Գրադարան
Հրահանգներ երգեցողության ժամի համար


«Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի համար», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

«Հրահանգներ երգեցողության ժամի համար», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 202

Նկար
երգող երեխաներ

Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի համար

Երեխաների միության հարգարժան նախագահություններ և երաժշտության ղեկավարներ

Երեխաների միության երգերը հզոր գործիք են, որոնք օգնում են երեխաներին սովորել Երկնային Հոր երջանկության ծրագիրը և Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնարար ճշմարտությունները: Երբ երեխաները երգում են ավետարանի սկզբունքների մասին, Սուրբ Հոգին վկայում է նրանց այդ սկզբունքների ճշմարտացիության մասին: Խոսքերն ու երաժշտությունը կմնան երեխաների մտքում ու սրտում նրանց կյանքի ընթացքում:

Փնտրեք Հոգու օգնությունը, երբ պատրաստվում եք ուսուցանել ավետարանը երաժշտության միջոցով: Կիսվեք ձեր վկայությամբ այն ճշմարտությունների մասին, որոնք հնչում են երգի մեջ: Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչպես է երաժշտությունն առնչվում այն ամենի հետ, ինչ նրանք սովորում են տանը և Երեխաների միությունում: Երեխաները և նրանց ընտանիքները կօրհնվեն ձեր անձնվեր ջանքերի շնորհիվ:

Մենք սիրում ենք ձեզ և հայտնում մեր երախտագիտությունը ձեր անձնվեր ծառայության համար, որոնք ուղղված են մեր թանկագին երեխաների ամրապնդմանն ու պաշտպանությանը:

Երեխաների միության Գերագույն Նախագահություն

Ուղեցույցներ հաղորդության ժողովի ելույթի համար

Եպիսկոպոսի ղեկավարությամբ, հաղորդության ժողովին երեխաների ելույթը սովորաբար անցկացվում է տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում: Երեխաների միության նախագահությունը և երաժշտության ղեկավարը տարվա սկզբում նախօրոք հանդիպում են եպիսկոպոսության այն խորհրդականի հետ, ով վերահսկում է Երեխաների միությունը, որպեսզի քննարկեն երեխաների ելույթի ծրագիրը: Երբ ծրագիրը կազմեք, ստացեք նրա հաստատումը:

Ելույթը պետք է թույլ տա երեխաներին ներկայացնել այն, ինչ նրանք և նրանց ընտանիքները սովորել են Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին Վարդապետություն և Ուխտերից տանը և Երեխաների միությունում, ներառյալ Երեխաների միության երգերը, որոնք երգել են տարվա ընթացքում: Աղոթքով մտածեք, թե ավետարանի ո՞ր սկզբունքներն ու երգերն են ներկայացնում այն, ինչ նրանք սովորել են: Տարվա ընթացքում գրի առեք երեխաների առանձին ելույթները և անձնական փորձառությունները՝ հնարավորության դեպքում հաղորդության ելույթի ժամանակ օգտագործելու համար: Հրավիրեք երեխաներին իրենց ելույթի ժամանակ կիսվել սուրբ գրություններով, պատմություններով և Փրկիչի ու Նրա ավետարանի մասին իրենց վկայություններով: Ելույթը ծրագրելիս եղանակներ մտածեք, որոնք կարող են օգնել համայնքին կենտրոնանալ Փրկիչի և այն ճշմարտությունների վրա, որոնք Նա վերականգնեց վերջին օրերին:

Այն միավորներում, որտեղ երեխաները քիչ են, կարող եք ընդգրկել ընտանիքի անդամներին, որպեսզի մասնակցեն իրենց երեխաների հետ միասին: Նախագահության անդամներից մեկը կարող է եզրափակել ժողովը ելույթի մասին կարճ ակնարկով:

Ելույթին նախապատրաստվելիս հիշեք հետևյալ ուղենիշները.

  • Փորձերը չպիտի անիմաստ ժամանակ խլեն Երեխաների միության դասերից կամ ընտանիքներից:

  • Հաղորդության ժողովին պատշաճ չէ օգտագործել ցուցադրական նյութեր, հատուկ բեմական հագուստներ և տեսանյութեր:

Տես Handbook 2: Administering the Church, 11.5.3, ChurchofJesusChrist.org:

Հրահանգներ երգեցողության ժամի համար

5 րոպե (Երեխաների միության նախագահություն). Բացման աղոթք, սուրբ գրության հատված կամ հավատո հանգանակ և մեկ ելույթ

20 րոպե (երաժշտության ղեկավար). Երգեցողության ժամ

Երգեցողության ժամի նպատակն է` օգնել երեխաներին խորացնել նրանց հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ երաժտության միջոցով: Երեխաների միության նախագահությունը և երաժշտության ղեկավարը յուրաքանչյուր ամսվա համար ընտրում են երգեր, իրենց մտքում պահելով այս նպատակը: Երգերը պետք է ամրապնդեն այն սկզբունքները, որոնք երեխաները սովորում են Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին իրենց դասարաններում և տանը Այս սկզբունքներն ամրապնդող երգերի ցանկը ներառված է այս ուղեցույցում: Այդ երգերը նաև առաջարկված են Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար ձեռնարկի համառոտ շարադրանքներում:

Երեխաներին երգեր սովորեցնելիս հրավիրեք նրանց կիսվել նրանով, ինչ արդեն սովորել են երգերից պատմությունների և վարդապետության սկզբունքների վերաբերյալ: Կարող եք կրկնել Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար համառոտ շարադրանքները, որոնք երեխաները սովորում են իրենց դասերի ժամանակ: Դա կօգնի ձեզ տեղյակ լինել պատմություններին և սկզբունքներին, որոնք նրանք սովորում են, որպեսզի կարողանաք մտածել, թե ինչպես երաժշտության միջոցով աջակցեք նրանց ուսուցմանը:

Երգեցողության ժամին դուք կարող եք կրկնել նաև այն երգերը, որոնք երեխաները մինչ այդ սովորել են, ինչպես նաև նրանց սիրած երգերը: Կրկնելիս հրավիրեք երեխաներին իրենց մտքերով և զգացմունքներով կիսվել երգերում հնչող ճշմարտությունների վերաբերյալ:

Երեխաների երգարանը երաժշտության հիմնական աղբյուրն է Երեխաների միությունում: Հիմների գրքի հիմները և Friend ու Լիահոնա ամսագրերի երգերը նույնպես ընդունելի են: Երբեմն երեխաները կարող են հայրենասիրական կամ տոնական երգեր երգել, որոնք պատշաճ են կիրակի օրվա և երեխաների տարիքի համար: Այլ տեսակի երաժշտության օգտագործումը Երեխաների միությունում պետք է համաձայնեցվի եպիսկոպոսության հետ (տես Handbook 2: Administering the Church, 11.2.4

Նկար
հաղորդության ժողովում երգող երեխաներ

Երեխաների միության դասի ակնարկ

Յուրաքանչյուր շաբաթ Երեխաների միության դասն ընդգրկում է.

Երգեցողության ժամ.25 րոպե

Տեղափոխում.5 րոպե

Դասեր.20 րոպե

Երեխաների միության մեծ դասարան ունեցող ղեկավարները կարող են երեխաներին բաժանել երկու խմբի. մի խումբը կմասնակցի դասին, մինչդեռ մյուս խումբը՝ երգեցողության ժամին: Այնուհետև, երկու խմբերը կփոխվեն տեղերով: Նման դեպքերում Երեխաների միության ղեկավարները գուցե պետք է հարմարեցնեն վերոհիշյալ ժամերը իրենց հանգամանքներին համապատասխան:

Երաժշտություն երգեցողության ժամի համար

Հունվար

  • «Ջոզեֆ Սմիթի առաջին աղոթքը», Հիմներ, էջ 14

  • Search, Ponder, and Pray,” Children’s Songbook, 109

  • Family History—I Am Doing It,” Children’s Songbook, 94

Փետրվար

  • I Want to Be a Missionary Now,” Children’s Songbook, 168

  • The Priesthood Is Restored,” Children’s Songbook, 89

  • «Ես մնում եմ զարմացած», Հիմներ, էջ 22

Մարտ

  • The Church of Jesus Christ,” Children’s Songbook, 77

  • When I Am Baptized,” Children’s Songbook, 103

  • When He Comes Again,” Children’s Songbook, 82–83

Ապրիլ

  • «Հիսուս հարյավ», Երեխաների երգարան, էջ 55

  • I Want to Be a Missionary Now,” Children’s Songbook, 168

  • Jesus Said Love Everyone,” Children’s Songbook, 61

Մայիս

  • When He Comes Again,” Children’s Songbook, 82–83

  • Have I Done Any Good?Hymns, no. 223

  • «Գործիր շիտակ», Հիմներ, էջ 34

Հունիս

  • I’m Trying to Be like Jesus,” Children’s Songbook, 78–79

  • Reverence Is Love,” Children’s Songbook, 31

  • Help Me, Dear Father,” Children’s Songbook, 99

Հուլիս

  • «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ», Հիմներ, էջ 38

  • Have I Done Any Good?Hymns, no. 223

  • I Feel My Savior’s Love,” Children’s Songbook, 74–75

Օգոստոս

  • The Priesthood Is Restored,” Children’s Songbook, 89

  • The Holy Ghost,” Children’s Songbook,105

  • «Աստծո զավակն եմ», Երեխաների երգարան, էջ 58

Սեպտեմբեր

  • Reverently, Quietly,” Children’s Songbook, 26

  • I Am like a Star,” Children’s Songbook, 163

  • I Will Be Valiant,” Children’s Songbook, 162

Հոկտեմբեր

  • «Աստծո Հոգին», Հիմներ, էջ 28

  • I Love to See the Temple,” Children’s Songbook, 95

  • The Church of Jesus Christ,” Children’s Songbook, 77

Նոյեմբեր

  • Family History—I Am Doing It,” Children’s Songbook, 94

  • Families Can Be Together Forever,” Children’s Songbook, 188

  • «Գովք մարդուն», Hymns, no. 27

Դեկտեմբեր

  • I Will Follow God’s Plan,” Children’s Songbook, 164–65

  • He Sent His Son,” Children’s Songbook, 34–35

  • Hark! The Herald Angels Sing,” Hymns, no. 209

Օգտագործել երաժշտությունը վարդապետություն ուսուցանելու համար

Հիշեք, որ երգեցողության ժամի նպատակը չի ուղղակի ուսուցանել երեխաներին, թե ինչպես երգեն, այլ օգտագործել երաժշտությունը` օգնելով խորացնել նրանց հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Հետևյալ գաղափարները կարող են ոգեշնչել ձեզ, երբ ծրագրեք ուղիներ այդ անելու համար:

Սովորեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ են սովորում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին այն երգերից, որ դուք եք երգում: Հրավիրեք նրանց կիսվել իրենց սիրելի խոսքերով այն երգից, որը նկարագրում է Աստծուն և Փրկիչին:

Կարդացեք առնչվող սուրբ գրությունները: Երեխաների երգարանի և հիմների գրքի երգերի մեծ մասի համար տրված են առնչվող սուրբ գրությունների հղումները: Օգնեք երեխաներին կարդալ սուրբ գրության մի հատված և խոսեք այն մասին, թե ինչպես է այն առնչվում ձեր երգած երգի հետ: Կարող եք նաև սուրբ գրության մի քանի հատվածներ գրել գրատախտակին և հրավիրել երեխաներին յուրաքանչյուր հղումի համար գտնել համապատասխան երգը կամ երգից որևէ հատված:

Լրացրեք բաց թողնված տեղերը։ Գրատախտակին գրեք երգի մի ոտանավոր, բաց թողնելով մի քանի հիմնաբառեր: Ապա, խնդրեք երեխաներին երգել երգը, լսելով այն բառերը, որոնք կլրացնեն բաց թողնված տեղերը: Երբ նրանք լրացնեն բաց թողնվածը, քննարկեք, թե ավետարանի ինչ սկզբունքներ եք սովորում այդ բաց թողնված բառերից:

Նկար
հաղորդության ժողովում երգող երեխաներ

Մեջբերումներ Եկեղեցու ղեկավարների խոսքերից։ Հրավիրեք երեխաներին լսել մեջբերում Եկեղեցու որևէ ղեկավարի խոսքից, որն ուսուցանում է նույն սկզբունքը, ինչ Երեխաների միության երգը: Խնդրեք նրանց ձեռք բարձրացնել, երբ լսում են մի բան, որն օգնում է հասկանալ ճշմարտությունը, որի մասին երգում են: Խնդրեք նրանց կիսվել իրենց լսածով:

Վկայեք Հակիրճ վկայություն բերեք երեխաներին ավետարանի ճշմարտությունների վերաբերյալ, որոնք առկա են Երեխաների միության տվյալ երգում: Օգնեք երեխաներին հասկանալ, որ երգելու միջոցով ևս նրանք կարող են վկայություն բերել և զգալ Հոգին:

Կանգնեք որպես վկա։ Հրավիրեք երեխաներին հերթով կանգնել և կիսվել, թե ինչ են սովորել երգից, որը երգում են, կամ ինչ զգացումներ ունեն երգում ուսուցանվող ճշմարտությունների վերաբերյալ: Հարցրեք նրանց, թե ինչ զգացումներ ունեն երգը երգելիս, և օգնեք նրանց ճանաչել Սուրբ Հոգու ազդեցությունը:

Օգտագործեք նկարներ։ Խնդրեք երեխաներին, որ օգնեն ձեզ գտնել կամ ստեղծել նկարներ, որոնք համապատասխանում են երգում հնչող կարևոր բառերին կամ արտահայտություններին: Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչպես են նկարներն առնչվում երգի հետ, և ինչ է ուսուցանում երգը: Օրինակ, եթե ուսուցանում եք “When He Comes Again” երգը (Children’s Songbook, 82–83), դուք կարող եք ողջ սենյակում դնել նկարներ, որոնք պատկերում են երգի կարևոր բառերը (օրինակ, հրեշտակներ, ձյուն, և աստղբառերը): Խնդրեք երեխաներին հավաքել նկարները և երգը միասին երգելիս վեր պահել դրանք ճիշտ հերթականությամբ:

Կիսվեք առարկայական դասերով։ Երգի վերաբերյալ քննարկում ունենալու նպատակով կարող եք որևէ առարկա օգտագործել: Օրինակ, «When I Am Baptized» երգը (Երեխաների երգարան, 103) հիշատակում է անձրևը: Դուք կարող եք ցույց տալ երեխաներին անձրևի նկար կամ մի բաժակ ջուր և խոսել, թե ինչպես են մկրտությունը և Սուրբ Հոգին մաքրում մեր հոգիները, ինչպես անձրևաջուրը մաքրում է երկիրը. սա կարող է հանգեցնել քննարկման մկրտված լինելու և Սուրբ Հոգու պարգևը ստանալու օրհնությունների մասին:

Հրավիրեք կիսվել անձնական փորձառություններով։ Օգնեք երեխաներին կապել երգում ուսուցանվող սկզբունքներն այդ սկզբունքների հետ իրենց ունեցած փորձառությունների հետ: Օրինակ, “I Love to See the Temple” (Children’s Songbook,95) երգը երգելուց առաջ կարող եք խնդրել երեխաներին բարձրացնել ձեռքերը, եթե տեսել են տաճար: Հրավիրեք նրանց մտածել, թե երգելիս ինչ զգացումներ ունեն, երբ տեսնում են տաճարը:

Հարցեր տվեք: Կան շատ հարցեր, որոնք կարող եք տալ երգերը երգելիս: Օրինակ, կարող եք հարցնել երեխաներին, թե ինչ են սովորում երգի յուրաքանչյուր տողից: Նաև խնդրեք նրանց մտածել հարցեր, որոնց պատասխանում է երգը: Սա կհանգեցնի երգում ուսուցանվող ճշմարտությունների վերաբերյալ քննարկման:

Լսեք պատասխանները։ Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել հարցերի պատասխաններին: Օրինակ, «Նա ուղարկեց Իր Որդուն» երգը (Երեխաների երգարան, 34–35), պարունակում է մի քանի հարցեր և պատասխաններ: Նախ երեխաներին տվեք հարցերը, իսկ հետո հանձնարարեք նրանց լսել պատասխանները երգելու ընթացքում:

Ինչպես օգնել երեխաներին սովորել և հիշել Երեխաների միության երգերը

Երեխաները երգը սովորում են այն լսելով և կրկին ու կրկին երգելով: Երեխաների համար միշտ երգեք նոր երգի խոսքերը, ոչ թե պարզապես կարդացեք կամ անգիր ասեք: Սա օգնում է, որ երեխաները մեղեդին կապեն խոսքերին: Երգը սովորեցնելուց հետո կրկնեք այն տարբեր զվարճալի ձևերով ամբողջ տարվա ընթացքում: Ստորև տրված են որոշ գաղափարներ՝ ինչպես օգնել երեխաներին սովորել և կրկնել երգերը.

Ցույց տվեք տոնայնությունը. Որպեսզի օգնեք երեխաներին սովորել երգի մեղեդին, ձեր ձեռքը պահեք հորիզոնական դիրքում, իսկ երգի բառերը երգելիս ձեռքը վերև բարձրացրեք՝ բարձր տոնայնությունները ցույց տալու համար, և ցած իջեցրեք՝ ցածր տոնայնությունները ցույց տալու համար:

Արձագանք. Հրավիրեք երեխաներին լինել ձեր արձագանքը՝ կրկնելով այն, ինչ դուք երգում եք: Երեխաների համար երգեք մի կարճ արտահայտություն կամ մի տող և ապա, խնդրեք նրանց կրկնել դա ձեզ համար:

Օգտագործեք վարիացիաներ. Երգերը երգեք տարբեր եղանակներով, ինչպես օրինակ՝ շշնջալով, կիսաձայն երգելով, ռիթմը ծափ տալով, տեմպը փոփոխելով կամ նստած ու կանգնած դիրքերից: Կարող եք նաև թղթից մի խորանարդ պատրաստել, և խորանարդի յուրաքանչյուր կողմում գրել երգելու տարբերակներ: Հրավիրեք մի երեխայի գլորել խորանարդը, որպեսզի որոշեք, թե երեխաներն ինչ եղանակով են երգելու երգը:

Երգեք խմբերով։ Յուրաքանչյուր խմբի կամ անհատի տվեք մեկական արտահայտություն և թող կանգնած երգեն, իսկ հետո հանձնարարեք նրանց փոխվել արտահայտություններով այնքան ժամանակ, մինչև յուրաքանչյուր խումբ կամ անհատ հնարավորություն ունենա երգելու երգի յուրաքանչյուր արտահայտությունը:

Օգտագործեք շարժումներ Հրավիրեք երեխաներին մտածել հասարակ շարժումներ, որոնք կօգնեն նրանց հիշել երգի բառերն ու ուղերձները: Օրինակ երբ երգում եք «Ակնածալի, մեղմորեն» (Երեխաների երգարան, 26) երգը, կարող եք հրավիրել երեխաներին ծալել իրենց ձեռքերը, խոնարհել իրենց գլուխները և դիպչել իրենց սրտին, երբ երգում են երգի համապատասխան տողերը:

Երգում են աղջիկները, երգում են տղաները։ Գրատախտակին նկարեք մի տղայի և մի աղջկա նկար: Երգը կրկնելիս, բարձրացրեք այդ նկարներից մեկը, ցույց տալով, թե երգի այդ մասը ովքեր պետք է երգեն:

Նետել զամբյուղի մեջ։ Սենյակում տեղադրեք համարակալված զամբյուղներ կամ այլ տարաներ, որոնց քանակը պետք է լինի այնքան, որքան տվյալ երգի տներն են: Հրավիրեք երեխաներից մեկին լոբով պարկը կամ ճմռթած թղթե գնդակը նետել համարակալված տարայի մեջ կամ` մոտ: Թող երեխաները երգեն երգի այն տունը, որի համարը գրված է տարայի վրա:

Նկարը համապատասխանեցրեք արտահայտության հետ։ Երգի յուրաքանչյուր տողը գրեք առանձին թղթի վրա և գտեք յուրաքանչյուր տողը ներկայացնող նկար: Նկարները տեղադրեք սենյակի մի կողմում, իսկ թղթերը՝ մյուս: Երգեք երգը և խնդրեք երեխաներին համապատասխանեցնել նկարները բառերի հետ:

Պատրաստեք պաստառներ. Ցուցադրեք պաստառներ, որոնց վրա գրված կլինեն յուրաքանչյուր քառյակի բառերը կամ այդ բառերը ներկայացնող նկարներ ցուցադրեք: Երբ երեխաները երգեն, փակեք բառերից կամ նկարներից մի քանիսը, մինչև նրանք կկարողանան երգը երգել ամբողջությամբ՝ առանց պաստառի օգնության: Կարող եք նաև հրավիրել երեխաներին, որ օգնեն ձեզ պատրաստել պաստառները: