Նախագահների ուսմունքները
Գլուխ 26: Եղիան և կնքման բանալիների վերականգնումը


Գլուխ 26

Եղիան և կնքման բանալիների վերականգնումը

«Ինչպե՞ս պիտի Աստված օգնության հասնի այս սերնդին: Նա կուղարկի Եղիա մարգարեին»:

Չոզեֆ Սմիթի կյանքից

1836 թվականի գարնանը երեք տարվա աշխատանքից և զոհաբերությունից հետո, Կիրթլենդի Սրբերը վերջապես իրենց գեղեցիկ տաճարն ավարտված տեսան` առաջին տաճարն այս տնտեսությունում: Մարտի 27-ին կիրակի օրն ավելի թան 900 մարդ էր հավաքվել տաճարի ժողովատանը և մուտթի մոտ` նվիրագործման ծառայության համար: Շատ ուրիշներ հանդիպեցին մոտակա լեփ լեցուն դասասենյակում նիստի ժամանակ, միչդեռ ուրիշները լսում էին դրսում` տաճարի բաց պատուհաններից: Մարգարեն անձամբ օգնեց` նստեցնելով հավատարիմներին:

Համայնքը լսեց Սիդնի Ռիգդոնի` Առաջին Նախագահության խորհրդականի ելույթը, իսկ հետո միասին երգեցին «Եկեք ուրախանանք» և «Ադամ-օնդի-Ահման» օրհներգերը, որոնք գրել էր Վիլյամ Վ. Ֆելփսը: Այնուհետև, վեր կացավ Չոզեֆ Սմիթը` ասելու նվիրագործման աղոթքը, որը նա ստացել էր հայտնությամբ: Աղոթքում նա նկարագրեց այն նշանավոր օրհնություններից մի թանիսը, որոնք տրվում են նրանց, ովքեր արժանի են մտնում Աստծո տաճարները (տես ՎևՈԻ 109): Երգչախումբը երգեց «Աստծո Հոգին» և այնուհետև համայնքը կանգնեց և տվեց Օվսաննա Բացականչությունը «այնպիսի զորությամբ, որ գրեթե բավական էր թվում` շենքի վրայից տանիքը բարձրացնելու համար»1:

«Թող քո տունը լցված լինի,– ասաց Մարգարեն նվիրագործման աղոթքում,– թո փառքով, ինչպես սրընթաց հզոր քամիով» (ՎևՈԻ 109.37): Սա բառացիորեն կատարվեց, թանի որ բազմաթիվ Սրբեր վկայեցին, որ ծառայության նվիրագործման ժամանակ ներկա էին երկնային էակներ: էլայզա Ռ. Սնոուն վերհիշում էր. «Այդ նվիրագործման ծիսակատարությունները կարող են կրկնվել, բայց ոչ մի մահկանացու լեզու չի կարող նկարագրել այդ հիշարժան օրվա երկնային դրսևորումները: Հրեշտակներ հայտնվեցին ոմանց, մինչդեռ աստվածային ներկայության զգացումը տոգորել էր բոլոր ներկաներին, և յուրաքանչյուր սիրտ լցված էր «անպատմելի և փառավոր խնդությունով» [տես Ա Պետրոս Ա.8]2:

Այդ երեկո, երբ Մարգարեն տաճարում էր հավաքել մոտ 400 քահանայության կրողների «սրընթաց հզոր քամու ձայնի պես աղմուկ լսվեց, որը լցրեց Տաճարը և ողջ համայնքը միաժամանակ ոտքի կանգնեց, մղված լինելով անտեսանելի մի ուժով»: Համաձայն Մարգարեի «շատերը սկսեցին խոսել լեզուներով և մարգարեանալ, մյուսները տեսան փառահեղ տեսիլքներ, իսկ ես Տաճարը լցված տեսա հրեշտակներով, փաստ, որը ես հայտարարեցի համայնքին»3:

Մեկ շաբաթ անց, տաճարում կազմակերպված ժողովում ապրիլի 3-ին` կիրակի օրը, տեղի ունեցան արտասովոր կարևորության դրսևորումներ: Եկեղեցու մյուս առաջնորդներին հաղորդությունը մատակարարելիս օգնելուց հետո, Մարգարեն և Օլիվեր Քաուդերին հեռացան դեպի բեմը` իջեցված վարագույրների ետևը և ծնկի իջան հանդիսավոր աղոթքով: Երբ նրանք վեր կացան աղոթքից, Փրկիչն Անձամբ հայտնվեց նրանց և հայտնեց Իր հավանությունը տաճարի մասին. «Ահա ես ընդունել եմ այս տունը և իմ անունը պիտի լինի այստեղ. և ես ողորմությամբ կհայտնվեմ իմ ժողովրդին այս տանը» (ՎևՈԻ 110.7):

Այս տեսիլքը փակվելուց հետո, Չոզեֆն ու Օլիվերը տեսան երեք առանձին տեսիլքներ, որոնցում հնադարյան մարգարեները հայտնվեցին նրանց` վերականգնելու քահանայության բանալիները, որոնք անհրաժեշտ էին Տիրոջ վերջին օրերի աշխատանքի համար: Մովսես մարգարեն հայտնվեց և հանձնեց նրանց «երկրի չորս մասերից Իսրայելը հավաքելու բանալիները»: Եղիասը եկավ և հանձնեց նրանց. «Աբրահամի ավետարանի տնտեսությունը» (Տես ՎևՈԻ 110.11–12):

Այնուհետև, մի այլ փառահեղ տեսիլքում Չոզեֆը և Օլիվերը տեսան Եղիա մարգարեին (տես ՎևՈԻ 110.13–16): Եղիայի գալուստն այնքան կարևոր էր, որ հնադարյան մարգարե Մաղաքիան մարգարեացել էր այդ մասին դարեր առաջ, իսկ Փրկիչը կրկնել էր մարգարեությունը Նեփիացիներին (տես Մաղաքիա Դ.5–6, 3 Նեփի 25.5–6, 26.1–2): Եղիան եկավ հանձնելու Չոզեֆին և Օլիվերին կնքման բանալիները` կապելու և վավերացնելու երկինքներում և երկրի վրա կատարված բոլոր արարողությունները: Կնքման զորության վերականգնումն անհրաժեշտ էր նախապատրաստելու աշխարհը Փրկչի Երկրորդ Գալստին, քանզի առանց դրա «որջ Երկիրն ամբողջովին կամայանա նրա գալստյան ժամանակ» (Չոզեֆ Սմիթ–Պատմություն 1.39):

Չոզեֆ Սմիթի ուսմունքները

Հնադարյան Մաղաքիա մարգարեն կանխագուշակել էր Եղիայի գալուստը:

Մարգարե Չոզեֆ Սմիթն ասաց հետևյալը 1823 թվականի սեպտեմբերի 21-ի երեկոյան իրեն կատարած Մորոնիի այցելության մասին, ինչպես արձանագրված է Չոզեֆ Սմիթ-Պատմության 1.36–39 հատվածներում: [Մորոնին] առաջինը մեջբերեց Մաղաքիայի երրորդ գլխի մի մասը և ապա նա մեջ բերեց նույն մարգարեության չորրորդ, կամ վերջին գլուխը, բայց մի փոքր փոփոխված այն Ճևից, որ կարդացվում է մեր Աստվածաշնչում: Ի տարբերություն մեր գրքերում գրվածի, առաջին հատվածը նա մեջ բերեց այսպես.

«Քանզի ահա, գալիս է օրը, որը կայրի թոնրի պես. և բոլոր հպարտները, այո՛, և բոլորը, որ գործում են ամբարշտորեն, հարդի պես կայրվեն. քանզի նրանք, ովքեր գալիս են, պիտի այրեն նրանց, ասում է Չորաց Տերը, այնպես որ այն չի թողնի նրանց ո՛չ արմատ, ո՛չ ճյուղ:

Եվ բացի այդ, նա մեջ բերեց հինգերորդ հատվածն այսպես. Ահա, ես ձեզ կհայտնեմ Քահանայությունը, Եղիա մարգարնի ձեոքով, նախքան Տիրոջ մեծ ու ահեղ օրվա գալը:

Նա այլ կերպ մեջ բերեց նաև հաջորդ հատվածը. Եվ նա զավակների սրտերում կսերմանի հայրերին տված խոստումները, ն զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը: Եթե այդպես չլինի, ողջ երկիրն ամբողջովին կամայանա նրա գալստյան ժամանակ 4:

Եղիան հայտնվեց Չոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Կիրթլենդի Տաճարում:

Չոզեֆ Սմիթը նկարագրել է հնադարյան Եղիա մարգարնի հայտնվելը 1836 թվականի ապրիլի 3-ին Կիրթլենդի տաճարում իրեն ն Օլիվեր Քաուդերիին, որը հետագայում արձանագրվել է Վարդապետություն ն Ուխտեր 110.13–16 հատվածներում: «Մեկ այլ վեհ և փառահեղ տեսիլր պայթեց մեր առաջ. քանզի Եղիա մարգարեն, որն առանց մահ ճաշակելու երկինք էր վերցվել, կանգնեց մեր առաջ և ասաց.

Ահա, ժամանակը լիովին մոտեցել է, որը խոսվել է Մաղաքիայի բերանով,– վկայելով, որ նա [Եղիան] կուղարկվի, նախքան Տիրոջ գալստյան մեծ և ահեղ օրը,– հայրերի սրտերը դեպի զավակները դարձնելու համար, և զավակներինը` դեպի հայրերը, չլինի թե ողջ երկիրը զարկվի անեծքով,– հետևաբար, այս տնտեսության բանալիները հանձնվում են ձեր ձեռքը. և դրանով դուք կարող եք իմանալ, որ Տիրոջ մեծ և ահեղ օրը մոտ է, նույնիսկ դռների մոտ»5:

Եղիան վերականգնեց կնքող բանալիները` զորությունն ու իշխանությունը երկնքում կապելու բոլոր արարողությունները, որոնք կատարվել են երկրի վրա:

«Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ» և այլն և այլն: [տես Մաղաքիա Դ.5]: Ինչո՞ւ Եղիային կուղարկի: Որովհետև նա է կրում Քահանայության բոլոր արարողությունների սպասավորման իշխանության բանալիները և [մինչև] իշխանություն չտրվի արարողությունները չեն կարող սպասավորվել արդարությամբ»6:

Մարգարե Չոզեֆ Սմիթն ասել է հետևյալը Սրբերին ուղղված մի նամակում, որը հետագայում արձանագրվել է Վարդապետություն և Ուխտերի 128.8–11հատվածներում. «Այս արարողության էությունը քահանայության զորության մեջ է, Հիսուս Քրիստոսի հայտնությամբ, որով թույլ է տրվում, որ ինչ որ կապեք երկրի վրա, պիտի կապվի երկնքում. և ինչ որ արձակեք երկրի վրա, պիտի արձակվի երկնքում.…

Ոմանց կարող է շատ համարձակ վարդապետություն թվալ այն, ինչի մասին մենք խոսում ենք,– զորություն, որը գրանցում կամ կապում է երկրի վրա և կապում է երկնքում: Այնուամենայնիվ, աշխարհի բոլոր դարաշրջաններում, երբ էլ որ Տերը քահանայության տնտեսությունը հանձնել է որևէ մարդու, իրական հայտնությամբ, կամ մարդկանց որևէ խմբի, այդ զորությունը միշտ տրվել է: Ուստի, ինչ էլ որ այդ մարդիկ իշխանությամբ արել են, Տիրոջ անունով, և արել են ճշտորեն և հավատարմորեն, և պատշաճ ու հավատարիմ գրանցում են կատարել դրա վերաբերյալ, այն օրենք է դարձել երկրի վրա և երկնքում, և չի կարող չեղյալ համարվել` ըստ մեծ Եհովայի հրամանագրերի: Սա հավատարիմ խոսք է: Ո՞վ կարող է լսել:

Եվ բացի այդ, որպես օրինակ` Մատթեոս ԺԶ. 18,19. Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, և այղ վեմի վրա կկառուցեմ իմ եկեղեցին, ն դժոխքի դոները չեն հաղթի նրան: Եվ ես կտամ քեզ երկնքի արքայության բանայիները, և այն, որ երկրի վրա կապես, կապված կշինի երկնքում և այն, որ երկրի վրա արձակԱս, արձակված կշինի երկնքում:

Արդ, ամբողջ գործի մեծ և գլխավոր գաղտնիքը, և մեր առաջ դրված ողջ նլութի մեծագույն բարիքը, Սուրբ Քահանայության զորությունը ճեռք բերելու մեջ է: Նրա հանար, ուս տրված են այս բանալիները, դժվար չէ գիտելիք ճեռք բերել այն փաստերի մասին, որոնք վերաբերում են մարդկանց զավակների փրկությանը` ինչպես մահացածների համար, այնպես էլ ապրողների համար»7:

Կնքող զորությամբ ընտանիքները կարող են կնքվել ժամանակի և ողջ հավերժության համար և սրբազան արարողություններ կարող են կատարվել մահացածների համար:

«Եղիայի հոգին, զորությունն ու կոչումն այն է, որ դուք զորություն ունեք կրելու հայտնության, արարողությունների, մարգարեությունների, զորությունների և օժտումների Մելքիսեդեկյան Քահանայության լրիվության և երկրի վրա Աստծո արքայության բանալին և ընդունել, ճեռք բերել և կատարել Աստծո արքայությանը պատկանող բոլոր արարողությունները, նույնիսկ, դարճ–նելով հայրերի սրտերը դեպի զավակները և զավակների սրտերը դեպի հայրերը, նույնիսկ նրանց, ովքեր երկնքում են:

Մաղաքիան ասում է. «Ահա ես կուղարկեմ ճեզ համար Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ. Եվ նա պիտի դաճնի հայրերի սիրտը դեպի որդիքը և որդկանց սիրտը դեպի իրենց հայրերը, որ միգուցե ես գամ և երկիրը զարկեմ անեծքով»: [տես Մաղաքիա Դ.5–6]:

Այժմ, այն ինչ ես ցանկանում եմ ճեռք բերել` Աստծո գիտելիքն է և ես ընտրում եմ իմ սեփական ուղին այն ճեռք բերելու համար: Ի՞նչ պիտի հասկանանք սրանով վերջին օրերում:

Նոյի օրերում Աստված կործանեց աշխարհը ջրհեղեղով և Նա խոստացել է կործանել այն կրակով վերջին օրերում, բայց նախքան դա տեղի կունենա, առաջինը Եղիան պիտի գա և դարճնի հայրերի սրտերը դեպի որդիքը, և այլն:

Այժմ գալիս է հիմնահարցը: Ա՞րն է Եղիայի պաշտոնը և աշխատանքը: Դա ամենամեծ և ամենակարևոր հարցերից մեկն է, որ Աստված հայտնի է դարճրել: Նա պիտի Եղիային ուղարկի կնքելու Երեխաներին հայրերին և հայրերին` Երեխաներին:

Սիթե՞ սա միայն վերաբերում է ապրողներին` երկրի վրա կարգավորելու դժվարություններն ընտանքիների հետ: Ոչ մի դեպքում: Դա շատ ավելի մեծ գործ է: Եղիա, ի՞նչ կանեիր, եթե այստեղ լինեիր: Դու կսահմանափակեի՞ր քո գործը միայն ապրողներով: Ոչ, ես կցանկանայի հղել ձեզ դեպի Սուրբ գրությունները, որտեղ այդ հարցը պարզորոշ ցույց է տրված, այսինքն առանց մեզ նրանք չեն կարող կատարյալ դառնալ, ոչ էլ մենք առանց նրանց, հայրերն առանց որդկանց, ոչ էլ որդիքն առանց հայրերի [տես Եբրայեցիս ԺԱ.40]:

Ուզում եմ, որ հասկանաք այս հարցը, քանի որ այն կարևոր է և եթե դուք ընդունեք այն, դա Եղիայի հոգին է, որով մենք փրկագնում ենք մեր մեռելներին և կապում մեզ մեր հայրերի հետ, որոնք երկնքում են և կնքում մեր մեռելներին, որ դուրս գան առաջին հարության ժամանակ և այստեղ մենք Եղիայի զորության կարիքն ունենք` կնքելու նրանց, ովքեր ապրում են երկրի վրա, նրանց հետ ովքեր ապրում են երկնքում: Սա է Եղիայի զորությունը և Եհովայի արքայության բանալիները:

Կրկին, Վարդապետությունը կամ Եղիայի կնքող զորությունը հետևյալն է` Եթե դուք զորություն ունեք կնքելու երկրի վրա և երկնքում, ապա պետք է իմաստուն լինեք: Առաջին բանը, որ պիտի անեք ձեր որդիների և դուստրերի հետ գնալն ու կնքվելն է այս երկրի վրա, իսկ դուք` ձեր հայրերի հետ հավերժական փառքում»8:

Եղիայի գալուստն անհրաժեշտ նախապատրաստություն էր Փրկչի Երկրորդ Գալստյան համար:

«Մարդկանց զավակների սրտերը պիտի դառնան դեպի հայրերը, իսկ հայրերինը` դեպի զավակները, ապրող, թե մահացած, նախապատրաստելու նրանց Մարդու Որդու գալստյանը: Եթե Եղիան չգար, ողջ երկիրը պիտի զարկվեր»:9

Եղիասը ճանապարհ պատրաստելու նախակարապետն էր, իսկ Եղիայի հոգին և զորությունը պիտի գար հետո, կրելով զորության բանալիները, կառուցելով Տաճարը, մինչև վերնա-քարը, դնելով Մելքիսեդեկյան Քահանայության կնիքները Իսրայելի տան վրա և բոլոր բաները պատրաստ դարձնելով, այդ ժամանակ Սեսիան գալիս է Իր Տաճարը, որն ամենից վերջում է.… Եղիան պիտի գար և պատրաստեր ճանապարհը և կառուցեր արքայությունը, նախքան Տիրոջ մեծ օրվա գալը»:10

Աշխարհը պահված է վերջին օրերում այրման համար: Նա պիտի ուղարկի Եղիա մարգարեին և նա հայտնի կդարձնի հայրերի ուխտերը` կապված զավակների հետ և զավակների ուխտերը` կապված հայրերի հետ:11

Ինչպե՞ս պիտի Աստված օգնության հասնի այս սերնդին: Նա կուղարկի Եղիա մարգարեին.… Եղիան պիտի հայտնի դարձնի ուխտերը` կնքելով հայրերի սրտերը զավակներին և զավակներինը` հայրերին»:12

Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն` տես vii-xii էջերը:

  • Երբ Փրկիչը հայտնվեց Կիրթլենդի տաճարում, Նա ասաց Չոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին. «Ես ողորմությամբ կհայտնվեմ իմ ժողովրդին այս տանը» (էջ 328): Ինչպե՞ս էր կնքման բանալիների վերականգնումը Տիրոջ ողորմության դրսևորումը: Ինչպիսի՞ այլ ուղիներով է Նա ցույց տալիս Իրեն տաճարում:

  • Ուսումնասիրեք երրորդ և չորրորդ պարբերությունները 329 էջում: Ի՞նչ են այս երկու պարբերությունները սովորեցնում Եղիայի առաքելության մասին, որը մենք չենք սովորում Մաղաքիայի Դ.5–6 հատվածներում: Ի՞նչն է կարևոր այս տար–բերություններում:

  • Ուսումնասիրեք կնքող զորության բացատրությունը 330–331 էջերում: Ի՞նչ է կնքող զորությունը: Ինչո՞ւ է այս զորությունը ձեզ և ձեր ընտանիքի համար կարևոր:

  • Կարդացեք Չոզեֆ Սմիթի բացատրությունը Եղիայի աշխատանքի մասին (331–332 էջեր): Ի՞նչ է Եղիայի հոգին: Ինչո՞ւ էր այդքան կարևոր, որ Եղիան գար և կատարեր իր աշխատանքն այս վերջին օրերում:

  • Ի՞նչ փորձառություններ եք դուք ունեցել, որոնցով ձեր սիրտը դարձրել եք դեպի ընտանիքի անդամները, ովքեր մահացել են: Ի՞նչ կարող են անել ծնողները` օգնելու իրենց զավակներին դարձնելու իրենց սրտերը դեպի իրենց նախնիները:

  • Կարդացեք 330 էջի առաջին պարբերությունը և 332 էջի չորրորդ պարբերությունը: Ինչո՞ւ եք կարծում, որ երկիրը «կզարկվեր անեծքով» առանց կնքող զորության:

Թեմային առնչվող սուրբ գրություններ. Հելաման 10.4–10, ՎևՈԻ 132.45–46, 138:47–48, Սուրբ Գրքերի Ուղեցույց` «Եղիա» էջ 55

Հղումներ

  1. Eliza R. Snow, quoted in Edward W. Tullidge, The Women of Mormondom (1877), p. 94.

  2. Eliza R. Snow, quoted in The Women of Mormondom, p. 95.

  3. History of the Church, 2:428; from “History of the Church” (manuscript), book B-1, addenda, pp. 3–4, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  4. Չոզեֆ Սմիթ–Պատմություն 1:36–39.

  5. Վարդապետություն և Ուխտեր 110.13–16, փակագծերի մեջ առնված խոսքը բնագրում, տեսիլք տրված Չոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին 1836 թվականի ապրիլի 3-ին, Կիրթլենդի տաճարում Օհայո:

  6. History of the Church, 4:211; from a discourse prepared by Joseph Smith and read at a Church conference held on Oct. 5, 1840, in Nauvoo, Illinois.

  7. Վարդապետություն և ՈԻխտեր 128.8–11, նամակ Զոզեֆ Սմիթից Սրբերին, 6 սեպտեմբերի 1842, Նավու` Իլինոյս:

  8. History of the Church, 6:251–53; spelling modernized; from a discourse given by Joseph Smith on Mar. 10, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff.

  9. History of the Church, 3:390; from a discourse given by Joseph Smith about July 1839 in Commerce, Illinois; reported by Willard Richards.

  10. History of the Church, 6:254; spelling modernized; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on Mar. 10, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff.

  11. History of the Church, 5:530; from a discourse given by Joseph Smith on Aug. 13, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards.

  12. History of the Church, 5:555; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on Aug. 27, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards and William Clayton.

Նկար
Elijah appearing to Joseph and Oliver

«Մեկ այլ վեհ ու փառահեղ տեսիլք պայթեց ՛մեր առաջ. քանզի Եղիա ՛մարգարեն, որն առանց մահ ճաշակելու երկինք էր վերցվել, կանգնեց մեր առաջ»:

Նկար
family at temple

Մենք պեաք է իմաստուն լինենի: Աոաջին բանը, որ պիտի անեք ծեր որդիների և դուստրերի հետ զնաւն ու կնքվելն է այս երկրի վրա, իսկ ղուք ինքներդ’ ծեր հայրերին հավերժական փառքում: