Սուրբ գրություններ
2 Նեփի 31


Գլուխ 31

Նեփին պատմում է, թե ինչու Քրիստոսը մկրտվեց – Մարդիկ պետք է հետևեն Քրիստոսին, մկրտվեն, ստանան Սուրբ Հոգին և մինչև վերջ համբերեն՝ փրկվելու համար – Ապաշխարությունը և մկրտությունը դուռն են անձուկ և նեղ արահետի – Հավերժական կյանքը տրվում է նրանց, ովքեր մկրտությունից հետո պահում են պատվիրանները: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ ես՝ Նեփիս, վերջացնում եմ ձեզ համար իմ ամարգարեանալը, իմ սիրելի՛ եղբայրներ: Եվ ես չեմ կարող գրել, բացի մի քանի բաներից, որոնք ես գիտեմ պետք է հաստատ կատարվեն. ոչ էլ ես կարող եմ գրել, բացի իմ եղբայր Հակոբի խոսքերից մի քանիսը:

2 Ուստի բաները, որոնք ես գրել եմ, բավարարում է ինձ, բացի մի քանի խոսքերից, որոնք ես պետք է խոսեմ Քրիստոսի ավարդապետության վերաբերյալ. ուստի ես կխոսեմ ձեզ հետ պարզ՝ համաձայն իմ մարգարեանալու պարզության:

3 Քանզի իմ հոգին հրճվում է պարզությամբ, քանզի Տեր Աստված այս ձևով է գործում մարդկանց զավակների մեջ: Քանզի Տեր Աստված տալիս է ալույս հասկացողությանը. քանզի նա խոսում է մարդկանց հետ ըստ իրենց բլեզվի՝ իրենց հասկացողության համար:

4 Ուստի, ես կկամենայի, որ դուք հիշեիք, որ ես խոսել եմ ձեզ հետ այն ամարգարեի վերաբերյալ, որին Տերը ցույց տվեց ինձ, որը պետք է մկրտեր Աստծո բԳառին, որը պետք է վեր առներ աշխարհի մեղքերը:

5 Եվ ահա, եթե Աստծո Գառը, լինելով սուրբ, պիտի կարիք ունենար ամկրտվել ջրով՝ կատարելու ամեն արդարություն, Օ՜, ուրեմն՝ լինելով անսուրբ, որքա՜ն ավելի շատ կարիք ունենք մենք՝ մկրտվելու, այո՛, հենց ջրով:

6 Եվ այժմ ես կկամենայի հարցնել ձեզ, իմ սիրելի՛ եղբայրներ, ի՞նչպես Աստծո Գառը կատարեց ամեն արդարություն՝ մկրտվելով ջրով:

7 Չգիտե՞ք, որ նա սուրբ էր: Բայց չնայած իր սուրբ լինելուն, նա ցույց է տալիս մարդկանց զավակներին, որ ըստ մարմնի նա իրեն խոնարհեցնում է Հոր առաջ, և վկայում է Հորը, որ նա ահնազանդ կլինի նրան՝ նրա պատվիրանները պահելիս:

8 Ուստի, նրա ջրով մկրտվելուց հետո, Սուրբ Հոգին իջավ նրա վրա աաղավնու բտեսքով:

9 Եվ կրկին դա ցույց է տալիս մարդկանց զավակներին արահետի անձկությունը և ադռան նեղությունը, որով նրանք պետք է մտնեն, ինքն օրինակ լինելով նրանց առաջ:

10 Եվ նա ասել է մարդկանց զավակներին. աՀետևի՛ր ինձ: Ուստի, իմ սիրելի՛ եղբայրներ, կարո՞ղ ենք մենք բհետևել Հիսուսին, եթե մենք հոժար չլինենք՝ պահելու Հոր պատվիրանները:

11 Եվ Հայրն ասել է. Ապաշխարեք, ապաշխարեք և մկրտվեք, իմ Սիրելի Որդու անունով:

12 Եվ նաև, Որդու ձայնը եկավ ինձ՝ ասելով. Նա, ով մկրտվում է իմ անունով, նրան Հայրը ակպարգևի Սուրբ Հոգին, ինչպես ինձ. ուստի, բհետևեք ինձ և արեք այն բաները, որոնք դուք տեսաք ինձ՝ անելիս:

13 Ուստի, իմ սիրելի՛ եղբայրներ, ես գիտեմ, որ եթե դուք հետևեք Որդուն սրտի ողջ նվիրվածությամբ, չգործելով ոչ կեղծավորություն, ոչ էլ խաբեություն Աստծո առաջ, այլ իսկական վճռականությամբ, ապաշխարելով ձեր մեղքերից, վկայելով Հորը, որ դուք կամենում եք վերցնել ձեզ վրա Քրիստոսի անունը ամկրտությամբ,– այո, հետևելով ձեր Տիրոջը և ձեր Փրկչին, մտնելով ջուրը, համաձայն նրա խոսքի, ահա, այն ժամանակ, դուք կստանաք Սուրբ Հոգին. այո, այն ժամանակ կգա կրակով և Սուրբ Հոգով բմկրտությունը. և, այն ժամանակ, դուք կարող եք խոսել հրեշտակների գլեզվով և գովք բացականչել Սուրբին Իսրայելի:

14 Բայց ահա, իմ սիրելի՛ եղբայրներ, այսպես եկավ Որդու ձայնն ինձ՝ ասելով. Նրանից հետո, երբ դուք ապաշխարել եք ձեր մեղքերից և վկայել Հորը, որ դուք հոժար եք պահել իմ պատվիրանները, մկրտվելով ջրով, և ստացել եք կրակով և Սուրբ Հոգով մկրտությունը, և կարողանում եք խոսել նոր լեզվով, այո, այսինքն՝ հրեշտակների լեզվով, և հետո դուք պիտի աուրանաք ինձ, ավելի բլավ կլիներ, որ դուք իմացած չլինեիք ինձ:

15 Եվ ես մի ձայն լսեցի Հորից, ասելիս. Այո՛, իմ Սիրելիի խոսքերը ճշմարիտ են և հավատարիմ: Ով որ համբերում է մինչև վերջ, նա կփրկվի:

16 Եվ արդ, իմ սիրելի՛ եղբայրներ, այսպիսով ես գիտեմ, որ մինչև մարդ աչհամբերի մինչև վերջ, հետևելով կենդանի Աստծո Որդու բօրինակին, նա չի կարող փրկվել:

17 Ուստի, արեք այն բաները, որոնք ես ասել եմ ձեզ, որ ես տեսել եմ, որ ձեր Տերը և ձեր Քավիչն է անելու. քանզի այս պատճառով են դրանք ցույց տրվել ինձ, որպեսզի դուք կարողանայիք իմանալ դուռը, որով դուք պիտի մտնեք: Քանզի դուռը, որով դուք պիտի մտնեք, ապաշխարությունը և ջրով ամկրտությունն է. և ապա գալիս է ձեր մեղքերի բթողությունը՝ կրակով և Սուրբ Հոգով:

18 Եվ այն ժամանակ դուք այս անեղ և անձուկ բարահետի վրա եք, որը տանում է դեպի հավերժական կյանք. այո՛, դուք ներս եք մտել դռնով. դուք արել եք ըստ Հոր և Որդու պատվիրանների. և դուք ստացել եք Սուրբ Հոգին, որը գվկայում է Հոր և Որդու մասին՝ ի կատարումն խոստումի, որը նա արել է, որ, եթե դուք ներս մտնեք այդ ճանապարհով, դուք պիտի ստանաք:

19 Եվ այժմ, իմ սիրելի՛ եղբայրներ, հետո, երբ դուք ներս եք մտել այս նեղ և անձուկ արահետը, ես կհարցնեի, թե արդյո՞ք ամեն ինչ աարված է: Ահա, ես ասում եմ ձեզ՝ ո՛չ. քանզի դուք չէիք գա այսքան հեռու, եթե դա չլիներ Քրիստոսի խոսքով և անխախտ բհավատքով նրա հանդեպ, ամբողջովին գապավինելով նրա արժանիքներին, որը հզոր է փրկելիս:

20 Ուստի, դուք պետք է առաջ ամղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով բհույսի կատարյալ պայծառություն, և գսեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ: Ուստի, եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով, և դհամբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. Դուք կունենաք հավերժական կյանք:

21 Եվ արդ, ահա, իմ սիրելի՛ եղբայրներ, սա է աճանապարհը. և չկա բոչ մի այլ ճանապարհ, ոչ էլ գանուն՝ երկնքի տակ տրված, որով մարդ կարողանա փրկվել Աստծո արքայությունում: Եվ այժմ, ահա, սա է Քրիստոսի դվարդապետությունը՝ միակ և ճշմարիտ վարդապետությունը եՀոր և Որդու և Սուրբ Հոգու, որը զմեկ Աստված է՝ առանց վերջի: Ամեն: