«21. Սպասավորություն», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։
«21. Սպասավորություն», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից
21.
Սպասավորություն
21.0
Նախաբան
Սպասավորել նշանակում է ծառայել ուրիշներին այնպես, ինչպես Փրկիչը ծառայեց (տես Մատթեոս 20.26–28):
Տերը ցանկանում է, որ Իր Եկեղեցու բոլոր անդամներին նման հոգատարություն ցուցաբերվի: Այս նպատակով են քահանայություն կրողները նշանակվում որպես սպասավորող եղբայրներ յուրաքանչյուր անդամ-ընտանիքի համար: Յուրաքանչյուր չափահաս քրոջ համար նշանակվում են սպասավորող քույրեր:
21.1
Սպասավորող քույրերի և եղբայրների պարտականությունները
Սպասավորող քույրերն ու եղբայրները ունեն հետևյալ պարտականությունները` իրենց նշանակված մարդկանց և ընտանիքների համար.
-
Օգնում են նրանց ամրապնդել իրենց հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։
-
Օգնում են նրանց նախապատրաստվել՝ արարողությունները ստանալիս Աստծո հետ սուրբ ուխտեր կապել և պահել դրանք։
-
Հասկանում են կարիքները և Քրիստոսանման սեր, հոգատարություն և ծառայություն մատուցում:
-
Օգնում են նրանց դառնալ հոգևորապես և նյութապես ինքնապահով:
21.2
Սպասավորության կազմակերպում
21.2.1
Կատարել սպասավորության նշանակումներ
Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահությունները աղոթքով մտածում են ծառայող եղբայրների և քույրերի նշանակումների մասին: Նրանք սովորաբար զուգընկերություն են ստեղծում երկու եղբայրների և երկու քույրերի միջոցով։ Նրանք ստանում են եպիսկոպոսի համաձայնությունը՝ սպասավորության զուգընկերների և նշանակումների համար:
Ամուսնացած զույգը կարող է նշանակվել միասին ծառայելու որևէ անձի կամ ընտանիքի։
Սպասավորող եղբայրներն ու քույրերը չեն կանչվում, չեն հաստատվում և ի սպաս չեն դրվում։
21.2.2
Սպասավորության նշանակումներ երիտասարդների համար
Եթե երիտասարդ կինը ցանկանում է և ունակ է, կարող է սպասավորող զուգընկեր ծառայել Սփոփող միության որևէ քրոջ հետ։ Նա կարող է ծառայությունը սկսել այն նույն տարում, երբ լրանում է նրա 14 տարեկանը:
Involving Young Women in Relief Society Ministering
Երիտասարդ տղամարդը սպասավորող զուգընկեր է ծառայում Մելքիսեդեկյան քահանայություն կրողի հետ, երբ նա կարգվում է ուսուցչի կամ քահանայի պաշտոնում:
21.3
Սպասավորության հարցազրույցներ
Using Ministering Interviews to Help Sisters Grow
Երեցների քվորումի նախագահը և նրա խորհրդականները հարցազրույց են անցկացնում սպասավորող եղբայրների հետ։ Սփոփող միության նախագահը և նրա խորհրդականները հարցազրույց են անցկացնում սպասավորող քույրերի հետ:
Այս հարցազրույցներն անցկացվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ:
Դրանց նպատակն է.
-
Խորհրդակցել նշանակված անհատների և ընտանիքների ուժեղ կողմերի, կարիքների և մարտահրավերների մասին:
-
Քննարկել ուղիներ, որոնք անհրաժեշտության դեպքում կօգնեն մարդկանց պատրաստվել ստանալու արարողությունները։
-
Քննարկել, թե Երեցների քվորումը, Սփոփող միությունը, ծխի խորհուրդը և մյուսները ինչպես կարող են օգնել:
-
Ուսուցանել և խրախուսել սպասավորող եղբայրներին և քույրերին:
21.4
Համակարգել սպասավորության ջանքերը
Մեկ համակարգված ջանք
Սփոփող միության և Երեցների քվորումի նախագահությունները առնվազն եռամսյակը մեկ անգամ հավաքվում են միասին: Նրանք վերանայում են այն, ինչ իմացել են սպասավորության հարցազրույցներում (տես 21.3): Նրանք նաև համակարգում են սպասավորության նշանակումները։
Այն միավորներում, որտեղ ակտիվ անդամները քիչ են, Սփոփող միության և Երեցների քվորումի նախագահությունները կարող են որոշ անդամների չնշանակել սպասավորող քույրեր և սպասավորող եղբայրներ։