Հիմնական դասընթացներ
Դաս 16․ Դասի նախապատրաստական նյութ. Հիսուս Քրիստոսը սպասավորում է մեկ առ մեկ


Դաս 16․ Դասի նախապատրաստական նյութ. Հիսուս Քրիստոսը սպասավորում է մեկ առ մեկ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 16․ Դասի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 16․ Դասի նախապատրաստական նյութ

Հիսուս Քրիստոսը սպասավորում է մեկ առ մեկ

Մեկ առ մեկ, նկարը՝ ըստ Վոլթեր Ռեյնի

Լիառատ երկրում հարություն առած Քրիստոսի սպասավորումը մեզ հզոր ապացույց է տալիս Հիսուս Քրիստոսի աստվածայնության մասին և մի խորիմաստ օրինակ, թե ինչպես սպասավորել մյուսներին: Երբ ուսումնասիրեք այս նյութը, խորհեք թե ինչ կարող եք անել՝ ամրապնդելու ձեր վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը ձեր Փրկիչն է: Երբ խորհրդածեք այն մասին, թե Նա ինչպես սպասավորեց, աղոթքով պարզեք, թե ով կարիք ունի զգալու Փրկիչի սերը ձեր միջոցով:

Բաժին 1

Ինչպե՞ս կարող եմ ամրապնդել իմ վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է

Երեք օրվա խավարից և մեծ կործանումից հետո, որն ազդանշան եղավ այդ ժողովրդին, որ Փրկիչը մահացել էր, մոտ 2500 տղամարդիկ, կանայք ու երեխաներ հավաքվեցին Լիառատ երկրի տաճարի շուրջը: Նրանք մի ձայն լսեցին, որը սկզբում չհասկացան: Երբ նրանք շարունակեցին ականջ դնել, հասկացան, որ դա Երկնային Հոր ձայնն էր, որը ներկայացնում էր Իր Որդուն` Հիսուս Քրիստոսին: (Տես 3 Նեփի 11․1-10) Ապա Փրկիչը իջավ երկնքից և հայտարարեց. «Ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը, ում մասին մարգարեները վկայել էին, որ պիտի գա աշխարհ» (3 Նեփի 11.10):

Հիսուս Քրիստոսը հայտնվում է Նեփիացիներին, նկարը՝ ըստ Առնոլդ Ֆրայբերգի

Այս պահի մասին Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է.

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Այդ հայտնությունը և այդ հայտարարությունը Մորմոնի Գրքի ամբողջ պատմության ամենակարևոր և բարձրագույն կետն է: Դա ապացույցն էր և որոշումը, որը հայտնվել և ոգեշնչել էր յուրաքանչյուր Նեփիացի մարգարեի նախորդ վեց հարյուր տարիների ընթացքում: …

Բոլորը նրա մասին էին խոսում, երգում ու երազում էին նրա մասին և աղոթում նրա հայտնվելու համար, և ահա նա փաստորեն այստեղ էր: Ամենակարևոր օրը նրանց համար: Աստված, ով դարձնում է ամեն խավար գիշերը առավոտվա լույս, ժամանել էր։ «Քրիստոսը և Նոր Ուխտը. Մորմոնի Գրքի Մեսիական ուղերձը [1997], 250-51)

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Ընթերցեք 3 Նեփի 11.13–17-ը, և փնտրեք, թե ինչ արեցին մարդիկ՝ ամրապնդելու իրենց վկայությունները, որ Հիսուսը հարություն առած Քրիստոսն էր:

Քրիստոսը Լիառատ երկրում, նկարը՝ ըստ Սայմոն Դյուի
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ կարող եք սովորել Հիսուս Քրիստոսի բնավորության մասին Նեփիացիների և Լամանացիների հետ ունեցած Նրա հաղորդակցություններից:

Երեց Վոլթեր Ֆ. Գոնզալեսը Յոթանասունից ուսուցանել է հետևյալը այն մարդկանց փորձառության մասին, ովքեր տեսել էին հարություն առած Քրիստոսին.

Երեց Վոլթեր Ֆ. Գոնզալես

«Եկեք ինձ մոտ, որպեսզի կարողանաք շոշափել և տեսնել» [3 Նեփի 18.25]: Սա պատվիրան էր, որ Փրկիչը տվեց հնագույն Ամերիկայի բնակիչներին: Նրանք իրենց ձեռքերով շոշափեցին և իրենց աչքերով տեսան, որ Հիսուսը Քրիստոսն էր: Այս պատվիրանը նույնքան կարևոր է մեզ համար այսօր, որքան նրանց համար իրենց օրերում: Գալով դեպի Քրիստոսը՝ մենք կարող ենք զգալ և «իմանալ անկասկած» [3 Նեփի 11.15], ոչ թե մեր ձեռքերով և աչքերով, այլ ողջ սրտով ու մտքով, որ Հիսուսը Քրիստոսն է:

Քրիստոսի մոտ գալու մի միջոց է՝ ձգտել սրտով սովորել հիմնական ճշմարտությունները: Այդ ժամանակ Աստծո կողմից եկող տպավորությունները մեզ գիտելիք կպարգևեն, որը մենք չենք ստանա այլ միջոցներով:։ («Սովորել մեր սրտով», Լիահոնա, նոյեմբեր 2012, 81)

պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Երբ խորհրդածեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայության շուրջ, ձեր անձնական օրագրում գրի առեք մի փորձառություն, որն ամրապնդել է ձեր վկայությունը Նրա մասին: Կամ, փոխարենը, դուք կարող եք գտնել մի օրհներգ, որն արտացոլում է, թե ինչ եք զգում Փրկիչի հանդեպ, ապա գրի առեք զգացումները, որ ունենում եք այդ օրհներգը լսելիս կամ երգելիս:

Բաժին 2

Փրկիչի օրինակից ի՞նչ կարող եմ սովորել սպասավորման մասին

Հետո, երբ Փրկիչը յուրաքանչյուր անձի թույլ տվեց շոշափել վերքերը Իր ձեռքերի և ոտքերի վրա, Նա կանչեց տասներկու աշակերտների և բազմությանն ուսուցանեց բազմաթիվ կարևոր ճշմարտություններ (տես 3 Նեփի 11–16): Երբ Հիսուսը պատրաստվում էր հեռանալ, Նա ասաց. «Ես զգում եմ, որ … դուք չեք կարող հասկանալ իմ բոլոր խոսքերը», և Նա կոչ արեց ժողովրդին վերադառնալ իրենց տները, խորհել այն ամենի շուրջ, ինչ Ինքն ուսուցանել էր, և պատրաստվել Իր վերադարձին հաջորդ օրը (3 Նեփի 17.1–3):

պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Ընթերցեք 3 Նեփի 17.5–10-ը և փնտրեք, թե Տերն ինչպես բարության և կարեկցանքի օրինակ հանդիսացավ , երբ սպասավորում էր ժողովրդի մեջ:

Հետո, երբ Փրկիչը բազմությանը բժշկեց, Նա պատվիրեց, որ բոլոր «նրանց փոքր երեխաները բերվեին» (3 Նեփի 17.11) Իր մոտ, իսկ մյուսները ծնկի իջնեին: Ապա Նա աղոթեց նրանց համար, որն այնքան «մեծ և սքանչելի» էր (հատվածներ 16–17), որ բազմությունը տոգորվեց ուրախությամբ: (Տես 3 Նեփի 17.10–19)

Քրիստոսը և Մորմոնի Գրքի երեխաները, նկարը՝ ըստ Դել Փարսոնի
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Ընթերցեք 3 Նեփի 17.19–24-ը կամ դիտեք տեսաֆիլմը՝ «Իմ ցնծությունը լիակատար է» (4:04), և խորհեք, թե սպասավորումը ինչու ցնծություն բերեց Փրկիչին:

Նախագահ Ջին Բ. Բինգհեմը` Սփոփող միության գերագույն նախագահը, ուսուցանել է Փրկիչի օրինակին հետևելու կարևորության մասին, երբ մենք սպասավորում ենք.

Նախագահ Ջին Բ. Բինգհեմ

Ամենից կարևորն այն է, որ իսկական ծառայությունն իրականացվում է մեկ առ մեկ, և դրա շարժառիթը սերն է: Անկեղծ ծառայության արժեքն ու հրաշքը կայանում են նրանում, որ այն իսկապես կյանքեր է փոխում: Երբ մեր սրտերը բաց են և կամենում ենք սիրել ու ընդունել, քաջալերել ու մխիթարել, մեր ծառայության զորությունը անդիմադրելի կլինի: Սերն ունենալով որպես շարժառիթ, հրաշքներ կգործենք: …

Փրկիչը մեր օրինակն է ամեն ինչում. ոչ միայն նրանում, թե ինչ պետք է անենք, այլև նրանում, թե ինչո՞ւ պետք է անենք դա [տես Եփեսացիս 5.2]: («Սպասավորել՝ ինչպես Փրկիչն է անում», Լիահոնա, մայիս 2018, 106)

պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Մտածեք մեկի մասին, ով գուցե ձեր օգնության կարիքն ունի: Ինչպե՞ս կարող եք հետևել Փրկիչի օրինակին և ցույց տալ բարություն ու կարեկցանք այդ անձնավորության հանդեպ: