Գլուխ 14
Հիսուսը պատվիրում է՝ մի՛ դատեք. խնդրեք Աստծուց. զգուշացե՛ք կեղծ մարգարեներից – Նա փրկություն է խոստանում նրանց, ովքեր կատարում են Հոր կամքը – Համեմատեք Մատթեոս Է: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:
1 Եվ այժմ եղավ այնպես, որ երբ Հիսուսը խոսեց այս խոսքերը նա կրկին շրջվեց դեպի բազմությունը, և կրկին բաց արեց իր բերանը նրանց համար՝ ասելով. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Մի ադատեք, որ չդատվեք:
2 Քանզի աինչ դատաստանով որ դուք դատեք, դո՛ւք պիտի դատվեք. և ինչ չափով, որ չափեք, դրանով կրկին պիտի չափվի ձեզ:
3 Եվ ինչո՞ւ եք տեսնում շյուղը, որը ձեր եղբոր աչքում է, բայց չեք նկատում գերանը, որ ձեր սեփական աչքում է:
4 Կամ ի՞նչպես կասես քո եղբորը. Թող որ հանեմ շյուղը քո աչքից,– և ահա, մի գերան է քո սեփական աչքում:
5 Դո՛ւ, կեղծավոր, նախ հանիր ագերանը քո սեփական աչքից. և ապա հստակ կտեսնես շյուղը՝ քո եղբոր աչքից հանելու համար:
6 Մի տվեք այն, ինչ ասուրբ է, շներին, ոչ էլ ձեր մարգարիտները գցեք խոզերի առաջ, որ չլինի թե նրանք կոխկրտեն դրանք իրենց ոտքերի տակ և շրջվեն ու պատառոտեն ձեզ:
7 աԽնդրեք, և ձեզ կտրվի. փնտրեք, և դուք կգտնեք. թակեք, և ձեզ համար կբացվի:
8 Քանզի ամեն մեկը, որ խնդրում է, ստանում է. և նա, ով փնտրում է, գտնում է, և նրան, որ թակում է, կբացվի:
9 Կամ ձեզանից ո՞ր մարդը, որից, իր որդին, եթե հաց ուզի, նրան քար կտա:
10 Կամ եթե նա ձուկ ուզի, մի՞թե օձ կտա նրան:
11 Եթե ուրեմն դուք, չար լինելով, գիտեք թե ինչպես բարի պարգևներ տաք ձեր զավակներին, որքան առավել ևս ձեր Հայրը, որը երկնքում է, բարիքներ կտա նրանց, որ խնդրում են իրենից:
12 Հետևաբար, բոլոր բաները, որ դուք կամենում եք, որ մարդիկ անեն ձեզ, նույն ձևով ադուք արեք նրանց, քանզի ա՛յս է օրենքը և մարգարեները:
13 Մտեք անեղ դռնով. քանզի լայն է դուռը և բընդարձակ՝ ճանապարհը, որը տանում է դեպի կործանում, և շատերը կան, որ ներս են մտնում նրանով.
14 Որովհետև նեղ է ադուռը և բանձուկ է ճանապարհը, որը տանում է դեպի կյանք, և գքչերն է, որ գտնում են այն:
15 Զգուշացեք ակեղծ մարգարեներից, ովքեր գալիս են ձեզ մոտ ոչխարների հանդերձներով, բայց ներսից նրանք հոշոտող գայլեր են:
16 Դուք պիտի ճանաչեք նրանց իրենց պտուղներից: Մի՞թե մարդիկ փշերից խաղող են հավաքում, կամ տատասկից՝ թուզ:
17 Ճիշտ նույնպես ամեն բարի ծառ առաջ է բերում բարի պտուղ. բայց չար ծառն առաջ է բերում չար պտուղ:
18 Եվ բարի ծառը չի կարող առաջ բերել չար պտուղ, ոչ էլ չար ծառն առաջ կբերի բարի պտուղ:
19 Ամեն ծառ, որ առաջ չի աբերում բարի պտուղ, կտրվում է և կրակի մեջ գցվում:
20 Ուստի, իրենց ապտուղներից դուք պիտի ճանաչեք նրանց:
21 Ոչ ամեն ոք, ով ասում է ինձ՝ Տե՜ր, Տե՜ր, կմտնի երկնքի արքայությունը. այլ նա, որ անում է իմ Հոր կամքը, որը երկնքում է:
22 Շատերը ակասեն ինձ այն օրը. Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ մենք քո անունով ենք մարգարեացել, և քո անունով ենք դուրս գցել դևեր, և քո անունով արել ենք շատ հրաշագործություններ:
23 Եվ այն ժամանակ ես կհայտարարեմ նրանց. Ես ձեզ երբեք չեմ աիմացել. բհեռացե՛ք ինձանից, դո՛ւք, որ անօրինություն եք գործում:
24 Հետևաբար, ով որ լսում է իմ այս խոսքերը և կատարում դրանք, ես կնմանեցնեմ նրան մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ավեմի վրա,
25 Եվ աանձրևը տեղաց, և ջրհեղեղները եկան, և քամիները փչեցին ու զարկեցին այդ տանը. և այն բչընկավ, քանզի վեմի վրա էր կառուցված:
26 Եվ ամեն մեկը, որ լսի իմ այս խոսքերը և չկատարի դրանք, կնմանեցվի մի հիմար մարդու, որն իր տունը կառուցեց աավազի վրա,
27 Եվ անձրևը տեղաց, և ջրհեղեղները եկան, և քամիները փչեցին ու զարկեցին այդ տանը. և այն ընկավ, և մեծ էր նրա անկումը: