ երբ նա ասաց այս խոսքերը, նա աարտասվեց, և բազմությունը վկայեց դա, և նա վերցրեց նրանց փոքր երեխաներին, մեկ առ մեկ, և բօրհնեց նրանց, և նրանց համար աղոթեց Հորը:

22 Եվ երբ նա արեց այս, նա կրկին արտասվեց.

23 Եվ նա խոսեց բազմության հետ, և ասաց նրանց. Նայե՛ք ձեր փոքրիկներին:

24 Եվ երբ նրանք նայեցին՝ տեսնելու համար, նրանք գցեցին իրենց աչքերը դեպի երկինք, և նրանք տեսան երկինքները բաց, և նրանք տեսան հրեշտակներ՝ իջնելիս երկնքից, կարծես թե կրակի մեջ էին. և նրանք իջան վար և աօղակեցին այն փոքրիկների շուրջը, և նրանք, շուրջանակի, օղակված էին կրակով, և հրեշտակները սպասավորում էին նրանց:

25 Եվ բազմությունը տեսավ և լսեց և վկայեց. և նրանք գիտեն, որ իրենց վկայությունը ճիշտ է, քանզի նրանք՝ նրանցից բոլորը, տեսան և լսեցին, ամեն մարդ իր համար. և նրանք թվով մոտ երկու հազար և հինգ հարյուր հոգի էին. և նրանք բաղկացած էին տղամարդկանցից, կանանցից և երեխաներից: