Նախագահների ուսմունքները
Գլուխ 11: ճշմարիտ և կենդանի Եկեղեցու կազմակերպությունը և ճակատագիրը


Գլուխ 11

ճշմարիտ և կենդանի Եկեղեցու կազմակերպությունը և ճակատագիրը

«Այս Եկեղեցու և արքայության ճակատագրի մասին դուք գիտեք այնքան, որքան նորածինն իր մոր փեշերին: Դուք դեռ չեք ըմբռնում.… Այս Եկեղեցին կլցնի Հյուսիսային և Հարավային Ամերիկան այն կլցնի ողջ աշխարհը»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

1829 հունիսին Մարգարե Ջոզեֆ Սմիթն ավարտեց Մորմոնի Գրքի թարգմանությունը: «Երբ մեր թարգմանությունն ավարտվեց,– հիշում է Մարգարեն,– մենք գնացինք Պալմիրա՝ Վեյն գավառ՝ Նյու Յորք նահանգ, երաշխավորեցինք հեղինակային իրավունքը և համաձայնության եկանք պարոն էգբերտ Բ. Գրանդինի հետ, որպեսզի երեք հազար դոլլարի դիմաց տպենք հինգ հազար օրինակ»1: Էգբերտ Բ. Գրանդինը երիտասարդ տղա էր՝ Ջոզեֆ Սմիթից մեկ տարի փոքր, որը վերջերս հիմնել էր իր տպարանը Պալմիրայում: Նա նոր տպագրական սարքավորումներ էր գնել, որոնք նկատելիորեն արագացնում էին տպագրության ընթացքը: Ուշագրավ է, որ Մարգարեն կարող էր այնպիսի տպարան գտնել այդ փոքրիկ գյուղաքաղաքում՝ Պալմիրայում, որն ի վիճակի էր տպելու Մորմոնի Գրքի նման ծավալուն հատորի այդքան շատ օրինակներ: Քանի որ տպագրության ընթացքն այդքան ծավալուն և թանկարժեք նախագիծ էր, որպես տպագրական ծախսերի երաշխիք՝ Մարտին Հարրիսը գրավ դրեց իր հողակտորն ի օգուտ պարոն Գրանդինի:

1829 թվականի ամռան վերջին Ջոզեֆ Սմիթը, Մարտին Հարրիսը և ևս մի քանի հոգի հավաքվեցին տպարանում, որպեսզի զննեն Մորմոնի Գրքի տիտղոսաթերթի սրբագրությունը, որը տպվող առաջին էջն էր: Երբ Մարգարեն հայտարարեց, որ բավարարված է էջի տեսքով, տպագրությունն առաջ գնաց, որքան հնարավոր է արագ: Աշխատանքն ավարտելու համար պահանջ վեց յոթ ամիս և 1820թ. մարտի 26-ին Մորմոնի Գրքի օրինակները մատչելի դարձան հասարակության համար:

Ավարտելով Մորմոնի Գրքի թարգմանության և տպագրության աշխատանքը՝ Ջոզեֆ Սմիթն առաջ գնաց՝ կազմավորելով Եկեղեցին: Վարդապետություն և Ուխտերի 20 բաժնի հայտնության մեջ Տերը Ջոզեֆ Սմիթին հայտնեց «այն ճշգրիտ օրը, երբ մենք, ըստ նրա կամքի ու պատվիրանի, այստեղ՝ երկրի վրա, ևս մեկ անգամ պետք է սկսեինք կազմակերպել նրա Եկեղեցին»2: Նշված օրը 1830 ապրիլի 6-ն էր:

«Մենք.… եղբայրներին հայտնի դարձրեցինք,– ասել է Մարգարեն,– որ պատվիրան ենք ստացել՝ կազմավորել Եկեղեցին. և հետևաբար, այդ նպատակով հավաքվեցինք պարոն Պիտեր Ուիթմեր ավագի տանը (թվով վեց անձինք), երեքշաբթի օրը, ապրիլի 6-ին, Ք.ծ.հ. հազար ութ հարյուր երեսուն թվականին»3: Մոտ 60 մարդ էր հավաքվել Ութիմերների տանը, Ֆայեթում Նյու Յորք, ամբողջովին լցնելով տան երկու սենյակը: Ներկա տղամարդկանցից վեցը՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթը, Օլիվեր Քուդերին, Հայրում Սմիթը, Պիտեր Ուիթմեր կրտսերը, Սեմյուել Սմիթը և Դեյվիդ Ուիթմերը, ճանաչվեցին որպես նոր Եկեղեցու հիմնադիրներ՝ ի բավարարումն Նյու Յորք նահանգի օրենքների4:

Չնայած որ սկզբում Եկեղեցին շատ փոքր էր, Ջոզեֆ Սմիթը մարգարեական զգացում ուներ նրա մեծ ապագայի վերաբերյալ: Վիլֆորդ Վուդրուֆը հիշել է, որ 1834թ. ապրիլին Օհայոյի Կիրթլենդում անցկացվող քահանայության ժողովի ժամանակ Մարգարեն փորձեց արթնացնել եղբայրների զգացմունքները, որպեսզի պատկերացնեն երկրի վրա Աստծո արքայության ապագա վիճակը:

«Մարգարեն կանչեց, որպեսզի բոլոր Քահանայություն կրողները հավաքվեն փոքրիկ գերանե տանը, որը նրանք ունեին: Դա փոքրիկ տնակ էր՝ մոտ 18 մ2: Սակայն այնտեղ տեղավորվեցին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ողջ Քահանայությունը, որը կար Կիրթլենդում այն ժամանակ.… Երբ մենք հավաքվեցինք, Մարգարեն հրավիրեց Ւսրայելի Երեցներին վկայություն բերել այս աշխատանքի մասին.… Երբ նրանք ավարտեցին, Մարգարեն ասաց. «Եղբայրներ, ես շինություն ստացա և շատ բան սովորեցի ձեր վկայություններից այս երեկո, սակայն ես կցանկանայի ասել ձեզ Տիրոջ առաջ, որ Այս Եկեղեցու և արքայության ճակատագրի մասին դուք գիտեք այնքան, որքան նորածինն իր մոր փեշերին: Դուք դեռ չեք ըմբռնում»: Ես շատ զարմացա: Նա ասաց. «Դուք մի բուռ քահանայություն եք տեսնում այս երեկո, սակայն այս Եկեղեցին կլցնի Հյուսիսային և Հարավային Ամերիկան՝այն կլցնի որջ աշխարհը»»5:

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Ծշմարիա Եկեղեցին կազմավորվել է Ջոզեֆ Սմիթի կողմից ժամանակների լրության տնտեսության ժամանակ:

Ջոզեֆ Սմիթը պատմել է 1830 թվականի ապրիլի 6-ին Եկեղեցու կազմավորման համար անցկացված ժողովի մասին. «Բացելով ժողովը հանդիսավոր աղոթքով առ մեր Երկնային Հայրը, մենք շարունակեցինք նախորդ անգամ տրված պատվիրանի համաձայն, կոչ անելով մեր եղբայրներին, իմանալու համար, թե արդյոք նրանք ընդունում են մեզ որպես իրենց ուսուցիչներ Աստծո Արքայության բաներում, և արդյոք նրանք համաձայն են, որ առաջ անցնենք և կազմակերպվենք որպես Եկեղեցի՝ համաձայն ասված պատվիրանի, որը մենք ստացել էինք: Այդ մի քանի առաջարկներին նրանք միաձայն հավանություն տվեցին:

Ապա ես ձեռնադրեցի Օլիվեր Քաուդերիին և կարգեցի նրան որպես «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու» Երեց. որից հետո, նա ինձ կարգեց որպես նշված Եկեղեցու երեց: Ապա մենք վերցրեցինք հացը, օրհնեցինք այն և կտրտեցինք նրանց հետ. նաև գինին, օրհնեցինք այն, և խմեցինք նրանց հետ: Ապա մենք ձեռնադրեցինք ներկա գտնվող բոլոր Եկեղեցու անդամներին, որպեսզի ստանան Սուրբ Հոգու պարգևը և հաստատվեն որպես Քրիստոսի Եկեղեցու անդամներ: Սուրբ Հոգին թափվել էր մեր վրա մեծ չափով՝ ոմանք մարգարեանում էին, միևնույն ժամանակ, բոլորս գովաբանում էինք Տիրոջը և անչափ ուրախանում.…

Սենք սկսեցինք հրավիրել և կարգել մյուս եղբայրներից մի քանիսին Քահանայության տարբեր պաշտոններում, ինչպես որ Հոգին հայտնում էր մեզ. և ուրախ ժամանակ անցկացնելով և վկայություն ստանալով ու զգալով Սուրբ Հոգու զորությունն ու օրհնությունը, որն Աստծո շնորհով իջել էր մեր վրա, մենք բաժանվեցինք, հաճելի գիտելիք ստանալով, որ այժմ մենք «Հիսուս Քրիստոսի Եկեղեցու» անդամներ էինք, անհատապես, Աստծո կողմից ընդունված, այս վերջին օրերում Նրա կողմից մեզ տրված պատվիրանների և հայտնությունների համաձայն, ինչպես նաև Նոր Կտակարանում գրված Եկեղեցու կարգի համապատասխան կազմավորված»6:

1830թ. հունիսի 9-ին Նյու Յորք նահանգի Ֆայեթ բնակավայրում անցկացված Եկեղեցու աոաջին գերագույն համաժողովում հաղորդություն սպասավորվեց, մի քանի մարդիկ հաստատվեցին Եկեղեցու անդամներ, ոմանք էլ կարգվեցին քահանայության պաշտոններում և Սուրբ Հոգին թափվեց Սրբերի վրա: Մարգարե Ջոզեֆ Սմիթն արձանագրել է. «Նմանատիպ իրադարձությունները ենթադրված էին ոգեշնչելու մեր սրտերն անասելի ուրախությամբ և լցնելու մեզ ակնածանքով ու պատկառանքով այն Ամենազոր Էակի հանդեպ, որի շնորհով մենք կանչվել էինր գործիքներ լինելու, որպեսզի մարդկանց զավակները նման փառահեղ օրհնություններ վայելեին, որոնր թափվում էին մեր վրա այդ ժամանակ: Հրաշալի էր վայելել իրադարձությունների նույն կարգը, ինչի ականատեսն էին եղել հին Առաքյալները. գիտակցել այդ իրադարձությունների կարևորությունն ու հանդիսավորությունը. և ականատես լինել ու մեր բնական զգայարաններով զգալ Քահանայության զորություն դրսևորումները, Սուրբ Հոգու պարգևներն ու օրհնությունները և ողորմած Աստծո բարությունն ու բարեհաճությունը նրանց հանդեպ, ովքեր հնազանդվում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավիտենական Ավետարանին, միացյալ, որպեսզի բերկրալի երախտագիտություն ստեղծեն մեր մեջ և ոգեշնչեն մեզ նոր խանդավառությամբ և եռանդով ճշմարտության գործի համար»7:

Քրիստոսի Եկեղեցին կազմավորվել է ըստ Աստծո կարգի:

«Քրիստոսը Եկեղեցու գլուխն էր՝ գլխավոր անկյունաքարը՝ հոգևոր վեմը, որի վրա կառուցվել էր Եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթահարի այն [ Աատթևոս ԺԶ.18, Եփեսացիս Բ.20]: Նա կառուցեց Արքայությունը, ընտրեց Առաքյալներ և կարգեց նրանց Մելքիսեդեկյան քահանայության՝ նրանց զորություն տալով, որ սպասավորեն ավետարանի արարողությունները»8:

««Քրիստոսը.… ոմանց դրեց Առարյալներ, ոմանց՝ Աարգարեներ, ոմանց Ավետարանիչներ, ոմանց՝ Հովիվներ և Վարդապետներ» [Եփեսացիս Դ.11]: Ւսկ ինչպե՞ս էին ընտրվել Առաքյալները, Մարգարեները, Հովիվները, Վարդապետները և Ավետարանիչները: Աարգարեությամբ (հայտնությամբ) և ձեռնադրմամբ,–աստվածային հաղորդակցմամբ և Աստծո կողմից նշանակված արարողությամբ,– Քահանայության միջնորդությամբ, Աստծո կարգի համաձայն՝ աստվածային նշանակմամբ»9:

[Մորմոնի Գիրքը] մեզ ասում է, որ իր հարությունից հետո մեր Փրկիչը հայտնվել է այս [Ամերիկյան] մայրցամար. որ նա այս տեղ սերմանել է ավետարանն իր որջ լրիվությամբ և հարստությամբ և զորությամբ և օրհնությամբ. որ նրանք ունեցել են Առաքյալներ, Մարգարեներ, Հովիվներ, Վարդապետներ և Ավետարանիչներ. միևնույն կարգը, միևնույն քահանայությունը, միևնույն արարողությունները, պարգևները, զորությունները և օրհնությունները, որոնք վայելել են արևելյան մայրցամաքում»10:

«Ավետարանիչը Հայրապետ է.… Որտեղ որ Քրիստոսի Եկեղեցին հիմնված է երկրի վրա, պետք է լինի Հայրապետ՝ Սրբերի ժառանգների օգտի համար, ինչպես Հակոբի հետ էր իր որդիներին հայրապետական օրհնություններ տալիս»11:

Հավատո Հանգանակ 1.6. Սենք հավատում Ենք նույն կազմակերպությանը, որը գոյություն ուներ Նախնական Եկեղեցում իր առաքյալներով, մարգարեներով, հովիվներով, ուսուցիչներով, ավետարանիչներով և այլն»12:

Եկեղեցին ղեկավարվում է Առաջին Նախագահության, Տասներկու Առաքյալների ն Յոթանասունի Քվորումի կողմից:

«Ես հաստատուն ձևով հավատում եմ մարգարեներին և առա քյլաներին, Հիսուս Քրիստոսը լինելով գլխավոր անկյունաքարը, որը խոսում էր իշխանություն ունեցողի պես, ոչ թե դպիրների պես»13:

«Նախագահները կամ [Առաջին] Նախագահությունը Եկեղեցու վրա են. և Աստծո մտքի և կամքի հայտնությունները պետք է գան Նախագահության միջոցով: Սա երկնքի կարգն է և [Մելքիսեդե կյան] Քահանայության զորությունն ու արտոնությունը»14:

Ւ՞նչ կարևորություն է կցված այս Տասներկու Առաքյալների կոչմանը, որը տարբեր է Եկեղեցու մյուս կոչումներից կամ պաշտոններից.… Նրանք Տասներկու Առաքյալներն են, որոնք կանչված են ճամփորդող Բարձրագույն Խորհրդի պաշտոնին, որոնք պետք է նախագահեն Սրբերի եկեղեցիների վրա.… Նրանք պետք է կրեն այս ծառայության բանալիները, որպեսզի բացեն երկնքի Արքայության դռները բոլոր ազգերի համար և քարոզեն Ավետարանն ամեն արարածի: Սա է նրանց առաքելության զորությունը, իշխանությունը և առաքինությունը»15:

Օրսոն Պրատը, որը ծառայել է Տասներկու Առաքյալների Քվո րումում պատմել է. «Տերը.… թելադրել է, որ Տասներկու Առա քյալների Քվորումը պետք է կազմավորվի, որի գործը կլինի Ավետարանը քարոզել ազգերին, նախ՝ հեթանոսներին, հետո՝ հրեաներին: Կիրթլենդի տաճարի կառուցումից հետո Քահանա յությունը կանչվել էր մեկտեղ, և խոսելով Տասներկու Առաքյալ ների մասին, Սարգարե Ջոզեֆն ասաց, որ նրանք ստացել են Առաքյալի կոչումը նրան պատկանող բոլոր զորություններով, ճիշտ ինչպես Առաքյալները հնում»16:

Վիլֆորդ Վուդրուֆը՝ Եկեղեցու չորրորդ Նախագահը, հաղորդել է. «Ջոզեֆը կանչեց տասներկու Առաքյալներ: Ո՞վքեր էին նրանք: Տերն ասել էր նրան. «Տասներկուսը նրանք են, ովքեր, սրտի ողջ նվիրվածությամբ կփափագեն իրենց վրա վերցնել իմ անունը: Եվ եթե նրանք սրտի ողջ նվիրվածությամբ փափագեն իրենց վրա վերցնել իմ անունը, նրանք կանչված են գնալու աշխարհը բոլոր՝ քարոզելու իմ ավետարանն ամեն արարածի» [ՎևՈւ 18.27–28].… Երբ Մարգարե Ջոզեֆը կազմավորեց Տասներկու Առաքյալների Քվորումը, նա նրանց սովորեցրեց միության սկզբունքը: Նա նրանց օգնեց, որ հասկանան, որ նրանք պետք է լինեն մեկ սրտի և մեկ մտքի, և նրանք պետք է լիովին իրենց վրա վերցնեն Քրիստոսի անունը. այնպես որ, եթե Աստված պատ վիրի նրանց որևէ բան անել, նրանք պետք է գնան և անեն այդ»17:

Յոթանասունականները կազմում են ճամփորդող քվորում, որպեսզի գնան ողջ աշխարհով, որտեղ որ Տասներկու Առաքյալները կկանչեն նրանց»18:

Յոթանասունականները կանչված չեն սեղանի գործերը սպասավորելու [տես Գործք Զ.1–2].… այլ Ավետարանը քարոզելու և [եկեղեցիները] կառուցելու և ուրիշների դնելու, որոնք չեն պատկանում այդ քվորումներին՝ [եկեղեցիների] վրա նախագահելու, որոնք Քահանայապետեր են: Նաև Տասներկուսը կան.… որպեսզի տանեն Արքայության բանալիները բոլոր ազգերին և բացեն նրանց համար Ավետարանի բանալիները և կանչեն Յոթանասունականներին, որպեսզի գնան նրանց ետևից և աջակցեն նրանց»19:

Չնայած որ չարի ուժերը կարող են փնտրել կործանել Եկեղեցին, «ոչ մի անսուրբ ձեռք չի կարող կանգնեցնել այս աշխատանքի առաջընթացը»:

«1830 թվականի ապրիլի 6-ին Քրիստոսի Եկեղեցու կազմակերպումից ի վեր.… մենք բավարարվածություն ենք զգացել ականատես լինելով ճշմարտության տարածմանը երկրի տար բեր մասերով, չնայած որ նրա թշնամիներն իրենց անհողդողդ ջանասիրությամբ փորձել են կանգնացնել նրա ընթացքը և կանխել նրա առաջընթացը. չնայած որ չարակամ և նենգ մարդիկ միավորվել էին կործանելու անմեղներին.… այնուամենայնիվ, փառահեռ Ավետարանն իր լրիվությամբ տարածվում է և ամեն օր ձեռք է բերում հետևորդներ. և մեր աղոթքն առ Աստված այն է, որ այն շարունակվի և ավելանան նրանց թիվը, որոնք հավերժորեն կփրկվեն»20:

«ճշմարտության դրոշը բարձրացվել է. ոչ մի անսուրբ ձեռք չի կարող կանգնեցնել այս աշխատանքի առաջընթացը. հետապնդումները կարող են մոլեգնել, ամբոխները կարող են միանալ, բանակները կարող են հավաքվել, զրպարտությունները կարող են անվանարկել, սակայն Աստծո ճշմարտությունն առաջ կգնա, համարձակորեն, ազնվորեն և անկախ, մինչև որ հասնի ամեն մայրացամաք, այցելի ամեն Սի Երկրամաս, սրբի ամեն մի երկիր և հնչի ամեն ականջում, մինչև որ Աստծո նպատակները կատարվեն և Մեծ Եհովան ասի՝ գործը կատարված է»21:

«Եվ բացի այդ, [Փրկիչը] մեկ այլ առակ տվեց նրանց, ակնար կելով Արքայությունը, որը կհաստատվի անմիջապես բերքահավաքից առաջ կամ դրա ժամանակ, որն այսպես է կարդացվում. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատի, որ մի մարդ առավ իր արտի մեջ սերմեց. որ ամեն սերմունքից փոքրն է, բայց երբ որ կաճի, բոլոր բանջարներից մեծ է, և ծառ է լինում, այնպես որ երկնքի թռչունները գալիս են նրա ճղերումը հանգիստ առնում» [Մատթևոս ԺԳ.31–32]: Սենք կարող ենք պարզորոշ տեսենել, որ այս պատկերը խորհրդանշում է Եկեղեցին, ինչպես որ այն կգա վերջին օրերին: Ահա, Երկնքի արքայությունը նմանեցվում է դրան: Արդ, ի՞նչն է նրան նման:

Եկեք վերցնենք Աորմոնի Գիրքը, որը մի մարդ վերցրեց և թագց րեց իր արտում, պահպանելով այն իր հավատքով, որպեսզի այն ծաղիկ տա վերջին օրերին կամ ուրույն ժամանակին. եկեք տեսնենք այն հողից դուրս գալիս, որ իսկապես ամենափոքր սերմն է համարվում, և ահա, այն ճյուղեր է տալիս, այո, բարձրանում է վսեմ ճյուղերով, և աստվածային վեհափառությամբ, մինչև որ, մանանեխի հատի նման, բոլոր բանջարներից մեծ է դառնում: Եվ այն ճշմարիտ է, և այն շիվ է տվել և ծլել է հողից, և արդարությունը սկսել է ցած նայել երկնքից [տես Սաղմոս ՁԵ.11, Մովսես 7.62], և Աստված ցած է ուղարկում իր զորությունները, պարգևները և հրեշտակներին, որ հանգիստ առնեն նրա ճյուղերում:

Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատին: Ահա, արդյոք սա՞ չէ Երկնքի արքայությունը, որը բարձրացնում է իր գլուխը վերջին օրերին, իր Աստծո վեհափառությամբ, այսինքն՝ Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցով, որպես անթափանցելի կայուն վեմ, զորավոր անդունդի մեջտեղում, որին հարվածում են Սատանայի մրրիկներն ու փոթորիկները, որը մինչև հիմա հաս տատուն է մնացել, և դեռ խիզախ դիմակայում է ընդդիմություն ների լեռան չափ ալիքներին, որոնք ուժ են ստանում նվաստա գին գործերի փոթորկալից քամիներից, որոնք իրենց զարհուրելի փրփուրով, առաջ մղվելով արդարության թշնամու կրկնապատիկ կատաղությամբ, [հարվածել են և] դեռ հարվածում են նրա հաղթական ճակատին»:22

Որպես Կիրթլենդի տաճարի նվիրագործման իր աղոթքի մաս, որը հետագայում արձանագրվել է վարդապետություն և Ուխտերի 109.72–76 Մարգարե Ջոգեֆ Սմիթն ասել է. «Հիշիր քո ողջ եկեղեցին, ով Տեր, բոլոր ընտանիքներով և նրանց բոլոր անմիջական հարազատներով, նրանց բոլոր հիվանդներով ու տառապյալներով, երկրի բոլոր աղքատներով ու հեզերով. որ քո թագա վորությունը, որը հաստատել ես առանց ձեռքի, մեծ սար դառնա և ողջ երկիրը լցնի. Որ քո եկեղեցին դուրս գա խավարի անապա տից, և դուրս շողա՝ պարզ, ինչպես լուսինը, մաքուր, ինչպես արևը, և ահարկու, ինչպես դրոշակակիր զորքը. Եվ զարդարված լինի, ինչպես հարս, այն օրվա համար, երբ դու կբացես երկնքի վարագույրը՝ ստիպելով սարերին ցած հոսել քո ներկայությունից և հովիտներին՝ բարձրանալ, խորդուբորդ տեղերին՝ դառնալ հարթ, որպեսզի քո փառքը լցնի երկիրը. Որպեսզի, երբ հնչի փողը մահացածների համար, մենք հափշտակվենք ամպի մեջ՝ քեզ հանդիպելու, որպեսզի մենք միշտ Տիրոջ հետ լինենք. Որ մեր հանդերձները մաքուր լինեն, որ մենք հանդերձավորված լինենք արդարության պարեգոտով, արմավենու ճյուղեր մեր ձեռքին, և փառքի պսակ մեր գլխին, և հավերժական ուրախություն հնձենք բոլոր մեր տառապանքների դիմաց»23:

Յուրաքնչյուրս ունենք պատասխանատվություն՝ Եկեղեցին ամրապնդելու և անելու մեր բաժինը, որպեսզի կառուցենք Աստծո արքայությունը:

«Աստծո գործը մեկ ընդհանուր գործ է, որով Սրբերը հավասարապես հետաքրքրված են. մենք բոլորս մեկ ընդհանուր մարմնի անդամներ ենք և բոլորս ճաշակում ենք միևնույն հոգուց և մկրտված ենք մեկ մկրտությամբ և բոլորս ունենք միևնույն փառավոր հույսը: Աստծո աշխատանքի առաջադիմությունը և Սիոնի կառուցումը հավասարապես թե՛ մի մարդու գործն է, թե՛ նաև մեկ ուրիշինը: Սիակ տարբերությունն այն է, որ մեկին տրվում է մի պատասխանատվություն, մյուսին՝ մեկ այլ պատասխանատվություն. «բայց եթե անդամներից մեկը տառապում է, մյուսներն էլ նրա հետ տառապում են, և եթե անդամներից մեկը փառավորվում է, մյուսներն էլ նրա հետ ուրախանում են, և աչքը չի կարող ականջին ասել՝ ես քո պետքը չունեմ, ոչ էլ գլուխը ոտքերին՝ ես քո պետքը չունեմ». անջատողական զգացումները, առանձին հետաքրքրությունները, անհատական ծրագրերն ընդ հանուր աշխատանքի մեջ պետք է տեղի տան համընդհանուր հետաքրքրությանը [տե՛ս Ա Կորնթացիս ԺԲ.21, 2624:

Եղբայրներ և քույրեր. եղեք հավատարիմ, եղեք ժրաջան, ջանասիրաբար պայքարեք Սրբերին ավանդված հավատքի համար [տես Հուդա Ա.3]. թող ամեն տղամարդ, կին և երեխա գիտակցի աշխատանքի կարևորությունը և աշխատի այնպես, կարծես հաջողությունը կախված է բացառապես իր անհատա կան ջանքերից. թող բոլորը հետաքրքրություն զգան դրանում, և ապա, համարեն, որ ապրում են մի ժամանակաշրջանում, որի մասին հազարավոր տարիներ առաջ խանդավառությամբ խոսելեն թագավորները, Մարգարեները և արդար մարդիկ, որի հեռանկարը ոգեշնչում է հաղորդել նրանց ամենաքաղցր գրին և ամե նավեհ երգին, և պատճառ է դարձել, որ բոցավառվեն այնպիսի ցնծությամբ, ինչպիսիք արձանագրված Են Սուրբ գրություններում. և շատ շուտով մենք կբացականչենք ոգեշնչման լեզվով.

Սիոնը կրկին բերե՜լ է Տերը.

Ւր ժողովրդին՝ Ւսրայելին, փրկագնե՜լ է Տերը [ՎևՈւ 84.9925:

Ւնչպես հիշել է Վիլֆորդ Վուդրուֆը, Ջոզեֆ Սմիթն արեւ է հետև յալ արտահայտությունը Տասներկուսի անդամներին, որոնք 1839թ. գնում էին միսիայի՝ Մեծ Բրիտանիա. «Անկախ նրանից, թե ինչ կգա ձեր գլխին, բարձրացրեք ձեր թիկունքը և կրեք այն և միշտ բարձր պահեք ու պաշտպանեք Եկեղեցու և Աստծո արքայության շահերը»26:

Առաջարկներ ուսումնասիրելու ն ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii–xii էջերը:

  • Պատկերացրեք, որ դուք այցելել եք 146 էջում նկարագրված քահանայության ժողովը: Ձեր կարծիքով ի՞նչ կզգայիք դուք, եթե լսեիք Ջոզեֆ Սմիթի մարգարեությունը, որ մի օր Եկեղեցին կլցնի աշխարհը: Այժմ ետ նայելով այդ մարգարեությանը, ի՞նչ մտքեր կամ զգացումներ է առաջանում ձեզ մոտ:

  • Վերընթերցեք 147–148 էջերը, նկատելով այն գործողությունները, որոնք տեղի ունեցան Եկեղեցու կազմավորման օրը և առաջին համաժողովի ժամանակ: Ջոզեֆ Սմիթն ասել է. «Նմանատիպ իրադարձությունները ենթադրված էին ոգեշնչելու մեր սրտերն անասելի ուրախությամբ և լցնելու մեզ ակնածանքով ու պատկառանքով [Աստծո] հանդեպ» (էջ 148): Ե՞րբ եք դուք նման զգացումներ ունեցել, որոնք նշում է Ջոզեֆ Սմիթը:

  • Վերընթերցեք Ջոզեֆ Սմիթի ուսմունքները Եկեղեցու մասին Հիսուսի օրերին և Մորմոնի Գրքի օրերին (148–149 էջեր): Ւնչպե՞ս է այսօր Եկեղեցին հետևում միևնույն նմուշին:

  • Ձեր կարծիքով ինչո՞ւ մենք ղեկավարների կարիք ունենք, որոնք նախագահում են Եկեղեցու վրա աշխարհով մեկ (Օրինակների համար, տես 150–151 էջերը): Ւնչպե՞ս եք դուք օրհն վել Առաջին Նախագահության, Տասներկու Առաքյալների, Յոթանասունի Քվորումների և Նախագահող Եպիսկոպոսու թյան ծառայությամբ:

  • Ւ՞նչ մտքեր կամ զգացումներ են առաջանում ձեր մոտ, երբ կարդում եք Ջոզեֆ Սմիթի մարգարեությունները Եկեղեցու ճակատագրի մասին (տես 151–152 էջերը): Ւ՞նչ ձևերով կարող ենք մենք մասնակցել այդ աշխատանքին: (Օրինակների համար տես 153–154 էջերը):

  • Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Թող ամեն տղամարդ, կին և երեխա գիտակցի աշխատանքի կարևորությունը և աշխատի այնպես, կարծես հաջողությունը կախված է բացառապես իր անհատական ջանքերից» (էջ 154): Մտածեք, թե ինչ որոշակի ձևերով դուք կարող եք կիրառել այս խորհուրդը ձեր կյանքում:

  • Եթե ինչ-որ մեկը ձեզ հարցնի, թե ինչու եք դուք դարճել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ, ի՞նչ կասեիք դուք:

Թեմային առնչվող սուրբ գրություններ. Դանիել Բ.31–45; Մոսիա 18.17–29; ՎևՈւ 20.1–4; 65:1–6; 115:4–5

Հղումներ

  1. History of the Church, 1:71; from “History of the Church” (manuscript), book A-1, p. 34, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  2. History of the Church, 1:64; from “History of the Church” (manuscript), book A-1, p. 29, Church Archives.

  3. History of the Church, 1:75–77; from “History of the Church” (manuscript), book A-1, p. 37, Church Archives.

  4. New York law required from three to nine persons to organize or transact the business of a church. The Prophet chose to use six persons.

  5. Wilford Woodruff, in Conference Report, Apr. 1898, p. 57; punctuation and capitalization modernized.

  6. History of the Church, 1:77–79; paragraph divisions altered; from “History of the Church” (manuscript), book A-1, pp. 37–38, Church Archives.

  7. History of the Church, 1:85–86; from “History of the Church” (manuscript), book A-1, p. 42, Church Archives.

  8. Discourse given by Joseph Smith on July 23, 1843, in Nauvoo, Illinois; Joseph Smith, Collection, Addresses, July 23, 1843, Church Archives.

  9. History of the Church, 4:574; from “Try the Spirits,” an editorial published in Times and Seasons, Apr. 1, 1842, pp. 744–45; Joseph Smith was the editor of the periodical.

  10. History of the Church, 4:538; from a letter from Joseph Smith written at the request of John Wentworth and George Barstow, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Mar. 1, 1842, pp. 707–8.

  11. History of the Church, 3:381; from a discourse given by Joseph Smith on June 27, 1839, in Commerce, Illinois; reported by Willard Richards.

  12. Հավատո Հանգանակ 1:6:

  13. Letter from Joseph Smith to Isaac Galland, Mar. 22, 1839, Liberty Jail, Liberty, Missouri, published in Times and Seasons, Feb. 1840, p. 53; punctuation and capitalization modernized.

  14. History of the Church, 2:477; from a discourse given by Joseph Smith on Apr. 6, 1837, in Kirtland, Ohio; reported by Messenger and Advocate, Apr. 1837, p. 487.

  15. History of the Church, 2:200; paragraph divisions altered; from the minutes of a Church council meeting held on Feb. 27, 1835, in Kirtland, Ohio; reported by Oliver Cowdery.

  16. Orson Pratt, Millennial Star, Nov. 10, 1869, p. 732.

  17. Wilford Woodruff, Deseret Weekly, Aug. 30, 1890, p. 306; capitalization modernized.

  18. History of the Church, 2:202; from “History of the Church” (manuscript), book B-1, p. 577, Church Archives.

  19. History of the Church, 2:431–32; from instructions given by Joseph Smith on Mar. 30, 1836, in Kirtland, Ohio.

  20. History of the Church, 2:22; from “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad,” Jan. 22, 1834, published in Evening and Morning Star, Apr. 1834, p. 152.

  21. History of the Church, 4:540; from a letter from Joseph Smith written at the request of John Wentworth and George Barstow, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Mar. 1, 1842, p. 709.

  22. History of the Church, 2:268; final bracketed word in original; punctuation, capitalization, and grammar modernized; from a letter from Joseph Smith to the elders of the Church, Dec. 1835, Kirtland, Ohio, published in Messenger and Advocate, Dec. 1835, p. 227.

  23. Doctrine and Covenants 109:72–76; prayer offered by Joseph Smith on Mar. 27, 1836, at the dedication of the temple in Kirtland, Ohio.

  24. History of the Church, 4:609; from “The Temple,” an editorial published in Times and Seasons, May 2, 1842, p. 776; Joseph Smith was the editor of the periodical.

  25. History of the Church, 4:214; from a report from Joseph Smith and his counselors in the First Presidency, Oct. 4, 1840, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Oct. 1840, p. 188.

  26. Quoted by Wilford Woodruff, Deseret News: Semi-Weekly, Mar. 20, 1883, p. 1.

Նկար
printing press

1829 թվականի ամռան վերջին Ջոզեֆ Սմիթը, Մարտին Հարրիսը և ևս մի քանի հոգի հավաքվեցին տպագրի՝ էզբեր Բ. Գրանդինի հետ, որպեսզի զննեն Մորմոնի Գրքի տիտղոսաթերթի սրբագրությունը, որը տպվող առաջին էջն էր:

Նկար
organization of Church

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կազմավորվեց Ջոզեֆ Սմիթի կողմից 1830թ. ապրիլի 6-ին, Պիտեր Ուիթմեր ավագի տանը, Ֆայեթում Նյու Յորք: Վերջին օրերի Եկեղեցին կազմավորված է միևնույն ձնով, ինչպես Եկեղեցին Փրկչի ժամանակներում իր «առաքյալներով, մարգարեներով, հովիվներով, վարդապետներով, ավետարանիչներով և այլն»:

Նկար
Sunday School

«Աստծո աշխատանքի առաջադիմությունը ն Սիոնի կառուցումը հավասարապես թե մի մարդու գործն է թե՛ նան մեկ ուրիշինը: Միակ տարբերությունն այն է որ մեկին տրվում է մի պատասխանատվություն, մյուսին՝ մեկ այլ պատասխանատվություն»: