«Հավելված Գ. Երեխաների միության համար. Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի վերաբերյալ», Եկ, հետևիր ինձ. Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Հավելված Գ», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026
Հավելված Գ
Երեխաների միության համար. Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի վերաբերյալ
Հոգևոր երաժշտությունը հզոր գործիք է, որն օգնում է երեխաներին սովորել Երկնային Հոր երջանկության ծրագիրը և Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնարար ճշմարտությունները: Երբ երեխաները երգում են ավետարանի սկզբունքների մասին, Սուրբ Հոգին վկայում է նրանց այդ սկզբունքների ճշմարտացիության մասին: Խոսքերն ու երաժշտությունը կմնան երեխաների մտքում ու սրտում նրանց կյանքի ընթացքում:
Փնտրեք Հոգու օգնությունը, երբ պատրաստվում եք ուսուցանել ավետարանը երաժշտության միջոցով: Կիսվեք ձեր վկայությամբ այն ճշմարտությունների մասին, որոնք հնչում են երգի մեջ: Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչպես է երաժշտությունն առնչվում այն ամենի հետ, ինչ նրանք սովորում են տանը և Երեխաների միությունում:
Ուղեցույցներ հաղորդության ժողովի ելույթի համար
Եպիսկոպոսի ղեկավարությամբ հաղորդության ժողովին երեխաների ելույթը սովորաբար անցկացվում է տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում: Երեխաների ելույթի ծրագիրը կազմելու համար երեխաների միության նախագահությունը և երաժշտական ղեկավարը աշխատում են եպիսկոպոսության այն խորհրդականի հետ, որը վերահսկում է Երեխաների միությունը:
Ելույթը պետք է թույլ տա երեխաներին ներկայացնել այն, ինչ նրանք և նրանց ընտանիքները սովորել են Հին Կտակարանից՝ տանը և Երեխաների միությունում, ներառյալ Երեխաների միության երգերը, որոնք երգել են տարվա ընթացքում: Ելույթը ծրագրելիս եղանակներ մտածեք, որոնցով այն կարող է օգնել ներկաներին կենտրոնանալ Փրկչի և Նրա ուսմունքների վրա:
Այն միավորներում, որտեղ երեխաները քիչ են, կարող եք ընդգրկել ընտանիքի անդամներին, որպեսզի մասնակցեն իրենց երեխաների հետ: Եպիսկոպոսության անդամներից մեկը կարող է եզրափակել ժողովը՝ ելույթի մասին կարճ ակնարկով:
Ելույթին նախապատրաստվելիս հիշեք հետևյալ ուղենիշները.
-
Փորձերը չպիտի անիմաստ ժամանակ խլեն Երեխաների միության դասերից կամ ընտանիքներից:
-
Հաղորդության ժողովին պատշաճ չէ օգտագործել ցուցադրական նյութեր, հատուկ բեմական հագուստներ և տեսանյութեր:
Sես Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 12.2.1.2, Ավետարանի գրադարան։
Հրահանգներ երգեցողության ժամի համար
5 րոպե (Երեխաների միության նախագահություն). Բացման աղոթք, սուրբ գրության հատված կամ հավատո հանգանակ և մեկ ելույթ
20 րոպե (երաժշտական ղեկավար). Երգեցողության ժամ
Երեխաների միության նախագահությունը և երաժշտական ղեկավարը յուրաքանչյուր ամսվա համար ընտրում են երգեր, որոնք կնպաստեն այն սկզբունքների ամրապնդմանը, որոնք երեխաները սովորում են դասարանում և տանը: Այս ուղեցույցում ընդգրկված է այդ սկզբունքները պարունակող երգերի ցանկը:
Երեխաներին երգեր սովորեցնելիս առաջարկեք նրանց կիսվել նրանով, ինչ արդեն սովորել են երգերից՝ պատմությունների և վարդապետության սկզբունքների վերաբերյալ: Առաջարկեք երեխաներին իրենց մտքերով և զգացմունքներով կիսվել երգերում հնչող ճշմարտությունների վերաբերյալ:
Children’s Songbook-ի երաժշտությունը հիմնական աղբյուրն է Երեխաների միությունում: Հիմների գրքի հիմները և Ընկեր ամսագրի երգերը նույնպես ընդունելի են: Կարող եք նաև օգտագործել Hymns—For Home and Church հավաքածուի երգերը։ Այլ տեսակի երաժշտության օգտագործումը Երեխաների միությունում պետք է համաձայնեցվի եպիսկոպոսության հետ (տես Ընդհանուր ձեռնարկ, 12.3.4)։
Երաժշտություն երգեցողության ժամի համար
Հունվար
-
«My Heavenly Father Loves Me», Children’s Songbook, 228–29
-
«I Will Follow God’s Plan», Children’s Songbook, 164–65
Փետրվար
-
«Follow the Prophet», Children’s Songbook, 110–11
-
«A Child’s Prayer», Children’s Songbook, 12–13
Մարտ
-
«Բարին ինձնից պիտ գա», Children’s Songbook, էջ 63
-
«Ինձ հետ եղիր Դու միշտ», Հիմներ և մանկական երգեր էջ 12
Ապրիլ
-
«Gethsemane», Ավետարանի գրադարան
-
«Keep the Commandments», Children’s Songbook, 146
Մայիս
-
«Holy Places», Ավետարանի գրադարան
-
«As I Search the Holy Scriptures», Հիմներ, հմր. 277
Հունիս
-
«I Will Be Valiant», Children’s Songbook, 162
-
«Love One Another», Children’s Songbook, 136
Հուլիս
-
«Search, Ponder, and Pray», Children’s Songbook, 109
-
«I Pray in Faith», Children’s Songbook, 14
Օգոստոս
-
«Dare to Do Right», Children’s Songbook, 158
-
«I Feel My Savior’s Love», Children’s Songbook, 74–75
Սեպտեմբեր
-
«Ցույց տուր ինձ, որ լույսով քայլեմ», Հիմներ և մանկական երգեր, էջ 66
-
«Love Is Spoken Here», Children’s Songbook, 190–91
Հոկտեմբեր
-
«Seek the Lord Early», Children’s Songbook, 108
-
«I Lived in Heaven» Children’s Songbook, 4
Նոյեմբեր
-
«Families Can Be Together Forever», Children’s Songbook, 188
-
«Choose the Right», Հիմներ, հմր. 239
Դեկտեմբեր
-
«We’ll Bring the World His Truth», Children’s Songbook, 172–73
-
«The Hearts of the Children», Children’s Songbook, 92–93
Ուսուցանել վարդապետությունը երաժշտության օգնությամբ
Երգեցողության ժամը միտված է օգնել երեխաներին սովորել ավետարանի ճշմարտությունները: Հետևյալ գաղափարները կարող են ոգեշնչել ձեզ, երբ դուք ծրագրում եք ուսուցանել ավետարանի սկզբունքները հիմներից և Երեխաների միության երգերից:
Կարդացեք առնչվող սուրբ գրությունները: Children’s Songbook-ի և հիմների գրքի երգերի մեծ մասի համար տրված են առնչվող սուրբ գրությունների հղումները։ Օգնեք երեխաներին կարդալ այդ հատվածներից մի քանիսը և պատմեք նրանց, թե ինչպես են սուրբ գրություններն առնչվում երգի հետ: Կարող եք նաև սուրբ գրության մի քանի հատվածներ գրել գրատախտակին և առաջարկել երեխաներին յուրաքանչյուր հղումի համար գտնել համապատասխան երգը կամ երգից որևէ հատված:
Լրացրեք բաց թողնված տեղերը։ Գրատախտակին գրեք երգի մի տունը՝ բաց թողնելով մի քանի հիմնաբառեր: Ապա, խնդրեք երեխաներին երգել երգը, լսելով այն բառերը, որոնք կլրացնեն բաց թողնված տեղերը: Երբ նրանք լրացնեն բաց թողնվածը, քննարկեք, թե ավետարանի ինչ սկզբունքներ եք սովորում այդ բաց թողնված բառերից:
Վկայեք Հակիրճ վկայություն բերեք երեխաներին՝ ավետարանի ճշմարտությունների վերաբերյալ, որոնք առկա են Երեխաների միության տվյալ երգում: Օգնեք երեխաներին հասկանալ, որ երգելու միջոցով ևս նրանք կարող են վկայություն բերել և զգալ Հոգին:
Կանգնեք որպես վկա։ Առաջարկեք երեխաներին հերթով կանգնել և կիսվել, թե ինչ են սովորել երգից, որը երգում են, կամ ինչ զգացումներ ունեն երգում ուսուցանվող ճշմարտությունների վերաբերյալ: Հարցրեք նրանց, թե ինչ զգացումներ ունեն երգը երգելիս, և օգնեք նրանց ճանաչել Սուրբ Հոգու ազդեցությունը:
Օգտագործեք նկարներ։ Խնդրեք երեխաներին, որ օգնեն ձեզ գտնել կամ ստեղծել նկարներ, որոնք համապատասխանում են երգում հնչող կարևոր բառերին կամ արտահայտություններին: Առաջարկեք նրանց կիսվել, թե ինչպես են նկարներն առնչվում երգի հետ, և ինչ է ուսուցանում երգը: Օրինակ, եթե ուսուցանում եք «When He Comes Again» երգը (Children’s Songbook, 82–83), դուք կարող եք ամբողջ սենյակում դնել նկարներ, որոնք պատկերում են երգի կարևոր բառերը (օրինակ, հրեշտակներ, ձյուն, և աստղ): Խնդրեք երեխաներին հավաքել նկարները և երգը միասին երգելիս վեր պահել դրանք ճիշտ հերթականությամբ:
Կիսվեք առարկայական դասերով։ Երգի վերաբերյալ քննարկում ունենալու նպատակով կարող եք որևէ առարկա օգտագործել: Օրինակ՝ երբ երգում եք «My Heavenly Father Loves Me» (Children’s Songbook, 228–29) երգը, կարող եք երեխաներին ցույց տալ, օրինակ, թռչունի, անձրևի կամ ծաղիկների նկար: Դա կարող է հանգեցնել քննարկման այն մասին, թե մենք ինչպես կարող ենք մեր շուրջը գտնել Երկնային Հոր սիրո նշանները:
Առաջարկեք կիսվել անձնական փորձառություններով։ Օգնեք երեխաներին կապել երգում ուսուցանվող սկզբունքները դրանց հետ կապված իրենց փորձառությունների հետ: Օրինակ, «I Love to See the Temple» (Children’s Songbook, 95) երգը երգելուց առաջ կարող եք խնդրել երեխաներին բարձրացնել ձեռքերը, եթե տեսել են տաճար: Երգելիս առաջարկեք նրանց մտածել այն մասին, թե ինչ են զգում, երբ տեսնում են տաճար:
Հարցեր տվեք: Կան շատ հարցեր, որոնք կարող եք տալ երգերը երգելիս: Օրինակ՝ կարող եք հարցնել երեխաներին, թե ինչ են սովորում երգի յուրաքանչյուր տողից: Նաև խնդրեք նրանց մտածել հարցեր, որոնց պատասխանում է երգը: Սա կհանգեցնի երգում ուսուցանվող ճշմարտությունների վերաբերյալ քննարկման:
Օգտագործեք ձեռքի պարզ շարժումներ: Առաջարկեք երեխաներին մտածել ձեռքի պարզ շարժումներ, որոնք կօգնեն նրանց հիշել երգի բառերը և ուղերձները: Օրինակ, երբ երգում եք «Search, Ponder, and Pray» (Children’s Songbook, 109) երգը, դուք կարող եք հրավիրել երեխաներին ցույց տալ իրենց աչքերը, երբ նրանք երգում են սուրբ գրություններն ուսումնասիրելու մասին, ցույց տալ իրենց գլուխները, երբ նրանք երգում են խորհելու մասին, և ծալել իրենց ձեռքերը, երբ նրանք երգում են աղոթելու մասին: