Նախագահների ուսմունքները
Գլուխ 44: Բոլոր բաների վերականգնումը. ժամանակների լրության տնտեսությունը


Գլուխ 44

Բոլոր բաների վերականգնումը. ժամանակների լրության տնտեսությունը

«[Սա] իսկապես ժամանակների լրության տնտեսությունն է, երբ բոլոր բաները, որոնք Քրիստոս Հիսուսում են՝ լինեն դրանք երկնքում, թե երկրի վրա, պիտի հավաքվեն մեկտեղ Նրանում, և երբ բոլոր բաները կվերականգվեն:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

Մարգարե Ջոզեֆ Սմիթը սիրում էր Նավուի Տաճարը և փափագում տեսնել այն ավարտված: Նավուի բնակիչ Մարթա Քորեյը ներկա էր մի ելույթի ժամանակ, որտեղ նա տեսել էր Մարագրեին, իր ձեռքը մեկնած տեպի տաճարը և տխուր տոնով ասելիս. «Եթե դա.… լիներ Աստծո կամքով, որ ես ապրեի տեսնելու այդ տաճարն ավարտված հիմքից մինչև վերնաքարը, ես կասեի. «1վ Տեր, բավական է: Տեր թույլ տուր քո ծառան հեռանա խաղաղությամբ»1:

Ջորջ Ք. Քենոնը, որը հետագայում դարձավ Առաջին Նախագահությունում խորհրդական, հիշում է. «Նախքան իր մահը, Մարգարե Ջոզեֆը մեծ անհանգստություն էր ցուցաբերում [Նավուի] տաճարն ավարտված տեսնելու կապակցությամբ, ինչպես լավ գիտեն բոլորը, ովքեր Եկեղեցու հետ էին նրա օրերին: «Արագացրեք աշխատանքը եղբայրներ,– ասում էր նա,– եկեք ավարտենք տաճարը. Տերը մեծ օժտում է պահել ձեզ համար, և ես անհանգիստ եմ, որ եղբայրներն ունենան իրենց օժտումները և ստանան քահանայության լրիվությունը»: Նա հորդորում էր Սրբերին միշտ առաջ գնալ, քարոզելով նրանց այդ շենքն ավարտելու կարևորությունը, որպեսզի այնտեղ կյանքի և փրկության արարողությունները կարողանային սպասավորվել ողջ ժողովրդին, բայց հատկապես սուրբ քահանայության քվորումներին. «այդ ժամանակ,– ասաց նա,– Արքայությունը կհաստատվի և հոգ չէ, թե ինչ կլինի ինձ հետ»2:

Նավուի Տաճարի ծրագրերը պահանջ առաջացրեցին Սի շենքի, որը պիտի ավելի մեծ փներ և ավելի գեղեցիկ, քան Կիրթլենդի Տաճարը: Տեղադրված լինելով բլրի գագաթին՝ նայելով դեպի Սիսսիսիպի գետը, Նավուի ավարտված Տաճարը Իլինոլսի ամենահրաշագեղ շենքերից Սեկն էր լինելու: Ալն կառուցված էր կրաքարից, որը ձեռք էր բերվում Նավուի մոտ գտնվող քարհանքերից և անտառանյութից, որը գետի հոսանքով տեղափոխվում էր Վիսկոնսինի սոճու անտառներից: Երբ ավարտվեր այն պիտի լիներ 39 Սետր երկարությամբ և մոտ 27մետր լայնությամբ և մինչև ծայրաձողի գագաթը 50 մետրից ավելի բարձրությամբ շենք: Արտաքին մասը զարդարված էր վարպետորեն քանդակված լուսնի, արևի աստղերի քարերով, իսկ արևի լույսը որը ներթափանցում էր բազմաթիվ պատուհաններից լուսավորում էր ներսի մասը:

Ջոզեֆ Սմիթը չապրեց տեսնելու Նավուի ավարտված Տաճարը, բայց նրա մահից հետո, հազարավոր Սրբեր Բրիգամ Յանգի ղեկավարությամբ ստացան սրբազան արարողություններ տաճարում: Սրբերին Նավուից ուժով դուրս քշելուց հետո, նրանց գեղեցիկ տաճարն ավերվեց: Այն ամբողջովին այրվեց 1848 թվականին, իսկ 1850 թվականին պտտահողմը հողին հավասարեցրեց պատերից մի քանիսը, թողնելով մնացած պատերն այնքան թուլացած, որ դրանք պետք եղան մինչև հիմքը քանդել: Մոտ 150 տարի հետո սկսվեց նոր Նավուի Տաճարի շինարարությունը, որը կառուցվեց նախկին տեղում: Վերակառուցված տաճարը նվիրագործվեց 2002 թվականի հունիսի 27-ին, դառնալով ողջ աշխարհում ավելի քան հարյուրավոր տաճարներից մեկը: Այս տաճարներից յուրաքանչյուրը խորհրդանիշ է, որ, Աստծո օրհնությունների լրիվությունն Իր զավակներին՝ մահացած, թե ողջ, վերականգվել են այս վերջին տնտեսությունում:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը կանչվեց Աստծո կողմից վերականգնելու այս մեծ օրհնությունները երկրի վրա և կանգնելու ժամանակների տնտեսության գլխին: Մարգարեի ծառայության ընթացքում վերականգվեցին բոլոր բաները, որոնք անհրաժեշտ էին բոլոր ժամանակների մեծագույն տնտեսության հիմքը դնելու համար: Վերականգվեց քահանայությունն իր հիմնական բանալիներով՝ թարգմանվեց Մորմոնի Գիրքը, կազմակերպվեց Եկեղեցին, բացահայտվեցին՝ վարդապետությունները, արարողություններն ու ուխտերը, ներառյալ օժտման և ամուսնության կնքման արարողություններն ու ուխտերը: Տերը հայտարարեց, որ Նա հանձնել էր Ջոզեֆ Սմիթին «արքայության բանալիները և ավետարանի տնտեսությունը՝ վերջին ժամանակների համար. և Ժամանակների լրության համար, որի ընթացքում ես ի մի կհավաքեմ բոլոր բաները, ինչ որ երկնքում է և ինչ որ երկրի վրա է» (ՎևՈԻ 27.13): .

Չոզնֆ Սմիթի ուսմունքննրը

Այս վերջին տնտեսությունում ավելի վաղ տնտեսությունների ողջ իշխանությունը, արարողությունները ն գիտությունը վերականգվել է:

«Երկնային բաների կարգով է, որ Աստված պետք է աշխարհ ուղարկի նոր տնտեսություն, երբ մարդիկ ուրանում են ճշմարտությունը և կորցնում են քահանայությունը»3:

1842 թվականի սեպտեմբերի 6-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը Սրբերին գրեց հետևյալը, որը հետագայում արձանագրվեց որպես Վարդապետություն և Ուխտեր 128.18 հատված. «Անհրաժեշտ է, ժամանակների լրության տնտեսության մուտք գործելիս, տնտեսություն, որն այժմ սկսում է մուտք գործել, որ լրիվ ու ամբողջական ու կատարյալ մի միացում լինի, և տնտեսությունների ու բանալիների ու զորությունների ու փառքերի փոխկապակցում տեղի ունենա, և հայտնի դարձվի Ադամի օրերից մինչև ներկա ժամանակը: Եվ ոչ միայն սա, այլ նաև այն բաները, որոնք երբեք հայտնի չեն դարձվել աշխարհի հիմնադրումից ի վեր, այլ պահվել են իմաստուններից ու գիտուններից, պիտի հայտնի դարձվեն մանուկներին ու կաթնակերներին՝ ժամանակների լրության այս տնտեսության ժամանակ»4:

«Իսկապես սա մի օր է, որը վերջին օրերի Սրբերը երկար կհիշեն, օր որի ժամանակ երկնքի Աստվածը սկսել է վերականգնել Իր արքայության հնադարյան կարգը Իր ծառաների և Իր ժողովրդի համար, մի օր, որի ժամանակ բոլոր բաները գործում են համատեղ առաջ բերելու ավետարանի լրիվության ավարտը, տնտեսությունների տնտեսության լրիվությունը, նույնիսկ ժամանակների լրիվությունը, մի օր, որի ժամանակ Աստված սկսեց ցույց տալ և կարգի դնել Իր Եկեղեցում այն բաները, որոնք եղել էին և որոնք հնադարյան մարգարեները և իմաստունները ցանկացան տեսնել, բայց մահացան առանց դրանք տեսնելու, մի օր, որի ժամանակ սկսվում են ցույց տրվել այն բաները, որոնք թաքցվել են աշխարհի հիմնադրումից առաջ, որը Եհովան խոստացել է, որ պիտի Իր ծառաներին հայտնի դարձվեն Իր իսկ հարմար ժամանակին՝ նախապատրաստելու երկիրը՝ Իր փառքի, այսինքն սելեստիալ փառքի և Սիոն սարի վրա հավերժ Աստծո ու Գառի համար Քահանաների և թագավորների թագավորության վերադարձին»5:

ժամանակների լրության տնտեսությունը լույս կհանի այն բաները, որոնք հայտնի էին դարձվել բոլոր նախկին տնտեսություններում, նաև այլ բաներ, որոնք նախկինում հայտնի չէին դարձվել: Նա պիտի ուղարկի Եղիային՝ Մարգարեին և այլն և վերականգնի բոլոր բաները Քրիստոսում»6:

«Ցույց տալով մեզ իր կամքի խորհուրդն իր հաճության պես. որ առաջուց դրավ իրանում. ժամանակների լրության տնտեսության համար, որ ամեն բան բովանդակվի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է՝ և ինչ որ երկրումը, նորանում»: [Եփեսացիս Ա.9–10]:

Այժմ եզրափակելով վերջին տնտեսության տեսարանը նպատակն Իրենում այն էր, որ բոլոր բաները կապված այդ տնտեսության հետ, պետք է կառավարվեն մանրակրկիտորեն համաձայնեցված նախորդող տնտեսությունների հետ:

Եվ կրկին: Աստված նպատակդրել էր Իր մեջ, որ չպիտի լինի հավերժական լրիվություն մինչև յուրաքանչյուր տնտեսություն չկատարվի և չհավաքվի միասին մեկի մեջ և որ բոլոր բաներն ինչ էլ որ հավաքվեն միասին մեկի մեջ այն տնտեսություններում նույն լրիվությամբ և հավերժական փառքով, պիտի լինեն Քրիստոս Հիսուսում….

.… Բոլոր արարողություններն ու պարտականությունները, որոնք երբևէ պահանջվել են Քահանայության կողմից, Ամենազորի առաջնորդությամբ և պատվիրաններով տնտեսություններից որևէ մեկում, պիտի բոլորն ունենան վերջին տնտեսությունում, ուստի բոլոր բաները, որոնք ունեցվել են Քահանայության իշխանության ներթո որևէ նախորդ ժամանակաշրջանում, կրկին պիտի ունենան, իրականացնելով վերականգնումը, որի մասին խոսվել է բոլոր Սուրբ Մարգարեների բերանով»7:

Ջոզեֆ Սմիթը կրում է ժամանակների լրության տնտեսության բանալիները:

«Ես.… կրում եմ վերջին արքայության բանալիները, որում են բոլոր բաների լրիվության տնտեսությունը, որի մասին խոսվել է բոլոր սուրբ Մարգարեների բերանով աշխարհի սկզբից ի վեր, Մելքիսեդեկյան Քահանայության ներքո»8:

«Յուրաքանչյուր մարդ, որը կոչում ունի աշխարհի բնակիչներին ծառայելու, կարգվել է հենց այդ նպատակով երկնքի Մեծ Խորհրդում այս աշխարհի լինելուց առաջ: Կարծում եմ, որ ես կարգվել եմ հենց այս պաշտոնում Սեծ Խորհրդում: Սա է վկայությունը, որ ես ուզում եմ, որ ես Աստծո ծառան եմ և այս ժողովուրդը Նրա ժողովուրդն է: Հնադարյան մարգարեները հայտարարել են, որ վերջին օրերում երկնքի Աստվածը մի թագավորություն կհաստատի, որը երբեք չի կործանվի, կամ ուրիշ ժողովրդի տրվի.…

Ես համարում եմ, որ Տիրոջ խոսքով Դանիելի թագավորության հաստատման գործիքներից մեկն եմ եղել և ես մտադիր եմ մի հիմք դնել, որը կհեղափոխի ողջ աշխարհը 9:

«Ես ունեմ արքայության ողջ ծրագիրն իմ առջև և ուրիշ ոչ մի մարդ չունի այն»10:

Լյուսի Մակ Սմիթը ներկա էր, երբ Ջոզեֆ Սմիթը քարոզեց Կիրթլենդում Օհայո, 1832 թվականին: Նա հիշում է Մարգարեի այս խոսքերը. «Ես ինքս եմ կրում այս վերջին տնտեսության բանալիները և ես հավերժ կկրեմ դրանք ժամանակի և հավերժության մեջ: Այնպես որ ձեր սրտերը հանգիստ պահեք, քանզի ամեն ինչ լավ է»11:

Այս վերջին տնտեսությունն այնքան մեծ կարևորություն ունի, որ այն պահանջում է Սրբերի լիակատար, անեսասեր նվիրումը:

1840 թվականի սեպտեմբերին Ջոզեֆ Սմիթն ու Աոաջին Նախագահության նրա խորհրդականները Եկեղեցու անդամներին արեցին հետևյալ հայտարարությունը. «Տիրոջ աշխատանքն այս վերջին օրերում վիթխարի կարևորություն ունեցող մի բան է և գրեթե մահկանացուների մտածողությունից վեր է: Դրա փառքերն աննկարագրելի են, իսկ վեհությունն անգերազանցելի: Դա այն թեման է, որը հուզել է մարգարեների և արդար մարդկանց սիրտն աշխարհի հիմնադրումից ի վեր մինչև յուրաքանչյուր հաջորդող սերունդը մինչև այս ներկա ժամանակը և դա իսկապես ժամանակների լրության տնտեսությունն է, երբ բոլոր բաները, որոնք Քրիստոս Հիսուսում են, լինի երկնքում, թե երկրի վրա, պիտի հավաքվի միասին Նրա մեջ և երբ բոլոր բաները վերականգվեն ինչպես խոսվել է բոլոր սուրբ մարգարեների կողմից աշխարհի սկզբից ի վեր, քանզի դրանում տեղի կունենա հայրերին արված խոստումների փառահեղ իրականացումը, մինչդեռ Ամենաբարձրյալի զորության դրսևորումները կլինեն մեծ, փառահեղ և վսեմ.…

.… Սենք տրամադրված ենք առաջ գնալու և միավորելու մեր եռանդը Արքայությունը կառուցելու համար և հաստատելուՔահանայությունն իրենց լրիվությամբ և փառքով: Աշխատանքը, որը պետք է կատարվի կերջին օրերում վիթխարի կարևորություն ունեցող մի բան է և կպահանջի Սրբերից գործելու էներգիա, վարպետություն, տաղանդ և ունակություն, որպեսզի այն կարողանա առաջ շարժվել այն փառքով և վեհափառությամբ, որը նկարագրված է մարագարեի կողմից [տես Դանիել Բ.34–35, 44–45] և հետևաբար կպահանջի Սրբերի համակենտրոնացում, այդպիսի մեծության և կարևորության գործեր իրականացնելու համար:

Սուրբ գրքերում խոսվող հավաքման աշխատանքն անհրաժեշտ կլինի առաջ բերելու վերջին տնտեսության փառքերը.…

Սիրելի եղբայրներ, ցանկանալով իրականացնել Աստծո նպատակները, որի աշխատանքին մենք կանչված ենք և լինելու համագործակցողներ Նրա հետ այս վերջին տնտեսությունում, մենք Սրբերի նվիրված համագարծակցության անհրաժեշտությունն ենք զգում այս ողջ երկրում և ծովի կղզիների վրա: Սրբերին անհրաժեշտ կլինի ականջ դնել խորհրդի և իրենց ուշադրությունը դարձնել դեպի Եկեղեցին, Արքայության հաստատմանը և մի կողմ թողնել ամեն եսասիրական սկզբունք, ցածր ու ստոր ամեն ինչ և առաջ կանգնել ճշմարտության գործի համար, և աջակցել իրենց ուժի առավելագույնով, նրանց ում տրվել է օրինակն ու ծրագիրը.…

Սիրելի եղբայրներ, այստեղ ուրեմն հրեշտակապետներին արժանի աշխատանք կա անելու, աշխատանք, որը ստվեր է գցելու այն բաների վրա, որոնք մինչև այժմ են արվել, աշխատանք, որին ձգտել են թագավորներ և մարգարեներ ու արդար մարդիկ անցյալ դարերում, որին սպասել են և անկեղծորեն ցանկացել տեսնել, բայց մահացել են առանց տեսնելու և լավ պիտի լինի նրանց համար, ովքեր կօգնեն իրականացնելու Եհովայի հզոր գործերը»12:

«Սիոնի կառուցումը մի գործ է, որը հետաքրքրել է Աստծո ժողովրդին յուրաքանչյուր դարում, դա մի թեմա է, որի վրա մարգարեները, քահանաներն ու թագավորներն ուշադրություն են դարձրել առանձնահատուկ հրճվանքով, նրանք ուրախության ակնկալիքով սպասել են այն օրվան, որում ապրում ենք մենք, և խանդավառված երկնային և ուրախալի ակնկալիքներով նրանք երգել են և գրել ու մարգարեացել մեր այս օրվա մասին, բայց նրանք մահացել են առանց տեսնելու, մենք արտոնյալ ժողովուրդ ենք, որոնց Աստված է ընտրել առաջ բերելու Վերջին օրերի փառքը, մեզ է թողված տեսնելու, մասնակցելու և օգնելու առաջ տանելու Վերջին օրերի փառքը, «ժամանակների լրության տնտեսության համար, որ ամեն բան բովանդակվի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է՝ և ինչ որ երկրումը, նորանում» [տես Եփեսացիս Ա.10], երբ Աստծո Սրբերը կհավաքվեն ի մի ամեն ազգից և ցեղից և ժողովրդից ու լեզվից, երբ հրեաները կհավաքվեն միասին մեկում, ամբարիշտները նույնպես կհավաքվեն միասին՝ կործանվելու, ինչպես խոսվել է մարգարեների կողմից, Աստծո Հոգին նույնպես կբնակվի Նրա ժողովրդի հետ և ետ կքաշվի մնացած ազգերից և բոլոր բաները՝ լինեն երկնքում, թե երկրի վրա կլինեն մեկում, այսինքն՝ Քրիստոսում:

Երկնային Քահանայությունը կմիավորվի երկրայինի հետ, առաջ բերելու այդ մեծ նպատակները, և երբ մենք այսպես միավորված ենք մեկ ընդհանուր գործով՝ առաջ մղելու Աստծո արքայությունը, երկնային Քահանայությունն անգործ հանդիսատեսներ չեն, Աստծո Հոգին կթափվի ներքև վերից և այն կբնակվի մեր միջև: Ամենաբարձրյալի օրհնությունները կհանգչեն մեր տաղավարների վրա և մեր անունը կփոխանցվի ապագա դարերին, մեր որդիքը կկանգնեն և մեզ օրհնյալ կասեն և դեռ չծնված սերունդները հանգամանորեն կխոսեն առանձնահատուկ հրճվանքով այն պատահարների մասին որոնցով մենք ենք անցել, այն զրկանքների մասին, որոնց մենք դիմացել ենք, այն անխոնջ ջերմեռանդության մասին, որ մենք ենք ցուցաբերել, բոլոր անհաղթահարելի դժվարությունների մասին, որոնք մենք հաղթահարել ենք, դնելով աշխատանքի հիմքը, որն առաջ բերեց փառքն ու օրհնությունը, որը նրանք կգիտակցեն, մի աշխատանք, որն Աստված և հրեշտակները մտածել էին հրճվանքով անցած սերունդների համար, որը խանդավառեց հնադարյան հայրապետերի և մարգարեների հոգիները, մի աշխատանք, որը նախատեսված է առաջ բերել խավարի զորությունների կործանումը, երկրի նորացումը, Աստծո փառքը և մարդկային ընտանիքի փրկությունը»13:

Առաջարկներ ուսումնասիրելու ն ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տես vii–xii էջերը:

  • Վերընթերցեք 539–540 էջերը: Ինչո՞ւ են տաճարներն այդքան կարևոր Տիրոջ աշխատանքի իրականցման համար:

  • Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են հնադարյան մարգարեները և իմաստունները սպասել մեր օրվանը: (Սի քանի օրինակների համար, տես 541–542 էջերը): Ստածեք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ լինելու արտոնության մասին ժամանակների լրության տնտեսության ընթացքում:

  • Ուսումնասիրեք այն պարբերությունը, որը սկսվում է 542 էջի] ներքևի մասում: Երբ մտածում եք այս դրույթի մասին, որոնք են ձեր մտքերն ու զգացումները, Եկեղեցում ծառայելու ձեր կոչումների մասին:

  • Ընթերցեք առաջին երեք լրիվ պարբերությունները 543 էջում: Ինչպե՞ս են այս մտքերը զորացնում ձեր վկայությունը Սարգարե Ջոզեֆ Սմիթի մասին:

  • Սարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Տիրոջ աշխատանքն այս վերջին օրերում մեծ կարևորություն ունեցող մի բան է» 543: Ուսումնասիրեք 543–546 էջերը, խորհելով Տիրոջ աշխատանքին օգնելու մեր պատասխանատվության մասին այս վերջին տնտեսությունում: Ինչո՞ւ պետք է «միավորենք մեր էներգիան», եթե մենք պետք է իրականացնենք այս աշխատանքը: Ինչո՞ւ պետք է «մի կողմ դնենք ամեն եսասիրական սկզբունք»: Մտածեք, թե ինչպես կարող եք օգտագործել ձեր «էներգիան, հմտությունը, տաղանդը և ունակությունը» նվիրաբերելու Տիրոջ աշխատանքին

Թեմային առնչվող սուրբ գրություններ. ՎևՈւ 27.12–3, 90.2–3, 112.30–32, 124.40–41

Հղումներ

  1. Quoted by Martha Jane Knowlton Coray, reporting a discourse given by Joseph Smith in Nauvoo, Illinois; Martha Jane Knowlton Coray, Notebook, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah; this discourse is dated July 19, 1840, in Sister Coray’s notebook, but the discourse was probably given at a later date.

  2. George Q. Cannon, Deseret News: Semi-Weekly, Dec. 14, 1869, p. 2.

  3. History of the Church, 6:478–79; from a discourse given by Joseph Smith on June 16, 1844, in Nauvoo, Illinois; reported by Thomas Bullock; see also appendix, page 562, item 3.

  4. Doctrine and Covenants 128:18; a letter from Joseph Smith to the Saints, Sept. 6, 1842, Nauvoo, Illinois.

  5. History of the Church, 4:492–93; from a Joseph Smith journal entry, Jan. 6, 1842, Nauvoo, Illinois.

  6. History of the Church, 4:426; from the minutes of a Church conference held on Oct. 3, 1841, in Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Oct. 15, 1841, p. 578.

  7. History of the Church, 4:208, 210–11; from a discourse prepared by Joseph Smith and read at a Church conference held on Oct. 5, 1840, in Nauvoo, Illinois.

  8. History of the Church, 6:78; spelling modernized; from a letter from Joseph Smith to James Arlington Bennet, Nov. 13, 1843, Nauvoo, Illinois; James Bennet’s last name is incorrectly spelled “Bennett” in History of the Church.

  9. History of the Church, 6:364–65; from a discourse given by Joseph Smith on May 12, 1844, in Nauvoo, Illinois; reported by Thomas Bullock.

  10. History of the Church, 5:139; from a discourse given by Joseph Smith on Aug. 29, 1842, in Nauvoo, Illinois; reported by William Clayton.

  11. Quoted by Lucy Mack Smith, reporting a discourse given by Joseph Smith in early 1832 in Kirtland, Ohio; Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844–45 manuscript, book 13, p. 5, Church Archives.

  12. History of the Church, 4:185–87; punctuation modernized; from a letter from Joseph Smith and his counselors in the First Presidency to the Saints, Sept. 1840, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Oct. 1840, pp. 178–79.

  13. History of the Church, 4:609–10; punctuation modernized; paragraph divisions altered; from “The Temple,” an editorial published in Times and Seasons, May 2, 1842, p. 776; Joseph Smith was the editor of the periodical.

Նկար
Nauvoo Temple construction

Մարգարե Ջոզեֆ Սմիթը փափագում էր տեսնել Նավուր Տաճարն ավարաված: «Արագացրեք աշխաատանքը, եղբայրներ,– ասում էր նա,– եկեք վերջացնենք տաճարը, Տերը մեծ օժտում է պահել ծեգ համար»:

Նկար
missionaries at MTC

Լիաժամկետ միսիոներները Միսիոների ուսուցման. կենտրոնում՝ Պրովոյում Յուտա: Ջոզեֆ Սմիթը հայտարարել է որ վերջին տնտեսությունում «Սրբերի համար անհարաժեշտ կլինի ականջ դնել խորհրդի և.… առաջ կանգնել Ճշմարտության գործի համար»: