Սուրբ գրություններ
1 Նեփի 4


Գլուխ 4

Նեփին սպանում է Լաբանին Տիրոջ հրամանով և հետո ճարպկությամբ ձեռք բերում արույրե թիթեղները – Զորամը նախընտրում է միանալ Լեքիի ընտանիքին անապատում: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ եղավ այնպես, որ ես խոսեցի եղբայրներիս հետ՝ ասելով. Եկեք նորից գնանք վեր՝ Երուսաղեմ, և եկեք ահավատարիմ լինենք Տիրոջ պատվիրանները պահելիս, քանզի ահա, նա ավելի զորեղ է, քան ողջ աշխարհը, ուրեմն՝ ինչո՞ւ ոչ ավելի բզորեղ, քան Լաբանը և նրա հիսունը, այո, կամ մինչև անգամ նրա տասնյակ հազարավորները:

2 Հետևաբար, եկեք վերադառնանք. եկեք աուժեղ լինենք, ինչպես բՄովսեսը. քանի որ նա իսկապես հրամայեց Կարմիր գծովի ջրերին, և դրանք բաժանվեցին այս ու այն կողմ, և մեր հայրերը դուրս եկան գերությունից նրա միջով՝ չոր գետնի վրայով, իսկ Փարավոնի բանակները հետևեցին նրանց և խեղդվեցին Կարմիր ծովի ջրերում:

3 Արդ, ահա դուք գիտեք, որ սա ճիշտ է. և դուք գիտեք նաև, որ մի ահրեշտակ խոսել է ձեզ հետ. ուստի, կարո՞ղ եք դուք կասկածել: Եկե՛ք վերադառնանք. Տերը կարող է ազատել մեզ, ճիշտ ինչպես մեր հայրերին, և կործանել Լաբանին, ճիշտ ինչպես Եգիպտացիներին:

4 Արդ, երբ ես ասացի այս խոսքերը, նրանք դեռ զայրացած էին և դեռ շարունակում էին տրտնջալ. այնուամենայնիվ, նրանք հետևեցին ինձ, մինչև մենք հասանք Երուսաղեմի պատերի մոտ:

5 Եվ դա գիշերով էր. և ես կարգադրեցի, որ նրանք թաքնվեն պատերից դուրս: Եվ նրանց թաքնվելուց հետո, ես՝ Նեփիս, սողոսկեցի քաղաք և առաջ գնացի դեպի Լաբանի տունը:

6 Եվ ես աառաջնորդվում էի Հոգու կողմից՝ նախապես բչիմանալով բաները, որոնք պետք է անեի:

7 Այնուամենայնիվ, ես առաջ գնացի, և երբ մոտ եկա Լաբանի տանը, նկատեցի մի մարդու, և նա ընկած էր գետնին՝ իմ առջև, քանի որ գինուց հարբած էր:

8 Եվ երբ ես մոտեցա նրան, գլխի ընկա, որ դա Լաբանն էր:

9 Եվ ես նկատեցի նրա ասուրը և դուրս քաշեցի այն իր պատյանից. և դրա բռնակը մաքուր ոսկուց էր, իսկ աշխատանքը դրա՝ չափազանց նուրբ, և ես տեսա, որ շեղբը դրա ամենաընտիր պողպատից էր:

10 Եվ եղավ այնպես, որ ես Հոգու կողմից ապարտադրվեցի, որ սպանեմ Լաբանին. բայց ես ասացի սրտումս. Երբե՛ք և ո՛չ մի անգամ մարդու արյուն ես չեմ թափել: Եվ ես ընկրկեցի ու չցանկացա նրան սպանել:

11 Եվ Հոգին կրկին ասաց ինձ. Ահա, աՏերը հանձնել է նրան քո ձեռքը: Այո, և ես գիտեի նաև, որ նա ջանում էր զրկել ինձ իմ սեփական կյանքից. այո, և նա չէր ցանկանում ականջ դնել Տիրոջ պատվիրաններին. և նա նաև բհափշտակել էր մեր ունեցվածքը:

12 Եվ եղավ այնպես, որ Հոգին կրկին ասաց ինձ. Սպանի՛ր նրան, քանի որ Տերը հանձնել է նրան քո ձեռքը.

13 Ահա, Տերը ասպանում է բամբարիշտին, որպեսզի իրագործի իր արդար նպատակները: Ավելի գլավ է մեկ մարդ կորչի, քան մի ազգ անհավատության մեջ ընկնի ու կորչի:

14 Եվ այժմ, երբ ես՝ Նեփիս, լսեցի այս խոսքերը, ես հիշեցի Տիրոջ խոսքերը, որոնք նա ասել էր ինձ անապատում՝ ասելով, որ. աՈրքան որ քո սերունդը կպահի իմ բպատվիրանները, նա գկբարգավաճի խոստումի դերկրում:

15 Այո, և մտածեցի նաև, որ նրանք չէին կարող պահել Տիրոջ պատվիրաններն ըստ Մովսեսի օրենքի, մինչև նրանք չունենային օրենքը:

16 Եվ ես գիտեի նաև, որ աօրենքը փորագրված էր արույրե թիթեղների վրա:

17 Եվ բացի այդ, ես գիտեի, որ այս պատճառով էր Տերը հանձնել Լաբանին իմ ձեռքը, որ ես կարողանայի ձեռք բերել հիշատակարանները՝ համաձայն իր պատվիրանների:

18 Հետևաբար, ես հնազանդվեցի Հոգու ձայնին և բռնեցի Լաբանին գլխի մազերից և կտրեցի նրա գլուխը՝ իր իսկ ասրով:

19 Եվ նրա գլուխն իր իսկ սրով կտրելուց հետո, ես վերցրեցի Լաբանի հանդերձներն ու հագա իմ մարմնի վրա. այո, մինչև անգամ՝ բոլոր մանրուքներով. և նրա զենքերը կապեցի մեջքիս:

20 Եվ այս անելուց հետո, ես առաջ գնացի դեպի Լաբանի գանձարանը: Եվ, երբ ես առաջ էի գնում դեպի Լաբանի գանձարանը, ահա, ես տեսա Լաբանի ածառային, որն ուներ գանձարանի բանալիները: Եվ ես հրամայեցի նրան Լաբանի ձայնով, որ նա գար ինձ հետ՝ գանձարան:

21 Եվ նա կարծեց, թե ես իր տերը՝ Լաբանն եմ, քանի որ տեսավ հանդերձները և նաև իմ մեջքին կապած սուրը:

22 Եվ նա խոսեց ինձ հետ հրեաների ծերերի մասին, գիտենալով, որ իր տեր Լաբանը գիշերը նրանց հետ էր եղել դրսում:

23 Եվ ես խոսեցի նրա հետ, իբրև թե Լաբանն եմ:

24 Եվ ես նաև ասացի նրան, որ պետք է տանեմ փորագրությունները, որոնք արույրե աթիթեղների վրա են, իմ ավագ եղբայրներին, որոնք պատերից դուրս են:

25 Եվ ես նաև հրամայեցի նրան, որ նա հետևի ինձ:

26 Եվ նա կարծելով, որ ես խոսում եմ եկեղեցու եղբայրների մասին, և որ ես իրոք այն Լաբանն եմ, որին ես սպանել էի, ուստի, նա հետևեց ինձ:

27 Եվ նա խոսեց ինձ հետ հրեաների ծերերի մասին շատ անգամ, մինչ ես առաջ էի գնում՝ դեպի իմ եղբայրները, որոնք գտնվում էին պատերից դուրս:

28 Եվ եղավ այնպես, որ երբ Լամանը տեսավ ինձ, նա չափազանց վախեցավ, և Լեմուելն ու Սամը նույնպես: Եվ նրանք փախան իմ ներկայությունից. քանի որ կարծեցին, որ դա Լաբանն է, և որ նա սպանել էր ինձ և ջանում էր նրանց նույնպես զրկել կյանքից:

29 Եվ եղավ այնպես, որ ես կանչեցի նրանց ետևից և նրանք լսեցին ինձ. այդ պատճառով դադարեցին փախչել իմ ներկայությունից:

30 Եվ եղավ այնպես, որ, երբ Լաբանի ծառան տեսավ եղբայրներիս, նա սկսեց դողալ և քիչ էր մնում փախչեր իմ առջևից և վերադառնար քաղաք՝ Երուսաղեմ:

31 Եվ ես՝ Նեփիս, լինելով հաղթանդամ կազմվածքով մի մարդ, և նաև ստացած լինելով մեծ աուժ Տիրոջից, հետևաբար, բռնեցի Լաբանի ծառային և պահեցի, որպեսզի չկարողանար փախչել:

32 Եվ եղավ այնպես, որ, երբ ես խոսեցի նրա հետ, որ, եթե նա ականջ դներ իմ խոսքերին. Ինչպես կենդանի է Տերը, և ինչպես կենդանի եմ ես, և դա հենց այդպես է, եթե միայն նա ականջ դներ մեր խոսքերին, մենք կխնայեինք նրա կյանքը:

33 Եվ ես խոսեցի նրա հետ, նույնիսկ աերդումով, որ նա կարիք չուներ վախենալու. որ նա մեզ նման ազատ մարդ կլիներ, եթե նա գար մեզ հետ անապատ:

34 Եվ ես նորից խոսեցի նրա հետ՝ ասելով. Անկասկած, Տերը ապատվիրել է մեզ անել այս բանը, և մի՞թե մենք չպետք է ջանասեր լինենք Տիրոջ պատվիրանները պահելիս: Հետևաբար, եթե դու գաս անապատ՝ հորս մոտ, դու տեղ կունենաս մեզ մոտ:

35 Եվ եղավ այնպես, որ աԶորամը համարձակությամբ լցվեց այն խոսքերից, որ ես ասացի: Արդ, Զորամ էր ծառայի անունը. և նա խոստացավ, որ կգար անապատ՝ մեր հոր մոտ: Այո, և նա նաև երդում տվեց մեզ, որ նա կմնար մեզ հետ՝ այդ ժամանակից ի վեր:

36 Արդ, մենք ցանկանում էինք, որ նա մնար մեզ հետ այն պատճառով, որ հրեաները չկարողանային իմանալ դեպի անապատ մեր փախուստի մասին, հակառակ դեպքում նրանք կհետապնդեին ու կսպանեին մեզ:

37 Եվ եղավ այնպես, որ, երբ Զորամը աերդում տվեց մեզ, նրա վերաբերյալ մեր մտավախությունները փարատվեցին:

38 Եվ եղավ այնպես, որ մենք վերցրեցինք արույրե թիթեղներն ու Լաբանի ծառային, և հեռացանք անապատ՝ ուղևորվելով դեպի մեր հոր վրանը: