2 Նեփի 30
նախորդ հաջորդ

Գլուխ 30

Դարձի եկած հեթանոսները կհամարվեն ուխտի ժողովրդի հետ – Շատ Լամանացիներ և հրեաներ կհավատան խոսքին և կդառնան հրաշալի – Իսրայելը կվերականգնվի և ամբարիշտները կկործանվեն: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ, ահա, իմ սիրելի՛ եղբայրներ, ես կկամենայի խոսել ձեզ հետ. քանզի ես՝ Նեփիս, չէի հանդուրժի, որ դուք ենթադրեք, թե դուք ավելի արդար եք, քան կլինեն հեթանոսները: Քանզի ահա, եթե դուք չպահեք Աստծո պատվիրանները, դուք բոլորդ նմանապես կկորչեք. և այն խոսքերի պատճառով, որոնք խոսվել են, դուք կարիք չունեք ենթադրելու, որ հեթանոսները լիովին կործանվելու են:

2 Քանզի ահա, ես ասում եմ ձեզ, որ հեթանոսներից բոլոր նրանք, որ կապաշխարեն, Տիրոջ աուխտյալ ժողովուրդը կլինեն. և բհրեաներից բոլոր նրանք, որ չեն ապաշխարի, դուրս կգցվեն. քանզի Տերը չի ուխտում որևէ մեկի հետ, բացի դա լինի նրանց հետ, ովքեր գապաշխարում են և հավատում նրա Որդուն, որը Սուրբն է Իսրայելի:

3 Եվ այժմ, ես կկամենայի դարձյալ մարգարեանալ որոշ բան ևս հրեաների և հեթանոսների վերաբերյալ: Քանզի հետո, երբ գիրքը, որի մասին ես խոսել եմ, ի հայտ կգա և կգրվի հեթանոսներին, և դարձյալ կկնքվի Տիրոջ համար, կլինեն շատերը, ովքեր ակհավատան խոսքերին, որոնք գրված են. և բնրանք կփոխանցեն դրանք մեր սերնդի մնացորդին:

4 Եվ այն ժամանակ մեր սերնդի մնացորդը կիմանա մեր մասին, թե ինչպես մենք դուրս եկանք Երուսաղեմից, և որ նրանք հրեաների հետնորդներն են:

5 Եվ Հիսուս Քրիստոսի ավետարանը կհրապարակվի անրանց մեջ, ուստի բնրանք ետ կբերվեն իրենց հայրերի մասին գիմացությանը և նաև Հիսուս Քրիստոսի իմացությանը, որը եղել էր իրենց հայրերի մեջ:

6 Եվ այն ժամանակ նրանք կհրճվեն, քանզի նրանք կիմանան, որ դա օրհնություն է իրենց համար՝ Աստծո ձեռքից. և նրանց խավարի թեփուկները կսկսեն ընկնել իրենց աչքերից. և շատ սերունդներ չեն անցնի նրանց մեջ, մինչև որ նրանք կլինեն մի անարատ ու ասքանչելի ժողովուրդ:

7 Եվ կլինի այնպես, որ ահրեաները, որոնք ցրված են, նույնպես կսկսեն բհավատալ Քրիստոսին. և նրանք կսկսեն ի մի հավաքվել երկրի երեսի վրա. և բոլոր նրանք, ովքեր կհավատան Քրիստոսին, նույնպես կդառնան սքանչելի ժողովուրդ:

8 Եվ կլինի այնպես, որ Տեր Աստված կսկսի իր գործը բոլոր ազգերի, ցեղերի, լեզուների, և ժողովուրդների մեջ՝ իրագործելու իր ժողովրդի վերականգնումը երկրի վրա:

9 Եվ արդարությամբ աՏեր Աստված բկդատի աղքատներին և կհանդիմանի անաչառությամբ, երկրի գհեզերի համար: Եվ նա կզարկի երկիրն իր բերանի գավազանով. և իր շրթունքների շնչով նա կսպանի ամբարիշտներին:

10 Քանզի սրընթաց մոտենում է աժամանակը, երբ Տեր Աստված մեծ բբաժանում կառաջացնի ժողովրդի մեջ. և ամբարիշտներին նա կկործանի. և նա գկխնայի իր ժողովրդին, այո՛, նույնիսկ, եթե այնպես լինի, որ նա պետք է դկործանի ամբարիշտներին կրակով:

11 Եվ աարդարությունը կլինի նրա մեջքի գոտին և հավատարմությունը՝ իրանի գոտին:

12 Եվ այն ժամանակ գայլը ակբնակվի գառի հետ. և ընձառյուծը կպառկի ուլի հետ, և հորթը, և կորյունը, և պարարտ զվարակը՝ միասին. և մի փոքր երեխա կառաջնորդի նրանց:

13 Եվ կովն ու արջը կարածեն. նրանց ձագերը կպառկեն միասին. և առյուծը ծղոտ կուտի, ինչպես արջառը:

14 Եվ ծծկեր երեխան կխաղա իժի անցքի վրա, և կաթից կտրված երեխան ձեռքը քարբի բնի վրա կդնի:

15 Նրանք չեն վնասի կամ ավերի իմ ողջ սուրբ սարում. քանզի երկիրը Տիրոջ գիտությունով լցված կլինի, ինչպես ջրերն են ծածկում ծովը:

16 Ուստի, աբոլոր ազգերի գործերը հայտնի կդարձվեն. այո՛, բոլոր բաները բհայտնի կդարձվեն մարդկանց զավակներին:

17 Չկա ոչինչ, որը գաղտնի է, որ աչբացահայտվի. չկա ոչ մի խավարի գործ, որը ցույց չտրվի լույսի մեջ. և չկա ոչինչ, որը կնքված է երկրի վրա, որ չարձակվի:

18 Ուստի, բոլոր բաները, որոնք բացահայտվել են մարդկանց զավակներին, այն օրը կբացահայտվեն. և Սատանան աայլևս զորություն չի ունենա մարդկանց զավակների սրտերի վրա երկար ժամանակի ընթացքում: Եվ այժմ, իմ սիրելի՛ եղբայրներ, ես վերջ եմ դնում իմ խոսելուն: