Ձեռնարկներ և կոչումներ
1. Աստծո ծրագիրը և ձեր դերը փրկության և վեհացման աշխատանքում


«1. Աստծո ծրագիրը և ձեր դերը փրկության և վեհացման աշխատանքում», Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում (2020)։

«1. Փրկության և վեհացման աշխատանքը», Ընդհանուր ձեռնարկ։

Նկար
տղամարդը տուն է կառուցում

1.

Աստծո ծրագիրը և ձեր դերը փրկության և վեհացման աշխատանքում

1.0

Նախաբան

Դուք կանչվել եք ծառայելու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում։ Շնորհակալություն ձեր ծառայության համար: Դուք կօրհնեք մարդկանց կյանքը և կզգաք ուրախություն, երբ ծառայեք հավատարմորեն:

Այս ձեռնարկը կօգնի ձեզ սովորել քրիստոսանման ծառայության սկզբունքները և հասկանալ ձեր պարտականությունները: Դուք առավել արդյունավետ կծառայեք, երբ Եկեղեցում ձեր ծառայությունը համապատասխանեցնեք Հայր Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի աշխատանքի հետ: Այս գլուխը կօգնի ձեզ հասկանալ․

  • Աստծո երջանկության ծրագիրը։

  • Փրկության և վեհացման աշխատանքը։

  • Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նպատակը։

1.1

Աստծո երջանկության ծրագիրը

Երկնային Հայրը երջանկության ծրագիր է ստեղծել, որպեսզի հնարավորություն տա մեզ վայելելու Իր բոլոր օրհնությունները: Նրա գործը և փառքն է՝ «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1․39)։ Անմահությունը՝ հավիտյան ապրել հարություն առած ֆիզիկական մարմնով: Հավերժական կյանքը կամ վեհացումը՝ նմանվել Աստծուն և ընտանիքներով հավերժ ապրել Նրա ներկայության մեջ։

Առանց Աստծո օգնության մենք չենք կարող ձեռք բերել անմահություն և հավերժական կյանք: Այս կյանքում մենք գործում ենք մեղքեր և մահանում. դրանք բաժանում են մեզ Երկնային Հորից և խանգարում են ավելի նմանվել Նրան:

Հիսուս Քրիստոսի դերն առանցքային է Աստծո ծրագրում։ Մեր հանդեպ ունեցած անսահման սիրո շնորհիվ Երկնային Հայրն ուղարկեց Իր Որդուն՝ փրկագնելու մեզ մեղքից և մահից Իր քավիչ զոհաբերության միջոցով (տես Հովհաննես 3․16)։ Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը երաշխավորում է, որ երկրի վրա ծնված մեզանից յուրաքանչյուրը հարություն կառնի և անմահություն ձեռք կբերի: Նրա Քավությունը մեզ հնարավորություն է տալիս նաև մաքրվել մեղքից և փոխել մեր սրտերը, որպեսզի ստանանք հավերժական կյանք և ուրախության լիություն:

Հավերժական կյանք ստանալու համար մենք պիտի «գանք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք Նրանում» (Մորոնի 10․32)։ Այդ հրավերը տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր ապրել են, ապրում են և դեռ կապրեն երկրի վրա։ Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր բոլոր զավակները ընտրեն վերադառնալ Իր մոտ:

1.2

Փրկության և վեհացման աշխատանքը

Երբ մենք գալիս ենք Քրիստոսի մոտ և օգնում ուրիշներին անել նույնը, մենք մասնակցում ենք Աստծո փրկության և վեհացման աշխատանքին: Այս աշխատանքն առաջնորդվում է Աստծուն սիրելու և մեր մերձավորներին սիրելու երկու մեծ պատվիրաններով (տես Մատթեոս 22․37–39)։ Մենք ցույց ենք տալիս մեր սերը Աստծո հանդեպ, երբ պահում ենք Նրա պատվիրանները և ծառայում ենք Նրա զավակներին (տես Հովհաննես 14․15

Փրկության և վեհացման աշխատանքը կենտրոնանում է աստվածայնորեն նշանակված չորս պարտականությունների վրա: Այդ պարտականությունները ներկայացված են ստորև։

Այս ձեռնարկի օգնությամբ դուք կհասկանաք Աստծո աշխատանքի այս չորս ոլորտները: Սուրբ Հոգին կառաջնորդի ձեզ, երբ ձեր ներդրումն ունենաք և իրականացնեք դրանք (տես 2 Նեփի 32․5

1.2.1

Ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով

Ապրելով Հիսուս Քրիստոսի ավետարանով, մենք՝

  • գործադրում ենք հավատք Քրիստոսի հանդեպ, ամեն օր ապաշխարում ենք, Աստծո հետ ուխտեր ենք կապում, երբ ստանում ենք փրկության և վեհացման արարողությունները, և համբերում ենք մինչև վերջ՝ պահելով այդ ուխտերը (տես 3.5.1

  • սովորում և ուսուցանում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանը տանը և Եկեղեցում։

  • դառնում ենք ինքնապահով և ապահովում ենք ինքներս մեզ և մեր ընտանիքներին՝ թե՛ հոգևորապես, թե՛ նյութապես։

Նկար
քույր միսիոներներն ուսուցանում են կնոջը

1.2.2

Հոգ տանել կարիքավորների մասին

Հոգ տանելով կարիքավորների մասին, մենք՝

  • սպասավորում և ծառայում ենք անհատներին, ընտանիքներին և համայնքներին:

  • կարիքավորների հետ կիսվում ենք միջոցներով, ներառյալ՝ Եկեղեցու օգնությամբ։

  • օգնում ենք մյուսներին դառնալ ինքնապահով։

1.2.3

Հրավիրել բոլորին ընդունել ավետարանը

Հրավիրելով բոլորին ընդունել ավետարանը, մենք՝

  • մասնակցում ենք միսիոներական աշխատանքին և ծառայում ենք որպես միսիոներներ։

  • օգնում ենք Եկեղեցու նոր և վերադարձող անդամներին առաջ ընթանալ ուխտի արահետով։

1.2.4

Միավորել ընտանիքները հավերժության համար

Միավորելով ընտանիքները հավերժության համար, մենք՝

  • կապում ենք ուխտեր, երբ ստանում ենք մեր տաճարային արարողությունները:

  • հայտնաբերում ենք մեր մահացած նախնիներին և տաճարում արարողություններ ենք կատարում նրանց համար, որպեսզի նրանք կարողանան ուխտեր կապել Աստծո հետ:

  • պարբերաբար գնում ենք տաճար, եթե դա հնարավոր է, որպեսզի երկրպագենք Աստծուն և արարողություններ կատարենք Նրա զավակների համար:

1.3

Եկեղեցու նպատակը

Հիսուս Քրիստոսը հաստատեց Իր Եկեղեցին, որպեսզի անհատները և ընտանիքները հնարավորություն ունենան կատարելու փրկության և վեհացման աշխատանքը (տես Եփեսացիս 4․11–13, տես նաև այս ձեռնարկի 2.2-ը)։ Այդ աստվածային նպատակի իրականացման գործում օգնելու համար Եկեղեցին և նրա ղեկավարները տրամադրում են․

  • Քահանայության իշխանություն և բանալիներ։

  • Ուխտեր և արարողություններ։

  • Մարգարեական առաջնորդություն:

  • Սուրբ գրություններ։

  • Ավետարանի ուսումնասիրման և ուսուցման աջակցություն։

  • Ծառայության և ղեկավարման հնարավորություններ։

  • Սրբերի համայնք։

1.3.1

Քահանայության իշխանություն և բանալիներ

Քահանայության միջոցով Աստված իրականացնում է փրկության և վեհացման աշխատանքը: Աստծո աշխատանքը երկրի վրա առաջնորդելու համար անհրաժեշտ քահանայության իշխանությունը և բանալիները վերականգնվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին (տես Վարդապետություն և Ուխտեր 110․11–16, 112․30, տես նաև այս ձեռնարկի 3.1-ը)։ Այսօր այդ բանալիները կրում են Եկեղեցու ղեկավարները։ Աստծո աշխատանքին օգնելու համար նրանք կանչում և լիազորում են ուրիշներին (տես Վարդապետություն և Ուխտեր 107․8, 65–67

1.3.2

Ուխտեր և արարողություններ

Երկնային Հոր ծրագրում մենք կապում ենք ուխտեր, երբ ստանում ենք փրկության և վեհացման արարողությունները, ինչպիսին է մկրտությունը (տես Հովհաննես 3․5, տես նաև այս ձեռնարկի գլուխ 18-ը)։ Այդ ուխտերն ու արարողությունները կարևոր են, որպեսզի մենք ավելի նմանվենք Աստծուն և վերադառնանք բնակվելու Նրա ներկայության մեջ (տես Վարդապետություն և Ուխտեր 84․19–22

1.3.3

Մարգարեական առաջնորդություն

Իր ընտրյալ մարգարեների միջոցով Աստված բացահայտում է ճշմարտությունը և ոգեշնչված առաջնորդություն և նախազգուշացումներ է տալիս (տես Ամովս 3․7, Վարդապետություն և Ուխտեր 1․4)։ Այդ առաջնորդությունն օգնում է մեզ մտնել և մնալ այն ուղու վրա, որը տանում է դեպի հավերժական կյանք:

1.3.4

Սուրբ գրություններ

Տիրոջ մարգարեների և առաքյալների ղեկավարության ներքո Եկեղեցին տրամադրում և պահպանում է Աստծո խոսքն այնպես, ինչպես գրված է սուրբ գրություններում: Սուրբ գրությունները վկայում են Քրիստոսի մասին, ուսուցանում են Նրա ավետարանը և օգնում են մեզ հավատ գործադրել Նրա հանդեպ (տես Հակոբ 7․10–11, Հելաման 15․7

1.3.5

Ավետարանի ուսումնասիրման և ուսուցման աջակցություն

Եկեղեցին աջակցում է անհատներին և ընտանիքներին՝ ավետարանի ճշմարտությունները սովորելու և այդ ճշմարտություններն ընտանիքի անդամներին և այլոց ուսուցանելու իրենց պարտականության մեջ (տես Վարդապետություն և Ուխտեր 88․77–78, 118, տես նաև այս ձեռնարկի 2.2.3-ը)։

1.3.6

Ծառայության և ղեկավարման հնարավորություններ

Եկեղեցու կոչումների և հանձնարարությունների միջոցով Աստված անդամներին ծառայելու և ղեկավարելու հնարավորություններ է տալիս: Կազմակերպված կառույցի օգնությամբ Եկեղեցին հոգ է տանում կարիքավոր անդամների մասին և մարդասիրական օգնություն է ցուցաբերում ուրիշներին (տես Մոսիա 18․27–29

1.3.7

Սրբերի համայնք

Որպես Սրբերի համայնք, Եկեղեցու անդամները պարբերաբար հավաքվում են Աստծուն երկրպագելու և Փրկիչին հիշելու համար՝ ճաշակելով հաղորդությունը (տես Մորոնի 6․4–6, Վարդապետություն և Ուխտեր 20․77)։ Անդամները նաև հոգ են տանում միմյանց մասին և ծառայում միմյանց (տես Եփեսացիս 2․19

1.4

Ձեր դերն Աստծո աշխատանքում

Որպես Եկեղեցու ղեկավար, դուք կանչված եք ուսուցանել և աջակցել նրանց, ում ծառայում եք, երբ նրանք մասնակցում են փրկության և վեհացման աշխատանքին (տես 1.2)։ Դուք պատասխանատու եք ձեր կոչման կատարման և «Աստծո խոսքը ողջ ջանասիրությամբ … ուսուցանելու» համար (Հակոբ 1․19)։ Տիրոջ հետ աշխատելով Նրա այգում՝ դուք մեծ ուրախություն կգտնեք (տես Հակոբ 5․70–72

Հստակ հասկանալով Աստծո աշխատանքը՝ այն ինչը Նա հրավիրում է ձեզ անել, և հասկանալով Նրա Եկեղեցու նպատակը, ձեր ջանքերը կկարողանաք կենտրոնացնել Քրիստոսի մոտ հոգիներ բերելու վրա: Այդ տեսլականը հիշելով՝ դուք ձեզ կհամապատասխանեցնեք Փրկիչի հետ, և այն կառաջնորդի ձեզ Եկեղեցու ղեկավարի ձեր գործերում։

Հաճախակի մեջբերեք այս գլխի սկզբունքները: Աղոթքով ձգտեք իմանալ, թե ինչպես կարող եք օգնել իրականացնել Աստծո նպատակներն այն մարդկանց կյանքում, ում ծառայում եք: Աստված ձեզ կառաջնորդի Սուրբ Հոգու հուշումների միջոցով։

Նկար
Տիխուանայի տաճարը (Մեքսիկա)