Գերագույն համաժողովի ղեկավարների ժողով
2021 թվականի ապրիլի ղեկավարների ուսուցում


Նկար
scenes of people participating in ordinances

Փրկիչի հետ կապված ուխտերի և արարողությունների միջոցով

Ղեկավարների այս ուսուցումը ներկայացվեց 2021 թվականի ապրիլի գերագույն համաժողովի ղեկավարների ժողովում:

Ուսուցման համառոտ շարադրանք` տարածքի, համակարգման, միսիայի, ցցի և ճյուղի խորհուրդների համար

Այս ուսուցման ընթացքում դուք կտեսնեք և կլսեք մեր Երկնային Հոր զավակների փորձառությունները հոգևոր զարգացման տարբեր փուլերում, երբ նրանք ձգտում են ուխտերի և արարողությունների միջոցով կապվել Փրկիչին: Դուք կլսեք, թե որքանով է սիրելը, կիսվելը և հրավիրելը օգնել նրանց ուրախությամբ առաջ ընթանալ ուխտի արահետով: Դուք կհասկանաք, թե ինչ կարևոր դեր են կատարում ավետարանով կիսվելը, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը և կարիքավորների մասին հոգալը: Բայց ամենից առաջ դուք կտեսնեք, թե ինչպես բոլոր այս բաները «[կ]բովանդակուի Քրիստոսում» (Եփեսացիս 1․10):

Կյանքի 1-ին փուլ․ Երեխաներ

Դիտեք նախագահ Ջոյ Դ․ Ջոնսի և երեխաների հետ տեսանյութը, ապա քննարկեք, թե ինչ եք գնալու և անելու, որպեսզի օգնեք երեխաներին կապվել Փրկիչի հետ ուխտի արահետում։

  • Հոգին ի՞նչ ուսուցանեց մեզ այս տեսանյութը դիտելիս:

  • Սիրելու, կիսվելու և հրավիրելու սկզբունքներն ինչպե՞ս են օգնում երեխաներին, երբ նրանք ձգտում են կիսվել ավետարանով:

  • Ինչպե՞ս է ծառայությունն օգնում երեխաներին մկրտությունից հետո մնալ ուխտի արահետի վրա:

Նկար
բազմոցին նստած ծնողների համար կարդացող աղջիկ

Կյանքի 2-րդ փուլ․ Երիտասարդներ

Դիտեք տեսանյութը նախագահ Բոնի Հ․ Քորդոնի, Սթեֆեն Ջ․ Լանդի և երիտասարդներ հետ, ապա քննարկեք, թե ինչ եք պատրաստվում անել, որպեսզի օգնեք երիտասարդներին ուխտի արահետով ընթանալիս կապվել Փրկիչի հետ։

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել երիտասարդներին պահել իրենց մկրտության ուխտերը և պատրաստվել ուխտի արահետով ընթանալ դեպի հաջորդ քայլը:

  • Սիրելու, կիսվելու և հրավիրելու սկզբունքներն ինչպե՞ս են օգնում երիտասարդներին մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքներին:

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել երիտասարդներին հույսի և պատկանելության զգացում ունենալ, երբ նրանք կապվում են Փրկիչի հետ:

Կյանքի 3-րդ փուլ․ Չափահաս երիտասարդներ

Դիտեք տեսանյութը նախագահ Մարկ Լ․ Փեյսի և չափահաս երիտասարդների հետ, ապա քննարկեք, թե ինչ եք պատրաստվում անել, որպեսզի օգնեք չափահաս երիտասարդներին ուխտի արահետով ընթանալիս կապվել Փրկիչի հետ։

  • Ի՞նչ ենք սովորում սիրելու, կիսվելու և հրավիրելու օրինակներից, որոնք ուրիշներն են առաջարկում մեզ:

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել չափահաս երիտասարդներին հույսի և պատկանելության զգացում ունենալ, երբ ավելի ինքնապահով են դառնում և ծառայում ուրիշներին։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց իմանալ, որ Տիրոջ եկեղեցում իրենց կարիքն ունեն։

  • Եկեղեցում ի՞նչ դեր են խաղում բովանդակալից միջոցառումներն ու հոգատար ղեկավարները՝ չափահաս երիտասարդներին Փրկիչին կապելու գործում:

Կյանքի 4-րդ փուլ․ Չափահասներ

Դիտեք նախագահ Ջին Բ. Բինգհեմի և չափահասների հետ տեսանյութը, ապա քննարկեք, թե ինչ եք պատրաստվում անել, որպեսզի օգնեք չափահասներին ուխտի արահետով ընթանալիս կապվել Փրկիչի հետ։

  • Ինչպե՞ս են մեր ուխտերը բժշկում մեզ և օգնում մնալ ուղու վրա, նույնիսկ, դժվարին ժամանակներում:

  • Ի՞նչ ուղիներ ենք գտել, որ օգնենք անդամներին իրենց և ուրիշներին կապելու Փրկիչի հետ` ուխտերի և արարողությունների միջոցով։

  • Ինչպե՞ս է հոգևոր ինքնապահովման զարգացումն օգնում մեզ սիրել, կիսվել և հրավիրել:

Նյութեր տարածքի, համակարգման, միսիայի, ցցի, ծխի և ճյուղի խորհուրդների համար

Երեխաների և երիտասարդների համար

Երեխաների և երիտասարդների ծրագրի ակնարկ

Երեխաների և երիտասարդների ծրագիրը կոչված է զորացնելու աճող սերնդի հավատքն առ Հիսուս Քրիստոս և օգնելու երեխաներին, երիտասարդներին և նրանց ընտանիքներին առաջադիմել ուխտի արահետով, երբ նրանք բախվեն կյանքի մարտահրավերների: Այն օգնում է, որ երեխաներն ու երիտասարդներն իրենց առօրյա կյանքում մասնակցեն Իսրայելի հավաքման գործին և փրկության ու վեհացման աշխատանքներին: Այն կենտրոնացած է տան վրա և աջակցվում է եկեղեցու կողմից:

Նկար
ընտանիքը արշավի ժամանակ

Հույսեր աճող սերնդի համար

Երեխաների ու Երիտասարդների ծրագիրն օգնում է աճող սերնդին զարգանալ տարբեր եղանակներով, ներառյալ՝ հայտնության, ազատ կամքի և հարաբերությունների միջոցով: Անհատները սովորում են ստանալ և գործել ըստ իրենց անձնական հայտնության, երբ նրանք գործադրում են ազատ կամք և ընտրում են իրենց համար աճելու հնարավորություններ: Դա տեղի է ունենում նաև այն ժամանակ, երբ երիտասարդները սովորում են ղեկավարել քվորումի և դասարանների նախագահություններում: Նրանք հարաբերություններ են ստեղծում իրենց ընտանիքների, իրենց ղեկավարների և իրենց տարիքի մյուս մարդկանց հետ, երբ միասին աշխատում, ծառայում և հասկանում են, որ իրենք պատկանում են և իրենց կարիքն ունեն Տիրոջ աշխատանքում:

Որտեղի՞ց պետք է սկսենք այսօր

Մենք հրավիրում ենք երեխաներին, երիտասարդներին, նրանց ծնողներին և ղեկավարներին պարտավորվել կամ վերահաստատել Փրկիչի նման դառնալու իրենց պարտավորությունը` մասնակցելով Նրա աշխատանքին: Այդ ջանքերը չպետք է դժվար լինեն։ Ահա մի քանի պարզ խորհուրդներ սկսելու համար․

Ծնողներ
  • Հավաքեք ձեր ընտանիքը ավետարանի ուսումնասիրության համար: Եկ, հետևիր Ինձ-ի սկզբնաղբյուրները կարող են օգնել։ Կարող եք քննարկել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` ուխտերը, հայտնությունը, ազատ կամքը և հայրապետական օրհնությունները:

  • Ծրագրեք ընտանեկան միջոցառումներ: Ինչպե՞ս կարող եք ապահով ծառայել ձեր հարևանությամբ կամ համայնքում ապրող որևէ մեկին: Որտեղ մատչելի է, JustServe-ը կարող է օգնել ձեզ գաղափարներ գտնել:

  • Անհատապես հանդիպեք յուրաքանչյուր որդու և դստեր հետ: Քննարկեք նրանց հետաքրքրությունները և խոսեք այն մասին, թե ինչպես են նրանք ցանկանում զարգանալ: Օգնեք և աջակցեք նրանց անձնական զարգացմանը։ Խոսեք այն մասին, թե ինչ նպատակներ են նրանք դրել կամ ինչի վրա են ցանկանում աշխատել:

Երեխաների միության ղեկավարներ
  • Տեղեկացված եղեք ձեր երեխաների ընտանեկան հանգամանքներից և հայտնություն փնտրեք՝ նրանց անհատապես օգնելու համար:

  • Սկսեք անցկացնել կիրակնօրյա ժողովներ և Երեխաների միության միջոցառումներ՝ անձամբ կամ հեռավար (երբ անվտանգ է և թույլատրված):

  • Մի անհանգստացեք անհատների նպատակները միջոցառումների հետ կապելու վերաբերյալ: Ձեր նպատակն է կապվել երեխաների հետ և օրհնել նրանց ընտանիքները` հատկապես, երբ նրանք կարիք ունեն կամ օգնություն են խնդրում։

Երիտասարդների չափահաս ղեկավարներ
  • Սկսեք անցկացնել կիրակնօրյա ժողովներ, քվորումի և դասարանի միջոցառումներ՝ անձամբ կամ հեռավար (երբ անվտանգ է և թույլատրված): Խրախուսեք երիտասարդներին անգիր սովորել և ժողովներ անցկացնել Երիտասարդ կանանց և Ահարոնյան քահանայության քվորումի նոր թեմաներով:

  • Կանչեք, ձեռնադրեք և խրախուսեք քվորումի և դասարանների նախագահություններին։ Օգնեք նրանց անցկացնել նախագահության կանոնավոր ժողովներ, ծրագրել և ղեկավարել կիրակնօրյա ժողովներն ու միջոցառումները: Անցկացրեք ծխի երիտասարդների խորհուրդներ և խրախուսեք մասնակցությունը միսիոներական, տաճարային և ընտանեկան պատմության համակարգման ժողովներին: Ըստ անհրաժեշտության՝ հանձնարարեք և աջակցեք նախագահություններին՝ առանց ստանձնելու նրանց պարտականությունները: Օգնեք նախագահություններին սովորել ղեկավարման հմտությունները՝ օգտագործելով քվորումի և դասարանի նախագահության նյութերը։

  • 2021 թվականին ծրագրեք և անցկացրեք երիտասարդների ճամբարներ և երիտասարդների համաժողով՝ հետևելով անվտանգության ուղեցույցներին:

  • Մի անհանգստացեք անհատների նպատակները միջոցառումների հետ կապելու վերաբերյալ: Ձեր եռանդը ներդրեք երիտասարդների հետ անձամբ ընկերանալու համար։ Կարող եք նաև օգնել քվորումի և դասարանների նախագահություններին միջոցառումները կապել երիտասարդների կարիքների հետ:

Լրացուցիչ տեղեկության համար տես ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org։

Մեծահասակների համար

ԵԱ հավաքման վայրեր

Առաջին Նախագահությունը հաստատել է այն վայրերը, որտեղ կարող են հավաքվել երիտասարդ ամուրիները՝ ելնելով տարածքի կարիքներից: Հավաքման վայրը նշանակված վայր է գոյություն ունեցող շենքում (օրինակ՝ հավաքատան կամ ինստիտուտի շենքում), որտեղ երիտասարդ ամուրիները և նրանց ընկերները կարող են հավաքվել, որպեսզի մասնակցեն հետևյալ միջոցառումներից մի քանիսին կամ բոլորին (ելնելով տեղական կարիքներից և միջոցներից)․

  • Կրոնական կրթություն և ավետարանի ուսուցում (ներառյալ ինստիտուտը)

  • Ծառայություն և սոցիալական միջոցառումներ

  • Տաճարային և ընտանեկան պատմության միջոցառումներ

  • Ինքնապահովման և կրթական հնարավորություններ

  • Միսիոներական և համայնքային գործունեության հետ կապված միջոցառումներ

  • Եկեղեցու կողմից առաջարկվող այլ ծրագրեր

Հավաքման բոլոր վայրերը պետք է հաստատված լինեն Տարածքային Նախագահության կողմից և վերահսկվեն ցցերի նախագահների և եպիսկոպոսների կողմից։

Նկար
միմյանց հետ զրուցող երիտասարդներ

Երիտասարդ ամուրիների և չափահաս ամուրիների կոչումներ

Քաղաքականության վերջին փոփոխությունները և պարզաբանումները լուծել են միայնակ անդամների կողմից Տիրոջ Եկեղեցում ծառայելու սահմանափակումների վերաբերյալ հնարավոր թյուրըմբռնումները: Քաղաքականության այս փոփոխություններն ու պարզաբանումները, որոնք հաստատվել են Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի կողմից և ներառվել Ընդհանուր ձեռնարկի մեջ, բացատրում են, որ երիտասարդ ամուրիները և չափահաս ամուրիները կարող են օրհնվել և օրհնել ուրիշներին բազմաթիվ կոչումներում, ներառյալ՝ որպես ցցի և ծխի ղեկավարներ: Նույն քաղաքականությունն այժմ գործում է Եկեղեցու բոլոր միավորներում, ներառյալ երիտասարդ ամուրիների և չափահաս ամուրիների միավորներում: Ցցերի նախագահություններում, եպիսկոպոսությունում և ցցի Սփոփող միության նախագահություններում ծառայող երիտասարդ ամուրիների և չափահաս ամուրիների նկատմամբ սահմանափակումները հանվել են երիտասարդ ամուրիների և չափահաս ամուրիների միավորներում։

Միայնակ անդամները կարող են ծառայել ղեկավար կոչումներում, ներառյալ՝ ծխի և ցցի կազմակերպությունների նախագահություններում, երեցների քվորումի նախագահություններում, եպիսկոպոսության խորհրդականներ, բարձրագույն խորհրդականներ և ցցի նախագահության խորհրդականներ:

Կարիք ունենք և ողջունում ենք բոլորին․ Սիրեք, կիսվեք և հրավիրեք

Երբ անդամները մաքառում են պատկանելության զգացում ունենալու համար, երբեմն ղեկավարներն ու մյուսներն ակամայից այնպիսի բաներ են ասում, որոնց պատճառով այդ անդամների մեջ ամրանում է այն հավատը, որ իրենք անհամապատասխան են կամ իրենց կարիքը չունեն:

Նկար
միմյանց հետ զրուցող երիտասարդներ

Սիրելու, կիսվելու և հրավիրելու մասին այս ճշմարտությունները հիշելը կարող են օգնել ողջունել բոլորին միջոցառմանը, որ նրանք ընկերանան և պատկանեն Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն։

  • Յուրաքանչյուր անձ Աստծո սիրելի զավակն է՝ աստվածային բնույթով և ճակատագրով: Բացի հավերժական օրհնություններից, որոնք Նա խոստանում է հավատարիմներին, Նա ուզում է օրհնել Իր զավակներին այժմ՝ այս կյանքի ընթացքում:

  • Աստծո յուրաքանչյուր զավակը անհրաժեշտ է Նրա արքայությունը կառուցելու գործում:

  • Որպեսզի օգնեք որևէ մեկին զգալ, որ ինքը պատկանում է և իր կարիքը կա, սկսեք սիրով։ Լսեք և հասկացեք նրա փորձառությունները։ Մի՛ ենթադրեք, որ դուք արդեն գիտեք կամ հասկանում եք:

  • Մենք չունենք բոլոր հարցերի պատասխանները, որոնց մենք կամ մյուսները բախվում են այս կյանքում: Օրինակ, մենք չգիտենք, թե ինչն է պատճառը, որ մարդը բախվում է որոշակի մարտահրավերի:

  • Անկեղծ եղե՛ք և մի՛ քննադատեք։ Ողջունեք բոլորին, կյանքի որ փուլում էլ նրանք լինեն։ Առաջարկեք օգնություն և կենտրոնացեք այն ճշմարտության վրա, որ յուրաքանչյուր մարդ անհրաժեշտ է Եկեղեցում։

  • Եթե ակամայից վիրավորական խոսք եք ասում, մի արդարացեք․ ներողություն խնդրեք, ապա ներում փնտրեք և ձգտեք ավելի լավը դառնալ։

Հատուկ հանգամանքներում անդամներին օգնելու մասին տեղեկություններ ստանալու համար տես Խորհրդատվական նյութերը։

Ինչպես մեկի դարձը եղբայրների մի խումբ դարձավ։

Սիրելու, կիսվելու և հրավիրելու սկզբունքներ

Խոստացված օրհնություններ, երբ մենք սիրենք, կիսվեք և հրավիրենք