Տրանսգենդեր
Ինչպե՞ս կարող եմ ներդրում ունենալ Տիրոջ արքայության մեջ


«Ինչպե՞ս կարող եմ ներդրում ունենալ Տիրոջ արքայության մեջ» Տրանսգենդեր. ինքնաճանաչում (2020)

«Ինչպե՞ս կարող եմ ներդրում ունենալ Տիրոջ արքայության մեջ» Տրանսգենդեր. ինքնաճանաչում

Ինչպե՞ս կարող եմ ներդրում ունենալ Տիրոջ արքայության մեջ

Աստված խոստանում է, որ եթե մենք հնազանդվենք Նրա օրենքներին, ապա կունենանք հավերժական ուրախություն: Նա միշտ պահում է Իր խոստումները: Եթե դուք ձեզ տրանսգենդեր եք համարում, դուք կարող եք Աստծուն խոստումներ տալ և պահել այդ խոստումները: Դուք կարող եք քայլել Նրա լույսի մեջ և մասնակցել Նրա Եկեղեցու գործերին:

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը նկատել է. «Յուրաքանչյուրը պարգևներ ունի, յուրաքանչյուրն ունի տաղանդներ, յուրաքանչյուրը կարող է նպաստել աստվածային ծրագրի իրականացմանը յուրաքանչյուր սերնդում։ … Ձեզանից շատերն անում են այն, ինչ հնարավոր է։ Եվ երբ դուք, ովքեր տանում եք մահկանացու կյանքի ամենածանր բեռները, կանգնում եք պաշտպանելու Աստծո ծրագիրը, որպեսզի Նրա զավակները վեհացման հասնեն, մենք բոլորս պատրաստ ենք վճռական քայլերով առաջ ընթանալ։ Մենք վստահաբար վկայում ենք, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը նախատեսված էր և, ի վերջո, կփոխհատուցի բոլոր նրանց զրկանքներն ու կորուստները, ովքեր դիմում են Նրան։ Ոչ մեկի համար նախասահմանված չէ, որ ավելի քիչ ստանա, քան այն ամենը, ինչ Հայրն ունի Իր զավակների համար» («Ինչո՞ւ ամուսնություն, ինչո՞ւ ընտանիք», Լիահոնա, մայիս 2015, 52):