Սուրբ գրություններ
2 Նեփի 4


Գլուխ 4

Լեքին խրատում է և օրհնում իր ժառանգներին – Նա մահանում է և թաղվում – Նեփին հրճվում է Աստծո բարությամբ – Նեփին իր վստահությունը հավիտյան դնում է Տիրոջ վրա: Մոտ 588–570թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ, ես՝ Նեփիս, խոսում եմ մարգարեությունների վերաբերյալ, որոնց մասին խոսել է հայրս՝ աՀովսեփի առնչությամբ, որը տարվել էր Եգիպտոս:

2 Քանզի ահա, նա, արդարև, մարգարեացավ իր ողջ սերնդի վերաբերյալ: Եվ չկան ավելի մեծ ամարգարեություններ, քան նրա գրածները: Եվ նա մարգարեացավ մեր և մեր ապագա սերունդների վերաբերյալ. և դրանք գրված են արույրե թիթեղների վրա:

3 Ուստի, Հովսեփի մարգարեությունների վերաբերյալ խոսելուն վերջ դնելուց հետո, հայրս կանչեց Լամանի զավակներին՝ նրա որդիներին և նրա դուստրերին, և ասաց նրանց. Ահա, իմ որդինե՛ր և իմ դուստրե՛ր, որ իմ աառաջնեկի որդիներն ու դուստրերն եք, ես կցանկանայի, որ դուք ականջ դնեք իմ խոսքերին:

4 Քանզի Տեր Աստված ասել է, որ. աՈրքան որ կպահեք իմ պատվիրանները, դուք կբարգավաճեք երկրի վրա. և որքան որ դուք չեք պահի իմ պատվիրանները, դուք կտրված կլինեք իմ ներկայությունից:

5 Բայց, ահա, իմ որդինե՛ր և իմ դուստրե՛ր, ես չեմ կարող վայր իջնել գերեզմանն իմ, մինչև չթողնեմ մի աօրհնություն ձեզ վրա. քանզի, ահա, ես գիտեմ, որ եթե դուք դաստիարակվեք այն բուղիով, որ դուք պետք է գնաք, դուք չեք հեռանա դրանից:

6 Ուստի, եթե դուք անիծվեք, ահա, ես ձեզ վրա եմ թողնում իմ օրհնությունը, որ անեծքը վերցվի ձեր վրայից և դրվի ձեր ծնողների ագլխին:

7 Ուստի, իմ օրհնության շնորհիվ Տեր Աստված աչի հանդուրժի, որ դուք բնաջնջվեք. ուստի, նա բողորմած կլինի ձեր հանդեպ և ձեր սերնդի հանդեպ հավիտյան:

8 Եվ եղավ այնպես, որ Լամանի որդիների և դուստրերի հետ խոսելուն վերջ դնելուց հետո, նա բերել տվեց Լեմուելի որդիներին ու դուստրերին իր առջև:

9 Եվ նա խոսեց նրանց հետ՝ ասելով. Ահա, իմ որդինե՛ր և իմ դուստրե՛ր, որ իմ երկրորդ որդու որդիներն ու դուստրերն եք. ահա, ես թողնում եմ ձեզ նույն օրհնությունը, որը ես թողեցի Լամանի որդիներին և դուստրերին. ուստի, դուք լիովին չեք կործանվի. այլ, ի վերջո, ձեր սերունդը կօրհնվի:

10 Եվ եղավ այնպես, որ երբ հայրս նրանց հետ խոսելուն վերջ դրեց, ահա, նա խոսեց աԻսմայելի որդիների հետ, այո, և նույնիսկ նրա ողջ գերդաստանի:

11 Եվ նրանց հետ խոսելուն վերջ դնելուց հետո, նա խոսեց Սամի հետ՝ ասելով. Օրհնված ես դու և քո սերունդը. քանզի դու կժառանգես երկիրը քո եղբայր Նեփիի նման: Եվ քո սերունդը կհամարվի նրա սերնդի հետ. և դու կլինես ճիշտ քո եղբոր պես, և քո սերունդը՝ նրա սերնդի պես. և դու օրհնված կլինես քո բոլոր օրերում:

12 Եվ եղավ այնպես, հետո, երբ իմ հայրը՝ Լեքին, խոսել էր իր ողջ գերդաստանի հետ, իր սրտի զգացմունքների և Տիրոջ Հոգու համաձայն, որը նրա մեջ էր, նա ծերացավ: Եվ եղավ այնպես, որ նա մահացավ և թաղվեց:

13 Եվ եղավ այնպես, որ նրա մահից ոչ շատ օրեր անց, Լամանը և Լեմուելը, և Իսմայելի որդիները, Տիրոջ խրատների պատճառով, բարկացան ինձ վրա:

14 Քանզի ես՝ Նեփիս, պարտադրվեցի խոսել նրանց հետ՝ համաձայն նրա խոսքի. քանզի ես շատ բաներ էի խոսել նրանց հետ, և նաև հայրս, իր մահից առաջ. որի ասածներից շատերը գրված են իմ ամյուս թիթեղների վրա. քանզի առավել պատմական մասը գրված է իմ մյուս թիթեղների վրա:

15 Իսկ ասրանց վրա ես գրում եմ իմ հոգու բաները և սուրբ գրություններից շատերը, որոնք փորագրված են արույրե թիթեղների վրա: Քանի որ հոգիս հրճվում է սուրբ գրություններով և սիրտս բխորհում է դրանք, և ես գրում եմ իմ զավակների գուսման և օգտի համար:

16 Ահա, ահոգիս հրճվում է Տիրոջ բաներով. և բսիրտս շարունակ խորհում է այն բաների շուրջ, որոնք տեսել եմ ու լսել:

17 Սակայն, չնայած Տիրոջ մեծ աբարությանը՝ իր մեծ և զարմանալի գործերն ինձ ցույց տալիս, սիրտս բացականչում է. Ո՜վ բթշվառ մարդ, որ ես եմ: Այո, սիրտս վշտանում է՝ մարմնիս պատճառով, հոգիս մորմոքվում՝ իմ անօրինությունների պատճառով:

18 Ես պարփակված եմ գայթակղությունների և մեղքերի պատճառով, որոնք, իրավ, այնքան հեշտությամբ անեղում են ինձ:

19 Եվ երբ ես ցանկանում եմ ուրախանալ, սիրտս հառաչում է՝ իմ մեղքերի պատճառով. այնուամենայնիվ, ես գիտեմ՝ ում եմ ապավինել:

20 Իմ Աստվածն է եղել իմ ապավենը. նա իմ չարչարանքների միջով առաջնորդել է ինձ անապատում. և նա պահպանել է ինձ մեծ անդունդի ջրերի վրա:

21 Նա լցրել է ինձ իր ասիրով՝ այն աստիճան, որ մարմնիս այրվում է:

22 Նա ամաչեցրել է իմ աթշնամիներին՝ ստիպելով նրանց դողալ իմ առջև:

23 Ահա, ցերեկով նա լսել է իմ կանչը, իսկ գիշերը գիտելիք է տվել ինձ ատեսիլքներով:

24 Եվ ցերեկով ես համարձակ եմ դարձել հզոր աաղոթքով նրա առաջ. այո, իմ ձայնը ես հղել եմ վեր՝ դեպի երկինք. և հրեշտակներ են իջել և սպասավորել ինձ:

25 Եվ նրա Հոգու թևերի վրա իմ մարմինը ատարվել է հեռու՝ չափազանց բարձր լեռների վրա: Եվ իմ աչքերը տեսել են մեծ բաներ. այո, նույնիսկ, շատ մեծ՝ մարդու համար, այդ պատճառով ինձ պատվիրվել էր, որ չպետք է գրեի դրանք:

26 Օ՜, այդ դեպքում, եթե ես տեսել եմ այդքան մեծ բաներ, եթե Տերը, մարդկանց զավակների հանդեպ իր բարեհաճությամբ, այցելել է մարդկանց այդքան մեծ ողորմածությամբ, աինչո՞ւ պիտի սիրտս լաց լինի և հոգիս քարշ գա վշտի հովտում և մարմինս հյուծվի և ուժս հատնի՝ իմ չարչարանքների պատճառով:

27 Եվ ինչո՞ւ պիտի ես աանձնատուր լինեմ մեղքին իմ մարմնի պատճառով: Այո, ինչո՞ւ պիտի ես տեղի տամ բգայթակղություններին, որպեսզի չարը տեղ ունենա իմ սրտում՝ կործանելու իմ գխաղաղությունը և չարչարելու հոգիս: Ինչո՞ւ եմ ես բարկացած՝ իմ թշնամու պատճառով:

28 Զարթնի՛ր, իմ հոգի: Այլևս մի՛ վհատվիր մեղքի պատճառով: Ուրախացի՛ր, ո՛վ իմ սիրտ, և այլևս տեղ մի՛ տուր իմ հոգու աթշնամուն:

29 Մի՛ բարկացիր նորից՝ իմ թշնամիների պատճառով: Մի՛ հատնիր, իմ ուժ՝ իմ չարչարանքների պատճառով:

30 Ուրախացի՛ր, ո՜վ իմ սիրտ, և կանչի՛ր առ Տերը և ասա. Ո՜վ Տեր, ես կգովաբանեմ քեզ հավիտյան. այո, հոգիս կհրճվի քեզանով, իմ Աստվա՛ծ և իմ փրկության ավեմ:

31 Ո՜վ Տեր, կփրկագնե՞ս դու իմ հոգին: Կազատե՞ս դու ինձ իմ թշնամիների ձեռքից: Կդարձնե՞ս ինձ այնպիսին, որ կարողանամ ցնցվել ամեղքի տեսքից:

32 Թո՛ղ դժոխքի դռները շարունակ փակ լինեն իմ առջև, քանզի իմ ասիրտը կոտրված է և հոգիս՝ փշրված: Ո՜վ Տեր, մի՛ փակիր քո արդարության դռներն իմ առաջ, որպեսզի ես կարողանամ բքայլել ցածր հովտի արահետով, որպեսզի ես կարողանամ անհողդողդ լինել հարթ ճանապարհին:

33 Ո՜վ Տեր, շրջապատի՛ր ինձ շուրջանակի քո արդարության պարեգոտով: Ո՜վ Տեր, ե՛լք պատրաստիր փախուստիս համար իմ թշնամիների առաջից: Ուղի՛ղ արա իմ արահետը՝ իմ առջև: Գայթակղության քար մի՛ դիր իմ ճանապարհին, այլ մաքրիր իմ ճանապարհն իմ առջև և մի՛ խոչընդոտիր իմ ճանապարհը, այլ ճանապարհներն իմ թշնամու:

34 Ո՜վ Տեր, ես քեզ եմ ապավինել, և ես քեզ եմ աապավինելու հավիտյան: Ես իմ բվստահությունը չեմ դնի մարմնի բազկի վրա. քանզի գիտեմ, որ անիծված է նա, ով մարմնի բազկին է գապավինում: Այո, անիծված է նա, որ դնում է իր վստահությունը մարդու վրա կամ մարմինն իրեն բազուկ է սարքում:

35 Այո՛, ես գիտեմ, որ Աստված աառատորեն կտա նրան, ով խնդրում է: Այո՛, իմ Աստված կտա ինձ, եթե ես բանտեղի գչխնդրեմ. հետևաբար, ես կբարձրացնեմ իմ ձայնն առ քեզ. այո՛, ես կկանչեմ առ քեզ, իմ Աստվա՛ծ, իմ արդարության դվեմ: Ահա, իմ ձայնը հավիտյան կբարձրանա առ քեզ, իմ վե՛մ և իմ հավիտենակա՛ն Աստված: Ամեն: